Գեա (04.03.2011)
Ժող ջան, բարի մարդիկ, իսկ դուք ի՞նչ կարծիքի եք «Բավարիա» գարեջրի մասին:
... Այ քաղաքական գաղափարների բացակայության դեպքում սկսվում են լեգենդներն ու առասպելները լավ ու վատ տղաների, նրանց արած-չարած սխրագործությունների մասին, ու ծնվում է Ռեմբո-Բրյուս Լի հակամարտությունը: Նման է, որ ոչ մեկդ իրար չեք համոզելու, դրա համար կարելի է ուղղակի հիշել, որ ՀՀ Սահմանադրության 24-րդ կետը էդքան էլ վատ կետ չի, այ՝
Հիմա մարդ կա, ասում է, որ Լևոնը լիքը գժոտ բաներ է արել իր կարծիքով, գուցե և այդպես է, որ կա, Հայաստանը Լևոնն է անկախացրել ճիշտ այնպես, ինչպես Նոյը փրկեց մարդկությունը ջրհեղեղից: Մարդ էլ կա, ասում է Լևոնի կառավարության տարիները նզովված էին ու Լևոնն էր այդ ամենի մեղավորը ու մեր բոլորիդ դժբախտությունների հիմքը դրեց ճիշտ այնպես, ինչպես Ադամը գայթակղվեց ու կրծեց եդեմական խնձորն ու Ասված նրան սի... վտարեց դրախտից ու մենք բոլորս իմացանք դժոխքի գոյության մասին: Հիմա ի՞նչ անենք: Մեկի համար Լենինը դրական քաղաքական գործիչ է եղել որ փրկել է համայն մարդկությանը, իսկ մյուսի համար՝ ամենավերջին պադլեցը, որ լիքը մարդկանց ճակատագրեր գրեց սառույցին: Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ իրար համոզելով բանի չենք հասնելու, ու նաև այն, որ իսկապես բացարձակ մեծամասնության աջակցությունը վայելող գործիչ այժմ չունենք:Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը պնդելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից կամ փոխել այն:
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք` ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից:
Սիրե՛ք իրար:![]()
Si vis pacem, para bellum
boooooooom (04.03.2011)
Լավ որպեսզի բոլորիդ միանգամից չմեջբերեմ միանգամից ասեմ: Ես ապրել եմ Լևոնի կառավարության օրոք: Չգիտեմ լավը որն ա եղել, բայց վատը լիքը կար: Ես չէ որ պիտի ասեմ: Մի բան էտ տարիներից ինձ համար հասկացա: Ընտանիքս լքեց Հայաստանը: Իմ ընտանիքի նման էլի շատերը: Ապրում եմ Սերժի կառավարման օրոք: Էնքան անմխիթար ա որ ես էլ մտածում եմ ճամպրուկների մասին: Ցավոք կապող բաներ կան, դեռ չեմ կարա: Չունեմ իմ թեկնածուն, որովհետև ոչ մեկին չեմ տեսնում: Զարմանում եմ որ ՀԱԿ-ի մեջ եք տեսնում, բայց չեմ վիճում: Եթե կարողացաք արգելել նախագահների սխալներ թույլ տալուն ուրեմն հալալ ա ձեզ: Եթե դա կանի ՀԱԿ-ը ես ստիպված կըդունեմ պարտությունս ու գուցե հավատամ վաղվա օրվան:Եթե աստված մի արասցե էս անգամ էլ ազգի կեսով կպարտվենք ուրեմն պետք ա ազգովի ճամպրուկներ հավաքենք:
Գեա (04.03.2011)
Գեա (04.03.2011)
Ես էլ եմ ապրել Լևոնի կառավարության ժամանակ, ու ինչքան հիշում եմ, մարդիկ գնում էին երկրից՝ փախնելով աշխատանքի բացակայությունից, հացի խնդրից, պատերազմից, լույս, ջուր, գազ չլինելուց և այլն: Բայց շատերը հետ եկան, երբ նշված պայմանները բարելավվել էին: Հետ եկան, որովհետև հավատացին Հայաստանի վաղվա օրվան:
Դե նայի հիմա, գործ քչից շատից կա, լույս, գազ, ջուր.. ամեն ինչ էլ կա, ակտիվ պատերազմ չկա, հացը խանութները լիքնա... բայց.. վաղվա օրվա նկատմամբ հավատ չկա, ու էսօրվա գնացողը՝ գնումա ընդմիշտ:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Դեկադա, ոչ մեկս ՉՊԵՏՔ է ճամպրուկներս հավաքենք:
Չէ, սխալ չհասկանաք, ես հասկանում եմ յուրաքանչյուրին, ով ճամպրուկները հավաքում ու գնում է:
Բայց մենք ՊԵՏՔ Է էնպես անենք, որ էլ դրա կարիքը չլինի:
Իսկ դրա համար պայքար ա պետք:
Լրիվ անկեղծ եմ ասում. էսօրվա շարժման տիպի շարժում ղեկավարեր իմ համար ատելի Քոչարյանը, ես մեջն էի լինելու:
Միացեք ժողովուրդ: Մեր համախմբումից ա ամեն ինչ կախված:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Գեա (04.03.2011)
Իրանք էլ իրենց ձևով էին ուզում փոխել արատավոր վարչակարգը , ու դա որակվեց որպես պետական կարգի դեմ ուղղված հանցագործություն:Ի դեպ մարտի մեկից հետո փակածների վրա էլ այս վարչակարգը դրեց նույն պիտակը`ու մինչև հիմա էլ գոռում են թե մարդկանց փակել են թչ թե քաղ հայացքների այլ զենք կրելու, ու պետության դեմ հանցագործ մտքեր ունենալու համար:
Պտտվիր պտտվիր կառուսել ես քո երգը վաղուց եմ լսել:Մի բանի հետ եմ միայն համաձայն այսօրվանները ավելի կատարելագործված են :Չգիտեմ ուսուչիչն էր տաղանդավոր թե իրենք են գերազանցիկ աշակերտներ եղել:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
boooooooom (04.03.2011)
Ժող, բայց էս սերժական ակտիվությունը կարծես գուժում է սերժի համար մի վատ լուր…
Chuk (04.03.2011)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ