Si vis pacem, para bellum
ապեր եթե կոչ լիներ "գնալ բաղրամյան" 100 000-ը կդառնակ 1000 000… հաստատ ու էդ ժամանակ արդեն դու ավելի հստակ կտեսնեիր ժողովրդի ու ուստիկանության բաժանման գիծը… ԱՄՆ-ի նախագահը խոսում ա երկրի շահերից ասել ա թե ամբողջ ժողովրդի շահերից… Լևոնը նախագահ չի ընդդիմադիր ա, որը վայելու ա ժողովրդի մեծամասնության աջակցությունը ու եթե էդ տեսակետից նայեն Լևոնն էլ ա արտահայտում մեր պատական շահերը՝ ժողովրդի…
Չուկ ջան... հասկանու՞մ ես, երբեմն կարող է թվալ, որ եթե ինքդ քեզ հավատում ես, ապա մյուսներն էլ քեզ պիտի հավատան: Դա ավելի շուտ նման է, որ դու ոչ թե քո հավատն ես ուզում կիսել մյուսների հետ, այլ՝ ուզում ես թաքցնել ինքդ քո կողմից խաբված լինելը: Իսկ ես՝ թշվառս արդեն հասցրել եմ կորցնել հավատս մարդկության հանդեպ![]()
Si vis pacem, para bellum
Վիշապ, ինձ բոլորովին պետք չէ, որ դու կամ մեկ ուրիշն ինձ հավատա: Ինչպես, երևի թե, քեզ պետք չի, որ ես հավատամ, որ դու նախորդ օրը ուղղակի չէիր փախել՝ Ազատության հրապարակում հնարավոր բախումից խուսափելու համար:
Բայց հիշեցնում եմ, սրանք քաղաքական, այլ ոչ թե քննարկման մասնակիցների մասին քննարկումներ են ու խնդրում ու կոչ եմ անում անձնական հարթություն չբերել: Ես ունեմ իմ համոզմունքները, իմ հայացքներն ու տեսակետները ու դրանք շարադրում եմ, բարի եղիր արձագանքել դրանց, այլ ոչ թե շեղվել ու խոսել ասենք իմ օբյեկտիվությունից: Օբյեկտիվություն, որն ունենալու դեպքում տեսած կլինեիր, որ ես ինքս գրել եմ, որ սխալ եմ համարում, որ Լևոնը Րաֆֆիին չի ողջունել (քննարկումը դրա մասին էր գրում, երբ ինձ մեղադրեցիր օբյեկտիվության պակասի մեջ):
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ձայնալար (20.03.2011)
Արտակ ջան, բայց մի քանի գրառում առաջ դու՞ չէիր ասում կաթիլների տեսության մասին: Սրանք դեպքեր են, որոնք կակ ռազ քո նշած ընդհանուր պատկերն են ձևավորում: Ներկայացնում եմ էն, ինչ տեսել եմ, ինչին անձամբ եմ առնչվել: Ու հենց կոնկրետ օրինակներով, որ մի բանի մասին խոսելուց գոնե ձեռքի տակ նախադեպ ունենամ:
Ըհը, այսինքն ոնց ուզում ես նայի, մեկա միմյանց քլնգելուն ենք հանգում, անկախ նրանից, թե ով ա մեղավոր: Բայց այդ դեպքում ճի՞շտ չէր լինի բաց տեքստով ասելը, որ Ժառանգությունը ուղղակի չի ուզում համագործակցել, ոչ թե խելոք դեմքով հայտարարել, թե Րաֆֆին անլուրջ գործով ա զբաղված:
Վերջին խմբագրող՝ davidus: 20.03.2011, 01:08:
Չէ, Դավ ջան, քո էս ասածը ինչ-որ տեղ ընդունում եմ, բայց դա իմ նկարագրած կաթիլների տեսության հետ մենակ անունով կարելի ա կապել: Մինչդեռ քո նկարագրածը ինչ-որ տեղ ճիշտ, բայց ուրիշ երևույթ ա: Խնդիրն էն ա, որ քո բերածը կարող ա բացառիկ դեպք ա: Համենայն դեպս ես ու իմ շրջապատում լիքը մարդիկ նույն Ազնավուրի քաղաքական որոշակի գործառույթների մասին բավական վատ կարծիք ունենալով հանդերձ շարունակում ենք մնալ նրա արվեստի գնահատողն ու սիրողը, ինչպես նաև նրան անձամբ՝ որպես հրաշալի մարդու գնահատողն ու սիրողը: Իսկ քո նկարագրած դեպքը (ես քեզ չհավատալու հիմք չունեմ, բայց ուրիշից լսեի՝ չէի հավատա) իմ գնահատականով անոմալիաների շարքից է:
Որ բազմությունը անհատների համախումբն է՝ սա քո նկարագրած երևույթն է: Այս երևույթում յուրաքանչյուր անհատ կարող է բազմության վրա դեր ունենալ և ունենում է: Սա Նիկոլի ասած 1+1+...+1 մոդելն է: Զուտ հաշվի առնելով որ անհատների համախումբ է, կարելի է սրան էլ անվանել կաթիլների տեսություն:
Իսկ իմ ասած կաթիլնեի տեսությունը (ի դեպ տերմինը ես եմ հնարել) ֆիզիկայից հայտնի փորձ է, երբ քարը դնում ես կաթացող ջրի տակ, կաթիլ առ կաթիլ ու հստակ ծակում է քարը: Մինչդեռ նույնքան կաթիլներից կազմված ջրի հոսք ես վրան բաց թողնում՝ ոչինչ չի լինում: Սա քո նկարագրածի հետ կապ չունեցող երևույթ է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ