User Tag List

Էջ 29 110-ից ԱռաջինԱռաջին ... 192526272829303132333979 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 421 համարից մինչև 435 համարի արդյունքները՝ ընդհանուր 1650 հատից

Թեմա: Հեծանվարշավ

  1. #421
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց այնպես կցանկանայի գալ՝ափսոս այստեղ հեծանիվ չունեմ
    Եղոյանը ասեց, զանգում ես Սամվելին, երեքշաբթի օրը անձնագրով ու 3000 դրամով գալիս ես ՀՎԶ Եթե չգաս, կնեղանամ

    Ի դեպ բոլոր նրանք, ովքեր ուզում են մասնակցել (անկախ հեծանվի առկայությունից) ու հատկապես աղջիկները, ովքեր ուզում են անվճար հեծանիվ ստանան, վաղը վերջին օրն է գրանցվելու համար: Սամվելը պետք է իմանա, քանի հոգի են մասնակցելու արշավին, որպեսզի իմանա ինչքան ծաղիկներ, բացիկներ ու շապիկներ պատվիրի:

    Ի դեպ վաղը համալիրում կա հեծանվավարժանք, ժամը չգիտեմ, Սամվելի հետ ճշտեք
    I may be paranoid but no android!

  2. #422
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ վաղը համալիրում կա հեծանվավարժանք, ժամը չգիտեմ, Սամվելի հետ ճշտեք
    Ինչ-որ մեկն իմացա՞վ, թե ժամը քանիսին ա վարժանքը :
    Վերջին անգամ մի 5-6 տարի առաջ եմ հեծանիվ քշել: Որևէ արշավի մասնակցել չեմ կարող, բայց հեծանվավարժանքի միտքը հրապուրիչ ա :
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  3. #423
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմացա. վարժանքը կլինի վաղը՝ 4-6-ը համալիրում:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  4. #424
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ մեկն իմացա՞վ, թե ժամը քանիսին ա վարժանքը :
    Վերջին անգամ մի 5-6 տարի առաջ եմ հեծանիվ քշել: Որևէ արշավի մասնակցել չեմ կարող, բայց հեծանվավարժանքի միտքը հրապուրիչ ա :
    ժամը 4-6-ը: Ման ջան, հեռախոսիդ համարը ուղարկիր, ես կարող ա հեծանվովս գամ
    I may be paranoid but no android!

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանուլ (04.03.2011)

  6. #425
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ օր էր էսօր, կարոտել էի քաղաքային արշավներին

    Աղջիկներին ու կանանց ուրախացրեցինք՝ ծաղիկներ ու բացիկներ բաժանելով: Վերջում էլ մեր բուսական խնջույքին միացավ նաև Զարուհի Փոստանջյանը
    I may be paranoid but no android!

  7. #426
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցանկանու՞մ եք հեծանիվ քշել սովորել: Ապա մի՛ բաց թողեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:

    Ինչ` հեծանվավարժանք

    Երբ և Որտեղ` ամեն շաբաթ , ժամը 16.00-ին Համալիրի դիմաց։

    Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը

    Հարգանքներով,

    "Հեծանիվ +"

    Հեռ. 093 42 66 54
    Սամվել
    I may be paranoid but no android!

  8. #427
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող էս կիրակի գնացող լինլույա՞

  9. #428
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող էս կիրակի գնացող լինլույա՞
    Ես Երևան չեմ գալու, թե չէ կմասնակցեի

    Ի դեպ...

    Հեծանվարշավ շների փրկության համար

    Երբ՝ կիրակի, մարտի 13, 9:00-6:30
    Վայրը՝ Արագածոտնի մարզ

    Եկեղեցում սպանդ կազմակերպելու ստորագրահավաք են անցկացնում։ Մանրամասն կարդացեք այստեղ`

    http://www.facebook.com/notes/ovsann...50156061265042

    Մենք նույնպես մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում և կազմակերպում հեծանվարշավ դեպի գ. Մուղնի, ուր կմիանանք անմեղ կենդանիների ճակատագրով մտահոգված մեր հայրենակիցներին, ովքեր կիրակի օրը` մարտի 13-ին, ժամը 11:00-ից ակցիա են անցկացնելու Ս. Գևորգ եկեղեցու դիմաց:

    Երբ` կիրակի օրը, առավոտյան ժամը 09:00 (ՀՎԶ, Լենինգրադյան 31)
    Հեռավորություն` 50 կմ
    Բարդությունը` հեշտ
    Սնունդը` թեթև, բուսական
    Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
    Հագուստը` ձեռնոց, գլխարկ
    Եղանակային պայմանները` արևոտ

    Երթուղին` Երևան - Աշտարակ - Մուղնի - Երևան

    Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

    I may be paranoid but no android!

  10. #429
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փրկության կոչ - հեծանվարշավ դեպի Արմավիրի կենդանաբանական այգի

    Երբ՝
    Կիրակի, ապրիլի 3 · 9:00 - 19:00
    Ուղղությունը՝
    Արմավիր

    Մանրամասնությունները՝
    Հավանաբար արդեն շատերդ գիտեք, որ Արմավիրի կենդանաբանական այգում իրենց ապաստանը գտած բազմաթիվ կենդանիներ կանգնած են սովամահ լինելու վտանգի առջև: Այս տխուր իրողության մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ`

    http://www.facebook.com/event.php?eid=203166519710737

    Խնդիրը մտահոգիչ է... Այն ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև մեր աչքով իրավիճակը տեսնելու նպատակով, "Հեծանիվ+"-ը կազմակերպում է հեծանվարշավ դեպի Արմավիրի կենդանաբանական այգի:

    Մասնակիցներին խնդրում ենք կենդանիների համար իրենց հետ բերեն յուրաքանչյուրը գոնե 3 հատ հաց կամ որոշակի գումար գարի գնելու համար (1 կգ-ն 190 դրամ է): Հասկանալի է, որ սննդով մեր օգնությունը խորհրդանշական կլինի, բայց գոնե դատարկ ձեռքով չենք գնա:

    Երթուղին հետևյալն է`
    Երևան - Մուսալեռ - Էջմիածին - Արմավիր - Երևան

    Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
    Հեռավորությունը` 90 կմ (ռելիեֆը հիմնականում հարթավայրային է, հեշտ կքշվի)
    Բարդությունը` * * - - - (2/5)
    Սնունդը` թեթև, բուսական
    Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
    Հագուստը` արշավային
    Եղանակային պայմանները` տաք, գարնանային

    Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lord (01.04.2011), Rammstein (01.04.2011)

  12. #430
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ կուզեի գալ, բայց հեծանիվս էն չի: Նկատի ունեմ` էս պահին սարքին ա, բայց դե չինական, թայվանական, հայվանական հեծանիվներից ա, մարդ չի կարա վստահություն ունենա, որ մի բան չի լինի:
    Հա ու մեկ էլ կյանքումս 90 կմ չեմ քշել, ամենաշատը որ քշել եմ, Երեւանի մեջ ա եղել` մոտ 20 կմ:

    Ռուֆ ջան (կամ ով որ գնում ա), մի քանի հարց էլի (մի անգամ էլ եմ հարցուփորձ արել, եթե կրկնվեմ ու եթե տափակ հարցեր տամ, սորրի).
    1. մոտ քանի՞ հոգի ա լինելու (կամ սովորաբար քանի՞ հոգի ա լինում սենց արշավներին):
    2. միջինում տենց հարթ ճանապարհներով ի՞նչ արագությամբ եք քշում (ուզում եմ պատկերացնեմ` եթե գամ, իմ ծանդր հեծանիվով հո հետ չե՞մ ընկնի (ու իմ պատճառով սաղին հետ գցեմ )):
    3. Եթե հեծանիվ վարձկալեմ, ի՞նչ որակի հեծանիվ ա լինելու:
    4. Ու ընդհանրապես, կա՞ն մարդիկ, որ արշավի գալիս են էն ստեղ վաճառվող սովորական, տուֆտա հեծանիվներով (ուղղակի ուզում եմ հեծանիվիս ողջ հնարավորությունները իմանամ` յոլա կտանի՞, թե՞ չէ ):
    5. Քանի՞ կմ-ը մեկ եք կանգնում, մի հատ շունչ քաշում ու շարունակում (եթե իհարկե կանգնում եք ):

  13. #431
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռամշ ջան, հեծանվարշավներին մասնակցողների մեծ մասը հեծանիվները Սամոյից են վարձում, ու Սամոյի հեծոներն էլ են չինական, ծանր, երկաթից ճռճռան հեծանիվներ Բայց նույնիսկ էդ հեծանիվներով հնարավոր ա էդքան քշել, ես էլ եմ մի 6 ամիս դրանցից քշել, նույնիսկ Երևանից Սևան եմ հասել (ծանր քնապարկով ու ռյուկզակով): Եթե հեծանիվդ լուրջ խնդիրներ ունի ու կարող ա ճամփի կեսին մնաս, ավելի լավ ա Սամվելից վարձես, իր հեծանիվները սարքին են, եթե հանկարծ փչանան էլ, ճանապարհին կսարքի:

    1. Քաղաքից դուրս արշավներին սովորաբար 5-40 հոգի ա լինում, էնպես որ չես կարող ասել, որ արշավին քանի հոգի կգա: Բայց քանի որ սեզոնը նոր ա սկսվում, ինձ թվում ա էս արշավին լիքը մարդ կգա: Քեզ Ֆեյսբուքում «Հեծանիվ +» խմբի հրավեր եմ ուղարկել, էնտեղ մտի, event-ում կտեսնես ովքեր են ցանկություն հայտնել մասնակցել:

    2. Հարթ ճանապարհներով միջինը մոտ 20-30կմ/ժ, բայց եթե նորեկներ կան, իրենք իրենց հարմար արագությամբ են քշում: Հետո նորեկների դեպքում ավելի շատ ենք կանգնում հանգստանալու, սպասում ենք հետ ընկածներին, էնպես որ շատ չես տանջվի:

    3. Սամոյի հեծոները չինական են, մի հատ էլ ХВЗ ունի: Բայց նորմալ են, էդքան էլ սարսափելի չի, ինչքան երևում ա: Հարթ ճանապարհներին շատ հանգիստ քշվում ա, դիք բարձրանալուց ա մի քիչ դժվար:

    4. Ընդհանրապես մեծ մասը անկապ չինական երկաթից հեծանիվներ են քշում, լավ հեծանիվ ունեցողները շատ քիչ են, էնպես որ քո հեծոն լրիվ նորմալ ա

    5. Էդ չեմ կարա ասել, նայած նորեկներն ինչքան են: Սովորաբար մոտ կես ժամ-45 րոպեն մեկ կանգնում ենք շունչ քաշելու: Մեկ մեկ ավելի հաճախ, մեկ-մեկ էլ ավելի ուշ-ուշ: Մի անգամ էլ մի երկու ժամով կանգնում ենք հաց ուտելու, քնելու, հանգստանալու համար

    Ես հիմա մտածում եմ, գնամ արշավի, թե չէ Եթե որոշեմ գնամ, պետք ա մենակով շուտ հետ վերադառնամ, որ գոնե ժամը 5-ին լինեմ Երևանում: Եթե ուզում ես գալ, ձեն հանի, իրար հետ կգնանք: Եթե արշավի կեսերից ջոգեցիր, որ մինչև վերջ չես ձգի, կարող ես կեսից հետ վերադառնալ
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (01.04.2011)

  15. #432

    Հեծանիվս, կարծում եմ, լուրջ խնդիրներ չունի: Դեմի ակն էր սկսել ձեներ անել, հանեցի առանցքակալները (հայերեն` պադշեվնիկ ) ծերից ծեր մաքրեցի, յուղեցի, դզվեց: Մնում ա մի հատ պահեստային կամեռ առնեմ. նման երկար ճանապարհներին, ինձ թվում ա, անհրաժեշտ ա, վրան մինչեւ հիմա զավադսկոյ կամեռներն են, մի 8-9 տարեկան կլինեն :

    Իսկ մինչեւ վերջ մնալու դեպքո՞ւմ երբ եք հասնում Երեւան:

    Եթե գամ, միասին էլ հետ կգանք: Ժամը 17-ից ուշ ես էլ չէի ուզի քաղաք գալ:

  16. #433
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեծանիվս, կարծում եմ, լուրջ խնդիրներ չունի: Դեմի ակն էր սկսել ձեներ անել, հանեցի առանցքակալները (հայերեն` պադշեվնիկ ) ծերից ծեր մաքրեցի, յուղեցի, դզվեց: Մնում ա մի հատ պահեստային կամեռ առնեմ. նման երկար ճանապարհներին, ինձ թվում ա, անհրաժեշտ ա, վրան մինչեւ հիմա զավադսկոյ կամեռներն են, մի 8-9 տարեկան կլինեն :

    Իսկ մինչեւ վերջ մնալու դեպքո՞ւմ երբ եք հասնում Երեւան:

    Եթե գամ, միասին էլ հետ կգանք: Ժամը 17-ից ուշ ես էլ չէի ուզի քաղաք գալ:
    Շատ լավ ա, Սամոյի մոտ էլ կամեռներ կան, կարող ես իրենից էլ առնել, բայց որակի ու գնի համար չեմ կարող երաշխավորել, չգիտեմ ինչ ա մոտը

    Մինչև վերջ մնալու դեպքում ամենաշուտը ժամը 7-ին կլինենք քաղաքում: Եթե իմ հետ ես ուզում վերադառնալ, պիտի արագ քշես, ես սովորաբար արագ եմ քշում ու քիչ եմ կանգնում Համ էլ հեծանվարշավի օրը կտեսնեմ, ոնց ես քշում, եթե կարիք եղավ, ավելի շուտ հետ կվերադառնանք, որ շատ չուշանանք

    Եթե հաստատ գալու ես, հեռախոսիդ համարը PM-ով ինձ
    I may be paranoid but no android!

  17. #434
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռամշ, հերիք ա հարցուփորձ անես, հեծի Քուռկիկ Ջալալին ու առաջ: Հեծոդ կդիմանա, ուղիղ ճանապարհ ա, սարերով չես քշելու, որ մտածես: Դու էլ կդիմանաս, չնայած հեշտ չի լինի, հետ գալուց ճանապարհի կեսերից կսկսես անիծել ինձ, Ռուֆուսին, ողջ Ակումբն ու հեծանվային շարժումը, բայց կգաս կհասնես ու հետո կայֆը կզգաս: Կամեռ առ, եթե կարաս, բայց եթե չառնես էլ Սամոյի մոտ լինում ա զապաս, կփոխի, չգիտեմ եթե քո հեծոն ա կարող ա կամերի փողը տաս, բայց ճամփին չես մնա: Համ էլ նորեկներին ու հետ մնացողներին փորձառուները՝ մասնավորապես Սամոն, բրդում են (կներեք արտահայտությանս համար), բայց դրա կարիքը չի լինի, 100 կիլոանոց չես:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (01.04.2011)

  19. #435
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետ գալուց Ռուֆուսի խելքին չընգնես, հիմանական խմբի հետ կգաս, քշելու ա քեզ թողի ճամփին մենակ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yellow Raven (01.04.2011)

Էջ 29 110-ից ԱռաջինԱռաջին ... 192526272829303132333979 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •