Հա արձակուրդը պետք ա հաստատ
Բյուր հիմա ասեմ
Նմանությունների մեջ ճիշտ ես ընդգծեր, բայց կան բաներ որ արտաքուստ են նման ուղղակի:
ես վիճարկում եմ «Մարդասպանի հիգիենայում» կնոջ հաղթանակը4. Երկուսն էլ ավարտվում են կնոջ հաղթանակով (չնայած «Մարդասպանի հիգիենայի» դեպքում ինձ հետ վիճողներ կլինեն, թե իրականում ով է հաղթել) և տղամարդու նաև ֆիզիկական պարտությամբ (եթե խիստ լինենք, կարող ենք «Սնդիկի» երկրորդ վերջաբանը հանել):![]()
վերջիվերջո Տաքսը հասնում է իր ուզածին ու հենց առաջին երկխոսությունից իմ մոտ հենց էն միտքն էր, որ Տաքսը սկսում է իր նոր խաղը` նոր, ուրիշներից տարբերվող էտ կնոջը սանձելու ընթացքը: Իսկ ֆիզիկական պարտությունը Բյուր ինչքան էլ ասենք մեզ հաճելի լինի, որ "գեշոն" ուղղակի սողում է գետնին, էտքան էլ տպավորիչ չէր:Ամեն դեպքում հաղթանակին հասնելու ճանապարհին բոլոր միջոցներն արդարացված ենու ինքը հասնում է:
«Մարդասպանի հիգիենայում» ճիշտ ես ասում, բայց այ «Սնդիկում» ծերուկը ճիշտ դուրս եկավ6. Երկու դեպքում էլ գեշ ծերունին համոզված է մի բանում, ինչն իրեն աղջիկը չի ասել («Մարդասպանի հիգիենայում»՝ որ Լեոպոլդինը կնախընտրեր հասունանալու փոխարեն մեռնել, «Սնդիկում»՝ որ Ազելը ծերուկին սիրում էր):
երկու տարբերակում էլ Ազելը ասում է էտ միտքը, հետո էլի հաստատում:
Բյուր երկու տարբերակում էտ միտքը ոնց որ ասում են կարմիր գծով անցնում էրԱնին խոսում էր գերությունն ընտրելու մասին: Ուզում եմ հասկանալ, թե որում է գերություն ընտրում: Կարող է դա լինել առաջինում, որովհետև եթե կողքից միջամտություն չլիներ, Ազելը կմնար ծերուկի մոտ: Կարող է դա լինել նաև երկրորդում, որտեղ Ֆրանսուազն է Ազելի համար ընտրում գերությունը:
Առաջինում, երբ արդեն գալիս է ընտրության պահը, Ազելը, գուցե իր գեղեցկությունից ցնցված, շշմել էր, բայց հաստատ ծերուկի կողմն էր բռնել:Իր համար բոլոր պայմանները ստեղծած էին, ինքն անգամ պատրաստ էր էտքանից հետո իրա հետ մնար ու առանց հայելիիհարմարվել էր, իր համար էտպես ավելի հեշտ էր, քան քայլ անելը. էտ երևում է նաև էտքան տարի առանց որևէ ընդդիմության կենակցելը - համաձայնվի, որ եթե ինքը չուզեր, հաստատ ծերուկը ոչինիչ էլ չէր կարող անել: հնազանդ էր դուստրը
մի պահ կա, որ Ֆրանսուազը բուժման ժամանակ ասում է իրեն, որ զոհի կարգավիճակ չընդունի... - ուղղակի իրան էքանը բավարարում էր մեղմ ասած:
Երկրորդ տարբերակում էլ ինքը հնազանդ ընդունում է իր 'Ճակատագիրը"...
Հետո նկատեցիր էն միտքը, որ թե ծերուկը, թե Ֆրանսուազը (II տարբերակում), թաքցնելով գեղեցկությունը, փրկում են Ազելին դառը սպասվելիք ճակատագրից...![]()
Էջանիշներ