User Tag List

Էջ 376 979-ից ԱռաջինԱռաջին ... 276326366372373374375376377378379380386426476876 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 5,626 համարից մինչև 5,640 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #5626
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    մոտս Վանգայի ոնակություններ եմ հայտնաբերել

    Երևան տանող բոլոր ճանապարհները փակ են, մարզային երթուղայինները չեն աշխատում

    Ցանկացած ընդդիմադիր ԶԼՄ մի երկու ժամից

  2. #5627
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    մոտս Վանգայի ոնակություններ եմ հայտնաբերել

    Երևան տանող բոլոր ճանապարհները փակ են, մարզային երթուղայինները չեն աշխատում

    Ցանկացած ընդդիմադիր ԶԼՄ մի երկու ժամից
    Ոչ թե մի քանի ժամ անց, այլ հենց նոր ընթերցեցի.

    Վանաձոր-Երևան ուղղությամբ երթուղային տաքսիներ չկան: Ինչպես հաղորդում է Tert.am-ի թղթակիցը Վանաձորից, տաքսի ծառայություններն էլ Վանաձոր-Երևան ուղերթի համար պահանջում են 2500 դրամ՝ մեկ հոգուց, այնինչ տաքսիների ուղեվարձը սովորաբար տատանվում է 1200-1500 դրամի սահմաններում:

    Վանաձորի ավտոկայանի դիսպետչերը Tert.am-ի թղթակցին ասաց, թե չգիտի ինչն է պատճառը, որ Երևան գնացող երթուղայիններ չկան:

    Հարցին, թե ինչո՞ւ է տաքսու ուղեվարձը մեկ օրում կրկնակի բարձրացել, տաքսու վարորդները պատասխանեցին. «Չգիտե՞ս, ախպեր՝ ինչի, որ հարցնում ես: Էրևանում միտինգ ա, մեզ ասել են՝ վարձը կբարձրացնեք»: Տաքսիստները, սակայն, չմանրամասնեցին, թե ովքեր են իրենց հրահանգել ուղեվարձը բարձրացնել: «Գիտե՞ս մեզ ձեռ ա տալիս, որ թանկացրել ենք»,- ասացին նրանք:

    Այսօր Երևանում կայանալու է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը:
    Աղբյուր՝ tert.am


    Հարց մտորելու համար. այս մասին գրվել է, որովհետև կայքը ընդդիմադի՞ր է, թե՞ որովհետև ներկա պահին այդ իրավիճակն է: Հարց 2. Որևէ մեկը Վանգայի ընդունակություն պետք է ունենա, դա նախօրոք գուշակելու համար, թե ընդամենը դիտողունակություն ու իմանա, որ միշտ հանրավահաքների օրերին այդ իրավիճակն է:

    Հարցերը խիստ հռետորական են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #5628
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    մոտս Վանգայի ոնակություններ եմ հայտնաբերել

    Երևան տանող բոլոր ճանապարհները փակ են, մարզային երթուղայինները չեն աշխատում

    Ցանկացած ընդդիմադիր ԶԼՄ մի երկու ժամից
    Մի քիչ էլ որ աշխատես քո վրա, Լևոնի էսօրվա ելույթն էլ կարաս գրես
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 08.04.2011, 12:56:

  4. #5629
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ էլ իմ կողմից

    Էջմիածինցիները չեն կարողանում գալ Երևան

    Էջմիածնի բնակիչները մեզ տեղեկացրին, որ իրենք չեն կարողանում երթուղայիններով գալ Երևան: Մեծաքանակ երթուղայինները, որոնք սովորական օրերին աշխատում էին շատ արագ և գրեթե ամեն ժամ, այսօր շատ քիչ են և աշխատում են միայն մեկ ուղղությամբ: Երթուղայինի վարորդները Երևանից Էջմիածին ուղևորներ փոխադրում են, սակայն Էջմիածնից Երևան հրաժարվում են ուղևորներին սպասարկել:

    Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ժամը 18։00-ին Մատենադարանի մոտ տեղի է ունենալու ՀԱԿ հանրահավաքը։

  5. #5630
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ էլ որ աշխատես քո վրա, Լևոնի էսօրվա ելույթն էլ կարաս գրես
    Աշխատելու կարիք չկա, Աստվածաշնչում էս ամեն ինչը գրված ա... Հրեաները Մովսես ունեն, մերն էլ Լևոնն ա...

    ...ամբողջ քառասուն տարի Իսրայելի ժողովրդին անապատներում բնակեցնել տվեց, մինչև որ մեռավ մի ամբողջ հին սերունդ, որբ իր հետ տարավ հո դեկան ստրկությունն ու սովորած վատ հատ֊ կությունն երբ, և սրանց տեղ եկավ նոր սերունդ։ Մովսեսը դրանց գլուխն անցնելով՝ տարավ Ավետյաց երկիրը։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (08.04.2011)

  7. #5631
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշտարակի, Սևանի, Արմավիրի, Արտաշատի ճանապարհները ևս շրջափակման մեջ են

    Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից քիչ առաջ «Առաջին լրատվականին» տեղեկացրին, որ այսօր Աշտարակից, Սևանից, Արմավիրից, Արտաշատից դեպի Երևան եկող երթուղային տաքսիները հանվել են երթուղիներից:

    Նույնը վերաբերում է նաև տաքսիներին. նշյալ քաղաքների բնակիչները զրկվել են տրանսպորտով Երևան հասնելու հնարավորությունից։

    Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ժամը 18։00-ին Մատենադարանի մոտ տեղի է ունենալու ՀԱԿ հանրահավաքը։
    Զանգող չկա՞, մի հատ ՀԱԿ-ը բոլոր միջոցներով աջակցի:

  8. #5632
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նույնիսկ ՀՀԿ-ն ա ՀԱԿ-ից գոնե մի հատ կարգին քայլ սպասում, արդեն իրանք էլ են ձանձրանում:

    Գագիկ Մելիքյանը 200 հազարին չի հավատում

    «Ընդդիմությունը սոցիալ-տնտեսական խնդիրներին փորձում է քաղաքական բնույթ տալ, ինչը չի հաջողվի,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:- Ամեն հանրահավաքից հետո նույն դեմքերը նույն խնդիրներն են առաջարկում, հետևաբար նրանց որդեգրած քաղաքականության արդյունքում հանրահավաքը կմարի՝ եթե այսպես շարունակվի: Ես կցանկանայի, որ լուրջ ընդդիմություն ունենայինք, որը իշխանության հետ լուրջ մրցակցության մտներ, բայց, ցավոք, չեմ տեսնում»:

    Իսկ երբ խոսք եղավ արտահերթ ընտրությունների մասին, պատգամավորը հիշեց հայտնի անեկդոտը, ապա ասաց. «Երբ մեկը հայտարարում է արտահերթ ընտրությունների մասին, մյուսները շտապում են կրկնել նրան։ Հետևաբար, Հայաստանում կլինեն ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրություններ»:

    Խոսելով ընդդիմության այսօրվա հանրահավաքի մասին՝ Գագիկ Մելիքյանը ասաց, թե այս հանրահավաքին կլինեն քիչ մարդիկ, և այն շրջադարձային չի լինի: Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե 200 հազար քաղաքացի կհավաքվի, և կմտնեն Ազատության հրապարակ, Մելիքյանը այդ առնչությամբ ասաց. «Արդյոք դուք հավատո՞ւմ եք, որ 200 հազար մարդ կհավաքվի, և իշխանությունը կհեռանա, դա ուղղակի ժողովրդին հավաքելու միջոց է: Կամ ի՞նչ է նշանակում Ազատության հրապարակը գրավել, ծանր մարտական գործողություններ հաղթահարելու տպավորություն է ստեղծվում: Ոչ ոք Ազատության հրապարակը զենքով չի պաշտպանում, ոչ ոք ընդդիմությանը չի խոչընդոտում մտնել Ազատության հրապարակ և այնտեղ ժամանց անցկացնել, այնտեղ չկան փշալարեր, ականապատ տարածք, ծանր հրետանի չկա դրված, որ ընդդիմությունը գրավի և դա համարի մեծ հաղթանակ»:

  9. #5633
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Չէ, ձյաձ, ուղղակի իշխանությունը աշխատում ա ընդդիմադիր որոշ հատվածի տրամադրությունների վրա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #5634
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հն ժողովուրդ երեկ ինչ արեցիք՞, հիմա ովա ՀՀ նախագահը՞
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  11. #5635
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդալ, թե չկարդալ Լևոնի ելույթը: Այս է խնիդրը:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (09.04.2011)

  13. #5636
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի

  14. #5637
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,459
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի
    Է՜խ... չզսպեցիր քեզ
    Si vis pacem, para bellum

  15. #5638
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդալ, թե չկարդալ Լևոնի ելույթը: Այս է խնիդրը:
    Կարդա: Հերթական անգամ մի 2 պահանջ ա կրկնել(նույն անցած հանրահավաքի պահանջներն ա, բայց ավելի մեղմացված) ու հերթական անգամ ապագա հանրահավաքը ջրբաժանային անվանել: Հաջորդի ժամանակ կասի, որ եթե չկարաեք պահանջները մյուս հանրահավաքը բեկումնային կլինի(նկատի էստեղ ահագին փոփոխություն կա. էլ ջրբաժանայինի փոխարեն բեկումնային բառն ա օգտագործվել): Եթե բեկումնայինի ժամանակ էլ բան չփոխվի, ինքը մյուս հանրահավաքը կանվանի վճռական:
    Հա, ու մի լավ վախացրել ա ադրբեջանի հնարավոր հարձակումով:
    էսպես չի մնա

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    h_jak (09.04.2011), Տրիբուն (09.04.2011)

  17. #5639
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մուտիլովկեն ու առևտուրը ԱԺ տեղերի համար շարունակվում է, ընդ որում միանշանակ Ժառանգության ու հնարավոր ա մի քիչ էլ դաշնակցության հաշվին…

    Ելույթը սկսում ենք վաղուց մոռացված ստռաշիլկով, քանի որ շատ ժողովուրդ ա հավաքվում վերջին երեք միտինգներին, որ հանկարծ Աստված ոչ անի, ոչ մեկի մտքով չանցնի ՀԱԿ-ի գծածից մի սանտիմ էն կողմ անցնել ու հանկարծ իրավիճակը ՀԱԿ-ի վերահսկողությունից դուրս գա:

    Պայմանավորվեցինք նաեւ, որ մենք իրադարձությունները չենք փութացնելու, գործելու ենք Սահմանադրության ու օրենքների շրջանակում, եւ մեր պահանջների իրականացմանը հասնելու ենք քայլ առ քայլ, սահուն ընթացքով՝ երկիրը զերծ պահելով սոցիալական ընդվզումներից ու քաղաքական ցնցումներից, ոչ ամենեւին պայքարի հեղափոխական մեթոդների օրինականությունը մերժելու, այլ բացառապես Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգը չմեծացնելու նկատառումով։ Եթե ինչ-որ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում այս մտավախությանը, ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը վայրկյան անգամ չի հապաղելու օգտվել Հայաստանում ծագած որեւէ լուրջ խառնակությունից։
    Քանի որ 15 ջրված կետերից թողել ենք երեքը, մի հատ էլ, արդեն չեմ հիշում որերորդ անգամ ,վերլուծում ենք, թե որքան վատ է քաղբանտարկյալ ունենալը, ազատության հարապարակը "փակ" պահելը, մարտի մեկը չբացահայտելը: Դե, եթե մի պահ մոռանանք, որ քաղբանտարկյալներ կան արդեն երեք տարի է, իսկ մարտի մեկն էլ նույնքան ժամանակ բացահայտված չի, ապա անհասկանալի է մնում թե ինչ ասել է "փակ" ազատության հրապարակ, որտեղ արդեն երկրորդ անգամն է ազգովի յարխուշտում ենք: Եթե ի նկատի ունեն, որ քաղաքապետարանը պետք է ի վերջո արտոնի ազատության հրապարակում մինտինգ անելը, ապա պաժալիստա, հաջորդ հանրահավաքը երևի կարտոնի, հանուն երկխոսության:

    Իսկ այժմ մեկ առ մեկ անդրադառնանք նշված երեք խնդիրներին՝ ոչ այնքան նրանց կարեւորությունը եւս մեկ անգամ շեշտելու, որքան նրանց լուծման մեխանիզմները պարզաբանելու նպատակով։
    Ելույթի մնացյալ մասը հակիրճ անվանում ենք "բուլիժնիկ այլ հնարավոր ընդդիմադիրների բախչեն": Երկար բարակ արդարացումներ, որ ՀԱԿ-ը ոչ մի բան չի մոնոպոլացրել, բավականին համոզիչ տոնով, ամրագրված բարդ մաթեմատիկական հաշվարկներով:

    Ինչ մեղքներս թաքցնենք, այո՛, Կոնգրեսն իսկապես իր ետեւից տանում է ժողովրդի մի զգալի զանգված։ Նրա հանրահավաքներին վերջին շրջանում մասնակցում է ավելի քան 100.000 քաղաքացի։ Ի՞նչ է, սրանով հայ ժողովուրդն սպառվե՞ց, ուրիշ հարյուր հազար չկա՞։ Հայաստանի չափահաս բնակչության թիվը կազմում է շուրջ 1.800.000 մարդ։ Դա նշանակում է, որ Երրորդ ուժի հավակնություն ունեցող առնվազն 18 կազմակերպություն կարող է համախմբել 100.000‑ական մարդու։ Այսինքն՝ Հայաստանի մարդկային պոտենցիալը տվյալ պահին բավարարում է ստեղծել ոչ թե մեկ, այլ տասնութ Երրորդ ուժ։
    Շարունակում ենք ԱԺ ընտրություններին հնարավոր մրցակիցների չեզոքացման թեման, հիշեցնելով անցած գնացած տարիները: Բայց մոռանում ենք նաև հիշեցնել, որ անցած գնացած տարիներին, չարաբաստիկ երրորդ ուժի իշխանության կողմն անցնելուց հետո, միևնույնն է, "իսկական ընդդիմությունը" ոչ մի բանի չի հասել: Լավագույն դեպքում ստացել է վաստակած մի քնաի տեղ ԱԺ-ում:

    Եւ սա բնական է, որովհետեւ, ինչպես ցույց է տվել Հայաստանի անկախության շրջանի պատմությունը, Երրորդ ուժ կոչվածը վերջին պահին միշտ էլ անցել է ոչ թե ընդդիմության կողմը, այլ լծվել իշխանությունը բռնազավթողների կառքին։ Այդպես է եղել 1998, 2003 եւ 2008 թվականների նախագահական ընտրությունների ժամանակ, եւ հավանաբար այդպես է լինելու նաեւ հաջորդ ընտրություններում։ Թեեւ բարոյական առումով մերժելի, բայց զուտ ժողովրդավարության տեսակետից, սա չի կարելի դատապարտելի արարք համարել։ Երրորդ ուժ կոչվածներն իրենք են կատարում իրենց ընտրանքը՝ դրա համար վճարելով սեփական վարկանիշի կորստյան կամ նույնիսկ քաղաքական դիակի վերածվելու գնով։
    Հաջորդիվ, պետք է ապահովել մեծ մասնակցություն ապրիլի 28-ի հանրահավաքի համար, "երկխոսության" պրոցեսում տեղերը ավելացնելու ու ինքզինքը ավելի թանկ "վաճառելու" նպատակով: Խնդչում եմ վաճառելը չդրամայնացնել, քանի որ այս համատեքստում ի նկատի ունեմ ԱԺ-ում տեղերի քանակը:

    Ամփոփելով ելույթս՝ ես ուզում եմ մեկ անգամ եւս հստակեցնել մեր քաղաքական օրակարգը։ Մենք ակնկալում ենք, որ մինչեւ հաջորդ հանրահավաքը, որ կկայանա ապրիլի 28-ին, հանուն երկխոսության մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը, կատարված պետք է լինեն։ Եթե դա տեղի չունենա, ապա Հայ Ազգային Կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Մենք դեռեւս հակված չենք իշխանության հետ վերջնագրի լեզվով խոսելու, բայց ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր։
    Ամփոփենք: Ելույթը համարում եմ ԱԺ նախընտրական ելույթ, որի հիմնական թիրախը հնարավոր մրցակիցներն են - այլ կերպ ասած, մնացյալ ընդդիմությունը: Այն որ սա ՀԱԿ-ի միակ նպատակն է, նշվում է նույնիսկ ելույթում.

    Այդպես է եղել 1998, 2003 եւ 2008 թվականների նախագահական ընտրությունների ժամանակ, եւ հավանաբար այդպես է լինելու նաեւ հաջորդ ընտրություններում
    ՀԱԿ-ը հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից (?) ու ՕԵԿ-ից ոչ մի գրամ ձայն չի պոկելու, իսկ ԱԺ-ում մեծամասնություն ունենալու հարցը նույնիսկ չենք էլ քննարկում: Այս համատեքստում, իշխանություններին լրիվ ձեռնտու լուծում է Ժառանգությանն ու նույնսիկ դաշնակցությանը ՀԱԿ-ով փոխարինելը, քանի որ անկհայտորեն ՀԱԿ-ի միտինգներին շատ մարդ ա գնում: Սկզբունքորեն, ԲՀԿ-Քոչարյան հնարավոր խաղերը չեզոքացնելու համար, Սերժը հնարավոր է, որ գնա արտահերթ ընտրությունների, քնաի որ ԲՀԿ-ն իր ֆինասական լծակներով ու քյալ ախռաննիկներով, գումարած Քոչարյանը իր ֆինանասական լծակներով ու ռուսական կապերով, Սերժի համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան ՀԱԿ-ը իր անշառուփարձանք միտինգներով:

    Եվ ուրեմս, աշնան կողմերը կարելի ա սպասել ոչինչ չնշանակող արտահերթ ընտրությունների` արդեն կանխորոշված արդյունքներով, իսկ մինչև այդ իրոք կարելի է սպասել որ քաղբանտարկյալները ազատ կարձակվեն, իսկ միտինգները ազատության հրապարակում կարտոնվեն: Մարտի մեկի բացահայտման հետ կապված միակ ակնկալիքն այն է, որ եթե Քոչարյանը շատ ակտիվանա, կարող ա Փաստահավաքը վերականգնեն` Քոչարյանի աչքը մի քիչ վախացնելու համար:

    Ըստ էության, մալադեց համ Լևոնին համ Սերժին - Սերժը չեզոքացնում է պոտենցիալ մրցակիցներին իշխանական դաշտում, իսկ Լևոնը նույնն ա անում է ընդդիմադիր դաշտում: Արդյունքում բոլորը գոհ կլինեն ու երջանիկ, բացի Ժառանգությունից, Քոչարյանից ու հնարավոր է դաշնակներից: Երկխոսությունը Սերժի ու ՀԱԿ-ի միջև վաղուց կարելի ա համարել կայացած, առանց ֆորմալ կոալիցիոն համաձայնագիր կնքելու:

    Կեցցե' ՀՀԿ-ՀԱԿ երիկխոսությունը, հանուն կայունության ու սահուն զարգացման:

    Րաֆֆին հավայի 15 օր սոված մնաց:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 09.04.2011, 11:32:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (09.04.2011), Elmo (09.04.2011), h_jak (09.04.2011), REAL_ist (09.04.2011), Գեա (09.04.2011), Ջուզեպե Բալզամո (09.04.2011)

  19. #5640
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ, ահագին մարդ կարա ինչ-որ պահի ասի, տեսա՞ք, պահանջները կատարեցին, քաղբանտարկյալներին ազատեցին, ազատության հրապարակը ազատեցին, փաստավաքն էլ վերակագնեցին (?), դեռ մի բան էլ արտահերթ ԱԺ ընտրությունների նշանակեցին, ապա գլծանց հիասթափեցնեմ բոլորին - հիմնական նպատակը` իշխանափոխությունը, նույնիսկ այս երեք պահանջները կատարելու դեպքում տեղի չի ունենում ու տեղի չի ունենալու:

    Եթե ՀԱԿ-ի պես առանց կոնկրետ ժամկետների դիտարկենք հետագա զարգացումների հնարավոր սցենարները, ապա.
    1. Հնարավոր է Տրգրան Սարգսյանի ոչինչ չորոշող հրաժարական - ծափեր - մի քանի այլ հրաժարակներ են էլ հնարավոր - բուռն ծափեր
    2. Քաղբանտարկյալներին ազատ կարձակեն
    3. Եթե ոչ անմիջապես հաջորդ, ապա հաջորդներից որևէ մի միտինգը կարտոնվի Ազատության Հրապարակում
    4. Կազդարարվի երկխոսության սկիզբը
    5. Ազատության հրապարակում արտոնված միտինգին շատ գլխաքանակի դեպքում հնարավոր է որ հայտարարվի արտահերթ ԱԺ ընտրություններ
    6. Սերժը կհայտարարի որ ինքը երաշխավորելու է ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ - ծափեր
    7. ՀԱԿ-ը կհայտարարի, որ վերջին շանսն ա տալիս Սերժին, որ ՀՀ վարկը արտաքին աշխարհում չկործանվի
    8. Կլինեն ընտրություններ, ՀԱԿ-ը կմտնի ԱԺ ու այնտեղ կփոխարինի "սարքովի ընդդիմությանը"
    9. Սերժը կմնա նախագահ և հիմա, և հաջորդ ընտրություններից հետո - սա բազարի/երկխոսության հիմնական թեման է` ԱԺ տեղերը նախագահի աթոռի դիմաց
    10. Իշխանափոխությունը տեղի չի ունենա, ՀԱԿ-ը Լևոնի շուրթերով դա մի ձևի կբացատրի - սա առավելագույնն է որին կարող էինք հասնել, առանց վտանգելու Ղարաբաղը, բլա բլա բլա
    11. 2017-18 թվերին վախտը կգա, բարին հետո, կամ էշը կստակի, կամ էշատերը

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (09.04.2011), REAL_ist (09.04.2011), Գեա (09.04.2011)

Էջ 376 979-ից ԱռաջինԱռաջին ... 276326366372373374375376377378379380386426476876 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 9 հոգի. (0 անդամ և 9 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •