User Tag List

Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 138 հատից

Թեմա: Ամելի Նոթոմբ

  1. #61
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բլոգիս գրառումն էստեղ էլ եմ դնում: Ինձ խփել չկա:


    Գիրքը սկսեցի կարդալ Լիլի խորհրդով: Պատկերացրեք, շատ ճիշտ արեցի, որովհետև վերջին ժամանակներս կարդացածս լավագույն գործերից էր:

    Ընթացքում տարբեր կարծիքներ էի կարդում ու որոշակի մտավախությամբ էջից էջ անցնում՝ մտածելով, որ ամեն դեպքում բացասական կարծիքներ հայնտնողները կարող են և չսխալվել: Հետո հասկացա, որ նման տրամադրվածության պատճառն ընդամենը մեկն էր. նրանք տղամարդիկ էին:

    Ստեղծագործությունը սկսվում է նրանով, որ մի հայտնի գրող մահամերձ է, ու տարբեր լրագրողներ վազում են նրանից հարցազրույց վերցնելու: Գրողը մեկը մյուսի հետևից բոլորին բառիս բուն իմաստով «պասլատ» է անում: Երկխոսությունները սուր են, դիպուկ: Գրեթե յուրաքանչյուր նախադասությունից հետո կանգնում էի, մի հատ մտածում, ծիծաղում, ոգևորվում, հետո նոր անցնում առաջ:

    Հետո գալիս է վերջին լրագրողը, որը կին է, որը, ի տարբերություն նախորդների, գրողի բոլոր գործերը կարդացել է, ոչ թե կիսաքծնողական վերաբերմունք է ցուցաբերում, այլ խիստ է կտրուկ: Այդպիսով կարողանում է ստիպել, որ գրողն իրեն ամեն ինչ պատմի: Մի խոսքով, կարողանում է դուրս կորզել իրեն անհրաժեշտ տեղեկությունները:

    «Մարդասպանի հիգիենան» քննադատողները նշում են, որ կանացի սենտիմենտալություն է, որ կանխատեսելի է, որ հեղինակը ֆեմինիզմի գիրկն է ընկել, որ հանկարծ մի կնոջ մոտ բացվել է և այլն: Այստեղ ես հասկանում եմ, որ եթե Նինայի փոխարեն լիներ տղամարդ լրագրող, գուցե նրանց դուր գար գործը: Իրականում թույլ տեղեր կային: Ասենք, անբնական էր, որ գրողը Նինային դռան մոտից հետ կանչեց: Վերջին մի քսան էջն էլ մի քիչ շատ էր ջուր ծեծել: Իմ համեստ կարծիքով, էդ սիրո խոստովանության պահերը հեչ պետք չէին: Բայց հենց էնպես չէր, որ էդ ամեն ինչը Նինային պատմեց, ոչ թե նրանից առաջ եկած տղամարդկանց: Գրողը մինչև վերջ էլ դիմադրում էր, կծում, բայց կինը իր գիտելիքների, համառության, կտրուկության ու սուր լեզվի շնորհիվ ուղղակի դուրս կորզեց իրեն անհրաժեշտը:

    Չգիտեմ՝ կանխատեսելի ասելով ինչ նկատի ունեին, որովհետև դժվար հենց առաջին էջերից որևէ մեկի մտքով անցներ, որ Նոբելյան մրցանակակիրը պատանի հասակում խեղդել է իր զարմուհուն, որին սիրահարված է եղել: Ի դեպ, հենց սպանության նկարագրությունն ուղղակի հզոր էր: Մտածում էի՝ Ամելի Նոթոմբն ուժեղ է սուր ու կտրուկ մտքեր արտահայտելով, բայց պարզվում է՝ հետաքրքիր պատկերներ ստանալն էլ է նրա մոտ շատ լավ ստացվում:

    Ինչպես նշեցի, վերջին մի քսան էջն էն չէր, բայց վերջաբանն էլի հզոր էր: Գուցե ինչ-որ իմաստով կանխատեսելի էր (ավելի ճիշտ, ինչ-որ տեղից արդեն կարելի էր այդ մասին մտածել), բայց էնքան ուժեղ էր էդ մասը գրված, էնքան հիվանդագին (լավ իմաստով), որ սկսեցի հավատալ խեղդելու բերած երջանկությանը: Իսկ գրողը պետք է կարողանա առաջին հերթին համոզիչ լինել:

    «Մարդասպանի հիգիենան» դուր չի գա տղամարդկանց մեծամասնությանը, որովհետև նրանք սիրում են տեսնել կնոջը պարտվողի, զոհի, շահագործվողի դերում:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 10.01.2011, 01:07:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (15.01.2011), einnA (05.02.2011), impression (10.01.2011)

  3. #62
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Метафизика труб"-ից մի քանի մեջբերում անեմ

    Երբ առաստաղն ավելի լավ ես իմանում, քան ինքդ քեզ, էտ կոչվում է ՄԱՀ:Առաստաղն այն է, ինչը խանգարում է աչքերին նայել վերև, իսկ մտքերին` վեր հառնել: Առաստաղը նույն դագաղն է, առաստաղը նույն ուղեղի կափարիչն է:


    Մահը թաքստոց է, ոնց որ սենյակ, որտեղ վարագույրները փակ են, ինչպես միայնությունը. այն միաժամանակ ահավոր է և հիանալի, զգում ես, որ այնտեղ քեզ համար ավելի լավ կլինի:


    Ինչ տարբերություն կա այն աչքերի միջև, որոնք ունենում են հայացք և այն աչքերի, որոնք չունեն այդ? Այդ տարբերության անունը ԿՅԱՆՔ է:Այն սկսում է այնտեղ, որտեղ սկսում է հայացքը:


    Տիեզերքը մեծ է, իսկ ես այնպես եմ ուզում խմել, որ ես կարող եմ այն մինչև վերջին կաթիլը խմել:


    Այն, ինչ քեզ տրվել է, քեզանից կխլվի:


    Երբ իմանում ես, որ քեզ այդպես անխնա թալանում են, կարող ես քեզ տարբեր կերպ պահել. կամ չկապնվել առարկաներին ու մարդկանց, որ բաժանումը քիչ ցավալի լինի, կամ, հակառակը, սիրել ինչքան հնարավոր է ուժգին, ամբողջովին տրվել - եթե մենք միասին չեն ընդմիշտ, ես քեզ կտամ այնքան սեր մի տարում, որքան ես կարող էի տալ քեզ ամբողջ կյանքում:


    Եթե քեզ հաջողվի քո դրախտի գանձն ուղեղումդ դաջելլ, դու քեզ հետ կտանես եթե ոչ իր հեքիաթային իրականությունը, ապա, ամեն դեպքում, իրանց կարողությունը:


    Երբեմն ես մտածում եմ, որ յուրաքանչյուր ինդիվիդումի յուրահատկությունն ու բացառիկությունը կայանում է հետևյալում. ասա ինձ, թե քո մոտ ինչն է զզվանք առաջացնում, ու ես կասեմ, թե դու ով ես: Մեր ինքնությունը չնչին է, իսկ մեր հակումները մեկը մյուսից տարօրինակ:Միայն այն, ինչ առաջացնում է զզվանք, իսկապես կարող է մեր մասին պատմել:


    Մի ծիծեռնակը գարուն չի բերում: 3 տարեկանում ուզում ես իմանալ, թե քանի ծիծեռնակ է պետք, որ ինչ-որ բանում համոզվես: Մի չորացող ծաղիկն աշուն չի բերում:Երկու չորացող ծաղիկներն` առավել ևս:Բայց ամեն դեպքում դու լի ես անհանգստությամբ: Քանի ծաղիկ կթառամեն, երբ քեզ կպատի մոտեցող աշնան տագնապը:

    Հ.Գ. թարգմանության անհարմարությունների համար ներող
    բայց արդեն մի քանի շաբաթ հետապնդող էս մտքերից գոնե մի քիչ ազատվեցի
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (24.01.2011), StrangeLittleGirl (21.01.2011)

  5. #63
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մարդասպանի հիգիենան» քննադատողները նշում են, որ կանացի սենտիմենտալություն է, որ կանխատեսելի է, որ հեղինակը ֆեմինիզմի գիրկն է ընկել, որ հանկարծ մի կնոջ մոտ բացվել է և այլն: Այստեղ ես հասկանում եմ, որ եթե Նինայի փոխարեն լիներ տղամարդ լրագրող, գուցե նրանց դուր գար գործը:
    Բայց ես չէի ասի, թե ֆեմինիզմի հոտ էր գալիս` հակառակը:Ամբողջ ընթացքում կարդացողի ուղեղն է մցնում, որ աղջիկը հասունացման փուլին չպիտի հասնի - ուր է ֆեմինիզմ կոչվածը? Մենակ էն, որ կին լրագրողուհին է "հախից գալիս" էտ հաշվի մեջ չի, մանավանդ, որ վերջում մեկա Տաքսան իրա ուզածին հասնում է

    Ֆեմինիզմի վառ դրսևորում հենց երևում է "Метафизика труб" -ի մեջ, որտեղ չի թաքցնում իր հակակրանքը հակառակ սեռի նկատմամբ, էլ չեմ ասում, թե ինչ համոզմամբ - ավելացնեմ, որ դա դեռ 3 տարեկան հասակում
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (17.02.2011)

  7. #64
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ես չէի ասի, թե ֆեմինիզմի հոտ էր գալիս` հակառակը:Ամբողջ ընթացքում կարդացողի ուղեղն է մցնում, որ աղջիկը հասունացման փուլին չպիտի հասնի - ուր է ֆեմինիզմ կոչվածը? Մենակ էն, որ կին լրագրողուհին է "հախից գալիս" էտ հաշվի մեջ չի, մանավանդ, որ վերջում մեկա Տաքսան իրա ուզածին հասնում է

    Ֆեմինիզմի վառ դրսևորում հենց երևում է "Метафизика труб" -ի մեջ, որտեղ չի թաքցնում իր հակակրանքը հակառակ սեռի նկատմամբ, էլ չեմ ասում, թե ինչ համոզմամբ - ավելացնեմ, որ դա դեռ 3 տարեկան հասակում
    "Stupeur et tremblements"-ը վաբշե ֆեմինիզմից էլ էն կողմ ա անցնում Հլը տեսնենք ուր կհասցնի, բայց արդեն էրևում ա, որ նագլի սիրահարված ա իրա շեֆուհուն

  8. #65
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, ես ֆիլմն էլ եմ նայել բայց դե գիրքն ուրիշ էր
    իսկ շեֆուհուն ինձ թվում ա սիրահարված չի, այլ հիանում ա ուղղակի
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  9. #66
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, ես ֆիլմն էլ եմ նայել բայց դե գիրքն ուրիշ էր
    իսկ շեֆուհուն ինձ թվում ա սիրահարված չի, այլ հիանում ա ուղղակի
    Եթե սիրահարված չի, ուղղակի հիանում ա, ուրեմն հալալ ա իրան Բայց էնտեղ էրոտիկ պահեր էլ կային է... որ տկլոր նստում ա կոմպի վրա:
    Ֆիլմն էլ մյուս շաբաթ կնայեմ:

  10. #67
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էհ, ինչ էրոտիկա, չկա տենց բան էդ գրքում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  11. #68
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    էհ, ինչ էրոտիկա, չկա տենց բան էդ գրքում
    Իյաաա, չե՞ս հիշում էդ մասերը համ էլ եթե ինքը պրիզնատ ա գալիս, որ իրա նկարագրած սպանությունը էրոտիկա ա, ի՞նչ հիմք ունեմ չմտածելու, որ տկլոր կոմպի վրա նստելն էլ ա էրոտիկա

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    impression (06.02.2011)

  13. #69
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Մարդասպանի հիգիենայից» հետո ուղղակի չէի կարող Ամելի Նոթոմբ ընթերցելու հաճույքից հրաժարվել, հատկապես երբ չորս կողմից խորհուրդ էին տալիս նրա մյուս գրքերն էլ կարդալ:

    Մի խոսքով, առաջինը «Վախ և դողը» ձեռքս ընկավ, ու չփոշմանեցի: Էլի սպանիչ գործ էր: Տեղ-տեղ հումորով, տեղ-տեղ՝ կծող ու սուր: Ծիծաղելով ինքն իր վրա իրականում ծաղրում էր ճապոնացիներին: Առանց ամաչելու, առանց ավելորդությունների, համարձակ:

    Ընդհանրապես, սիրում եմ ինքնակենսագրական վեպեր, ու ինչքան ճշմարտության տոկոսը շատ է, էնքան ավելի է դուրս գալիս: Էստեղ, կարծում եմ, էդ թիվը 90-ից բարձր էր, դրա համար էլ ավելի ազդեցիկ էր՝ սկսած այն բանից, որ Ամելին անկախ ամեն ինչից վերաբերմունքը չէր փոխում շեֆուհու հանդեպ, վերջացրած համարձակ ինքնաստորացմամբ: Ես չէի դիմանա:

    Գրքում ամենաշատն ինձ դուր եկավ այն մասը, երբ Ամելին գիշերը մնաց գրասենյակում, տկլոր նստեց շեֆուհու կոմպի վրա, հետո էլ աղբով ծածկված քնեց գետնին: Ու հավես էր, երբ նկարագրում էր, թե ինչպես է շեֆուհին տպում այն ստեղնաշարի վրա, որտեղ անցյալ գիշեր նրա ոտքերն են եղել: Չասեք՝ այլասերված մտքեր ունեմ: Ուղղակի էդ մասն իրոք արտասովոր էր:

    Ինձ գերեց նաև ճապոնական նիստուկացի նկարագրությունը: Մի տեսակ համ լրիվ ուրիշ աշխարհ էր, համ էլ լիքը ծանոթ բաներ կային: Մի հետաքրքիր օրինաչափություն կա. ամենաբարձր կանգնած շեֆերը միշտ լավն են լինում, իսկ նրան ենթակա շեֆիկները՝ ահավոր: Ամելին «Վախ և դողում» գլխավոր շեֆին ներկայացրել էր որպես Աստված, իսկ փոխտնօրենին՝ սատանա: Ու դա միայն Ճապոնիայում չէ: Հայաստանում գոնե շատ եմ նկատել նման բաներ:

    Անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի գա վաղը, որ գրադարանից Ամելի Նոթոմբի մեկ այլ գիրք վերցնեմ: Ի՞նչ խորհուրդ կտաք: Մտածում եմ՝ «Խողովակների մետաֆիզիկան»:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (10.02.2011), impression (09.02.2011)

  15. #70
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր նենց գրեցիր, որ ես սկսեմ քո կարդացածը կարդալ, դու էլ հենց «Խողովակների մետաֆիզիկան» սկսի
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  16. #71
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր նենց գրեցիր, որ ես սկսեմ քո կարդացածը կարդալ, դու էլ հենց «Խողովակների մետաֆիզիկան» սկսի
    էն անգամ գրադարանում չկար: Հեսա տնից դուրս եմ գալիս: Եթե լինի, անպայման էդ եմ վերցնելու

  17. #72
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսել եմ արդեն «Խողովակների մետաֆիզիկան»: Արդեն սպանիչ ա: Ես վատացել էի առաջին էջերը կարդալուց Լուրջ եմ ասում, էդ Ամելիի յանը տարած ա: Որ տարած չլիներ, տենց չէր գրի:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    einnA (10.02.2011)

  19. #73
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր գործատուս ինձ վճարել է Նոթոմբի «Վախ և դողը» կարդալու համար
    Էնքան կլանվեցի, որ եթե չվերջացնեի, հաստատ չէի քնի

    Ահավոր զարմացած եմ մարդու ինքնատիրապետման վրա: Կամքի, ինքնապաշտպանական մեխանիզմի նկարագրությունները հիանալի էին
    Բյուր քո ասած գիշերը համ էլ ուղղակի լավ լիցքաթափվելու տեսարան էր

    Կեղտոտ կոնքամանների առավելությունը նրանում է, որ նրանց կողքին չես վախենում ավելի ներքև ընկնելուց
    - էն որ ասում են պետք է ամեն ինչում լավը տեսնել, դրա ապացույցն է


    Ճապոնացիներին ուղղված սուր հեգնանքի մեջ վառ ճշմարտություն կար:
    Մի պահ պատկերացրեցի, որ էտ ամենը մեր մոտ լիներ. մի քիչ նման է էլի
    դեռ վաղ մանկությունից նրա ուղեղին կաթիլներով գիպս են դնում. եթե մինչև 25 տարեկան չես ամուսնացել, ամաչիր ( դու պարտավոր ես ամուսնանալ, նախընտրելի է մինչև 25 տարեկան` մինչև պիտանելիության ժամկետիդ լրանալը)եթե դու ծիծաղես, ոչ ոք քեզ նրբագեղ չի համարի, եթե քո դեմքն արտահայտում է որևէ զգացում, դու վուլգար ես, եթե երիտասարդը համբուրում է այտդ մարդկանց մոտ, դու մարմնավաճառ ես....

    Հույսդ մի դիր սիրո վրա, այդքան չարժի, քեզ կսիրեն նրա համար, ինչ որ թվացել ես, այլ ոչ թե նրա համար, ինչ որ կաս... հույս մի դիր անգամ այնպիսի պարզ բանի վրա, ինչպիսին հանգստությունն է. որովհետև դու պատճառ չունես հանգիստ մնալու համար...

    Եթե դու գեղեցիկ աղջիկ ես, դու քեզանից առանձնակի բան չես ներկայացնում:Եթե դու գեղեցիկ չես, դու ավելի պակաս ես, քան ոչինիչը:

    չափազանց շատ նորմեր են քեզ ներշնչել, որ դու կարողանաս սիրել

    եթե դա քեզ կսփոփի, ապա իմացիր, որ ոչ մեկ քեզ տղամարդուց պակաս չի համարում: Դու հիասքանչ ես. էտ անգամ նրանց աչքն է ծակում, ովքեր քեզ նսեմացնում են

    չկա ավելի ամոթալի բան, քան քրտինքն է: Եթե դու ագահաբար կուլ ես տալիս մի բաժակ տաք ապուր, եթե դու տրվում ես խենթ սեքսին, եթե ձմռանը դու երազում ես կրակի մասին, դու կքրտնես: Իսկ այդ ժամանակ արդեն ոչ մեկ չի կասկածի ձեր վուլգարության վրա:
    էս հատվածներն էնքան սիրեցի

    ամեն դեպքում ապացուցեց, որ մենակ ուժեղ կամք ուեցող մարդիկ են կարողանում ընդունել իրականությունն ու այն տանելի դարձնել, իսկ վերջում դրանից իսկապես օգուտ քաղել - դրա ապացույցն էլ վերջում ստացած նամակն էր

    հ.գ. էս թարմ կարդացածի տպավորության ներքո
    իսկ մարդասպանի մասին մնաց հետո
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (10.02.2011), StrangeLittleGirl (10.02.2011)

  21. #74
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, դու ամբողջ ֆորումով մեկ հայտարարեցիր Ամելիի հանդեպ իմ սիրո գաղտնիքը
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (10.02.2011)

  23. #75
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ան, գիտես չէ, էդ մեջբերածդ մասն ինձ էլ էր շատ դուր եկել, ուզում էի թարգմանել ու տեղադրել, էն էլ ալարեցի: Նենց որ շնորհակալություն

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, դու ամբողջ ֆորումով մեկ հայտարարեցիր Ամելիի հանդեպ իմ սիրո գաղտնիքը
    Ո՞ր մեկի հետ ես: Գաղտնիքները մի քանիսն են

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    einnA (10.02.2011)

Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •