User Tag List

Էջ 430 980-ից ԱռաջինԱռաջին ... 330380420426427428429430431432433434440480530930 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 6,436 համարից մինչև 6,450 համարի արդյունքները՝ ընդհանուր 14689 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #6436
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    hi Այդ խոսակցությունները երևի թե արվում են նաև այն պատճառով, որ ոչ մեկ չի կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է Նախագահի հետ երկխոսել իր հրաժարականի շուրջ: Ոնց որ մի աշխատող օրինակ ասենք ուզենա իր մենեջերի հրաժարականը, ու գնա երկխոսելու, թե գիտե՞ս, էնքան լավ կլինի որ դու դիմում գրես, գնաս թոշակի, որովհետև բաժինը կրախի առաջ ես կանգնեցրել, պրոյեկտների ապագան էլ վտանգված է:
    Հետաքրքիր համեմատություն է, բայց կարծում եմ ոչ լիարժեք: Մենեջերի աշխատավարձը բաժնի աշխատողները չեն վճարում Նախագահին վճարում է պետությունը` ժողովրդի միջոցներով:
    Պետական գրեթե բոլոր եկամուտները գալիս են ժողովրդից: Սա անհերքելի փաստ է:
    Այ եթե այդ բաժնի աշխատակիցները նաև հիմնարկի բաժնետերեր են, ապա չեն էլ երկխոսի, այլ պետի հեռացման հարցը միանգամից կդնեն բաժնետերերի խորհրդում և կհեռացնեն
    Այ ստեղ արդեն նման ա. ժողովուրդը պետության բաժնետերերի խորհուրդն է և վատ մենեջերին կարող է հեռացնել` հանրաքվեի վիջոցով: Օրինական և սահմանադրորեն ընդունելի տարբերակ: Իսկ եթե նույնիսկ սահմանադրությունը (բաժնետերերի խորհրդի կանոնադրությունը ) թույլ չի տալիս, ապա հենց ժողովուրդն էլ իրավունք ունի փոփոխել իր իսկ կողմից ընդունված սահմանադրությունը

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (08.06.2011)

  3. #6437
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե իրականում այլընտրանքներ շատ կան, դրանցից շատերի մասին ես ու դու էլ գիտենք, բայց ինչքան էլ որ դու չընդունես, կարծես թե գնում ենք էս մի տարբերակին...
    Այ էս «կարծես թե»-ն էլ սաղ համը հանողը: Նախորդ հնարավոր ջրբաժանից առաջ էլ ՀԱԿ-ից լիքը մարդ ասեց, որ ըստ էության պահանջները կատարված չեն, բայց ջրբաժանը հետաձգվեց հանուն գեղեցիկ ու արդյունավետ քաղաքական գործընթացի՝ երկխոսության: Նույն բանն էլ կլինի շուտով: Չնայած ես դեռ լիահույս եմ, որ Սերժը երկար նագլիություն չի անի, ու կերկխոսի: Ու ինչպես միշտ երկխոսության կայացումը կախված ա ոչ թե երկխոսող կողմերից, այլ հարգարժան Գագիկ Ծառուկյանից: Եթե հարգարժանը մեկ ամսվա ընթացքում վերջնականապես քերոփ պրիզնատ գա իրա իսկական քերոփին՝ Քոչարյանին, Սերժը ստիպված կերկխոսի, ու ՀԱԿ-ը արտահերթով կստանա մի 30%: Հակառակ դեպքում հայդե դեպի հերթական ընտրություններ ու ՀԱԿ-ի 15%:

    Իսկ հարգարժանը լռում է

    Ի միջի այլոց, էս առումով տգետ ՌաՖիկ Պետրոսյանը իրանից անկախ ահագին բացում ա Սերժի խաղաքարտերը:

  4. #6438
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    արտահերթը միայն հավատքով չի լինում Ռեալ ջան, այլ լինում ա հավատքով և ստիպելով… էդ էլ կախված ա բոլորից
    Դու մեզ ուզում ես ստիպել, որ մենք հակասահմանդրական քայլեր անենք: Բայց ախր ՀԱԿ-ը ասել ա միայն սահմանադրական ճանապարհով: Հիմա ո՞նց խախտենք սահմանադրությունը, Մեֆ ջան: Ռեալ ախպոր մեջբերածի մասին, ես կարծեմ մի ամիս առաջ ասել էի - Սահմանդրությամբ ոչ մի հիմք չկա արտահերթ ԱԺ-ի: Միակ բանը որ կարա տեղի ունենա, դա էն ա, որ Սերժը կամովին հրաժարական տա: Բայց Սերժը դա կամովին չի անի, ու չի անի նաև երկխոսությամբ: Ուրեմն մնաց ջրբաժանը, բայց ՀԱԿ-ն էլ ջրբաժան անող չի, քանի որ ջրբաժանը հակասահմանդրական ա: Այ սենց մի հատ երրորդ պարադոքս:

  5. #6439
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    կամ էլ թող օրենքը փոխեն… իրավունքն ավելի կարևոր ա քան օրենքը… օրենքը պիտի ապահովի ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծումը այլ ոչ թե դառնա դրա պատճառը
    Օրենքը չէ, սահմանադրությունը: Դրա համար առնվազն հանրաքվե ա պետք: Եկեք երկխոսությամբ հանրաքվե պահանջենք: Մինչև սահմանադրության նոր նախագիծ մշակվի, մինչև հանրաքվեի օր, մինչև արդյունքներ, կգա ԱԺ 2017 հերթական ընտրությունների օրը:

  6. #6440
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    hi Այդ խոսակցությունները երևի թե արվում են նաև այն պատճառով, որ ոչ մեկ չի կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է Նախագահի հետ երկխոսել իր հրաժարականի շուրջ: Ոնց որ մի աշխատող օրինակ ասենք ուզենա իր մենեջերի հրաժարականը, ու գնա երկխոսելու, թե գիտե՞ս, էնքան լավ կլինի որ դու դիմում գրես, գնաս թոշակի, որովհետև բաժինը կրախի առաջ ես կանգնեցրել, պրոյեկտների ապագան էլ վտանգված է:


    Միշտ չի կարող լինել: Մանավանդ ժողովդրին ֆռռացնելուց ու հանգստացնելուց հետո շատ դժվար կլինի փորձել ստեղծել այդ վիճակը:
    Ողջույն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #6441
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լավ, մեզ խիստ սահմանադրականի մեջ մեղադրող, իսկ հիմա «օրենքի տառից կառչողներին» ուզում եմ իրավաբանական հարց հղել:

    Ասում եք, որ սահամանադրությամբ այլևս արտահերթի հնարավորություն չկա: Շատ լավ: Նախ հստակեցնեմ, որ ես գտնում եմ, որ ՀԱԿ-ի պայքարը արտահերթ նախագահականի համար է, մնացյալը լոկ ենթադրություններ, շեղող դիտավորյալ խոսակցություններ ու նման բաներ են: Բայց անդրադառնանք այս խնդրին:

    Պատկերացնենք իրավիճակ, երբ քաղաքական որոշման արդյունքում ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի ԲՈԼՈՐ պատգամավորները հրաժարականի դիմում են գրում (ՀՀ սահմանադրություն, հոդված 67): Հրաժարականի դիմում են գրում նաև ցուցակներով հաջորդ եկողները:

    Այդ դեպքում ի՞նչ է լինում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #6442
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, մեզ խիստ սահմանադրականի մեջ մեղադրող, իսկ հիմա «օրենքի տառից կառչողներին» ուզում եմ իրավաբանական հարց հղել:

    Ասում եք, որ սահամանադրությամբ այլևս արտահերթի հնարավորություն չկա: Շատ լավ: Նախ հստակեցնեմ, որ ես գտնում եմ, որ ՀԱԿ-ի պայքարը արտահերթ նախագահականի համար է, մնացյալը լոկ ենթադրություններ, շեղող դիտավորյալ խոսակցություններ ու նման բաներ են: Բայց անդրադառնանք այս խնդրին:

    Պատկերացնենք իրավիճակ, երբ քաղաքական որոշման արդյունքում ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի ԲՈԼՈՐ պատգամավորները հրաժարականի դիմում են գրում (ՀՀ սահմանադրություն, հոդված 67): Հրաժարականի դիմում են գրում նաև ցուցակներով հաջորդ եկողները:

    Այդ դեպքում ի՞նչ է լինում:
    Էս դեպքում ասում ենք, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը կոլեկտիվ էշ են: Բայց մենք ստեղ գիտական ֆանտաստիկա չենք քննարկում Չուկ ջան: Սենց կոլեկտիվ հրաժարականը նույնն բանն ա, որ ասես, վաղը քաղաքական որոշման արդյունքում Հայաստանը դառնում ա ծովից ծով, իսկ մեր նախագահն էլ դառնում ա Անգլիայի թագուհին:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (08.06.2011), Varzor (09.06.2011)

  10. #6443
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր մեջ ասած, ես ավելի շուտ նախագահի հրաժարականին կհավատամ, քան պատգամավորների կոլեկտիվ հրաժարականին: Սենց կոլեկտիվ հրաժարականը նույն բանն ա, որ Հովիկ Աբրահամյանը վաղը տկլոր, իրան խարազանելով, մազերը փիդռելով, գլխին մոխիր ցանելով գնում ա ՀԱԿ-ի հաջորդ միտինգին, ու մեղայականով ելույթ ա ունենում ու ասում ա «Ժողովուրդ ջան, եկել եմ որ ինձ խաչեք: Որ դուք չխաչեք, ես ինքս խառակիրի կանեմ հենց հիմա»:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (09.06.2011)

  12. #6444
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս դեպքում ասում ենք, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը կոլեկտիվ էշ են: Բայց մենք ստեղ գիտական ֆանտաստիկա չենք քննարկում Չուկ ջան: Սենց կոլեկտիվ հրաժարականը նույնն բանն ա, որ ասես, վաղը քաղաքական որոշման արդյունքում Հայաստանը դառնում ա ծովից ծով, իսկ մեր նախագահն էլ դառնում ա Անգլիայի թագուհին:
    Կարող ենք կոչել գիտական ֆանտաստիկա, կարող ենք կոչել ռոմանտիկա, կարող ենք կոչել հեքիաթ ու նման բաներ: Բայց ես կարծեմ չէի խոսում հավատալ-չհավատալու մասին: Ես չեմ ասել, որ նման բան ա լինելու, կամ թե ես մտքիս ծերով անցկացնում եմ, որ կարող ա նման բան լինի: Այլ խոսում ենք նրա մասին, որ մշտապես կա ԱԺ-ի արտահերթ ընտրության հնարավորություն (չեմ քննարկում հավանականության աստիճանը): Խոսում ենք նրա մասին, որ քաղաքական ճգնաժամի պայմաններում, այո՛, հնարավոր է մեխանիզմ մշակել սահմանադրության ձեր մեջբերած հոդվածները շրջանցելու համար: Ես նույնիսկ չգիտեմ, ասածս ձևը կբերի դրան, թե ոչ: Բայց գիտեմ, որ հնար միշտ կարելի ա գտնել:


    հ.գ. Ես էլ եմ կարծում, որ ավելի հավանական է Սերժի հրաժարականը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #6445
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող ենք կոչել գիտական ֆանտաստիկա, կարող ենք կոչել ռոմանտիկա, կարող ենք կոչել հեքիաթ ու նման բաներ: Բայց ես կարծեմ չէի խոսում հավատալ-չհավատալու մասին: Ես չեմ ասել, որ նման բան ա լինելու, կամ թե ես մտքիս ծերով անցկացնում եմ, որ կարող ա նման բան լինի: Այլ խոսում ենք նրա մասին, որ մշտապես կա ԱԺ-ի արտահերթ ընտրության հնարավորություն (չեմ քննարկում հավանականության աստիճանը): Խոսում ենք նրա մասին, որ քաղաքական ճգնաժամի պայմաններում, այո՛, հնարավոր է մեխանիզմ մշակել սահմանադրության ձեր մեջբերած հոդվածները շրջանցելու համար: Ես նույնիսկ չգիտեմ, ասածս ձևը կբերի դրան, թե ոչ: Բայց գիտեմ, որ հնար միշտ կարելի ա գտնել:


    հ.գ. Ես էլ եմ կարծում, որ ավելի հավանական է Սերժի հրաժարականը:
    Լավ. ասենք հոդված 67-ը տեսականորեն հնարավորթյուն ա տալիս, որ սաղ պատգամավորներն ու ցուցակների սաղ անդամները հրաժարականներ են գրում: Բայց ՀԱԿ-ը ասել ա, որ ինքը երկխոում ա մենակ գործադիրի հետ Օրենսիդրը ՀԱԿ-ի համար իշխանություն չի: Ի միջի այլոց, Լևոն Զուրաբյանը իրա վերջին հարցազրույցում էտ անիմաստ թեզը էլի առաջ քաշեց «մնենք երկխոսում ենք միայն գործադիրի հետ»:

  14. #6446
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ. ասենք հոդված 67-ը տեսականորեն հնարավորթյուն ա տալիս, որ սաղ պատգամավորներն ու ցուցակների սաղ անդամները հրաժարականներ են գրում: Բայց ՀԱԿ-ը ասել ա, որ ինքը երկխոում ա մենակ գործադիրի հետ Օրենսիդրը ՀԱԿ-ի համար իշխանություն չի: Ի միջի այլոց, Լևոն Զուրաբյանը իրա վերջին հարցազրույցում էտ անիմաստ թեզը էլի առաջ քաշեց «մնենք երկխոսում ենք միայն գործադիրի հետ»:
    Տրիբուն, ասում եմ շատ հասարակ բան, որը այլ ուղղություններով չեմ շեղելու: Կրկնում եմ երկու կետ.

    1. «ԱԺ արտահերթ ընտրության հնարավորության չկա» թեզը մեջ է գցվում միայն ու միայն խոսակցությունը բուն թեմայից շեղելու համար: Իսկ բուն թեման է՝ առաջինը արտահերթ նախագահական ընտրություններ:
    2. ԱԺ արտահերթ ընտրություն միշտ էլ կարելի է կազմակերպել՝ ելնելով որևէ ֆորս մաժորային իրավիճակից:

    Մնացած մեկնաբանությունները մեկնաբանելու ցանկություն չունեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #6447
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն, ասում եմ շատ հասարակ բան, որը այլ ուղղություններով չեմ շեղելու: Կրկնում եմ երկու կետ.

    1. «ԱԺ արտահերթ ընտրության հնարավորության չկա» թեզը մեջ է գցվում միայն ու միայն խոսակցությունը բուն թեմայից շեղելու համար: Իսկ բուն թեման է՝ առաջինը արտահերթ նախագահական ընտրություններ:
    2. ԱԺ արտահերթ ընտրություն միշտ էլ կարելի է կազմակերպել՝ ելնելով որևէ ֆորս մաժորային իրավիճակից:

    Մնացած մեկնաբանությունները մեկնաբանելու ցանկություն չունեմ:
    Տրիբուն չի, է, Տրիբուն ջան ա

    Լավ-լավ ապեր, մի ջղայնացի ես որ անհամբեր սպասում եմ նախագահի հրաժարականին: Ուրիշ բան որ չլինի, պատմության մեջ արտառոց դեպք կգրանցենք - եկա, երկխոսեցի, հրաժարականացրեցի:

  16. #6448
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կլինի՞ համ էլ Լֆիկի հետ երկխոսեն, մի երկու միլիարդ փող տա, Հայաստանի արտաքին պարտքը փակենք: Կամ էլ մեջ-մեջ անենք, մարդա 700 դոլար փող կհասնի:

  17. #6449
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն չի, է, Տրիբուն ջան ա
    Կներես, Տրիջուն ջան

    Հնարավոր կարծիքներից խուսափելու համար ասեմ, որ այլ մեկնաբանություններին չանդրադառնալս գլխավորապես պայմանավորված ոչ թե ասելիքի բացակայությամբ, հնարավոր արհամարհանքով, մեծամտությամբ կամ ուրիշ բանով, այլ միայն ու միայն քեզ արդեն հայտնի պատճառով զբաղվածությամբս

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #6450
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավ ջան սուտ չես խոսում ոչ էլ քեզ դրա մեջ եմ մեղադրում… կարող ա և վերջգում էլ ոչ սահմանադրական եղանակով փոխվի իշխանությունը, ոչ ոք դա չի ժխտել… ուղղակի ասում ենք որ քո էդ դիրքորոշումը (ոչ սահամանադրական ճանապարհը) չի կարա մեկնակետ հանդիսանա քաղաքական ուժի համար… դուն չես կարա հենց սկզբից ասես մեկ ա ոչսահմանադրականով ա լինելու արի հենց սկզբից անենք… դրա հա,մար հասունացման շրջան ա պետք… քաղգործիչը պարտավոր ա բոլոր միջոցները սպառել…

    սա նույնն ա որ ասես, մեկ ա մեռնելու ենք սաղս վերջում, արի կլնի հիմիկվանից ինքնասպան լինենք գոնե կիմանանք ոնց մեռանք…
    Մեֆ, ասածդ միանշանակ կընդունեի, եթե Հայաստանը չլիներ էն ահավոր վիճակի մեջ, որում որ հիմա ա։ Կողքից որ նայում ես, էնպիսի տպավորություն ա, թե էս ամեն ինչը արվում ա նրա համար, որ եթե հանկարծ ինչ որ մի բան չստացվի՝ ոչ մեկ չկարողանա ասի՝ բա էս մի լուծումը ինչի՞ չօգտագործեցիր։ Այսինքն՝ սեփական «ստրախովկայի» համար ա արվում։ 2008-ից սկսած երկիրը օր-օրի ա կործանվում, բայց փաստորեն մենք հլը չենք հասունացել, հլը տեղ ու ժամանակ կա սպասելու, որ բոլոր միջոցները սպառենք։ Ինչ ասեմ, Մեֆ ջան։ Սպասենք...


    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    զուգահեռ չեմ անցկացնում Դավ ջան, իրա մասին էլ մի մտածի, թող ինքը մտածի, իրա համար տաբու գոյություն չունի…
    Բա դաշնակնե՞րը։

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    չի լինի, բռատ… ես 100% էս ասածիս տեր եմ

    դու հակառակն ես կարծու՞մ…
    Խոսքը ոչ թե գրածդ մտքերի սխալականության մասին ա, այլ դրանց իրագործման անհնարինության ԱՅՍ ՊԱՀԻՆ։ Թե ինչքանո՞վ ա հնարավոր ՀՀ Սահամանադրությունը փոխել զուտ նրա համար, որ նախագահը կարողանա ԱԺ ցրել, դա արդեն կթողեմ քեզ։

Էջ 430 980-ից ԱռաջինԱռաջին ... 330380420426427428429430431432433434440480530930 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •