Բելգիացի ժամանակակից գրող, գրում է ֆրանսերեն: Եվրոպացիները խելագարվում են նրա համար, Ամելին ամեն տարի մի նոր գործ է հրատարակում:
Ուր ասես որ չի ապրել. ծնվել է Ճապոնիայում, հետո հոր աշխատանքի բերումով գնացել են էլ Հնդկաստան, էլ Լաոս, էլ ԱՄՆ, էլ Բանգլադեշ...
Ես նրան գտա շատ պատահմամբ, ինչ-որ մեկի բլոգում տեսա իր գրքերից մեկի վերնագիրը` Մարդասպանի հիգիենան, ու այն ինձ շատ հետաքրքիր թվաց: Ճարեցի ու սկսեցի կարդալ: Վաղուց նման հաճույք չէի ստացել ընթերցանությունից. շատ թարմ են նրա գործերը, սարկազմ ունի աշխարհը չունի, սյուժեն խճճել էնքան էլ չի սիրում, բայց սյուժեի հետ կապված առաջին հայացքից անպատասխան մնացած հարցեր թողնելու հետ սեր ունի: Շատ հետաքրքիր ոճ ունի, անպայման կարդացեք, եթե ուզում եք կարդալ ու չգիտեք` ինչ:
http://bookz.ru/authors/notomb-ameli.html
այստեղ ահագին բան կարող եք գտնել նրա գործերից:
Էջանիշներ