Ժող, ես էլ Ռուֆուսի հետ եմ գնում։ Անդո ջան, կներես, հավեսի գցեցի ու փախա։![]()
Միակ հույսս դու էիր մնացելաչքիս ես էլ չգնացի
![]()
1. Խանութ չի, բայց էս թեմայում բազմիցս հիշատակված Սամվելը տարբեր պահեստամասեր վաճառում է։
2. Փեթակի դիմացի մայթի շուկայում (շուկայի անունը մոռացել եմ), որ Փեթակի փողոցից մտնում ես էդ շուկա, հենց անմիջապես մտնելուց հետո մինչև վերջ աջ ես գնում, դիմացդ կտեսնես հեծանիվի տարբեր մասեր շարած, գարաժի ներսում էլ կան։
3. «Չիբո» խանութում են պարբերաբար հեծանվային մասեր–հագուստ բերում, որակյալ գերմանական ապրանք է՝ համեմատաբար էժան գներով։
Rammstein (17.07.2010)
1. Շնորհակալ եմ: Իրանից բան գնելու համար էլ երեւի պետք ա զանգել իրա` բազմիցս հիշատակված հեռախոսահամարով, հա՞:
2. Գիտեմ, Սուրմալու տոնավաճառն ա: Ասեմ, որ էդտեղ ես էլ ոտ չեմ դնելու, որտեւ դրա տերն ա, ով ա (էն բեղավոր գյադեն), մի երկու անգամ մտել եմ, իրան աստղանիշի տղայի պես ա պահել:Բացի էդ էլ 2 անգամ էդտեղից ընկերս կամեռ ա առել, առաջին անգամ մի քիչ դիմացավ, հետո ռետինի կարի տեղից պոկվեց վարի գնաց, երկրորդ անգամ էլ` 2 օր առաջ էլի նույն ընկերոջս հետ էդտեղից կամեռ առանք (մեջներից թանկանոցը), էսօր վարի գնաց, այսինքն` երկու դեպքում էլ աղբ ա վաճառել մեր վրա:
3. Չիբո… էդ Կորյունի վրա է՞ր:
Մի հատ էլ հենց Փեթակի ներսում կետ կա, բայց տեսականին ավելի փոքր ա, քան Սուրմալուի գյադու մոտ:![]()
ՀաԲայց մի հատ էլ գրեմ, որ չփնտրես. 093426654 Սամվել
Չէ՝ Ստ. Զորյան–Սպենդյարյան փողոցների խաչմերուկում, իսկ ավելի տնավարի ասած՝ Օպերայի մոտի «Տղամարդիկ» արձանի փողոցից դեպի Պրոսպեկտ որ գնաս, դիմացդ կտեսնես։
Կարծեմ ինչ–որ ուրիշ տեղ էլ կա Չիբո, բայց չեմ հիշում։ բայց Կորյունի վրա չի հաստատ։
4. Մեկ էլ, ինչպես արդեն մի քանի գրառում առաջ էի գրել, Կոմիտասի վրա, Սասի դիմացի մայթին, մի քիչ ավելի վերև սպորտային խանութ կա, էդտեղ են սկսել եվրոպական հեծանիվներ ու մասեր բերել, բայց չգիտեմ գները ոնց են։
5. Կոմիտասի վրա մի ուրիշ սպորտային խանութ էլ կա, էդտեղ էլ ինչ–որ խառը–խուռը հեծոյի մասեր եմ տեսել, բայց տեղը չեմ հիշում։
6. Իսկ վերջին վարիանտ, Թիֆլիսի ավտոշուկայում, հեծանիվների բաժնում ինչ մաս ուզես կա, որ բազառ անես, ահագին էժան կառնես![]()
Rammstein (18.07.2010)
Հեծանվարշավ դեպի Սևաբերդի լիճ
Ե՞րբ 21 Նոյեմբեր · 8:00 - 18:30
Նախաձեռնող` "ՀԵԾԱՆԻՎ+" հ/կ "Bicycle+" NGO
Մանրամասներ Եղանակը պահանջում է նոր հեծանվարշավ... արևն էլ հուշում է, որ լողազգեստը չմոռանանք: Գնում ենք Սևաբերդից մի փոքր վերև գտնվող չքնա՜ղ լիճը: Իսկ թե որքանով է չքնաղ` կգնանք տեղում կպարզենք: Մեկ էլ տեսար չքնաղ չեղավՀատիս լեռը մի կողմից, Գեղամա լեռներն էլ` մյուս, թախիծով կնայեն մեզ ու կհիշեն այս տարի մեր իրականացրած նախկին խելապտույտ արշավները... էհ...
Երբ` կիրակի օրը, առավոտյան ժամը 8:00-ից
Հեռավորություն` 85 կմ
Բարդությունը` միջին
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, ձեռնոց, գլխարկ, լողազգեստ և սրբիչ
Եղանակային պայմանները` զով և արևոտ, հաճելի ջերմաստիճան հեծանիվ վարելու համար
Երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - Աբովյան - Մայակովսկի - Արամուս - Կամարիս - Գեղաշեն - Զառ - Սևաբերդ - Զառ - Ակունք - Նոր Գյուղ - Աբովյան - Երևան
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
![]()
I may be paranoid but no android!
Սա երևի թե կլինի այս տարվա ամենավերջին հեծանվարշավըՄիացեք, հավես կլինի
![]()
I may be paranoid but no android!
Գնում ենք գարուն բերելու
Չե՞ք հոգնել բազմոց քշելուց:
Գարուն է գալիս, անձրևն է լալիս, իսկ ձեր արյունը դեռ չի՞ եռում:
Սկսում ենք մեր արշավների հիմնական շրջանը և, որպես կանոն, ամենահեշտ արշավը` մինչև Էջմիածին: Բաց մի թողեք հեծանվային արշավների հաճույքը վայելելու ձեր շանսը: Անհրաժեշտ է սկսել հեշտ և կարճ արշավներից, որպեսզի, աստիճանաբար ուժեղանալով և հմտանալով, կարողանաք մասնակցել ավելի հեռավոր ու գեղատեսիլ վայրերով հարուստ արշավներին:
Երթուղին հետևյալն է` Երև...ան (ՀՎԶ, Լենինգրադյան 31) - Փարաքար – Մուսալեռ – Զվարթնոց – Էջմիածին – Ոսկեհատ – Հայանիստ – Խաչփառ – Գեղանիստ – Երևան
Երբ` կիրակի օրը, առավոտյան ժամը 10:00
Հեռավորություն` 45 կմ
Բարդությունը` Հեշտ
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` տաք, ձեռնոց, գլխարկ
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 26.02.2011, 17:38:
Ես իհարկե մեծ հաճույքով կգայի, ես անգամ Սամվելին եմ զանգահարել, բայց նայում եմ պատուհանից դուրս. ձյուուուունա գալիս Միգուցե հետաձգեք մի քանի օր?
Հեծանիվ քշել չգիտեմ, բայց մեծ հաճույքով կգայի, կարելիա սովորել![]()
Բռնվե՛ք, գարուն է գալիս...
Որտեղ՝ ք. Երևան
Երբ՝ մարտի 8-ին, ժամը 11:00-15:00
Մարտի 8-ին` կանանց տոնին, լցվենք ու լցնենք մեր շուրջը գեղեցկության և սիրո ալիքներով, և իհարկե` ևս մեկ անգամ քարոզենք առողջ ապրելակերպ: Հեծանիվներով շրջելու ենք Երևան քաղաքի կենտրոնական փողոցներով և կենդանի ծաղիկներ բաժանելու կանանց ու աղջիկներին: Կլինեն փոքրիկ կանգառներ մարդաշատ վայրերում: Միջոցառման վերջում կկազմակերպենք տոնական, բնական, ջերմ, բուսական խնջույք` թեյ, չիր, չամիչ, խուրմա, հալվա, խնձոր...
Միջոցառումը կազմակերպում է «Հեծանիվ+»-ը «Մերի Քեյ» ընկերության և «ՀՎԶ» հեծանիվների արհեստանոցի աջակցությամբ: Տոնի կապակցությամբ բացիկները և ծաղիկները տրամադրվելու են «Մերի Քեյ»-ի կողմից, իսկ «ՀՎԶ»-ն հեծանվարշավի մասնակից իգական սեռի ներկայացուցիչներին անվճար կտրամադրի 15 հեծանիվ: Կրելու ենք հատուկ շապիկներ, հեծանիվներին էլ ամրացնելու ենք դրոշներ:
Հեծանվարշավը կմեկնարկի Կոնսերվատորիային հարող այգուց` Կոմիտասի արձանի մոտից, ժամը 12:00-ին:
Բոլոր նրանք, ովքեր չունեն հեծանիվ կամ ցանկանում են մասնակցել նախապատրաստական աշխատանքներին, պետք է առավոտյան ժամը 11:00-ին լինեն «ՀՎԶ» հեծանիվների արհեստանոցում (Լենինգրադյան 31):
Անվճար հեծանիվների քանակը սահմանափակ է, այդ պատճառով շտապեք նախօրոք պատվիրել:
Հեծանվարշավի հետ կապված ցանկացած հարցով զանգեք և անհանգստացրեք Սամվելին` 093-426-654:
I may be paranoid but no android!
Magic-Mushroom (04.03.2011)
Բայց այնպես կցանկանայի գալ՝ափսոս այստեղ հեծանիվ չունեմ![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ