Lion (07.03.2011)
վատ ես հիշում Լիոն ջան, Ղարաբաղ կոմիտեի անդամները հեռուստացույցի էկրաններից ելույթ չէին ունենում… ինչ էլ որ հիշում ես սխալ ես հիշում ես… դրանք մանկական հիշողություններ են ու վառ երևակայության արդյունք
դա Հայաստանում էլ ա բացակայում… չգիտեմ ինչ ինակատի ունես, բայց հայերն էսօր հայաստանից դուրս են գալիս, ասել ա թե քո ասած "ամենակարևոր պայմանը" էդքան էլ կարևոր չի եթե չասենք երրորդական ա… ես քեզ փաստ եմ ասում դու ինձ հեքիաթ ես պատմում…Չէ, ապեր, Բելառուսում ակ դրանց մեծ մասը, բայց ոչ ամբողջությունը: Բոլառուսում բացակայում է ամենակարևոր պայմանը, որը հային հայ է պահում:
Լիոն դու հայերեն կարդալ գիտես թե խեթերեն ես մենակ կարդում… ապեր հայերեն գրած ա Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս… ու՞ր պտի շեղվես… ասա չունեմ պատասխան, պրծի… դու որ ունենայիր շուտվանից էիր գրել…Ես չեմ ուզում թեմայից շեղվել![]()
Լիոն ջան մի բան էլ ասեմ քանի չեմ մոռացել… էդ որ քյալլա ես տալիս թե Պարույրին են հաքել թե Շավարշի. անձամբ դու ու՞մ տեղը կուզենայիր լինել եթե ընտրություն ունենայիr… 96-ին Պարույրի կամ Շավարշի՞ թե 2008-ին Գոռ Քլոյանի… հիշեցման կարգով ասեմ որ Գոռը սպանվեց Մարտի 1-ին
Մեֆ ջան, ես կուզենայի ինքս իմ տեղը լինելԲայց ասեմ, ապեր, սխալ չեմ հիշում, իրոք էսօրվա պես հիշում եմ Ստամբուլցյանին ու գրքերը կույտերը իրա կողքը: Հստակ բան եմ ասում: Մանցածը երևի արդեն ժամավաճառություն է...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հաա, փաստորեն Լևոնենք ատոմակայանի փակելը չէին պահանջում, հա, սխալ եմ հիշում? Ապեր, ես Հայ ժողովրդի ռազմական Տարեգրքի հեղինակն եմ, փառք աստծո, վերջին 13 տարում Տարեգրքում գրանցման արժանի իրադարձություններ գրեթե չեն եղել:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Բիձա (07.03.2011)
Ես գիտեմ որ Վանոյի ժամանակ(ինչ-որ՞ մեկը գիշերը ժամը մեկին կարող էր ազդանշան տար,կամ փողոցը ավտոներով փակեր ու զրուցել,նաեւ ամենինչ շատ էժան էր) ուշ ժամին փողոց դուրս գալը ավելի անվտանգ էր՝քան հիմա ու հիշում եք ոստիկանները նորմալ մարդիկ էին,նաեւ մի մոռացեք որ լեւոնը ինքնակամ հրաժարական տվեց,այլ ոչ թե բանակի միջոցով պահեց իշխանությունը՝այդպես են վարվում իսկական ժողովրդավար երկրի նախագահները,նրան հարգում ու սիրում էին,պետք չէ մոռանալ պատերազմը ու նոր անկախանալը,նաեւ մեր նախագահներից՝որը պոպուլիզմով չի տառապում ու ամենախելացին է դա Լեւոն պապին է,ես ունեմ ընկերներ՝որոնք ռոմանտիզմով են հիշում մութ ու ցուրտ տարիները ու ասում են որ այդ ժամանակ մարդիկ իսկապես մարդիկ էին ու մեկը մյուսին արագ օգնության էր հասնում,հետո նրա օրոք բոլոր վատ բաները բաց էին արվում,ոչ հիմիկվա նման ժողովուրդից թաքու ու ցինիկ ժպիտները դեմքին,Հայստանին շաաատ վնասեց Հոկտեմբերի 27-ը,հիմա լրիվ ուրիշ ԵՎրոպական պետություն կլիներ,ինձ անձամբ բախտ է վիճակվել այդ տարիներին շփվել Լեւոնի ընտանիքի հետ ու դա իմ ամենալավ հուշերն են,իսկ հիմա մարդիկ դարձել են լրիվ անտարբեր,շատ ագահ ու լկտի,իսկ հարեւանների մասին չեմ խոսում՝նույն Օսիպովիչը այնքան լավն էր 1997 թվին,նաեւ 2006-ին,իսկ հիմա լրիվ փոխվել է,կարծում եմ Լեւոնը այն ուժն է որ հիմա մեզ պետք է,Քոչարյանի ժամանակ նույնպես այնքան վատ չէր՝նա նույնպես շատ էր սիրում ինքնազարգանալ,սակայն շատ պրագմատիկ էր ու միայն իր մասին էր մտածում,ես մինչեւ հիմա լսում եմ Լեւոնի խոսքերը՝Երբ ժամանակը գա ես կվերադառամՆաեւ համարյա ոչ մի գործարան օտարված չէր ու իսկապես անկախ էինք եւ դա էր մեր ուզածը:Հիշում եք Վազգեն Մանուկյանի մարդիկ ոնց մտան համարյա անպաշտպան խորհրդարանու ծեծեցին Լեւոնի մարդկանց,այդ ժամանակ ինչու մարդ չսպանվեց,կամ բանակ չկար երեւանում ու չէին արգելում ազատության հրապարակում ցույցերը,շատ բան կա կշեռքի վրա դնելու ու հիշելու:
Պ,Ս Կարծում եմ արդեն ժամանակն է՝ճիշտ է մի քիչ ուշ է,բայց երբեք ուշ չի լինում մի բան փոխել,եթե կա ցանկությունառողջ եւ ողջամիտ եղեք
![]()
Վերջին խմբագրող՝ Magic-Mushroom: 07.03.2011, 15:41:
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
erexa (07.03.2011), Mephistopheles (07.03.2011)
Հ.Գ.
Атомная станция закрылась согласно графику, составленному Государственной комиссией... Вот почему в отношении к требующим закрыть атомную станцию не было применено насилие.
Ատոմակայանը փակվեց համաձայն Պետական կոմիտեի կողմից կազմված գրաֆիկի... Ահա թե ինչու ատոմակայանի փակումը պահանջողների նկատմամբ բռնություններ չկիրառվեցին:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Թող լինի սխալի ուղղում, եթե շատ ես ուզում, հատուկ քո թանկագին խաթեր համար: Չնայած, Լիոն, եթե Լևոնը կարողացել ԽՍՀՄ մինիստրենրի խորհրդի սխալները ուղղի վեց տարի հետո, ուրեմն Լևոնի արձանն էլ պետք ա կանգնեցնել Խաչիկի արձանի կողքը, մովզոլեյի տեղը:
Դու սխալների ուղղում երբեք չե՞ս անում, թե քո մոտ փղերի քանակը միշտ 100 ա, ու ոչ մի փիղ էս կողմ էն կողմ:
Ի միջի այլոց, ատոմակայանը վերաբացելն ահագին դժվար գործ ա: Փող կպցրեցին, ֆրանսիացիների հետ պայմանագիր կնքեցին որ եվրոպական ստանդարտներով անվտանգության համակարգ ներդնեն, ու Մեծամորի ատոմակայանը, որը Չեռնոբիլյան տեխնոլոգիայով սարքված ատոմակայան է, սարքեն նախկին ԽՍՀՄ տարածքի ամենաանվտնագ ատոմակայաններից մեկը, որը էսօր տալիս ա ՀՀ-ում արտադրվող էլեկտրոէներգիայի 40%-ը, ու որը 2003 թվին, Քոչարյանը տվեց ռսներին, որ ռուսների քամակից դուրս գալու վարյանտ մինչև ժամանակների վերջը չունենանք:
Ընդունում եմ, էն էլ ոնց եմ ընդունում: Որ ուզում ես իմանաս, 96-ի միտինգներին Վագեն նախագահ էի գոռում, Լևոնից, Վանոյից ու Վազգենից ահավոր զզվում էի, մինչև հիմա էլ զզվանքս մեկ ու մեջ տրամաբանությանս հաղթում ա: Լևոնին ոչ մեկը սուրբ չի սարքում, Լիոն: Ամբողջ խնդիրը նրանում է, որ էս պահին են հայերը գնում քո սիրած Բելոռուսը, որը աշխարհի ամենաավտորիտար երկրներից մեկն ա: Դե որոշի, ինչքան վատ ա հիմա Հայաստանում, որ նույնիսկ Բելոռուս են գնում: Հայերը սկսել են Ուզբեկստան էլ գնալ: Սիբիրի ամենահեռու ծերերն են գնում, մենակ Գյումրիում ու Վանաձորում չմնան: Երկրիդ երկրորդ ու երրորդ քաղաքաներում մարդ չի մանցել, գյուղ են դառել, դու ընկել ես Պարույրի չափալախն ես հիշում:
Հա, կարող ա Պարույրն էլ մի հատ չափալախ կերած լինի, ցավում եմ իրա համար, բայց չեմ հիշում: Հիմա էլ կորել ա, չկա, ու շատ ափսոսում եմ դրա համար: Իսկ իրա կերած տփոցի համար Շավարշ Քոչարյանը պիտի սաղից մի հատ մեծ շնորհակալություն հայտնի, քանի որ տաս տարվա չափալախներից հետո, վերջը հասավ իրա մուրազին - ԱԳ փոխնախարար - Շավարշի երազանքների պիկը:
Իսկ Հայաստանը չունի արդյունաբերություն: Այ հենց այդտեղից էլ սկսի, ապեր ջան: Բելոռուսը այլանդակ երկիր ա, Լուկաշենկոն էլ եվրոպական Կիմ Չեն Իր ու Քադաֆին ա՝ իրա ժողովրդի վզին նստած: Բելոռուսը էնքանով ունի արդյունաբերություն, որքանով որ Ռուսաստանից մինչև վերջերս համարյա ձրի գազ ու նավթ էր ստանում ու Ռուսաստանն էլ արհեստականորեն գնում էր բելոռուսական արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքը: Բելոռուսական մեծ կրիզիսին բան չի մնացել: Մի քիչ էլ համբերի ու կտեսնես:
Լիոն, մենակ իմ համար չէ, բոլոր մարդկանց համար էլ դրանք են կենսական պահանջմունքները: Կարող եմ քո համար կատուկ գումարել նաև գիշերային քունը: Իսկ քո ուզածն ու ասածը ամենայն հավանակությամբ ոչ թե կենսական պահանջմունքներն են, այլ պահանջմունքներն ընդհանրապես: Ըդհանուր պահանջմունքների մեջ, կենսականին զուգահեռ մտնում են նաև հոգևոր ու սոցիալական պահանջմունքները: Դրա համար էլ, աշխատի մտքերդ ճիշտ ձևակերպել, որ սաղիս իրար չխառնես: Էս էլ Տիգրան մեծի բանակը չի, որ ինչ թիվ ուզում ես գրես, մենք էլ չկարանանք հաշվենք:
Բալետ պարող չեմ, բայց բալետ նայել սիրում եմ: Հատկապես Խաչատուրյանի Սպարտակ բալետը: Ափսոս մենակ բալետի մեջ մարտական փղեր չկան: Բայց ինչքան լավ կլիներ չէ՞ - բալետ պարող մարտական փղեր:![]()
Ընկեր ջան, հայերը Բելոռուս ու այլուր գնում են, քանի որ Հայաստանում ա շատ վատ: Կարա՞ս էսքան պարզ բանը հասկանաս: Դաժե Վրաստան են գնում:
Հողերս Լևոնի գլուխը, կերավ 1 միլիարդը էէէէէէն ժամանակ:
Հատուկ քո համար ՀՀ արտաքին պարտքը վերջին երկու տարում ավելացել ա 2 միլիարդ դոլարով ու հեսա մի տարվա մեջ էլի 1 միլիարդով ավելանալու ա: Կարա՞ս ասես ուր էն գնում հիմա էտ փողերը: Հանուն արդարության ասենք, որ Քոչարյանի ժամանակ ՀՀ արտաքին պարտքը համեմատական առումով աշխարհում ամենացածրներից մեկն էր: Իսկ հիմա, երկու տարվա մեջ հասել ենք համարյա վտանգավոր սահմանին, որին մոտ Հայաստանը իրա անկախ պատմության ընթացքում չի եղել, ոչ Լևոնի, ոչ էլ Քոչարյանի ժամանակ: Այ դրա մասին մտածի Լիոն, թե չէ ընկել ես ատոմակայանի հովացման համակարգի կոկորդիլոսներին ու այլ էկզոտիկ կենդանիներին ես հաշվում:
Իսկ եթե դու իրոք ահնագստանում ես երկրիդ ներկայով ու ապագայով, ապա հրավիրում եմ քեզ ամսի 17-ի միտինգին: Որ գաս, հետդ մի քսան հատ քո գրքերից վերցրու: Խոստանում եմ, եթե մինչև վերջ մնաս, քսան գիրքդ էլ առնում եմ, ու ձրի բաժանում եմ միտինգավորների շրջանում: Համ էլ նենց եմ գովերգում, որ մնացած մտինգավորները երթով գնում են գրախանութներից գրքերդ սրբելու:
Լիոն, դու բալետից իրոք բան չես հասկանում: Մի նեղացի: Ակումբում մի տեղ կարդացել եմ, որ վեպ ես գրում: Լուրջ դրանով զբաղվի: Ես առաջին ընթերցողներից եմ լինելու: Գիտեմ, որ գիրքդ լինելու ա պատմավեպ, ֆենթըզի, գիտական ֆանտաստիկա, գյուլնազ տատի հեքիաթներ, մանկության ու սեռական հասունացման տարիքի վառ երազներ ժանրերի միահյուսված ժանրի գիրք, բայց մեկա կարդալու եմ:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 07.03.2011, 15:48:
Ստեղ Պարույր Հայրիկյանի մասին մի 2 տող գրվեց: Էհ, ժամանակին շատ էի հարգում էս մարդուն: Հայրիկյանը էն մարդն էր, որ դեռ սովետի վախտ հանուն գաղափարների 17 տարի աքսորներում անցկացրեց: Շարժման սկզբին Հայրիկյանը շատ քչերից էր , որ ասում էր - «մեզ անկախությունա պետք, պետքա հանրաքվեի միջոցով սովետից դուրս գանք», իսկ էդ ժամանակ Լեւոնը ու իր թիմը ասում էր, - «ինչ անկախություն, չէ մենք ուզում ենք սովետի մեջ մնանք, պարզապես մեր ուզածը Ղարաբաղի արդար լուծումնա»: Դե հետո տեսան որ չէ Պարույրը ճիշտա ասում, ու առանց դրա էլ կարծես սովետը քանդվումա ու ինքստինքյան անկախ ենք լինելու, սկսեցին կրկնել թե ահ մենք էն գլխից անկախություն ենք ուզել: Հայկական բանակի գաղափարն էլ Հայրիկյանին էր, չնայած, որ դա լրիվ բնական բան էր, անկախ Հայաստան իր հայկական բանակով, բայց Հայրիկյան էր որ երիտասարդներին կոչ էր անում չգնալ սովետական բանակ, որովհետև սովետի բանակը ժողովրդավարությունը ճնշելու համար էր: Ռուս զինվորներին ուղարկում էին Հայաստան, հուզումները ճնշելու, հայերին էլ ուրղարկում էին Պրիբալտիկա: Հա Պարույրին խփելու մասին հիշում եմ. Ամբիոնից ուզում էր խոսար, մեկը կար, ազգանունը չեմ հիշում, անունը Վիգեն էր, գոռգռում էր ու կարծեմ անպատվում Պարույրին, սա էլ ասեց Վիգեն ախր տենց չի, քո երեխեքը հետո քեզնից կամաչեն, ու ստեղ եկան Պարույրին մի 2 չափալախ տվին ու ամբիոնից քշեցին: Սկզբից գրել էի, որ ժամանակին Էս մարդուն շատ էի հարգում .............. դե գիտեք ինքը իմ կարծիքով մի քիչ մեծամտացավ ու մի քիչ էլ երևի խանգարվեց քիչ քիչ սկսեց անլուրջ բաներ անել, հիմա էն հին Հայրիկյանից շատ քիչ բանա մնացել, բայց այնուամենայնիվ իրա արածները չի կարելի մոռանալ:
Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:
Մհեր, մեղմ ասած մոռթած պահեցիր Պարույր Հայրիկյանի դեպքով: Նախ հստակեցնենք, որ ծեծ չի եղել, եղել է մի քանի ապտակ: Խփել են նաև այլոց՝ Շավարշ Քոչարյանին, Սեյրան Ավագյանին, Ռուբեն Հակոբյանին և այլն:
Իսկապես մի շատ տգեղ պատմություն էր: Ահավոր տգեղ: Չսազական Ազգային Ժողովին: Իսկ էդ ժամանակ, ի դեպ, ի տարբերություն հիմիկվա ունեինք Ազգային Ժողով: Այնտեղ կրթված, երկրի ճակատագրով, ոչ թե սեփական գրպանի բարօրությամբ տոգորվող մարդիկ էին: Իհարկե էդպիսիք էլ կային: Չեմ հերքում, խոսում եմ մեծամասնական պատկերի մասին:
Հա, ուրեմն նորից ասեմ, իհարկե եղել է նման շատ տգեղ միջադեպ: Եզակի միջադեպ:
Բայց այ պատմություն գրող, ինչպես կարող ես այդ միջադեպը դիտարկել կոնտեքստից կտրած՝ անտեսելով, թե դա ինչի արդյունքում է եղել: Իսկ եղել է, հիշեցնում եմ, նրանից հետո, երբ այդ նույն մարդիկ ԱԺ-ն գրավելու կոչեր էին, ժողովուրդը մտել էր Ազգային Ժողով, ծեծել ու ջարդել էր լիքը պատգամավորների, այդ թվում՝ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին, ԱԺ փոխխոսնակ Արա Սահակյանին: Ու, ուշադրություն, ոչ մի զոհ չի եղել, ժողովրդի դեմ զինված դուրս չեն եկել: Ընդամենը էդ կոչեր անողներին, ի դեպ որոնցից մեկն էլ նույն Հայրիկյան Պարույրն էր, բայց ով հենց հաջորդ օրը քցեց մյուսներին՝ հրաժարվելով իր մասնակցությունից, ԱԺ-ում կատաղած, նախօրեին կատարված չմոռացածները ասում էին «Վրեքս ժողովուրդ էիք բերել, դե հիմա դեմ առ դեմ կանգնած ասեք»: Իհարկե ահավոր տգեղ էր, նորից եմ ասում, բայց ահա էս ամեն ինչը չդիտարկելով էդ պատմությունը որպես դրոշակ բերելը ընդամենը բանավեճի մեջ այլ ասելիք չունենալու պատճառով կոզր ստանալու տարբերակ է: Նշենք նաև, որ չնայած ապտակ-հարվածներին ոչ մեկին լուրջ ծեծի չեն ենթարկել, ոչ մեկը վնասվածքներով չի հեռացել այնտեղից, որքան որ ես գիտեմ, համենայն դեպս Պարույրը հաստատ ոչ մի վնասվածք չի ստացել: Սա արդարացում չի: Այլ Մեֆի ասածով վերջին 13 տարվա հետ համեմատելու համար ա, երբ բոլորս լսում ենք պատմություններ, թե այս կամ այն պատգամավորը կամ նրա թիկնազորը ինչպես է շանսատակ անում այս կամ այն քաղաքական գործչին, լրագրողին, ՀՀ քաղաքացուն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դե Պարույրի պահը էնքան էլ կարևոր չէր, ուղղակի տենց ստացվեց, որ թեման էդ ուղղությամբ գնաց: Եթե ուշադիր լինես, ես դա ընդամենը այնպես, մի էպիզոդ էի գրել: Ասածս էնա, Արտ ջան, որ պետք չի էդ ժամանակները հրեշտակացնել...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Որևէ երկիր նման պատահարներից զերծ չի: Նման միջադեպեր լինում են բազմաթիվ խորհրդարաններում, ընդ որում, չունենալով նման «նախապայման», ինչպիսին է դրանից քիչ առաջ այդ «ծեծված» պատգամավորների ղեկավարությամբ ԱԺ-ն գրավելն ու լիքը մարդկանց իսկապես ծեծուջարդի ենթարկելը: Ես սա նորից արդարացման համար չեմ գրում, այլ պատկերի հստակեցման: Առավել ևս պատմությամբ զբաղվողը իրավունք չունի առանց այդ ողջ պատկերը ներկայացնելու նման միջադեպը փորձի որպես կոզր բերել: Մինչդեռ պատմիչը պետք է նաև շարունակի այդ դեպքերը, մասնավորապես նշելով, որ ԱԺ-ում կատարված այդ շատ տգեղ միջադեպի հիմնական մասնակիցները այնուհետև անցան երկրապահների շարքերն, այնուհետև, սահուն կերպով, հանրապետականների շարքերն ու այժմ էնտեղ են:
Մինչդեռ միջադեպի ժամանակ այլ կերպ աչքի ընկած մի շարք պատգամավորներ, ովքեր աչքի էին ընկել նրանով, որ փորձում էին այդ իրավիճակը հարթել, բաժանել «կռվի» մասնակիցներին, իրավիճակը սահունացնել, այժմ ՀԱԿ-ում են: Այդպիսիքից են Վահագն Խաչատրյանն ու Սամվել Գևորգյանը: Շարունակե՞նք Մհեր-պատմիչ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ասում ա Պարույր Հայրիկյանին ծեծել են: Ապեր հիմա նախագահի աշխատակազմի աշխատող են ծեծում, ու դառնում կադաստրի պետ: Ի միջայլոց կարաս դու էլ փորձես: Հենց գործերդ վատ լինի, գնա նախագահի աշխատակազմից մարդ ծեծի: Գործից հանում են ու մի հատ փողով պաշտոնի նշանակում:
Լիոն ջան քո հետ եմ:
էսպես չի մնա
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ