Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
Ռամշ ջան, հեծանվարշավներին մասնակցողների մեծ մասը հեծանիվները Սամոյից են վարձում, ու Սամոյի հեծոներն էլ են չինական, ծանր, երկաթից ճռճռան հեծանիվներ Բայց նույնիսկ էդ հեծանիվներով հնարավոր ա էդքան քշել, ես էլ եմ մի 6 ամիս դրանցից քշել, նույնիսկ Երևանից Սևան եմ հասել (ծանր քնապարկով ու ռյուկզակով): Եթե հեծանիվդ լուրջ խնդիրներ ունի ու կարող ա ճամփի կեսին մնաս, ավելի լավ ա Սամվելից վարձես, իր հեծանիվները սարքին են, եթե հանկարծ փչանան էլ, ճանապարհին կսարքի:

1. Քաղաքից դուրս արշավներին սովորաբար 5-40 հոգի ա լինում, էնպես որ չես կարող ասել, որ արշավին քանի հոգի կգա: Բայց քանի որ սեզոնը նոր ա սկսվում, ինձ թվում ա էս արշավին լիքը մարդ կգա: Քեզ Ֆեյսբուքում «Հեծանիվ +» խմբի հրավեր եմ ուղարկել, էնտեղ մտի, event-ում կտեսնես ովքեր են ցանկություն հայտնել մասնակցել:

2. Հարթ ճանապարհներով միջինը մոտ 20-30կմ/ժ, բայց եթե նորեկներ կան, իրենք իրենց հարմար արագությամբ են քշում: Հետո նորեկների դեպքում ավելի շատ ենք կանգնում հանգստանալու, սպասում ենք հետ ընկածներին, էնպես որ շատ չես տանջվի:

3. Սամոյի հեծոները չինական են, մի հատ էլ ХВЗ ունի: Բայց նորմալ են, էդքան էլ սարսափելի չի, ինչքան երևում ա: Հարթ ճանապարհներին շատ հանգիստ քշվում ա, դիք բարձրանալուց ա մի քիչ դժվար:

4. Ընդհանրապես մեծ մասը անկապ չինական երկաթից հեծանիվներ են քշում, լավ հեծանիվ ունեցողները շատ քիչ են, էնպես որ քո հեծոն լրիվ նորմալ ա

5. Էդ չեմ կարա ասել, նայած նորեկներն ինչքան են: Սովորաբար մոտ կես ժամ-45 րոպեն մեկ կանգնում ենք շունչ քաշելու: Մեկ մեկ ավելի հաճախ, մեկ-մեկ էլ ավելի ուշ-ուշ: Մի անգամ էլ մի երկու ժամով կանգնում ենք հաց ուտելու, քնելու, հանգստանալու համար

Ես հիմա մտածում եմ, գնամ արշավի, թե չէ Եթե որոշեմ գնամ, պետք ա մենակով շուտ հետ վերադառնամ, որ գոնե ժամը 5-ին լինեմ Երևանում: Եթե ուզում ես գալ, ձեն հանի, իրար հետ կգնանք: Եթե արշավի կեսերից ջոգեցիր, որ մինչև վերջ չես ձգի, կարող ես կեսից հետ վերադառնալ
Հեծանիվս, կարծում եմ, լուրջ խնդիրներ չունի: Դեմի ակն էր սկսել ձեներ անել, հանեցի առանցքակալները (հայերեն` պադշեվնիկ ) ծերից ծեր մաքրեցի, յուղեցի, դզվեց: Մնում ա մի հատ պահեստային կամեռ առնեմ. նման երկար ճանապարհներին, ինձ թվում ա, անհրաժեշտ ա, վրան մինչեւ հիմա զավադսկոյ կամեռներն են, մի 8-9 տարեկան կլինեն :

Իսկ մինչեւ վերջ մնալու դեպքո՞ւմ երբ եք հասնում Երեւան:

Եթե գամ, միասին էլ հետ կգանք: Ժամը 17-ից ուշ ես էլ չէի ուզի քաղաք գալ: