User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Նրբերշիկ

  1. #1
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նրբերշիկ

    Անուշ բույր եմ զգում։ Ձեռքս թմրած է կարծես, աչքերս փակ։ Ուզում եմ կողքի թեքվել։ Գմփ. արդեն գետնին եմ, աչքերս բաց, ձեռքի ուժեղ ցավով։ Մի կերպ կրկին անկողին եմ գցվում, ծածկոցը դեպի ինձ քաշում։ Աչքերս փակ են, ձեռքս չի ցավում, թմրածությունն անցնում է կամաց, կամաց, կամա...

    Մրսում եմ։ Ուժեղանում է ցուրտը, այնքան արագ, որ աչքերս բացվում են։ Ինչ–որ մեկը քաշում է սավանը: Արդեն երկու տակ փաթաթված է։ Փորձում եմ հիշել անունը, բայց չեմ կարողանում։ Իսկ աչքերս ուզում են փակվել: Մեկը փակվեց: Քանի դեռ կարող եմ մյուսով շուրջս եմ զննում: Մի մեծ ճաք առաստաղին է կպել, բայց նա էլ է փակվում՝ սկզբում ճաքը, հետո աչքս։ Ճաքի փոխարեն մի փուչիկ բացվեց, հետո կիսվեց՝ դարձան երկուսը, չորսը...


    –Վեր կաց արա։ Ճաշդ սառել, սպաս ա դառել։

    Հը՞ն, ինչ սպաս, ես սպաս չեմ սիրում։ Թե՞ դեռ երազ ա, Մարսի՞ ջուրը թունավորեց։ Արա դե էդքան չպտի խմեի։

    –Քո հետ եմ, թռար, տեղերը պիտի հավաքեմ։ Հես ա աշակերտս ա գալու։

    Աչքերս մինգամից բացվեցին։ Ակնթարթորեն։ Անունը Լյուսի ա, հիշեցի։

    –Արագ, յա։ Գալու ա քեզ սե՞նց տենա։

    –Հա ի՞նչ կլնի։ Թող փորձ ձեռք բերի, վաղը մյուս օր պետք կգա,– ասեցի ու դժգոհ ձեռքս սպիտակ վերնաշապիկիս եմ տանում,– ինչի՞ չես արդուկել։

    –Հը՞ն, դու հլը ստե՞ղ ես։

    Կիսաճմրթված վերնաշապիկս հագա ու վիրավորված տնից դուրս եկա։ Չծանոթացանք, ես Կորյունն եմ։ Ինժեներ եմ, բնականաբար մասնգիտությամբս չեմ աշխատում։ Արդեն երկու տարի փականագործ եմ։ Դե փականգործը ո՞րն ա, մեկ մեկ փականներ եմ բացում։ Լինում ա բացվում են, լինում ա ստիպված տան տիրոջից բանալին «վերցնում» եմ։ Երեքով ենք «փականագործ»՝ ես, Կարենն ու Վիգենը։ Չնայած մենակ ես եմ «փականագործ», իրանք ավելի շատ «հավաքարար» են։ Իսկ աղջիկը, ում տանը դժբախտաբար արթնացա, ընկերուհիս ա, կամ նշանածս, չգիտեմ։ Մի անգամ ամուսնության առաջարկ արեցի, մատանի էլ նվիրեցի, բայց էնքան խմած էինք, որ հաջորդ օրը մատանին մատին տեսնելով մտածեց ամուսնացել ենք։ Հետո «հիշեցրեցի», որ մատանին ինքն է գտել, Կասկադում պարելիս, պարսիկ ուսանողի մատից։ Ամաչեց, գետինը մտավ։ Հետո բարձրացավ գետնի տակից, ու ընկանք քաղաքում պարսիկ ուսանող ման գալու: Թարսի պես «կանեփ–կակաչ» օպերացիայի օրերն էին, բռնեցին մեզ ու մի գիշեր բաժանմունքում անցկացրեցինք՝ փղիկների հետ:


    Հա, որտե՞ղ կանգ առա։ Ասում էի հոգնել եմ։ Ամեն օր նույնն ա։ Ուրիշ «ություն» եմ ուզում՝ թարմություն, հանգստություն, երջանկություն, թմր... վա՜յ, չէ։ Էդ մեկը չեղավ, էն մյուսից՝ լիակատարություն։ Արա, բայց ինչ էլ բառ ա, չ՞է։ Ասենք ի՞նչ ես ուզում, ցրելու համար ասում ես՝ լիակատարություն։ Լավ, մի խոսքով, էլ հետ չեմ գնալու։ Կյանքում, ոչ մի դեպքում։ Չէ, լավ, մի անգամ կգնամ։ Գնամ փականներ իրա բնակարանի «սարքեմ», իրերս, կամ ավելի ճիշտ՝ հեռախոսս վերցնեմ, ու հայդե, կգնամ աշխարհը պտտվելու։ Չպատմեմ տան հետ «հուզիչ» հրաժեշտի, կողպեքի փոխարեն պայթուցիչով ժամացույց դնելու ու վերջին՝ հրաժեշտի նամակ գրելու մասին։ Ասեմ միայն, որ զարդատուփը գտա Լյուսիի։ Ինչ էլ մեջը լինի, օգուտ ա, մտածեցի։ Չեմ բացել, չեմ էլ բացի, ինչի՞ս ա պետք իրա անիծված զարդեղենը։ Կտանեմ, մի հարմար վայրում կհորեմ։ Կամ սիրունիկներին կտամ, ավելի լավ։ Գնում էի, գնում էի, տենց բավական երկար՝ օպերայից Հանրապետության Հրապարակ։ Երկու–երեք օրում հասա տեղ։ Լավ, կատակ եմ անում, տաքսի էլ եմ նստել: Էդ անտերին էլ թվաց դրսից եկած հայ եմ, համոզեց Տաթևով ու Արցախով տարավ։ Ասում ա եղե՞լ ես, ասեցի չէ։ Ինքն էլ բա թե ամոթ ա, Հայաստան ես եկել, բա Տաթևը չիմանաս ի՞նչ ա։

    Հասանք հրապարակ: Տաքսիստին ճանապարհեցի, ես էլ հրապարակի ամենթանկ հյուրանոցում մի սենյակ վարձեցի: Դե ինչ, պիտի վայելել կյանքը: Ու զանգեցի ընկերներիս՝ Կարենին ու Վիգենին: 4 րոպե անց նրանք պատուհանից ներս մտան: Ու մենք որոշեցինք անել այն, ինչ պիտի անեն առողջ տղամարդիկ՝ խոսում էինք քաղաքականությունից, ֆուտբոլ էինք նայում (դե ֆուտբոլը որն ա, Հայաստանի հավաքականն էր խաղում Ֆրանսիայի հետ): Էդպես, ժամերը գլորվում էին:

    Գգմփ. ուժեղ պայթյուն լսվեց, սենյակի դուռը մաս-մաս եղավ ու Լյուսին մտավ ներս: Եկել էր զարդերը տանելու: Ընկերներիս կապեց իրար, հետո տիեզերանավ դրեց ու ուղարկեց դեպի մոտակա աստղ՝ Ալֆա Կենտավրոս: Հա, նրանք այսպես մտան պատմության մեջ: Իսկ ինձ կապեց աթոռից: Տանջում էր, հարցեր տալիս ու վերջում, երբ չդիմանալով անհավանական տանջանքներին, ասեցի զարդատուփի տեղը, ինձ կտոր-կտոր արեց, հետո հանձնեց մսամթերքի ֆաբրիկա: Այո, ես ձեր առավոտյան կերած նրբերշիկն եմ: Անունս Կորյուն է:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anhush (19.10.2015), Baltazar (16.01.2016), John (19.10.2015), kitty (16.01.2016), Micke (06.06.2016), Rammstein (18.01.2016), Ruby Rue (18.10.2015), Sambitbaba (19.10.2015), Գաղթական (09.11.2017), մարիօ (19.10.2015), Նիկեա (19.10.2015), Ռուֆուս (30.10.2015)

  3. #2
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գունավոր քաղաքը

    -Ի՞նչ կա:
    -Հեչ, էն թազա Կարմիրին տեսե՞լ ես:
    -Հա, սիրահարվել եմ: Ի՞նչ անեմ, մի բան խորհուրդ տուր:
    -Արա տո շատ գիտեմ, բայց ծիդ ա երևում: Համառ ա՝ ոչ Կանաչի հետ ժամադրվեց, ոչ Կապույտի:
    -Պահո, էն ա ասա շանս չկա: Ի՞նչ անեմ, ո՞նց կպցնեմ: Մի ձև ընգերոջդ օգնի:
    -Եսիմ Գազար ախպեր, ես շա՞տ իմանամ:


    Գազարագույնը ու Շագանակագույնը ապրում էին իրար շատ մոտ, ընկերներ էին դեռ շատ վաղուց: Իրար գրեթե այդպես էլ կոչում էին՝ Գազար ու Շագանակ: Քիչ հեռու ապրում էր գեղեցկուհի Կարմիրը, որը երեկ էր տեղափոխվել այդտեղ: Ասում էին եկել ա շատ հեռվից՝ Ամերիկայի կողմերից: Ու իսկապես, նրա խոսքի մեջ երբեմն ակցենտ էր զգացվում: Կարմիրն ապրում էր Երկնագույնի հարևանությամբ: Հեռվում ապրում էին Կապույտը ու Կանաչը, որոնք սիամական երկվորյակներ էին:

    -Կարմիր, կարմիր, - գոռաց Երկնագույնը,-պատրա՞ստ ես, գնում ենք:
    -Ահամ, - նազանքով գոռաց Կարմիրը,-իջա, խոդ տուր:

    5-6 րոպե ևս ու նրանց սև մեքենան սլացավ Գազարագույնի կողքով: Գազարագույնը չհավատաց աչքերին, մի քանի անգամ տրորեց աչքերը, անգամ հեռադիտակ-ակնոցը դրեց:

    -Գազ, արի պապան հարևոր բան ունի քեզ ասելու,- նրբորեն ճչաց մայրիկը:
    -Հա՜, մա...

    Մեքենան էլ չէր երոևում:

    -Չի կարող այսպես պատահել,-մտածում էր Գազարագույնը,-ի՞սկ եթե նա ուղղակի Կարմիրի եղբայրն է: Համ էլ ինչի՞ պիտի ամեն օր տաք շոկոլադ տանի նրա տուն: Հաստատ, եղբայրն է, բա՞ էլ ինչ:

    -Դու դեռ բակում ես, օ՜ իմ չքնաղագեղ որդնյակ...
    -Մա՞:
    -Ասում եմ՝ ա՛յ դեբիլ, հերդ ասում ա բան կա ասելու, հելա՛ր տուն:

    Բացեց Գազարագույնը դուռը: Տանը հայրն էր՝ Բաց-կանաչը: Մի ձեռքին շիշ էր, մյուսին բաժակ:

    -Նստի տղես: Նստի մի բան խմենք:
    -Պա, ասա դուս գամ, կանաչը պտի ջրեմ հլը:
    -Արա ասում եմ նստի: Ապրես: Դե նայի, որոշել ենք ընտանիքով՝ դե ես ու մերդ, էլի, ոբշմ, դե ի՞նչ երկարացնեմ: Ասում եմ աղչի Վարդ. ոբշմ գնում ենք Կոկա-կոլա:
    -Արա Ամերիկա ա, Կոկա-կոլան էն անգրագետ ախպերդ ա:
    -Տենց բալես, գնում ենք: Որոշել ենք, որ ավելի լավ ա քեզ տանենք, քան թե...
    -Ո՞ւմ, պապ:
    -Դե ասում եմ, էլի, համբերի մի քիչ, յա: Ոբշմ, դե գիտե՞ս ինչ, մենք նստեցինք, որոշեցինք, ավելի ճիշտ ընդհանուր որոշում կայացրեցինք, որ կգնանք ես ու դու: Դե կամուսնանանք, քաղաքացի կդառնանք, մամայիդ ու քրոջդ էլ կկարենանք կանչենք:

    -Ամերիկա՞, դաս վունդեբար: Կոկա-կոլա՞, վունդեբրա: Ամերիկա, լիքը Կարմիրներ...

    Առավոտ էր: Լուսապայծառ: Էն որ մեկ-մեկ լինում ա՝ թվում ա թե բարիագույն օրն ա հետևելու դրան, բայց գլխիդ մի բաժակ թարմ հանքային ջուր են շփում հենց արթնանալուց: Ճիշտ այդպես էլ եղավ Գազարագույնի առավոտը՝ արթնացավ բարձր հոգեթով զուռնայի ձայնից:

    -Պա՜պ, լավ էլի,-ճչաց ավելի բարձր, քան զուռնան էր արձագանքել նրա ուղեղում,- անջատի էդ անտերը:
    -Այ լակոտ, իջի տես ում են պսակում: Իսկ դու տնգված ես էշի ականջում:
    -Էլի՞ Վարդագույնին են ղժժալով տանում:
    -Կարմիրին են էկել ուզելու, սոխի գլուխ:

    -Կարմիր, կարմիր, ի՞նչ կարմիր պիտի ուզեն,-կիսաքուն մտածում էր Գազարագույնը,-Կարմիրի՞ն...

    Թռավ պատուհանի գոգին: Եկել էին նար սիրուն հարսի սպիտակ շոր հագցրել, վրան էլ մայոնեզ քսել ու տանում էին: Կլանված նայում էր պատուհանից դուրս: Իսկ Կարմիրը արդեն հարսանեկան մեքենայում էր՝ Երկնագույնի հետ: Եվս 5 րոպե և մեքենան հանդարտ մոտեցավ նրանց տանը: Գազարագույնը արդեն տեսնում էր մեքենայի ներսը: Այնտեղ երկուսով էին, ու ուր-որ է Կարմիրը կհամբուրի Երկնագույնին... Ձգվել էր Գազարագույնը, ահա, կարծես կհասնի, կարծես կկարողանա դիպչել նրանց, խանգարել...

    -Ամա՜ն, բալես, բալես ընկավ, բալա՜...


    -Ռուբ, էս էմեմդեմսդ ինչի՞ էր էսքան չոր:
    -Այ դախ, քո բերածն ա, ես շատ իմանամ:
    -Աաա, ջոգեցի, եկեք սկոչելու վրա «դուռակ» խաղանք...

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (16.01.2016), Sambitbaba (16.01.2016), Նիկեա (16.01.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •