Ես հավատում եմ Աստծուն, որովհետև Աստված = Սերո գաղափարախոսություն:
Լավ, իսկ վերը տրված հարցիս ուրիշ պատասխաններ կա՞ն:
Վիստոկ ջան, Աստված (նրա գաղափարախոսությունն) ի զորու է Սերը քարոզել ամբոխներին, որպեսզի նրանք այլևս ամբոխ չլինեն: Հավատա՝ միշտ չէ, որ մարդը քեզ նման կարողանում է գիտակցորեն գալ այն համոզմանը, որ սերն իր համար արժեք է և ոչ թե անարժեքություն: Աստվածվախությունը երբեմն մարդուն ստիպում է գալ այդ գիտակցությանը, ավելի ճիշտ օգնում է...
Իսկ հակառակ դեպքում ծնվում են հիտլերներ, թալեաթ փաշաներ և այլն:
Վերջին խմբագրող՝ Լեո: 06.03.2011, 22:36:
Աստված գաղափարախոսություն է, որ զրկում է մարդուն բարու ու չարի, սիրո ու ատելության մեջ ընտրություն կատարելու ազատությունից: Եվ դա ճիշտ է, որովհետև չարն ու ատելությունը ընտրողն անպայման խաթարում է ուրիշների խաղաղ կյանքի իրավունքը:
Վերջին խմբագրող՝ Լեո: 06.03.2011, 22:35:
Լեո ջան, շատ լավ ես անում որ հավատում ես ու ես հավատացյալներին դեմ որևէ բան չունեմ, ուղղակի երբ որ սկսում են թելադրել գիտությանն ու կրթությանը և մարդկանց վզին փաթաթել անհեթեթ օրենքներ, դա իմ և մարդու իրավունքներն ընդհանրապես սկսում է խախտել… ես ուղղակի թույլ չեմ տա դա…
այս ֆորումում շատ կան հավատացյալներ և նույնիս հոգևորական ու նրանք իմ խորին հագնաքն են վայելում…
Mephistopheles (06.03.2011), Moonwalker (07.03.2011), Skeptic (06.03.2011), Win Wolf (07.03.2011)
Փաստորեն Աստծո կերպարն ընդամենը ստեղծվել է մարդկանց՝ մի գաղափարի շուրջ միավորման համար: Համաձայն եմ, բայց էդ դեպքում նենց տպավորությունա, ոնցոր Աստված ինչ-որ կազմակերպությունա, որը մարդկանց իր մեջա վերցնում նպատակ իրագործելու համար: Ես չեմ ուզում էդ «կազմակերպության» մեջ մտնեմ: Դե եթե մի բան ընդամենը կազմակերպությունա, դա չի կարող էակ համարվել:
Ու ես էլի ոչինչ չեմ ունենա, եթե հավատացյալն ասի. «Աստված գոյություն չունի, բայց քանի որ նրա գոյությանը հավատալն ինձ օգնումա շատ հարցերի պատասխանները գտնել, դուրս գալ դժվար իրավիճակներից…և այլն», ուրեմն ես կհասկանամ իրան:
Հիմա դու հավատու՞մ ես Աստծո գոյությանը, թե՞ օգտագործում ես էդ հասկացողությունը քո կոպիտ ասած շահի համար:
Վիստ, կարդացե՞լ ես Աստվածաշունչը:
Եթե չես կարդացել, կարդա ու կհասկանաս (հուսով եմ)՝ ինչով է տարբերվում քրիստոնեությունը «ինչ-որ կազմակերպությունից»: Մի բանում ճիշտ ես. Աստված իրոք միավորող գաղափար է:
Իսկ ես հավատում եմ այն ամենին, ինչ քարողում է Աստված: Ինձ համար Աստված մի ամբողջություն է, որ կրում է իր մեջ ամենայն լավն ու ճշմարիտը:
Իսկ պիղծ-միղծ հոգևորականներ, քրիստոնեությունը ժխտող ինքնանպատակ գիտնականներ... ինձ համար չնչին բաներ են![]()
Freeman (06.03.2011), Moonwalker (07.03.2011), Win Wolf (07.03.2011)
Լեո նշվածները կարելի ա անել նաև առանց կրոնի: այսինքն բարոյական, արդարամիտ լինելու և այլնի համար անպայման չի հավատացյալ լինել: եթե դու ընտրել ես որ քրիստոնյա լինելով դու կարող ես այս ամենին հասնել, խնդիր չկա: բայց հակառակն էլ մի պնդեք որ ովքեր աստծուն չեն հավատում բարոյական, արդարամիտ ...... չեն:
Bujak2012 (07.03.2011), Mephistopheles (07.03.2011), Skeptic (07.03.2011), VisTolog (07.03.2011), Մինա (07.03.2011)
Moonwalker (07.03.2011)
Voglio vivere cosi !
Պիաչերե
մի հատ հարց էլի. ձեր մեջ էդքան ագրեսիա ո՞րտեղից...
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 24.05.2011, 15:59: Պատճառ: ավելորդ մասերի հեռացում
I love my life and I celebrate it every day...
Freeman (07.03.2011), Moonwalker (07.03.2011), Skeptic (07.03.2011), Դատարկություն (07.03.2011)
Բազում օրինակներից մեկը բերեմ. երբ քեզ մեղադրում են, դու չե՞ս ագրեսիվանում: Ես որ ահավոր ագրեսիվ եմ դառնում, երբ մեղադրում են: Կոնկրետ էս կրոնական թեմայով, պետք չի ինձ մեղադրել ինչ-որ ադամական մեղքերի մեջ, ասել որ իմ մեղավորության պատճառով դժոխք եմ գնալու, կամ որ իմ սերունդը կրելու ա իմ մեղքերը, որ պետքա Աստծուն հավատալ, եթե չես ուզում պատժվել այն աստծո կողմից, ով քեզ բանականությունա տվել ու ասել, որ եթե իրեն չհետևես, կայրվես դժոխքում… և այլն: Ամեն հավատացյալ թող ինքն իրեն սպառնա ու վախեցնի իր պատրանքներով, կրակներով, սատանաներով… բայց ոչ դիմացինին
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ