Իսկ քո արածը էլի նույն մեղավոր փնտրելը չի՞: Երբ ասում ես՝ Սերժն ու Լևոնը չլինեն, գամ գիշերվա կեսին ալամ-աշխարհի համար դոշ տամ, դա կոնկրետ, անուն առ անուն մեղավոր փնտրել չի՞:
Լևոնին տեղ տալը ժամացույցները տասնյոթ տարով հետ տալ չի նշանակում, Mark Pauler ջան: Առնվազն ծիծաղելի ա անընդհատ կարդալը, որ Լևոնը գալու ա, ցուրտ ձմեռն ու լիքը տրամվայները հետը բերելու ա, ավագ Ալիևն էլ հառնալու ա գերեզմանից ու հարձակվի Հայաստանի վրա:
DIXIcarpe noctem
Չէ, Մարկ ջան, էդ մեկը հաստատ պետք չի: Եթե հանկարծ պառլամենտական հանրապետություն դարձավ, պատգամավորի աթոռի համար իսկական պատերազմ ա գնալու: Դու չես կարող երկիրը դարձնել պառլամենտական՝ առանց պառլամենտին լիրացուցիչ ու վերահսկիչ լիազորություններով օժտելու: Դե պատկերացրու: Էսօր Հայաստանում էդ պատգամավորներին հազիվ են պահում, բա որ մի քիչ ազատություն տաս, ինչ կլինի: Քաոս, ուրիշ ոչ մի բան: Ով ինչ ուզում ա թող ասի, բայց կառավարման ներկայիս ձևը (որոշ ՄԱՆՐ վերապահումներով) ես գործող եմ համարում: Համենայն դեպս՝ թղթի վրա գրածը տեսականորեն ընտիր ա: Համամատաբար ուժեղ նախագահ՝ ուժեղ պառլամենտով: Բայց իրականությունը ցույց ա տալիս, որ մենք էսօր գոնե ՄԵԿ ՀԱՏ նորմալ ձևավորված կուսակցություն- քաղաքական ուժ չունենք, որտեղ ծայրագույն բևեռացում չլինի: Դրա համար էլ, ոնց ֆռում ես, մեկա ասիչները մի քանիսն են: Դե եթե տենց ա, ապա ավելի լավա ասիչը մի հոգի լինի, նախագահը լինի, քանց թե մի քանի հատ մեծապատիվ լնգուլավազ:
Chuk (05.03.2011), Mephistopheles (05.03.2011), Հայկօ (05.03.2011)
Մեֆ ջան, ժողովդրի մեծ մասը կամ հավատում է, կամ չի հավատում: Լևոնը 2008-ին ահագին էլ զանգված էր կարողանում հավաքել, որովհետև կարճ ժամանակահատվածում կարողացել էր կարծրատիպեր կոտրել ու մարդկանց հավատացնել: Հետո ինքն իր ձեռքով ապականեց իր փայ բորշչը, փառապանծ ընդդիմադիրներն էլ սկսեցին մեղադրել ժողովդրին, որ ժողովուրդը ակտիվ չի, հոգնեց, պայքարի էությունը չհասկացավ և այլն: Հիմա որ հանրահավաքի մասնակիցների թիվը մեծացավ, փաստորեն հասկացան հա՞ պայքարի իմաստը: Ապեր ուղղակի տուժված մարդիկ շատացել են, ու ուզում են լուծել իրենց պրոբլեմները, իրականությունը էդքան էլ ճոռոմ չի, ինչքան կարող է թվալ: Ճար չունեն: Նույնիսկ Կարապետիչը կարգին մարդաքանակ էր հավաքեց, գոնե Լևոնի ամենաանհաջող հանրահավաքի չափԲայց մենակ մարդաքանակ հավաքելը դեռ ոչինչ չի նշանակում, մանավանդ որ էդ մարդիկ հավաքվում են իրենց ցավերով, իսկ դու վերլուծություններ ես կարդում գլխներին, 15 ճոռոմ պահանջ-հայտարարություն ես անում, բայց հաջորդ օրը մի քանի հարիֆ փողոցային առևտրական քաշքշվում են փողոցում, իսկ թե որտեղ են էդ տասնյակ հազարավոր ակտիվ ցուցարարները էդ ժամանակ, չես հասկանում: Նրանք հավատում են, որ ամսի 17-ին Լևոնը կախարդական փայտիկով լուծելու է իր խնդիրները, կամ էլ էն մյուս հանրահավաքին է լուծելու: Գուցե և էն մյուս... Էդ իլլուզիան ու լղոզվածությունը Լևոնի տուֆտությունների արդյունքն է, իրականում ոչ մի բանի էլ չի հագեցնելու և ես կրկին չեմ կիսում մարդկանց ոգևորվածությունը, նրանք հավաքվելու են, բայց չեն հասկանալու, թե կոնկրետ ինչ նպատակով են հավաքվել ու կոնկրետ ինչ կարող են անել: «Լևոնը հասատ մի բան գիտի» խորհրդավորության նկամամբ արդեն կույր հավատք է ձևավորվել, որը իրականում ավելի շուտ թուլացնում ու հանգստացնում է ժողովդրին, քան կազմակերպում և ուղղորդում:
Մեֆ, հետևորդներ ու սատարողներ էսորվա դրությամբ ամենաշատը և ամենակազմակերպված ձևով ունի Սերժը ի դեմս այն համակարգի, որը մենք ունենք: Այսինքն իրականում գործում է կազմակերպված համակարգ: Եվ այդ համակարգը շատ ավելի ուժեղ է, քան Լևոնին կուրորեն հավատացնող թեկուզ և շատ թվաքանակ ցույց տվող ժողովուրդը: Առայժմ: Եվ դեռևս որևէ տենդենց չի նկատվում ուժերի տարբերության առումով: Եթե Սերժը սատարողներ չունենար և ունենար միայն թշնամիներ, ապա Սերժը անմիջապես կզրկվեր իշխանությունից:Լևոնի ու մնացած նախագահների ամենամեծ տարբերությունը գիտե՞ս որն ա… Լևոնը ունի ընդդիմախոսներ, հակառակորդներ ու թշնամիներ, բայց ունի նաև հետևորդներ ու սատարողներ. սա հատգուկ ա քաղաքական գործիչներին… էսկ էն երկուսը հակառակորդներից ու թշնամիներից բացի ուրիշ ոչ մի բան չունեն… դու էսօր գիտե՞ս էս ֆորումում մեկին որ Սեժին կամ Ռոբին պաշտպանում ա, որ նրանց համար կվիճաբանեն…
Si vis pacem, para bellum
1998 թվի փետրվարի վերջին օրերին, մի շատ հայտնի գործար ինձ համոզում ա գնամ հրապարակ: Ասում եմ արի իրար հետ գնանք, թե էդքան հավատդ տեղն ա լևոնի հանդեպ: Ասում ա, - չէ ես չեմ կարա երևամ աչքներին: անհաջողության դեպքում ես իրան պետք եմ դեռ, որ հետո կարանամ ձեռ քցեմ:
Հետո հասկացա, որ լավ էլ գիտակցում էր Լևոնը, որ անհջողություն ա լինելու ու իրա արժեքավոր ռեսուրսներին հեռու էր պահում:
իմ հաշվին էր ուզում աչոկ հավաքեր???
Տղերք չեմ հավատում ես դրանց:
Լևոնն էլ չգիտի ինչ ա անում ու իրան էտ շատ չի անհանգստացնում: մեկա իրա հետույքի հաշվին չի անում, բայց հաջողության դեպքում արդյունքները մենակ ինքն ա լափելու:
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
Մեֆ ջան, բայց ես ուրիշ բան ի նկատի ունեի: Տես, դու միշտ ասում ես, որ եթե ղրղզենք, Արդբեջանը կհարձակվի, ես էլ ասել եմ, որ Ադրբեջանը նախահարձակ չի լինի: Թե ինչի ենք տենց մտածում, հիմա չքննարկենք: Ես քիչ ավելի հեռուն եմ նայում: Էս քանի ժամանակը անընդհատ ուղեղումս էն միտքն ա պտտվում, որ Ղարաբաղի հարցը արդեն վճռված ելք ունի: Չեմ կարա ասեմ ինչ ելք, բայց ոնց քցում-բռնում եմ, մեզ համար ոչ դրական: Հիմա, էս մեր իշխանությունը կյանքում հրապարակայնորեն չի հայտարարի, որ գիտեք ինչ, պատին դեմ տվի, Ղարաբաղի թղթերը ստորագրեցի: Ուզած-չուզած ընդհարում կստեղծեն, հետ կքաշվեն. վերջում էլ կասեն՝ լավ չկռվեցինք, դրա համար տակ տվինք: Բայց, ստեղ ամենակարևորը էն ա, որ էդ պահը շատ հեշտությամբ կարող են փաթաթել ժողովրդի վզով՝ հենց սկզբից կոտրելով շարժումը: Ես էլ, դու էլ հստակ գիտակցում ենք, որ եթե պատերազմ սկսեց, քաղհասարակությունը դնում ենք դոշակի տակ, վերցնում ենք կացինը: Իշխանափոխություն անող էլ չի լինի: Արդյունքում 2012-ին էլ կեղծած ընտրություններ, ու պրծ: Էսքանով փակում ենք ՀՀ պատմության էջը: Դրա համար եմ խիստ մտահոգվում, որ եթե անելու են իշխանափոխություն, թող շուտ անեն, թե չէ էդ քո ասած պահը կարող ա տենց էլ չգա:
ՄԵֆ, էսօր անձամբ ես, շատ թույլ, բայց հստակ պատերազմի նախանշաններ եմ տեսնում:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Mark Pauler (05.03.2011)
Դավ, ես էլ եմ դա խիստ հավանական համարում, բայց. ստեղ էլ մի հատ կիքս կա: Չի կարա պատերազմ լինի, առանց ելքի: Այսինքն՝ պատերազմի արդյունքում Ղարաբաղի հարցը սենց թե ընենց լուծվելու ա, էլ Էսօրվա ստատուս քվոն նույն վիճակով պահել չի լինի: Համենայն դեպս, Ադրբեջանը էլ էդ կուտը չի ուտի: Սա միանշանակ: Լավ էլ դա խազ, ինչքան կարացան առաջ կգնան: Հիմա ասածս կիքսը: Եթե պատերազմը հրահրեն, ու Ղարաբաղը տանուլ տան, սրանք ընդհանրապես չեն կարա իշխանություն պահեն: Ձև չունեն: Հիմա ստեղ եմ ընկել էլի անորոշության մեջ, ու սրանց լոգիկան չեմ հասկանում: Եթե լևոնը մի երկու անգամ էլ սենց միտինգ արեց, էլ քարոզ լսող չի լինի, հաստատ թեկուզ առանց պապու դաբռոյի գործողություննեի կգնան, սրանք իշխանությունը կկորցնեն: Պատերազմ սկսեցին, վաբշե *ա*ն են ընկնում: Լավ, բա ի՞նչ են մտածում... էս չեմ կարում ջոկեմ:
Վերջին խմբագրող՝ davidus: 05.03.2011, 02:01:
ապեր հասկանում եմ, բայց թերևս պահը հիմա ա որ պատերազմ չի լինի ու էս մի փոքր պատուհանն ա, եթե չօգտագործեցինք, հնարավորությունը բաց թողնենք… երկու ձև էլ կարաս վիճես… բայց կարծում եմ հիմա կա էդ հնարավորությունը… աշխարհում կատարվող հայտնի դեպքեորից ելնելով ու գերտերությունների ունեցած վերաբերմունքի փոփոխությամբ, գումարած վերջերս Մարի Յովանովիչի աննախադեպ ակտիվացմամբ ու գազի շուրջ ռուսների հետ մեր չձեռքբերված համաձայնությամբ…
սրանք եզրակացություններ են, չեմ պնդում որ բացարձակ ճշմարտություններ են…
Ընդհանրապես սենց բան կա, եթե մի բան չես կարում ջոկես ուրեմն մի մոմենտ դեռ չգիտես
Պատերազմ ասվածը անպայման չի կոնկրետ ավարտով լինի, համենայն դեպս մեր համար: Երկուսով մի քիչ կրակում ենք, ռուսները բերում զորքերը լցնում են Ղարաբաղ, յանի խաղաղություն են հաստատում, մարդա քաշվումա իրա դիրքերը: Արդյունքում, հեղափոխական բազարները միանգամից փակվում են, ռուսները ամերիկացիքի գլխից թռնում են, լրացուցիչ զորքեր են մտցնում տարածաշրջան ու բոլորը չաղ ու բախտավոր... բացի ժողովուրդներից: Սենց պլանը ոնցնա?![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Դավ, ռուսներին ձեռք ա տալիս էս կոնլիկտը պահելը: Եթե հանկարծ կոնֆլիկտը լուծվեց (անկախ ելքից), Հայաստանն ու Ադրբեջանը թեկուզ զզվելով իրար ձեռք սեղմեցին, ռուսը ստեղից տեղում ֆուկ ա լինում: Էլ ում են պահելու-պահպանելու ստեղ, եթե կոնֆլիկտ չկա: Էս առումով ընդունում եմ, որ ռուսներին ձեռք չի տալիս Ղարաբաղի լուծումը:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 5 հոգի. (1 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ