Լիլ, իսկ «Ոչ Ադամ, ոչ Եվան» կարդացե՞լ ես: Ինչ-որ շատ են խոսում դրա մասին:
Լիլ, իսկ «Ոչ Ադամ, ոչ Եվան» կարդացե՞լ ես: Ինչ-որ շատ են խոսում դրա մասին:
einnA (21.02.2011)
Հանցանքից մի քանի մեջբերում անեմ.
ասեմ, որ ավարտը անկապ էր, թվացյալ օդից ընկած վերջաբան, բայց հաստատ կանխատեսելի` մանավանդ 11 տարեկան հասակում ցնցած երազից հետոԸնդհանրապես այն աղջիկը, որին դուք սիրահարված եք, ուզի, թե չէ, անպայման դառնում է դերասանուհի: Անգամ այն ժամանակ և հատկապես այն ժամանակ, երբ նա չի պատասխանում ձեր զգացմունքներին, և հազար անգամ ավելի, երբ անգամ գաղափար չունի ձեր կրքի մասին:
Կնոջն ասել, որ նա գեղեցիկ է, նշանակում է ասել, որ նա հիմար է
Միակ բանը, որ գիտենք մահվան մասին էն է, որ հաստատ չենք լինելու մարմնական կերպարի մեջ:
Միշտ ուզում ենք հագնել հին կոշիկները, թող որ անգամ դրանցով ամոթ է փողոց դուրս գալ, բայց ինչքան հարմար է ոտքերին:
պետք է գոնե մինիմում դատարկություն ներսում, որ մտքերը տեղաշարժես ու գտնես իրանց համար պետք եկած տեղը:- փակագծերը չբացեմ
Սնդիկի վերջաբանները մեղմ ասած զարմացնում ենբայց երկուսում էլ նույն միտքը կրկնվում է. մեկ է գերին ինքն է ընտրում իր գերությունը:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
impression (25.02.2011)
Սնդիկում է ասվում.
Չէ մի վատացեք, չեմ ուզում ասել, թե ես ինձ համահեղինակ եմ զգում, բայց ինձ անկեղծ տարել է էս հեղինակը, էնքան որ կպած գիրք եմ կարդումՄԵԾ գրքերը հենց ՄԵԾ են դառնում այն պատճառով, որ յուրաքանչյուր ընթերցող դառնում է հեղինակ:
էնքան հանճարեղ չեմ համարի կամ ինչ-որ գովեստի խոսքեր, մենակ էն, որ նոր մտածելակերպ է ու էտ ինձ կլանում է, հերիք է գոնե իմ համար:
Էսօր Սնդիկն էլ վերջացրեցի ու մի փոքր իմի եմ ուզում բերել էն ինչ հասկացել եմ
նախ էն, որ տղաները պնդում էին, որ մենակ աղջիկ պետք է լինես, որ կարդաս, լրիվ հաաձայն եմ. ստորագրում եմ բառերի, նույնիսկ տառերի տակ
Հեղինակն էնքանով է գրավիչ, որ ամեն գրքում զգացվում է ինքնակենսագրական տարրերն ու սեփական զգացմունքների ու մտածելակերպի արտացոլումը:
Առանձնացնեմ էն, ինչ բոլոր գրքերում կարող ենք հանդիպել.
1.անպայման հերոսներից մեկը պետք է լինի մեղմ ասած "տգեղ"
2. անպայման առանձին մաս է կազմում "գեղեցիկի" ու "տգեղի" համեմատությունը, և ամբողջ հմայքը կայանում է նրանում, թե ինչպես է տգեղը գեղեցիկին աստվածացնում...
3.անպայման տգեղը լինում է գրքի փիլիսոփայության հիմնական առանցքի կրողը, ու էտ գաղափարը էնքան ուրիշ ու համոզիչ է, որ դու դառնում ես ինքդ դրա կրողը
4.անպայման անպակաս է մի խենթ կամ համարձակ քայլի առկայությունը.
(2.5 տարեկանում մարդու մտքով կանցնի իր համար ամենազվարճալի խաղը հորինել. ուղղակի պառկել ասֆալտին ու սպասել մեքենայի, թե ինչ կլինի: Հետո հասուն տարիքում նայել պատուհանից դուրս ու ամենաերանելի զբաղմունքը լինի էն, որ քեզ պատկերացնես, թե ինչպես ես բարձր տարածությունից ազատ անկում ապրում ու վայելես վայրկյանները...)
5.անպայման անսպասելի, շատ ժամանակ անհասկանալի ավարտների առկայություն...
լավ, էլ չառանձնացնեմ, թե չէ ամբողջը առանձնացնելու է
ամենակարևորը, որ ինձ տվեց Նոթոմբի հետ ծանոթությունը էն է, որ սովորեցի ավելի կենտրոնանալ խոսքի վրա, ոչ թե սյուժեի, իսկ էտ ավելի հաճելի է դարձնում, խոսքի խաղի փնտրտուքի մեջ ես մտնում ու կլանվում ես![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
StrangeLittleGirl (25.02.2011)
ինձ Նոթոմբի սյուժեները չեն գրավում, օրիգինալ չի, ցնցումներ չի կարողանում ստեղծել: Բայց ես իրեն կարդում եմ վերլուծությունների համար: Շատ հավես ա ֆիլտրում ամեն ինչ իր միջով: Ու ինձ համար հետաքրքիր ա էնքանով, որ նույնիսկ եթե իր մտքերի հետ համամիտ չեմ, իսկ ես շատ հաճախ համամիտ չեմ, հենց մենակ էն բանի համար, որ ինքը ֆեմինիստական լիքը մտքեր ա ասում, իսկ ես ֆեմինիզմից սարսափում եմ ուղղակի, բայց ամեն դեպքում համամիտ չլինելով էլ՝ մտածում ես, իրեն ընկալում ու ընդունում:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Chilly (25.02.2011), cold skin (26.02.2011), einnA (25.02.2011), StrangeLittleGirl (25.02.2011)
էտ մտքերն էլ էնքան համոզված է գրում, որ եթե իսկականից չես էլ համաձայնվում, ուղղակի ընդունումում ես![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Ահա, քեզ հետ համաձայն եմ:
Երբ որևէ տղա հարցնում է, թե ինչ եմ կարդում, պատասխանում եմ՝ Ամելի Նոթոմբ, հաջորդ հարցն է հետևում՝ լա՞վն ա, պատասխանում եմ՝ լավն ա, բայց մի կարդա, քեզ դուր չի գաԷսօր Սնդիկն էլ վերջացրեցի ու մի փոքր իմի եմ ուզում բերել էն ինչ հասկացել եմ
նախ էն, որ տղաները պնդում էին, որ մենակ աղջիկ պետք է լինես, որ կարդաս, լրիվ հաաձայն եմ. ստորագրում եմ բառերի, նույնիսկ տառերի տակ![]()
Բայց էս «Սնդիկը» հեչ չեմ կարողանում կարդալԵթե նախապես չիմանայի, որ երկու վերջաբան ունի, երևի կիսատ կթողնեի: Ոնց որ «Մարդասպանի հիգիենայի» անհաջող տարբերակը լինի: Դեռ հազիվ առաջին 50 էջն եմ կարդացել, բայց դե մեկ ա... Ի տարբերություն մյուս գրքերի, երթուղայինի մեջ չի բացվում (իսկ դա իմ կարդալու հիմնական տեղն է):
Ահա, էդ իրա ուժեղ կողմն ա: Ամեն մարդ չի կարա ինքնակենսագրականը տենց գրավիչ դարձնի: Ու կայֆն էն ա, որ կարդալուց հետո մտնում ես ինտերնետ, հարցազրույցներ փորփրում, որ իմանաս «հետո ինչ էղավ», որովհետև էդ հետոները միշտ էլ կան: Ի դեպ, մի հետաքրքիր բան: «Վախ և դողում» որ Ֆուբուկին շնորհավորում ա Ամելիին, պարզվում ա՝ ինքը իրա խոդով ա իմանում, որ էդ նույն Ամելին ա: Իսկ դրանից հետո որևէ նոր կոնտակտ չի էղել: Իսկ ես մտածում էի՝ էդ հետոն մի առանձին գրքի նյութ կլինի:Հեղինակն էնքանով է գրավիչ, որ ամեն գրքում զգացվում է ինքնակենսագրական տարրերն ու սեփական զգացմունքների ու մտածելակերպի արտացոլումը:
Ահա, իրա խոսքը շատ դիպուկ ա: Հատկապես «Խողովակների մետաֆիզիկայում» տեղ-տեղ նույնիսկ ուշքս գնում էր:ամենակարևորը, որ ինձ տվեց Նոթոմբի հետ ծանոթությունը էն է, որ սովորեցի ավելի կենտրոնանալ խոսքի վրա, ոչ թե սյուժեի, իսկ էտ ավելի հաճելի է դարձնում, խոսքի խաղի փնտրտուքի մեջ ես մտնում ու կլանվում ես![]()
Էդ ֆեմինիզմն իրա պլյուսներից մեկն եմ համարումԲայց էն ծեծված, շաբլոն ֆեմինիզմից չի է: Ինքը նենց կողմից ա ներկայացնում, որ չես զզվում:
einnA (25.02.2011)
einnA, հաջորդը ո՞րն ես կարդում:
Բյուր, "Անձնանունների բառարանը" վերցրու կամ "Անտիքրիստա"-ն:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
դեռ չեմ որոշել ինչ կարդամ, էս շաբաթ որևէ բան վերցնելու ժամանակ չկա
բայց մի քիչ կարելի է հանգստանալ, մի ուրիշ` հակառակ ինչ-որ տիպի գրականություն կարդալ, հետո նոր մնացածը
Բյուր բայց ես Սնդիկը նենց արագ եմ կարդացել, իսկականից մի շնչով կարդացվեց:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
ահավոր անհաջող ա ֆիլմը
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ