Si vis pacem, para bellum
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Gayl (19.03.2011), Mephistopheles (19.03.2011)
էդ իմ խոսքերը չեն Վիշ ջան, Րաֆֆու միակ պայմանը դաշնակներն են…
… բա ինչ ասեն Վիշ ասեն մի հավատացեք ու մի վստահե՞ք թե՞ ասեն ուզում եք հավատացեք ուզում եք ոչ… ապեր երբ որ քաղաքական դաշտ ես մտնում դու պետք ա քո քայլերն ու գաղափարները ներկայացնես որպես ամենաճիշտ… հակառակ դեպքում եթե դու վստահ չես ո՞նց ես ուզում որ քեզ հետևեն… ու մենակ քաղաքականության մեջ չի տենց…
Չուկ, կարող է՞ քաղբանտարկյալներին ազատելը ոչ թե պիտի նպատակը լիներ, այլ՝ քաղաքական նպատակի հետևանքը: Չէ՞ որ երկիրը վատն է, ոչ թե որովհետև քաղբանտարկյալներ կան, այլ վատն է, դրա համար կան քաղբանտարկյալներ: Դու դեմագոգիա չե՞ս նկատում ՀԱԿ-ի խաղերի մեջ:![]()
Si vis pacem, para bellum
Տրիբուն (20.03.2011)
Ես ընդամենը կարծիքդ էի ուզում իմանալ։ Իմ կարծիքով ՀԱԿ-ը էսօր բացի իրենից ոչ մի ընդդիմադիր ուժի (եթե կան) մոլեկուլյար մակարդակով տանել չի կարողանում։ Ես էս ի նկատի ունեի, երբ քեզ հարցրեցի։ Ու ստեղ խոսքը ոչ թե նա է, թե ես կամ մյուսները կգնանք Րաֆֆի ձեռքը սեղմել, այլ այն, թե ՀԱԿ-ը ոնց դրան կվերաբերի։ Եթե դու էսօր ունես քո կարծիքը, ու ունակ ես հակադրվել ՀԱԿ-ի կարծիքին, ապա շատ մարդ չունի էդ վերլուծական կարողությունը, ու գլուխները տմտմբացնելով անում ու մեջբերում են այն, ինչ ՀԱԿ-ն ամատուցում։ Պարզագույն օրինակ բերեմ։ Ծանոթներիցս մեկը, որը 50-ն անց տղամարդ է, Շառլի համար խելքը իրենը չէր, երբ մտների կաբինետ, անպայման Շառլի երգերից մեկն էր լսում։ ՀԱԿ-ի թունդ համակիր է։ Վաչիկի խայտառակ հոդվածից հետո ոնց որ Շառլը իր մոտ արգելափակած լինեն։ Էլ չի լսում։ ՀԱՐՑՐԵԼ ԵՄ նունիսկ.
- Բա էս ի՞նչ եղավ, որ Շառլի ձայնը համակարգչիցդ չի գալիս։
- Աչքիցս ընկել ա։
- Ի՞նչի որ...
- Դե որ Սերժին ափալ-թափալ շնորհավորեց։
- Բայց էդ 3 տարի առաջ էր, ի՞նչի հենց էս վերջերս սկսեցիր չհարգել...
- Դե.... (հստակ պատասխան տենց էլ չտվեց, ես էլ չխորացա)։
Էս ա Չուկ ջան, շատ մարդկանց համար ՀԱԿ-ի տեսակետը համարվում ա միակ ճիշտը։ Սա ՀԱԿ-ում շատ լավ գիտակցում են, ու ձեռքի հետ, թեթևակի ռեպլիկներ բաց թողնելով, մարդկանց մոտ այս կամ այն քաղաքական գործիչի մասին կարծիք են ձևավորում։ Էս ա վատը։
Տրիբուն (20.03.2011)
ինչով են խաբում ընգեր, կարող ա՞ փող են հավաքում… ի՞նչ ա քեզնից գնում որ տենց խաբված ես քեզ զգում… էս ռեժիմը քեզ ամեն վայրկյան ա խաբում ու ոնց որ հասկանում եմ դու դրա հետ խնդիր չունես ոչ կաշառք տալու ոչ նացած բաների հետ, բայց որ գնացել ես միտինգի ու էդ որը մարդ չեն մոռթել քեզ խաբված ես զգու՞մ… չգիտեի որ տենց շուստռի ես Էլմ
է հա կա: Ու լիքը մարդ արտահայտվում ա, որ խաբված ա: Իսկ դու խաբած չես զգում, որովհետև հավատում ե՞ս: Մի հատ ասա ինչի՞ն ես էլի հավատում: Օրնակ կոնկրետ հարց: Հավատում ե՞ս, որ էս տեմպերով մինչև 2013 թվականը արտահերթ ընտրություններ, կամ ընդիմության ճնշման տակ ինչ-որ բարեփոխումներ ե՞ն լինելու:
3 տարվա մեջ ընդիմության ո՞ր մի պահանջն ա կատարվել ու ի՞նչ վստահություն կա, որ հաջորդ 2 տարում էդ ձևով պահանջած ինչ-որ բան կկատարվի:
էսպես չի մնա
Տրիբուն (20.03.2011)
Վիշ, քաղբանտարկյալների առկայությունը խոսում ա «երկրի վատ լինելու» մասին, ու այո, երկրի վատ լինելուց ա, որ նրանք կան: Բայց եթե քաղբանտարկյալներ կան, ապա ի թիվս մնացած բոլոր խնդիրների դրվում ա հարց իրանց ազատելը ու ստեղծել միջավայրը, որպեսզի նորերը չլինեն կամ հնարավորինս քիչ լինեն: Դա պարտադրված խնդիր ա, որն անտեսելը դեմագոգիա կլիներ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
չեմ տեսնում որովհետև հենց սկզբից, Վիշ ջան ընտրված ա սահամանադրական ճանապարհը ու փորձն էլ ա ցույց տալիս որ ՀԱԿ-ի ճնշումները չլինի ներսից ոչ մի բան էլ չի լինելու ու ոչ մեկն էլ չի ազատվելու ոնց որ 30 տարի եգիպտոսում եր…
ուղղակի ձեր մեջ նստած ա հեղափոխության մի ստերեոտիպ ու եթե մի բան դրանից դանդաղ ու անարյուն ա ուրեմն սխալ ա… շատ մարդիկ գնացել էին հանրահավաքի էն հույսով որ պտի էդ օրը հեղափոխություն լիներ կամ էլ պտի անցնեին կտրուկ ռադիկալ գործողությունների…
Chuk (20.03.2011)
ես մի անգամ եմ միտինգի գնացել մի տարի առաջ կարծեմ: Ժողովրդի տրամադրվածությունն ու համախմբվածությունը տեսնելով ուրախացա: Բարձրացա մատենադարանի մոտ որտեղ «վոժդերը» ելույթ էինունենում: Ստեփան Դեմիրճյանի ոչնինչ չասող դեմքի արտահայտությունն ու անկապ ելույթը լսեցի ու ափսոսացի որ էդ ժողովրդի դեմը տենց մարդիկ են ելույթ ունենում: Փաստացի ժողովուրդը իրա ծանթ տեղը թեևացնում գալիս հասնում ա միտինգի, որ մի խելոք բան ասեն, մի ճանապարհ ցույց տան էդ վիճակից դուրս գալու համար, սրանք դնում ինչ-որ «գերինտելեկտուալ» բաներ են ասում ու ամեն անգամ ոչ ուղակի, բայց համոզում են որ հեսա շուտով իշխանափոխության անխափան գործողությունների պլան են հրապարակելու, իրագործեն ու երկնքից 3 խնձր ընկնի: Ու տենց 3 տարի: ՈՒ էլի 2 տարի էլ կձգեն, ես տենց եմ կարծում: Հիմա սա խաբել ա՞, թե՞ մոլորեցնել, թե՞ նորմալ ա :
էսպես չի մնա
Վիշապ (20.03.2011)
Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)
Էջանիշներ