Մեֆ ջան, ես էլ զարմացա, որ էդ տարբերակը չնշվեց, բայց հետաքրքիր մի հատ փաստ կա. համաձայն Աստվածաշնչի` աստված սպանել ա մոտ 2-2,5 մլն մարդ, էն դեպքում, երբ սատանան` ընդամենը 10, էն էլ երևի մենակ խեղճուկրակ Հոբի ընտանիքը:
Նետ, Դավոյին /Դատարկությանը/ հարգելով` հումորային կամ սարկաստիկ գրառումներ աշխատելու եմ չանել, բայց նկարս, եթե պետք ա, կմեկնաբանեմ: Պատկերված են /իհարկե` ֆոտոշոփած/ Ալֆրեդ Ուոլլեսը և Չարլզ Դարվինը` նացիստական ատրիբուտիկայով, ակնարկելով, որ իրանց էվոլյուցիոն տեսությամբ իրանք պատրաստվում են նվաճել ողջ աշխարհը ու բոլոր մարդկանց ստիպել հավատալ իրանց սուտի տեսությանը: Բնականաբար, էս ամբողջը` սարկազմով:
Mephistopheles (06.03.2011), Դատարկություն (06.03.2011)
Ժող, կներեք իհարկե, որ խառնվում եմ, դուք կատարելապե՞ս պարապ եք:
Ես հասկացում եմ ու (ինչ մեղքս թաքցնեմ) ակտիվորեն մասնակցում եմ քրիստոնեության ու նրան այս կամ այն չափ առնչվող ուսմունք/տեսություն/հավատքների առանձին դրույթներին վերաբերվող բանավեճերին: Բայց արդեն մի քանի էջ շարունակվող երկկողմանի ընդգծված նիհիլիզմով արտահայտվող անիմաստ (կներեք իհարկե) «բանավեճի» իմաստը չեմ տեսնում: Ախր ո՞նց չեք հասկանում, որ Նրա լինել/չլինելու ղուրջ միայն աներևակայելիորեն պարապները կարող են վիճել:
Աթեիստներ - վերոհիշատակված Ֆրոյդը իր «Մի պատրանքի ապագա» գրքում կրոնի հասցեին ուղղված մի դյուժին վիրավորական ու ծաղրական (ձեր ասելով օրինաչափ) արտահայտությունների շարքում մի կարևոր բան է ասում: Մոտավորապես, որ բոլոր կրոնական հավատալիքները պատրանքներ են, որոնք ենթակա չեն ապացուցման:
Կարծում եմ Ֆրոյդից աթեիստ չեք լինի, բա էլ ի՞նչ եք ընկել Աստծո բացակայության ապացույցներ փնտրում:
Քրիստոնյաներ - Ձեզ էլ 2 մեջբերում Սբ. Գրքից.
«Բայց յիմար եւ անմիտ վէճերից խուսափի՛ր. իմացի՛ր, որ դրանցից կռիւներ են ծնւում։» - Ա Տիմոթեոս 2: 21
«Իսկ արդ, եթէ ոմանք հաւատարիմ չգտնուեցին, միթէ նրանց անհաւատութիւնը Աստծու հաւատարմութիւնը խափանե՞ց։ Քա՛ւ լիցի։ Արդ, թող Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամէն մարդ՝ սուտ:» - Թուղթ առ Հռովմայացիս 3: 3-4
Աստծո (էվոլյուցիայի) սիրուն, խղճացե՛ք էս թեմայի մոդերին ու շարքային ընթերցող ակումբցիներին ու թողեք էս թեման քնի:
![]()
Քրիտոսին խաչելը տանջանքների տանջանքն եք համարում(հավատացյալներդ),իսկ հայերին իրեց հավատի համար (նույն խաչվածին երկրպագոգ)վայրագորեն խոշտանգելը համարում եք մատով կպնել?????
Մովսեսի ժողովրդին ազատելու համար ծովը երկու մասի բաժանեց,բա մի հրաշք էլ թող հայերի համար աներ:Թե նա միայն հրեաների աստվածն է?:
Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…
Mephistopheles (06.03.2011), Skeptic (06.03.2011), Արէա (09.06.2011)
Moon, փաստորեն համ ընդունում ես, որ պատրանքա, համ էլ հավատում ես պատրանքին, հա՞:
Թե՞ մենակ ապացուցման չենթակա պահն էր քեզ պետք:![]()
Ծովը Մովսեսը չի բաժանել երկու մասի: Էդ երևույթը գիտականորեն ապացուցվելա:
Վերջին խմբագրող՝ VisTolog: 06.03.2011, 12:20:
Քանի որ պ ա տ ր ան ք ն ե ր են(կրոնական հավատալիքները ),ենթակա չեն ապացուցման:Աթեիստներ - վերոհիշատակված Ֆրոյդը իր «Մի պատրանքի ապագա» գրքում կրոնի հասցեին ուղղված մի դյուժին վիրավորական ու ծաղրական (ձեր ասելով օրինաչափ) արտահայտությունների շարքում մի կարևոր բան է ասում: Մոտավորապես, որ բոլոր կրոնական հավատալիքները պատրանքներ են, որոնք ենթակա չեն ապացուցման:![]()
Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…
վիքին կարդա, կարաս դաժե աթեիստական մոտեցման մասն էլ կարդաս, բայց հենց առաջի տողերը մեջբերեմ`
խոսքը մենակ Քրիստոնեության մասին չիВе́ра — признание чего-нибудь истинным без предварительной фактической или логической проверки, единственно в силу внутреннего, субъективного непреложного убеждения...
I love my life and I celebrate it every day...
Freeman (06.03.2011), Moonwalker (06.03.2011)
Mephistopheles (06.03.2011), Skeptic (06.03.2011), Մինա (07.03.2011)
Հարգելի աթեիստնե՛ր, մի հարց ունեմ ձեզ:
Քրիստոնեությունը մի գաղափարախոսություն է, որի հիմնաքարը ՍԵՐՆ է: Սեր և միայն սեր, և սիրուց ածանցվող մնացած բոլոր բարիքները....
Ինձ համար հավատն առ Աստվածն նշանակում է հետևել այն ամենին, ինչը քարողում է քրիստոնեությունը՝ լինել բարոյական, արդարամիտ, սիրել մերձավորին և այլն:
Էսպիսի մի հարց ձեզ: Ի՞նչ է նշանակում չընդունել Աստծուն: Ի՞նչ է, միթե Աստծո պատգամներն ու քարոզն այդքան անընդունելի են: Չէ՞ որ Աստված հենց սեր է (ինչպես ասում է Աստվածաշունչը, «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել։ Եթէ միմեանց սիրենք, Աստուած բնակւում է մեր մէջ. եւ նրա սէրը մեր մէջ կատարեալ է։» Յովհաննես Ա 4:12): Չե՞ք ընդունում սերը:
Ես երբենք չեմ ընդունի այն հիմնավորումը, թե իբր գիտությունը փաստերով ժխտում է Աստծու գոյությունը: Ոչ մի գիտություն ի զորու չէ ժխտել սերը:
Վերջին խմբագրող՝ Լեո: 06.03.2011, 22:10:
Freeman (06.03.2011), Moonwalker (07.03.2011)
Լեո ջան, բայց ի՞նչ պարտադիրա Աստծո գոյությունը ընդունել, նոր հետևել էդ ամեն ինչին:Քո գրառումից նենց հասկացա, որ եթե Աստծուն չենք ընդունում, նշանակումա չենք սիրում:
Ու հետո, ես ինքս ոչ թե քարոզներին եմ հետևում, այլ ինքս եմ ինձ համար արժեքներ ստեղծում, ասել է թե հենց նույն պատվիրանները:
Mephistopheles (06.03.2011), Skeptic (06.03.2011), Մարկուս (16.05.2013), Մինա (07.03.2011)
Freeman (06.03.2011), Moonwalker (07.03.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ