User Tag List

Էջ 8 10-ից ԱռաջինԱռաջին ... 45678910 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 138 հատից

Թեմա: Ամելի Նոթոմբ

  1. #106
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    ահավոր անհաջող ա ֆիլմը
    չնայեմ?
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  2. #107
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    եսիմ, ես փոշմանեցի, որ նայեցի
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  3. #108
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նայեցի կինոն
    էնքան վատը չէր, բայց իմ կարդացածի, ընկալածի ու պատկերացրածի երևի մի 10% լիներ. մանավանդ որ կերպարները հեչ մոտ չէին իմ ստեղծած պատկերներին: Էտ գեղեցկությունը հեչ էլ գեղեցիկ չէր կապույտ աչքերը չկային, հետո մազերը անկապ էր... մի խոսքով մենակ բոյն էր տեղը
    Ամելիի դերակատարն էլ հեչ էն չէր... ուֆ մի խոսքով հաջող կինո չէր:
    հետո որոշ մասեր բաց էին թողած. էն քրտինքախառը փիլիսոփայությունը չկար
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (01.03.2011)

  5. #109
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պրծա Սնդիկը... Հեսա կգրեմ բլոգումս, էստեղ էլ քոփի կանեմ: Բայց աչքիս Ամելի Նոթոմբից անհայտ ժամանակով արձակուրդ եմ գնում: Մի քիչ շատ էղավ:

    Անի, երկրորդ կեսը մի շնչով եմ կարդացել:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    einnA (03.03.2011)

  7. #110
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրվեց

    Սկզբում դուրս բացարձակապես չեկավ: Առաջին հարյուր էջը հազիվ եմ ձգել, այն էլ՝ երթուղայինների մեջ, այն էլ՝ երկար ճանապարհ անցնելիս: Բայց այ երկրորդ կեսը հենց այսօր մի շնչով կուլ տվեցի: Բնական է՝ դետեկտիվային տարրեր պարունակող գիրքը պետք է որ կլանիչ լինի, բայց ինձ համար գոնե դա ամենևին չի խոսում որակի մասին:

    Ընդհանուր առմամբ, «Սնդիկը» անընդհատ հիշեցնում էր «Մարդասպանի հիգիենայի» անհաջող տարբերակը, դրա համար ներվայնանում էի ու չէի կարողանում առաջ գնալ: Նույնիսկ ավարտելուց հետո կարծիքս չեմ փոխում: Հիմա արդեն կարող եմ բացատրել, թե ինչը նկատի ունեի:
    1. Երկուսի մեջ էլ կա գեշ ծերուկ, որն ինչ-որ գաղտնիք ունի թաքցնելու:
    2. Երկուսն էլ գրեթե ծայրից ծայր երկխոսություններ են:
    3. Երկու դեպքում էլ ծերունուն խոստովանացնողը համարձակ կին է, որի ֆայմի գործակիցը հաստատ 0 չէ:
    4. Երկուսն էլ ավարտվում են կնոջ հաղթանակով (չնայած «Մարդասպանի հիգիենայի» դեպքում ինձ հետ վիճողներ կլինեն, թե իրականում ով է հաղթել) և տղամարդու նաև ֆիզիկական պարտությամբ (եթե խիստ լինենք, կարող ենք «Սնդիկի» երկրորդ վերջաբանը հանել):
    5. Երկու դեպքում էլ ունենք երիտասարդ գեղեցիկ աղջիկ: Միակ տարբերությունը տարիքն է:
    6. Երկու դեպքում էլ գեշ ծերունին համոզված է մի բանում, ինչն իրեն աղջիկը չի ասել («Մարդասպանի հիգիենայում»՝ որ Լեոպոլդինը կնախընտրեր հասունանալու փոխարեն մեռնել, «Սնդիկում»՝ որ Ազելը ծերուկին սիրում էր):
    7. Լեզուները սարսափելի նման էին: Կասեք՝ նույն գրողն է: Բայց այս նմանությունը «Խողովակների մետաֆիզիկայում» ու «Վախ և դողում» չեմ նկատել:

    Եթե էլի նմանություններ հիշեմ, կավելացնեմ:

    «Սնդիկի» ուժեղ կողմերից էին անսովոր սյուժեն, հետաքրքիր բառախաղերը և երկու վերջաբան ունենալը: Կարծում եմ՝ սյուժեն հեղինակի՝ յանը տարած լինելու արդյունքն է, բառախաղերի վրա փոքր-ինչ մտածելը, իսկ այ երկու վերջաբանները... երկար մտածելուց հետո գոնե ես հասկացա, որ որքան էլ դրանք տարբեր լինեին, միևնույն է, արդյունքը նույնն է. երկուսում էլ կինը հաղթում է, երկուսում էլ հերոսուհին կյանքը շարունակում է կնոջ հետ: Անին խոսում էր գերությունն ընտրելու մասին: Ուզում եմ հասկանալ, թե որում է գերություն ընտրում: Կարող է դա լինել առաջինում, որովհետև եթե կողքից միջամտություն չլիներ, Ազելը կմնար ծերուկի մոտ: Կարող է դա լինել նաև երկրորդում, որտեղ Ֆրանսուազն է Ազելի համար ընտրում գերությունը:

    Ամեն դեպքում՝ որոշել եմ Ամելի Նոթոմբից արձակուրդ վերցնել: Զգում եմ, որ եթե էսպես շարունակվի, կհիասթափվեմ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (03.03.2011), impression (03.03.2011)

  9. #111
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա արձակուրդը պետք ա հաստատ

    Բյուր հիմա ասեմ
    Նմանությունների մեջ ճիշտ ես ընդգծեր, բայց կան բաներ որ արտաքուստ են նման ուղղակի:

    4. Երկուսն էլ ավարտվում են կնոջ հաղթանակով (չնայած «Մարդասպանի հիգիենայի» դեպքում ինձ հետ վիճողներ կլինեն, թե իրականում ով է հաղթել) և տղամարդու նաև ֆիզիկական պարտությամբ (եթե խիստ լինենք, կարող ենք «Սնդիկի» երկրորդ վերջաբանը հանել):
    ես վիճարկում եմ «Մարդասպանի հիգիենայում» կնոջ հաղթանակը
    վերջիվերջո Տաքսը հասնում է իր ուզածին ու հենց առաջին երկխոսությունից իմ մոտ հենց էն միտքն էր, որ Տաքսը սկսում է իր նոր խաղը` նոր, ուրիշներից տարբերվող էտ կնոջը սանձելու ընթացքը: Իսկ ֆիզիկական պարտությունը Բյուր ինչքան էլ ասենք մեզ հաճելի լինի, որ "գեշոն" ուղղակի սողում է գետնին, էտքան էլ տպավորիչ չէր:Ամեն դեպքում հաղթանակին հասնելու ճանապարհին բոլոր միջոցներն արդարացված են ու ինքը հասնում է:

    6. Երկու դեպքում էլ գեշ ծերունին համոզված է մի բանում, ինչն իրեն աղջիկը չի ասել («Մարդասպանի հիգիենայում»՝ որ Լեոպոլդինը կնախընտրեր հասունանալու փոխարեն մեռնել, «Սնդիկում»՝ որ Ազելը ծերուկին սիրում էր):
    «Մարդասպանի հիգիենայում» ճիշտ ես ասում, բայց այ «Սնդիկում» ծերուկը ճիշտ դուրս եկավ
    երկու տարբերակում էլ Ազելը ասում է էտ միտքը, հետո էլի հաստատում:

    Անին խոսում էր գերությունն ընտրելու մասին: Ուզում եմ հասկանալ, թե որում է գերություն ընտրում: Կարող է դա լինել առաջինում, որովհետև եթե կողքից միջամտություն չլիներ, Ազելը կմնար ծերուկի մոտ: Կարող է դա լինել նաև երկրորդում, որտեղ Ֆրանսուազն է Ազելի համար ընտրում գերությունը:
    Բյուր երկու տարբերակում էտ միտքը ոնց որ ասում են կարմիր գծով անցնում էր
    Առաջինում, երբ արդեն գալիս է ընտրության պահը, Ազելը, գուցե իր գեղեցկությունից ցնցված, շշմել էր, բայց հաստատ ծերուկի կողմն էր բռնել:Իր համար բոլոր պայմանները ստեղծած էին, ինքն անգամ պատրաստ էր էտքանից հետո իրա հետ մնար ու առանց հայելիի հարմարվել էր, իր համար էտպես ավելի հեշտ էր, քան քայլ անելը. էտ երևում է նաև էտքան տարի առանց որևէ ընդդիմության կենակցելը - համաձայնվի, որ եթե ինքը չուզեր, հաստատ ծերուկը ոչինիչ էլ չէր կարող անել: հնազանդ էր դուստրը
    մի պահ կա, որ Ֆրանսուազը բուժման ժամանակ ասում է իրեն, որ զոհի կարգավիճակ չընդունի... - ուղղակի իրան էքանը բավարարում էր մեղմ ասած:

    Երկրորդ տարբերակում էլ ինքը հնազանդ ընդունում է իր 'Ճակատագիրը"...

    Հետո նկատեցիր էն միտքը, որ թե ծերուկը, թե Ֆրանսուազը (II տարբերակում), թաքցնելով գեղեցկությունը, փրկում են Ազելին դառը սպասվելիք ճակատագրից...
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (03.03.2011)

  11. #112
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նմանությունների մեջ ճիշտ ես ընդգծեր, բայց կան բաներ որ արտաքուստ են նման ուղղակի:
    Արտաքուստը արտաքուստ, բայց կարևոր բան էր, որն ինձ չէր թողնում «Սնդիկը» կարդամ, ու եթե գրավիչ սյուժեն չլիներ, երևի մինչև հիմա էլ 100-րդ էջի վրա լռված լինեի:

    ես վիճարկում եմ «Մարդասպանի հիգիենայում» կնոջ հաղթանակը
    վերջիվերջո Տաքսը հասնում է իր ուզածին ու հենց առաջին երկխոսությունից իմ մոտ հենց էն միտքն էր, որ Տաքսը սկսում է իր նոր խաղը` նոր, ուրիշներից տարբերվող էտ կնոջը սանձելու ընթացքը: Իսկ ֆիզիկական պարտությունը Բյուր ինչքան էլ ասենք մեզ հաճելի լինի, որ "գեշոն" ուղղակի սողում է գետնին, էտքան էլ տպավորիչ չէր:Ամեն դեպքում հաղթանակին հասնելու ճանապարհին բոլոր միջոցներն արդարացված են ու ինքը հասնում է:
    Չմոռանանք, որ կինն էլ է հասնում իր ուզածին. լրիվ էղած-չեղածը դուրս է քաշում:

    «Մարդասպանի հիգիենայում» ճիշտ ես ասում, բայց այ «Սնդիկում» ծերուկը ճիշտ դուրս եկավ
    երկու տարբերակում էլ Ազելը ասում է էտ միտքը, հետո էլի հաստատում:
    Ի՞նչ գիտես «Մարդասպանի հիգիենայում» էլ ճիշտ չէր Հատկապես եթե հաշվի առնենք, որ Նոթոմբի հիվանդագին մտքերն են, ու ինքն իրենից դրել է թե Տաքսի, թե Լեոպոլդինի մեջ:

    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր երկու տարբերակում էտ միտքը ոնց որ ասում են կարմիր գծով անցնում էր
    Առաջինում, երբ արդեն գալիս է ընտրության պահը, Ազելը, գուցե իր գեղեցկությունից ցնցված, շշմել էր, բայց հաստատ ծերուկի կողմն էր բռնել:Իր համար բոլոր պայմանները ստեղծած էին, ինքն անգամ պատրաստ էր էտքանից հետո իրա հետ մնար ու առանց հայելիի հարմարվել էր, իր համար էտպես ավելի հեշտ էր, քան քայլ անելը. էտ երևում է նաև էտքան տարի առանց որևէ ընդդիմության կենակցելը - համաձայնվի, որ եթե ինքը չուզեր, հաստատ ծերուկը ոչինիչ էլ չէր կարող անել: հնազանդ էր դուստրը
    մի պահ կա, որ Ֆրանսուազը բուժման ժամանակ ասում է իրեն, որ զոհի կարգավիճակ չընդունի... - ուղղակի իրան էքանը բավարարում էր մեղմ ասած:

    Երկրորդ տարբերակում էլ ինքը հնազանդ ընդունում է իր 'Ճակատագիրը"...

    Հետո նկատեցիր էն միտքը, որ թե ծերուկը, թե Ֆրանսուազը (II տարբերակում), թաքցնելով գեղեցկությունը, փրկում են Ազելին դառը սպասվելիք ճակատագրից...
    Ազելի հնազանդության մասով համաձայն եմ, բայց էստեղ հարց ա առաջանում. եթե ինքն իրեն հայելու մեջ նայեր, էդքան հնազանդ կլինե՞ր արդյոք:

    Դե էդ եմ ասում էլի, որ երկու տարբերակում էլ ըստ էության գերությունն ա ընտրվում, բայց առաջինում ինքն ա ընտրում, երկրորդում իրա համար ընտրում են: Իսկ «դառը» ճակատագրից փրկելն էլ... երկուսն էլ էգոիստական մղումներով են թաքցնում գեղեցկությունը, որ դա միայն իրենց պատկանի: Երկրորդ տարբերակում էլ Ազելն ընդհանրապես դեմ չեղավ, որ իրենից էդքան տարի թաքցվել էր գեղեցկությունը, հետևաբար ուշացած, բայց ստացվում ա, որ ամեն դեպքում ընտրեց գերությունը: Բայց փաստորեն Ազելին էնքան էլ դառը ճակատագիր չէր սպասում (առաջին վերջաբանը վկա):

    «Հանցանքը» չեմ կարդա: Էսօր գնում եմ լուրջ գրականություն վերցնեմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    einnA (03.03.2011)

  13. #113
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էկա ասելու, որ «Վախ և դողը» վերջապես նայեցի: Ասեմ, որ էնքան էլ վատ չէր, ինչքան պատկերացնում էի: Ընդհանուր առմամբ, հաջող ֆիլմ էր ու լիքը բաներ իմ պատկերացրածով, եթե չհաշվենք Ամելիի դերակատարուհու անհաջող խաղը ու գրքից դուրս մնացած որոշ համով կտորներ: Ես սպասում էի, որ բնագրից շատ հեռացած կլինեն: Ճապոներեն մասերի մասին չեմ կարող ասել, բայց ֆրանսերեն մասերը նույնիսկ copy-paste էին գրքից: Մտածում եմ՝ կայֆ կլիներ, եթե Ամելիի դերում հենց ինքն էլ նկարահանվեր: Ախր էդ դերասանուհին հեչ յանը տարած Ամելի Նոթոմբ չէր: Իրա համար խեղճ ու կրակ համեստ աղջիկ էր:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (13.03.2011), impression (13.03.2011)

  15. #114
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր բայց Ֆուբուկիի դերակատարն էլ բանի պետք չէր, հեչ էն չէր
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  16. #115
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր բայց Ֆուբուկիի դերակատարն էլ բանի պետք չէր, հեչ էն չէր
    Իյաաաաա, ինձ դուր էկավ, ես էլ էի հիացած իրան նայում

  17. #116
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անի և Լիլ և մյուսներ, էսօր գնում եմ «Ոչ Ադամ, ոչ Եվան» վերցնելու: Միացողներ կա՞ն

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    einnA (07.04.2011)

  19. #117
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Անի և Լիլ և մյուսներ, էսօր գնում եմ «Ոչ Ադամ, ոչ Եվան» վերցնելու: Միացողներ կա՞ն
    Բյուր էս ձեռիս գրքին մնացել է վերջին 50 էջերը մի քիչ որ շատ ջիջիլ անես, հաստատ էսօր կպրծնեմ, էտ կսկսեմ
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  20. #118
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, ԱՆի և մյուսներ, էսօր գնում եմ ատամնաբույժի մոտ՝ "Ոչ Ատամ, ոչ ցավ" ակցիային մասնակցելու, միացողներ կա՞ն
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  21. #119
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր էս ձեռիս գրքին մնացել է վերջին 50 էջերը մի քիչ որ շատ ջիջիլ անես, հաստատ էսօր կպրծնեմ, էտ կսկսեմ
    լսի, գրադարանն էսօր փակ էր: վաղն էլ կզանգեմ, բայց ոնց որ Ամելին մնում ա երկուշաբթի

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, ԱՆի և մյուսներ, էսօր գնում եմ ատամնաբույժի մոտ՝ "Ոչ Ատամ, ոչ ցավ" ակցիային մասնակցելու, միացողներ կա՞ն
    Լիլ, դու կարա՞ս թեմայից չշեղվես

  22. #120
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր ես աչքիս ուրիշ գործ վերցնեմ
    ուրեմ ամբողջ ցանցում չկա էտ Ադամն ու Եվան
    բացի էտ ինչ իմացա` էս ռուսները թարգմանել են ու անունը դրել "Токийская невеста" կամ "Ни сном ни духом"
    բայց ավելի շատ հետաքրքրեց. էս էլ պատմում է, թե ոնց է հանդիել մի իսկական ճապոնացու ու սիրահարվել... "Վախ ու դող"-ի շարունակությունն է, ինքնակենսագրական է...
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

Էջ 8 10-ից ԱռաջինԱռաջին ... 45678910 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •