Քանի որ մեկնաբանությունները արգելելու հիմար պատճառով բոյկոտում եմ Արշավականի օրագիրը, այստեղ կգրեմ:
Հեծանվարշավը բավականին դժվար էր ու էքստրեմալ
Ընդհանուր անցած տարածությունը՝ 85.13կմ
Հեծանվի վրա անցկացրած ժամանակը՝ 5 ժամ 24 րոպե
Մաքսիմալ արգաությունը՝ 53.7կմ/ժ
Միջին արագությունը՝ 15.7կմ/ժ
Ծովի մակերևույթից ամենաբարձր կետը՝ մոտ 2000մ
Ճանապարհը բավականին դժվար էր, որոշ տեղերում՝ էքստրեմալ: Բայց դե մեր համար դա սարսափելի չէր, դանդաղ բայց հաստատակամ գնում էինք: Հատիս գյուղի մոտ եղանակը վատացավ - ցրտեց ու չափից դուրս ուժեղ քանի սկսվեց: Քամին այնքան ուժեղ էր, որ վայրեջքի ժամանակ եթե պեդալները չպտտացնեիր, քամին հետ կհրեր: Բայց դրանից հետո ճանապարհը հեշտացավ, քամին կտրվեց, ու մինչև Աբովյան մենակ վայրէջքներ էինք կատարումՀա ու լավ զագար եմ ընդունել, ոնց որ նոր եփած խեցգետին լինեմ
Նկարները հաջորդիվ:
I may be paranoid but no android!
Չնայած ուշոտ ա, բայց ամեն դեպքում
Հեծանվարշավ դեպի Աղվերան
Ամսաթիվ` 29 Մայիս, 2010
Ժամ` 7:00 - 19:00
Նկարագիր
Հավաքվում ենք ՀՎԶ արհեստանոցում շաբաթ օրը առավոտյան ժամը 7:00, որպեսզի հասնենք գնացքին, որը Քանաքեռ կայարանից շարժվելու է 8:20 -ին:
Երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Քանաքեռ կայարան, գնացքով մինչև ք. Չարենցավան, մնացած ճանապարհը կանցնենք հեծանիվներով` Չարենցավան - Ալափարս - Արզական - Աղվերան, հետ դարձ` Աղվերան - Արզական - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Նոր Գեղի - Արզնի - Երևան:
Ընդամենը քշելու ենք 65 կմ
Բարդությունը` միջին
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Չնայած եղանակը տաք է լինելու, բայց հնարավոր է անձրև, այդ պատճառով անձրևանոցը (дождевик) չի խանգարի
Ովքեր չունեն հեծանիվ և կցանկանան վարձակալել այն, զանգահարեք Սամվելին 093-426-654 հեռախոսահամարով և եկեք ՀՎԶ արհեստանոց անձնագրերով:
Երթուղին
![]()
I may be paranoid but no android!
Այս շաբաթ իրականացնում ենք տարվա առաջին սուպեր հեծանվարշավը: 3 օր և 2 գիշեր միասին հարթելու ենք հեծանվային նոր երթուղի:
Կմեկնարկենք ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) շաբաթ օրը առավոտյան ժամը 9:00-ին երկուշաբթի երեկոյան տուն հասնելու ակնկալիքով, և կշարժվենք հետևյալ ուղղությամբ`
օր 1` Երևան - Աշտարակ - Քուչակ - Ապարանի ջրամբար - Թթուջուր (75 կմ)
օր 2` Թթուջուր - Հանքավան (35 կմ)
օր 3` Հանքավան - Ծաղկաձոր - Հրազդան - Երևան (90 կմ)
Ընդամենը 200 կմ բազմազան լեռնային և անտառային ճանապարհներով ու արահետներով:
Սնունդը` թեթև, ոչ մսային (լավաշ, պանիր, ձավարեղեն (չեփված), կարտոֆիլ, բանջարեղեն, միրգ, քաղցրեղեն, չիր, չամիչ)
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Սպասքը` բաժակ, ափսե, գդալ (թեյը և սնունդը եփելու համար հարմար կաթսաներ ո՞վ ունի)
Հագուստը` արշավային, լողազգեստ
Եղանակը` արևային, շոգ
Տրամադրությունը` մարտական
Բարդությունը` չափավոր դժվար
Մասնակիցները պետք է իրենց հետ բերեն նաև քնապարկ (պարտադիր) և վրան (ցանկալի է), ինչպես նաև որոշակի գումար չնախատեսված ծախսերի համար:
Ով ցանկանում է մասնակցել, կապնվեք և տեղյակ պահեք դրա մասին Սամվելին (093-426-654):
հ. գ. Երթուղին բարեհաջող ավարտողները կստանան հավաստագիր "Հեծանիվ+"-ի կողմից, որը մեծ շուքով կհանձնի անձամբ ՀԿ-ի նախագահ պրն. Սամվել Հովհաննիսյանը
![]()
Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 30.06.2010, 11:35:
Ռուֆուս (30.06.2010)
Իսկ չավարտողները, հետմահու (թու թու թու) բան չեն ստանո՞ւմ![]()
Ժող, բայց Թթուջուրից Հանքավան ջանապարհ կա՞: Երկու կողմից էլ էդ սարի տակ եղել եմ, բայց ճանապարհ չեմ հիշում, որ սարը անցնես![]()
Ժող, դուք շիզո եք
Իսկ ռեանիմատոլոգներ պետք չեն՞![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ձայնալար (01.07.2010)
Աննորմալ են![]()
Հետներտ բժիշկներ տարեք![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Բայց ինչի՞ տենցԵրրորդ օրը չափից դուր հեշտ ա, որովհետև առանց պեդալ տալու գլորվում ես մինչև Երևան: Առաջին օրն ա դժվարոտ, բայց դրա կարգի լիքը հեծանվարշավների ենք մասնակցել: Երկրորդ օրն էլ շատ կարճ ա, կարելի ա կեսը հեծանիվը բրդելով էլ գնալ
Երկարությունն էլ Դիլիջանի արշավի երկարությունն ունի, անցած տարվա Սևանի շուրջ եղած հեծանվարշավը ավելի երկար էր![]()
I may be paranoid but no android!
Ձայնալար (01.07.2010)
Ամսաթիվ` 18 Հուլիս, 2010
Ժամ` 9:00 - 18:00
Երթուղի - Երևան -Աշտարակ - Օշական - Քասախի կիրճ - Վոսկեվազ - Աշտարակ - Երևան
Հեռավորություն - 55կմ
Բարդությունը - միջինից հեշտ
Հագուստ - սպորտային , լողազգեստ
Սնունդ - թեթև , բուսական
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Հ.Գ. հեշտոտա երևում կարելիա մասնակցել![]()
Ընդհանրապես չեմ մասնակցել նմանատիպ միջոցառումների, բայց վերջերս մոտս ցանկաություն առաջացավ: Ի՞նչ հեծանիվ պետք է գնել, դա ի՞նչքան կարժենա ու հնարավոր է մասնակցությունը սկսնակների:
Առաջարկում է այս խաղը, հեծանիվների մեծ սիրահարներին և ընդհանրապես բոլոր բոլորին
![]()
Եթե հեծանիվ չունես, ապա տվյալ արշավին մասնակցելու համար կարող ես հեծանիվ վարձել արշավների կազմակերպիչ Սամվելից։ Գինը 3000 դրամ օրը։ Արշավները մեկնարկում են հենց Սամվելի հեծանիվների վարձակալության ու վերանորոգման գարաժի մոտից, նենց որ նախորոք վերցնելու հարց չկա։ Բայց նախորոք պետք ա զանգել, որ քեզ հարմար հեծանիվ պատրաստի։ Ընթացքում էլ, եթե ակ ծակվի, կամ ինչ–որ անսարքություն լինի, Սամվելը տեղում անվճար վերանորոգում է։
Ուրիշ ծախսեր չկան, մեկ էլ լավ կլինի թեթև ուտելիք հետդ բերես, վերջնակետին հասնելուց հետո ամեն մեկը իր բերածը դնում է, ընդհանուր նստում ուտում ենք։
Արշավները լինում են տարբեր բարդության, էս շաբաթվանը ամենահեշտը չէ, բայց համեմատաբար հեշտերից է, նենց որ սկսնակների համար հարմար արշավ է։
Իսկ եթե հեծանիվ ես ուզում գնել, խորհուրդ չեմ տա Հայաստանից առնես, որովհետև Հայաստանում անկապ չինական անորակ հեծանիվներ են ծախում մենակ, գները 50.000-100.000 դրամ։ Վերջերս Կոմիտասի փ.–ի սպորտային խանութներից մեկում (անունը չեմ հիշում) եվրոպական լավ հեծանիվներ են բերել, բայց պիտի որ շատ թանկ լինի։ Ես չեմ ճշտել։
Իմ կարծիքով, գին/որակ հարաբերությամբ ամենալավ տարբերակը Վրաստանի ավտոշուկայից բերելն է։ Էնտեղից, եթե լավ ջոկես, կարող ես եվրոպական մոտ 1000$–անոց օգտագործած հեծանիվ գնել մոտ 200$–ով. մոտավորապես նույն գինն է, ինչ ստեղի անհամեմատ ավելի վատ չինականները։ Ես Վրաստանից եմ առել անցած տարի, շատ գոհ եմ։ Եթե ուզենաս տենց առնել, կարող եմ մանրամասն պատմել Վրաստանից հեծանիվ առնելու մի շարք նրբություններԲայց էդքանը գրելու հավես չկա, հեռախոսով կարամ ասեմ, կամ էլ եթե էս արշավին գաս էդ ժամանակ։
---------- Ավելացվել է՝ 12:00 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:57 ----------
Ես գնալու եմ երևի, դավայ եկեք![]()
Վերջին խմբագրող՝ Արշակ: 16.07.2010, 11:03:
Ես ուզում եմ կիրակի օրը մենակով Ծաղկաձոր գնալ գալկարո՞ղ ա ինչ-որ մեկը հետս գա՞: Գնացքով կգնանք Հրազդան, էնտեղից արդեն հեծոյով Ծաղկաձոր ու հետ
![]()
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ