Chilly (26.01.2011), Kita (26.01.2011), My World My Space (26.01.2011)
Անաղմուկ
Աղմուկի մեջ
Սիրելն այնքան
Հեշտ է լինում...
Մնա քեզ հետ,
Քո եթերում,
Քո լռության մութ խորքերում,
Հետո սիրիր,
Որ սիրելուց
Բան հասկանաս...
Լցրել ես դու
Լռությունդ իմ սեղանին,
Դարձրել ես քեզ վիրավորված իմ ինքնության
Ըսպեղանի...
Մնա քեզ հետ,
Մի տարածվիր,
Պետք չէ լցնել
Ինձ քո մտքով,
Կարիքը քո
Վաղու՜ց է ինչ
Չեմ ունեցել...
Այս աղմուկից
Հանիր դու քեզ
Հանիր դու ինձ...
Մնանք անՔեզ,
Մնանք անԻնձ,
Հոգնել եմ ես...
Վերջին խմբագրող՝ Chilly: 26.01.2011, 18:34:
Ariadna (31.01.2011), ars83 (26.01.2011), E-la Via (27.01.2011), einnA (26.01.2011), Farfalla (27.01.2011), impression (27.01.2011), Lianik (27.01.2011), Malxas (01.02.2011), Maverick (31.01.2011), My World My Space (27.01.2011), Nadine (27.01.2011), Sambitbaba (27.01.2011), Tig (26.01.2011), Անտիգոնե (31.01.2011), Արևածագ (26.01.2011), Ինչուիկ (01.02.2011), ԿԳԴ (26.01.2011), Մանուլ (27.01.2011), Ջուզեպե Բալզամո (26.01.2011), Ռուֆուս (26.01.2011)
Անաղմուկը շատ սիրուն էր...![]()
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
Մուշ կայֆ էր անաղմուկդ, դու էլ ես կայֆ աչքիս..... հը՞....
Chilly (27.01.2011)
Վերադարձիր
Սարսուռդ լու՜ռ,
Համառորեն
Տարածվում է մարմնիդ միջով
Որպես բաղեղ...
Լցնում ներկադ
Քո սարսափով
Ու նահանջում,
Կարծես երբեք չէր էլ եղել...
Շնչում ես լուռ,
Ծանր
Ու կեղծ...
Պարուրվել ես քո էության
Հակասությամբ
Ու դողում ես ցրտից ներսիդ...
Վերադարձիր ինքդ քո մեջ,
Դարձիր ամբողջ
Սոսնձվիր քեզ...
Վերադարձիր...
Ariadna (31.01.2011), E-la Via (31.01.2011), einnA (31.01.2011), Kita (31.01.2011), Lianik (31.01.2011), My World My Space (31.01.2011), Nadine (31.01.2011), Sambitbaba (31.01.2011), Syuni (11.02.2011), Tig (31.01.2011), Yeghoyan (08.02.2011), Անտիգոնե (31.01.2011), Արևածագ (31.01.2011), Ինչուիկ (01.02.2011), ԿԳԴ (01.02.2011), Ջուզեպե Բալզամո (31.01.2011), Սլիմ (31.01.2011)
Չի՛լ… վաուու՜… (կամ միաուու՜)… (կամ հա՞ու) … գըմփ ա ախպերո
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Chilly (01.02.2011), My World My Space (31.01.2011)
Ծաղկել քեզ հետ,
Շնչել քեզ հետ,
Լինել անձրև
Ու անձրևել
Քո շուրջը լոկ,
Որ հիանաս ու չթրջվես...
Լինել երկինք
Քո վերևում
Ու արևին չթույլատրել,
Որ այրի քեզ...
Լինել լուսին
Քո գիշերում
Ու քո ճամփան լուսավորել,
Երբ մոլորվես...
Լինել քամի
Մազերիդ հետ խաղալ անվերջ
Ու քեզ սիրել...
Այդ եմ ուզում...
Պրիմիտի՞վ եմ![]()
E-la Via (02.02.2011), einnA (02.02.2011), Farfalla (02.02.2011), Kita (02.02.2011), Lianik (02.02.2011), My World My Space (02.02.2011), Nadine (02.02.2011), Ohanyan (28.02.2011), Tig (02.02.2011), Yeghoyan (08.02.2011), Անտիգոնե (02.02.2011), Ինչուիկ (02.02.2011), ԿԳԴ (02.02.2011), Մանուլ (02.02.2011), Ջուզեպե Բալզամո (02.02.2011), Ռուֆուս (02.02.2011)
"Վերադաձիր"-ից հետո կարելի է, մի քիչ, լիցքաթափվել… նոկաուտ հարվածից հետո, բռցքամարտիկները ձեռքով օդն են "մաժմժում"… նորմալ ա, պրիմիտիվ չի…![]()
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Chilly (02.02.2011), My World My Space (02.02.2011)
Մուշ, էս մեկը նախորդներին զիջում ա, դու էլ գիտես, բայց պրիմիտիվ չի: Այսինքն պրիմիտիվիզմի սահմանումը չգիտեմ, չեմ կարող հաստատ ասել, բայց «հողին մոտ չի»:
Հեսա ակումբի աղջիկների մեծ մասը ինձ կատի, բայց պաչիկ քեզ![]()
Chilly (02.02.2011), My World My Space (02.02.2011), Tig (02.02.2011)
Պրիմիտիվը ոչ թե դու ես, այլ գրածդ :
Դրա պատճառը ինքդ լավ էլ ասեցիր.
Երբ ներսումդ կա արժեքավոր մի բան ու եթե այն տեղը տեղին չես կարողանում արտահայտել՝ մի հասարակցրու բառերով: Էսպիսի բանաստեղծություններ դու կարող ես օրական մի քանի հատ գրել:
Նախորդներդ ցույց են տալիս, որ դու շատ ավելի լավ ես կարողանում գրել : Ուրեմն՝ կամ պահիր էդ մակարդակը, կամ էլ էլ ավելի լավը գրիր:
Պահանջում եմ…
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
CactuSoul (02.02.2011), Chilly (03.02.2011), My World My Space (02.02.2011), Sambitbaba (03.02.2011), Tig (02.02.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ