Ռամշ ջան, հեծանվարշավներին մասնակցողների մեծ մասը հեծանիվները Սամոյից են վարձում, ու Սամոյի հեծոներն էլ են չինական, ծանր, երկաթից ճռճռան հեծանիվներ![]()
![]()
Բայց նույնիսկ էդ հեծանիվներով հնարավոր ա էդքան քշել, ես էլ եմ մի 6 ամիս դրանցից քշել, նույնիսկ Երևանից Սևան եմ հասել (ծանր քնապարկով ու ռյուկզակով): Եթե հեծանիվդ լուրջ խնդիրներ ունի ու կարող ա ճամփի կեսին մնաս, ավելի լավ ա Սամվելից վարձես, իր հեծանիվները սարքին են, եթե հանկարծ փչանան էլ, ճանապարհին կսարքի:
1. Քաղաքից դուրս արշավներին սովորաբար 5-40 հոգի ա լինում, էնպես որ չես կարող ասել, որ արշավին քանի հոգի կգա: Բայց քանի որ սեզոնը նոր ա սկսվում, ինձ թվում ա էս արշավին լիքը մարդ կգա: Քեզ Ֆեյսբուքում «Հեծանիվ +» խմբի հրավեր եմ ուղարկել, էնտեղ մտի, event-ում կտեսնես ովքեր են ցանկություն հայտնել մասնակցել:
2. Հարթ ճանապարհներով միջինը մոտ 20-30կմ/ժ, բայց եթե նորեկներ կան, իրենք իրենց հարմար արագությամբ են քշում: Հետո նորեկների դեպքում ավելի շատ ենք կանգնում հանգստանալու, սպասում ենք հետ ընկածներին, էնպես որ շատ չես տանջվի:
3. Սամոյի հեծոները չինական են, մի հատ էլ ХВЗ ունի: Բայց նորմալ են, էդքան էլ սարսափելի չի, ինչքան երևում ա: Հարթ ճանապարհներին շատ հանգիստ քշվում ա, դիք բարձրանալուց ա մի քիչ դժվար:
4. Ընդհանրապես մեծ մասը անկապ չինական երկաթից հեծանիվներ են քշում, լավ հեծանիվ ունեցողները շատ քիչ են, էնպես որ քո հեծոն լրիվ նորմալ ա
5. Էդ չեմ կարա ասել, նայած նորեկներն ինչքան են: Սովորաբար մոտ կես ժամ-45 րոպեն մեկ կանգնում ենք շունչ քաշելու: Մեկ մեկ ավելի հաճախ, մեկ-մեկ էլ ավելի ուշ-ուշ: Մի անգամ էլ մի երկու ժամով կանգնում ենք հաց ուտելու, քնելու, հանգստանալու համար
Ես հիմա մտածում եմ, գնամ արշավի, թե չէԵթե որոշեմ գնամ, պետք ա մենակով շուտ հետ վերադառնամ, որ գոնե ժամը 5-ին լինեմ Երևանում: Եթե ուզում ես գալ, ձեն հանի, իրար հետ կգնանք: Եթե արշավի կեսերից ջոգեցիր, որ մինչև վերջ չես ձգի, կարող ես կեսից հետ վերադառնալ
![]()
Էջանիշներ