User Tag List

Էջ 28 90-ից ԱռաջինԱռաջին ... 182425262728293031323878 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 406 համարից մինչև 420 համարի արդյունքները՝ ընդհանուր 1343 հատից

Թեմա: Աթեիզմ

  1. #406
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Mephistopheles ջան, սխալ չեմ ասում… եթե մի քիչ ուշադիր լինեիր, ես չեմ գրել հավատքի բացակայության մասին, այլ ինչպես դու ես շեշտում, որ չես ընդունում, թե Նա գոյություն ունի, որովհետև ըստ քեզ, փաստ չունես: Քո այդ չնդունելը հիմնված է ոչ թե փաստերի բացակայության վրա, այլ քո հավատքի: Որովհետև հենց կյանքի առկայությունը և ինքը բնությունը մեծ փաստ են Աստծո գոյությանը:
    դու էլ փաստ չունես… եթե ունենայիր, ապա հավատալը էդքան էլ էական չէր լինի… նույնիսկ հավատալը արդեն կապ չէր ունենա… հավատում են երբ փաստ չկա…

    բնությունը աստծո գոյության փաստ չի… ո՞նց ա փաստ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (18.03.2011)

  3. #407
    Մշտական անդամ Ավետիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2011
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    դու էլ փաստ չունես… եթե ունենայիր, ապա հավատալը էդքան էլ էական չէր լինի… նույնիսկ հավատալը արդեն կապ չէր ունենա… հավատում են երբ փաստ չկա…

    բնությունը աստծո գոյության փաստ չի… ո՞նց ա փաստ
    Օրինակ՝ բանականության գոյությունը նյութական, ի նկատի ունեմ ոչ բանակ աշխարհում: Դե մտածենք, ինչպե՞ս կարող է ոչ բանական (բանականություն չունեցող) նյութից և ուժից (դրանց փոխազդումներից) առաջանալ բանական էակ(-ներ):

    Կամ էլ, վերցնենք մարդու ԴՆԹ-ն, որն իր մեջ պարունակում, կրում է այդ նույն բանական էակի մասին ամբողջական տեղեկություն (ինֆօրմացիա): Ըստ քեզ, հարգարժանս, ինչպե՞ս է այն գոյացել և գոյատևում:

    Կամ էլ ատոմի միջուկը կազմող դրական լիցք ունեցող բազում պրոտոնները, որոնց ձգողույան շնորհիվ միջուկի շուրջը պտտվում են էլեկտրոնները, չեն պայթեցնում այդ նույն միջուկը: Քանի որ գիտենք, որ նույն նշանով լիցքավորված մասնիկները վանում են միմյանց: Այդ ի՞նչ ուժի շնորհիվ:
    «Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»

  4. #408
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)

    Հարգելիս, առաջին 2 պարբերություններում զետեղված հարցերին վաղուց պատասխանել ա կենսաբանությունը, իսկ 3-րդին` ֆիզիկան /չնայած ատոմի կառուցվածքի հետ կապված մութ հարցեր դեռ կան, հատկապես քվանտային ֆիզիկայի հետ կապված, բայց էդ հարցերը գիտական մեթոդներով պարզաբանել փորձելու փոխարեն կանգնելն ու հայտարարելը, որ դա Աստծո միջամտությամբ ա կատարվում, միամտության, անհեռատեսության ու հերքողականության ամենաէքստրեմալ դրսևորում ա/:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (18.03.2011)

  6. #409
    Մշտական անդամ Ավետիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2011
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս, առաջին 2 պարբերություններում զետեղված հարցերին վաղուց պատասխանել ա կենսաբանությունը, իսկ 3-րդին` ֆիզիկան /չնայած ատոմի կառուցվածքի հետ կապված մութ հարցեր դեռ կան, հատկապես քվանտային ֆիզիկայի հետ կապված, բայց էդ հարցերը գիտական մեթոդներով պարզաբանել փորձելու փոխարեն կանգնելն ու հայտարարելը, որ դա Աստծո միջամտությամբ ա կատարվում, միամտության, անհեռատեսության ու հերքողականության ամենաէքստրեմալ դրսևորում ա/:
    Չի՛ պատասխանել: Այլ առաջարկել է ենթադրություն, որին դու հավատում ես: Եվ այդ ենթադրությունը չունի ո՛չ ապացույց, ո՛չ էլ փաստ:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 24.05.2011, 16:34: Պատճառ: ավելորդ հատվածի հեռացում
    «Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»

  7. #410
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Չի՛ պատասխանել: Այլ առաջարկել է ենթադրություն, որին դու հավատում ես: Եվ այդ ենթադրությունը չունի ո՛չ ապացույց, ո՛չ էլ փաստ:
    Էլ չեմ ուզում խոսալ էս թեմայի շուրջ, քանի որ համաձայնության չենք գալու: Քանի որ մի քանի գրառում առաջ, խոսալով գիտության տարբեր բնագավառներում գոյություն ունեցող ու չունեցող հակասություններից, մարդկանց խորհուրդ ես տալիս դիտել արարչագործությունն «ապացուցող» ֆիլմեր:

  8. #411
    Մշտական անդամ Ավետիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2011
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ մի քանի գրառում առաջ, խոսալով գիտության տարբեր բնագավառներում գոյություն ունեցող ու չունեցող հակասություններից, մարդկանց խորհուրդ ես տալիս դիտել արարչագործությունն «ապացուցող» ֆիլմեր:
    Բեր գոնե մեկն իմ գրառումներից, որտեղ գիտության մեջ գոյություն չունեցող հակասության մասին եմ խոսել:
    Իսկ ինչո՞ւ չառաջարկեմ, եթե ուզում եմ, որ մարդիկ ճշմարտությունն իմանան:
    «Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»

  9. #412
    Մշտական անդամ Ավետիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2011
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Gardmanian, դու էլ մեկ հիմնավորված փաստ բեր, որ մարդը միաբջիջ ինչ-որ արարածից է առաջացել, զարգացման ընթացքում:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    eduard30 (18.03.2011)

  11. #413
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Բեր գոնե մեկն իմ գրառումներից, որտեղ գիտության մեջ գոյություն չունեցող հակասության մասին եմ խոսել:
    Խնդրում եմ, կոնտեքստից մի հանիր բառերս: Ի նկատի ունեի` էս գրառման մեջ մեղադրելով գիտությանը հավատքի վրա հիմնվելու մեջ /ինչը զուրկ ա տրամաբանությունից, եթե աքսիոմ հասկացության նշանակությանը ծանոթ ես/` առաջարկում ես հիմնվել հավատքի վրա: Է, մարդիկ դարեր շարունակ հիմնվել են ու հիմա էլ շարունակում են հիմնվել հավատքի վրա, բայց դրանից լավ բան դուրս չի գա.

    (c) Rhayader

    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչո՞ւ չառաջարկեմ, եթե ուզում եմ, որ մարդիկ ճշմարտությունն իմանան:
    Ինչ վերաբերում ա աստծո գոյություն ունենալ-չունենալու հարցին, էստեղ ոչ իմ, ոչ էլ քո կարծիքը չի կարող բոլորի համար ճիշտ լինել, բայց երբ կրոնը փորձում ա խցկվել գիտության ոլորտ, էստեղ կան փաստեր, որոնցով նվազագույն ցանկությանդ դեպքում կարող ես հեատքրքրվել ու որոնք շատ վաղուց սկսել են ավելի ու ավելի ինտենսիվ կերպով հակասել հնադարյան ու միջնադարյան հեքիաթներին:

  12. #414
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ՝ բանականության գոյությունը նյութական, ի նկատի ունեմ ոչ բանակ աշխարհում: Դե մտածենք, ինչպե՞ս կարող է ոչ բանական (բանականություն չունեցող) նյութից և ուժից (դրանց փոխազդումներից) առաջանալ բանական էակ(-ներ):
    դրա պատասխանը կա… կենսաբանությունիս են անցնում… ու դա աստվածը չի…

    Կամ էլ, վերցնենք մարդու ԴՆԹ-ն, որն իր մեջ պարունակում, կրում է այդ նույն բանական էակի մասին ամբողջական տեղեկություն (ինֆօրմացիա): Ըստ քեզ, հարգարժանս, ինչպե՞ս է այն գոյացել և գոյատևում:
    կենսաբանության գիրքը որ բացես կիմանաս… ապեր, դրա պատասխանները կան մարդիկ գտել են կամ էլ ընթացքի մեջ են ու ըդտեղ աստծո համար տեղ չկա…

    Կամ էլ ատոմի միջուկը կազմող դրական լիցք ունեցող բազում պրոտոնները, որոնց ձգողույան շնորհիվ միջուկի շուրջը պտտվում են էլեկտրոնները, չեն պայթեցնում այդ նույն միջուկը: Քանի որ գիտենք, որ նույն նշանով լիցքավորված մասնիկները վանում են միմյանց: Այդ ի՞նչ ուժի շնորհիվ:
    ֆիզիակյի գիրգը բաց կարդա… ես ֆիզիկոս չեմ, բայց մի բան կարամ ասեմ որ աստծո գործը միջուկի շուրջն էլեկտրոն ֆռռացնելը չի…

    մի նկատառում միայն… եթե հարցի պատասխանը չունես չի կարելի այն վերագրել աստծուն, այդ նույն սկզբմունքով չբացահայտված հանցագործություններն էլ կարելի բարդել աստծո վրա… ու մեկ էլ եթե աստված է անում ապա բարի եղիր ասել թե ոնց էլ անում, թե չէ ասել որ դա ատոմւ դա աստծո գոյության ապացույց է, սխալ է … դեմագոգիա է

  13. #415
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Չի՛ պատասխանել: Այլ առաջարկել է ենթադրություն, որին դու հավատում ես: Եվ այդ ենթադրությունը չունի ո՛չ ապացույց, ո՛չ էլ փաստ:
    գիտությունը ենթադրություն չի և շարժվում է բացառապես փաստերով, դա գիտության անքակտելի մասն է… տեսությունները դրանք երևույթների փաստարկված բացատրությունն է…

    Ես դրա համար չասացի, այլ այս մեկի
    ասեմ Ավո ջան… եթե կույսը հղիանում ա առանց կենակցելու… էսի հրաշք չի, այլ պրոբլեմ ա… պատկերացրու աղջիկ երեխան գալիս ա տուն ու ասում ա "պապա հղի եմ ու ոչ մեկի հետ չեմ կենակցել" ի՞նչ ես անում, պատրաստվում ես Հիսուսի ծնունդի՞ն… կամ տղեդ գալիս ա ասում ա "պապ մի հատ ընկեր ունեմ ջրից գինիա սարքում" կարող ա՞ շիշն առնես վազես … միա հատ մտածի…

  14. #416
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Բեր գոնե մեկն իմ գրառումներից, որտեղ գիտության մեջ գոյություն չունեցող հակասության մասին եմ խոսել:
    Իսկ ինչո՞ւ չառաջարկեմ, եթե ուզում եմ, որ մարդիկ ճշմարտությունն իմանան:
    Ավո ջան, տարբերությունը գիտե՞ս որն ա… մենք աստվածաշունչը կարդացել ենք, բայց դու դպրոցի գիտության դասերից բացակայել ես… մենք քո "առարկան" գիտենք (եղածը մի հատ գիրք ա, էն էլ էջերի կեսը պոկած)… դու մերը չէ

  15. #417
    Մշտական անդամ Ավետիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2011
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրում եմ, կոնտեքստից մի հանիր բառերս:
    Նախ, բառերդ կոնտեքստից չեմ հանել, այլ մեղադրանքիդ եմ պատասխանել:

    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի նկատի ունեի` էս գրառման մեջ մեղադրելով գիտությանը հավատքի վրա հիմնվելու մեջ /ինչը զուրկ ա տրամաբանությունից, եթե աքսիոմ հասկացության նշանակությանը ծանոթ ես/` առաջարկում ես հիմնվել հավատքի վրա: Է, մարդիկ դարեր շարունակ հիմնվել են ու հիմա էլ շարունակում են հիմնվել հավատքի վրա, բայց դրանից լավ բան դուրս չի գա.
    Երևի չես տարբերում մեղադրանքը հիմնավորումից: Ես իմ խոսքերը հիմնավորում եմ, այլ ոչ թե մեղադրում գիտությունը հավատքի վրա հիմնվելու մեջ: Եվ հետևաբար այն չի կարող զուրկ լինել տրամաբանությունից, քանի որ դու անտրամաբանական եզրահանգման ես եկել: Գիտես, ոչ միայն ես եմ առաջարկում հիմնվել հավատքի վրա, այլ ամբողջ այսօրվա աշխարհը իր գովազդներով և կարգախոսներով: Եթե հավտաս իրենց ասածին… դու կլինես ամենաերջանիկ մարդը: Իսկ աքսիոմ հասկացության նշանակությանը ծանոթ եմ, որը առաջարկում է առանց որևիցէ ապացուցման, ընդունել տվյալ պնդումը, ելնելով դրա ակնհայտությունից, որը հիմնվում է հավատքի վրա, եթե այն կասկածի ենթարկես, դրա համար ոչ մեկ ապացույց չի առաջադրվում:

    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում ա աստծո գոյություն ունենալ-չունենալու հարցին, էստեղ ոչ իմ, ոչ էլ քո կարծիքը չի կարող բոլորի համար ճիշտ լինել, բայց երբ կրոնը փորձում ա խցկվել գիտության ոլորտ, էստեղ կան փաստեր, որոնցով նվազագույն ցանկությանդ դեպքում կարող ես հեատքրքրվել ու որոնք շատ վաղուց սկսել են ավելի ու ավելի ինտենսիվ կերպով հակասել հնադարյան ու միջնադարյան հեքիաթներին:
    Հետաքրքիր հակադրություն, ավելի շատ ոչ թե կրոնն է փորձում «խցկվել» գիտության ոլորտ, այլ կան վայ «գիտնականներ», որոնք փորձում են գիտությունն օգտագործել իրենց անարժեք ապացույցների և կեղծ փաստերի համար, փորձելով հերքել Արարչի՝ Բարձրյալ Աստծո գործը: Եվ ոչ մեկ փաստ էլ դու չես կարող բերել, և չբերեցիր էլ այս ընթացքում, ասածներիս հակառակն ապացուցելու: Եվ այժմեական սուտանում հեքիաթները (որոնք 17-րդ դարի վերջերից են սկիզբ առել), չեն կարող հակադրվել, էլ չասեմ լռեցնել, Հավիտենական Ճշմարտությանը:
    «Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»

  16. #418
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Gardmanian, դու էլ մեկ հիմնավորված փաստ բեր, որ մարդը միաբջիջ ինչ-որ արարածից է առաջացել, զարգացման ընթացքում:
    մադու սաղմը… մարդը սկսում ա որպես միաբջիջ կենդանի

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (18.03.2011)

  18. #419
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ, բառերդ կոնտեքստից չեմ հանել, այլ մեղադրանքիդ եմ պատասխանել:

    Երևի չես տարբերում մեղադրանքը հիմնավորումից: Ես իմ խոսքերը հիմնավորում եմ, այլ ոչ թե մեղադրում գիտությունը հավատքի վրա հիմնվելու մեջ: Եվ հետևաբար այն չի կարող զուրկ լինել տրամաբանությունից, քանի որ դու անտրամաբանական եզրահանգման ես եկել: Գիտես, ոչ միայն ես եմ առաջարկում հիմնվել հավատքի վրա, այլ ամբողջ այսօրվա աշխարհը իր գովազդներով և կարգախոսներով: Եթե հավտաս իրենց ասածին… դու կլինես ամենաերջանիկ մարդը: Իսկ աքսիոմ հասկացության նշանակությանը ծանոթ եմ, որը առաջարկում է առանց որևիցէ ապացուցման, ընդունել տվյալ պնդումը, ելնելով դրա ակնհայտությունից, որը հիմնվում է հավատքի վրա, եթե այն կասկածի ենթարկես, դրա համար ոչ մեկ ապացույց չի առաջադրվում:

    Հետաքրքիր հակադրություն, ավելի շատ ոչ թե կրոնն է փորձում «խցկվել» գիտության ոլորտ, այլ կան վայ «գիտնականներ», որոնք փորձում են գիտությունն օգտագործել իրենց անարժեք ապացույցների և կեղծ փաստերի համար, փորձելով հերքել Արարչի՝ Բարձրյալ Աստծո գործը: Եվ ոչ մեկ փաստ էլ դու չես կարող բերել, և չբերեցիր էլ այս ընթացքում, ասածներիս հակառակն ապացուցելու: Եվ այժմեական սուտանում հեքիաթները (որոնք 17-րդ դարի վերջերից են սկիզբ առել), չեն կարող հակադրվել, էլ չասեմ լռեցնել, Հավիտենական Ճշմարտությանը:

    Քեզ էլ Բարի գիշեր, խաղաղ երազներ:
    Ավո, ես էլ քեզ ասում եմ սատված չկա, ինչի՞ չես հավատում… եթե աստված կա, ուրեմն անմեղը պիտի չպատժվի, երեխաները չպիտի մեռնեն, ոչ մի վատ բան պիտի չլինի, միայն լավ բաներ պիտի լինեն…

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (18.03.2011)

  20. #420
    Մշտական անդամ Ավետիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2011
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ես չէ բայց ավետարանը գրողները հաստատ ծխում էին… ու կարամ ասեմ թե ինչ… էսի իրանց պատմությունն ա Ավո ջան… ես չեմ գրել
    Իրանց ո՞ւմ պատմությունն է… ու եթե դու փաստեր՝ ոչ թե քո ենթադրությունները, չբերես, թե Ավետարանը գրողները ծխում էին՝ ուրեմն… քո խոսքերն անարժեք են…
    «Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»

Էջ 28 90-ից ԱռաջինԱռաջին ... 182425262728293031323878 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •