Կարող եմ, Մեֆ. Ժողովդրի կենսամակարդակը բարձրացել է, սա մի անգամ էլ եմ ասել: Ջահելները չեն հասկանա, որովհետև նրանք համեմատելու քիչ բան ունեն: Կաշառակերությունը նվազել է, վճարների մեծ մասը օրինական դաշտ է տեղափոխվել, ավելի հարմար են դարձել քաղաքացի-պետություն գործառույթները: Օրինակ Կոմիտասի կադաստրում վերջերս ավտոմատ հերթագրման համակարգ են տեղադրել, էն որ գնում ես, կնոպկին սեղմում ես, հերթիդ համարն ասում է, կանչում են, առանց բազարների, նորմալ տեղեկատվություն են տալիս, գնացուցակ բան... Պատկերացրու չարաբաստիկ Լֆիկ Սամոյի սուպերմարկետում, ավտոկայանատեղիում, մարկետի մուտքին ավելի մոտ դասավորված կայանատեղիների վրա ինվալիդի նշաններ են նկարած, ոնց ԱՄՆ-ում... Մելոչ, ա ուձիվիծելնո...

Ճիշտ է դրանց վրա որ ես կայանեմ, ինձ չեն տուգանի այնպես, ոնց ԱՄՆ-ում, բայց դե ինձ թվում է դրան էլ կհասնենք... Դե տենց մանր-մունր բաներ, որ ավազակապետության ու կոռուպցիայի դեմ չեն երևում:
Էջանիշներ