Mephistopheles (20.03.2011)
Ժող, գնացեք քնեք ու թող քննարկումները ձեզ չթշնամացնի… էս ամեն ինչը քննարկում ա… կարանք համաձայնվենք իրար հետ կամ էլ ոչ…
Գաղափարը ոչ թե իրար համոզելն ա այլ միտքը դատին հանձնելը… բոլոր տեսակետներն ու դատողությունները գոյության իրավունք ունեն…
Chuk (20.03.2011), Lion (20.03.2011), Sagittarius (20.03.2011), Վիշապ (20.03.2011)
Այդ դեպքում հետաքրքիքր է ու՞մ համար ես կարծիքդ գրում:
Փախնելը ո՞րն է, խուճապահար թռել եմ (Ինչպես, երևի թե, քեզ պետք չի, որ ես հավատամ, որ դու նախորդ օրը ուղղակի չէիր փախել՝ Ազատության հրապարակում հնարավոր բախումից խուսափելու համար:), մանավանդ, որ կասկածներ առաջացան «Հիմա»-ի «գնդի» կողմից պոնչիկանոցի դեմը արհեստականորեն փակելու կապակցությամբ, որ Լևոնը ասի մինչև կինո Նաիրի ժողովուրդ կա,այնինչ Մատենադարանի հարթակից ներքև ժողովուրդը ազատ կանգնած սեմուշկա էր չրթում: Ոստիկաններն էլ խելոք խելոք իրենց համար կանգնած էին կակ նի ստռաննո…
Ընդունեցի, որ ասում ես: Քաղաքական, ուրեմն՝ քաղաքական:Բայց հիշեցնում եմ, սրանք քաղաքական, այլ ոչ թե քննարկման մասնակիցների մասին քննարկումներ են ու խնդրում ու կոչ եմ անում անձնական հարթություն չբերել: Ես ունեմ իմ համոզմունքները, իմ հայացքներն ու տեսակետները ու դրանք շարադրում եմ, բարի եղիր արձագանքել դրանց, այլ ոչ թե շեղվել ու խոսել ասենք իմ օբյեկտիվությունից: Օբյեկտիվություն, որն ունենալու դեպքում տեսած կլինեիր, որ ես ինքս գրել եմ, որ սխալ եմ համարում, որ Լևոնը Րաֆֆիին չի ողջունել (քննարկումը դրա մասին էր գրում, երբ ինձ մեղադրեցիր օբյեկտիվության պակասի մեջ):
Si vis pacem, para bellum
Չուկ ջան, իմ լավ ախպեր, մի ստիպիր ինձ արտահայտվել առանց չափի զգացողության: Լևոնասեր ժողովուրդը խտացված էր հարթակի վրա, ոչ թե հարթակից ներքև, և քո տանձին էլ չէր թե ինչ է կատարվում հարթակից ներքև, որովհետև ներքևները ախր ե՞րբ են իրենցից քաղաքական հետաքրքրություն ներկայացրել: Հասկանում ես լի՞:
Si vis pacem, para bellum
Վիշապ, ես հանրահավաքի հասել եմ 5:45-5:50-ի կողմերը: Պոնչիկանոցից ներքև խտությունը չեմ կարող գնահատել, որովհետև եկել եմ Կորյուն փողոցից, իսկ էդտեղից վերև խայտառակ խիտ էր:
Հիմա քո անիմաստ ու էլի անձնական բնույթի դիտարկման մասին. ես միշտ լինում եմ վերևի մասում, որովհետև այնտեղից ավելի հարմար է հետևել իրադարձություններին: Սակայն սովորաբար ես ոչ միայն վերևում եմ լինում, այլև պարբերաբար իջնում ներքև ու բարձրանում: Քաղաքական հետաքրքրություն ներկայացնում է հանրահավաքի յուրաքանչյուր մասնակիցը, սակայն ինձ չի, որ պետք է դա այդ տեսանկյունից հետաքրքրի ու ես գնամ ներքևը կանգնեմ: Խնդրում եմ նման անիմաստ ու անձնական գրառումներով թեման մի շեղիր:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
սա քեզ 5:30-ի նկար:
IMAG0279.jpg
Si vis pacem, para bellum
Ես 5:30 այնտեղ չեմ եղել ու չեմ կարող գնահատական տալ, սակայն կարող եմ ասել, որ 6:15-ին էլ կոնկրետ պահերի կոնկրետ տեղերում նման նկար կարելի էր անել:
Վիշ, ասածդ ինչ ա, չգիտեմ:
Մարդիկ շատ էին, խիտ էին:
Ու սա տեսել եմ ոչ միայն ես, այլ ասենք հենց էս ֆորումից լիքը ուրիշ մարդիկ էլ:
Տեսել ենք համ հանրահավաքին (Մատենադարանի մոտ), համ երթի ժամանակ, համ հետո՝ Ազատության հրապարակում, համ էլ հետո լիքը վիդեոներով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հեչ, ասածս առաձնապես մի երևելի բան չի: Այն է, որ ինձ կասկածելի թվաց դրոշակակիր մարդկանց ինչ-որ արհեստականոտ գոռգոռոցներով մաշտոցի պողոտան փակելը ոստիկանների խաղաղ հայացքների ներքո, վերևից մարդիկ իջան ցած, արդյունքում աստիճանների վրա մարդիկ նոսրացան, հետո պարզվեց որ ժողովուրդը այս անգամ մինչև կինո Նաիրի է եղել (սկզբունքորեն մինչև փակ շուկա էլ կարելի է ասել եթե խտությունը չհաշվենք): Որ Լևոնը իր մյուս մուտիլովկաների շարքին ավելացնի նաև «հարյուր հազարանոց ժողովուրդ» մուտիլովկան:
Չնայած արդեն պա բառաբանու, այլևս չի հետաքրքրում: Չուկ ջան, թեթև տար:
Բարի գիշեր բոլորին:![]()
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ