User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Ուուո՜ւ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուուո՜ւ

    Լիալուսնի ժամանակ ես գայլ էի դառնում: Ջոնին ասում էր, որ դա հակասում է գիտությանը: Իմ վստահ կարծիքով՝ գիտությանը հակասում էր Ջոնիի համապարփակ բթությունը, բայց այս անգամ նա ճիշտ էր: Չկար ոչ մի տրամաբանական բացատրություն, թե ինչպես կարող է մարդու մարմինը լուսնի ձգողականության դաշտում մինչև անճանաչելիություն փոխել իր ֆիզիոլոգիան ու արդեն ժամեր անց հետ վերադառնալ նախնական վիճակին: Ջոնին վարկած ուներ, որ գայլի վերածվեը ոչ թե ֆիզիոլոգիական փոփոխություն է, այլ՝ հոգեբանական ու առաջարկում էր հոգեվերլուծության սեանս անցկացնել, բայց հոգեվերլուծությունն ավելի է հակասում գիտությանը, քան իմ գայլ դառնալը: Ես կարող էի դասախոսություն կարդալ, թե ինչպես է հոգեվերլուծությունը կտրտվում, թափվում Օկկամի ածելիի կողմից, ես կարող էի Պոպպերի կրիտերիան դեմ տալ հոգեվերլուծողներին, բայց այդ ամենի շուրջ ես ուղղակի մակերեսային ու հպանցիկ պատկերացում ունեի ու խորանալու ոչ մի ցանկություն: Դրա համար էլ ուղղակի բառացի հավատում էի այն խելոք մարդկանց, ովքեր հոգեվերլուծությանը հիմնավոր սկեպտիցիզմով էին մոտենում: Այն, որ փոքր ժամանակ ես հազիվ եմ մազապուրծ եղել գայլերի ոհմակից չէր կարող տանել այնպիսի խանգարման, որ ես ինձ նրանց հետ նույնացնեի, ես ինձ զգում, տեսնում, ընկալում էի որպես գայլ, ես դառնում էի գայլ, ոչ թե համարում, որ ես գայլ եմ դառնում:
    Հաջորդ գայլ դառնալուց արժեր Ջոնիի կոկորդը կրծել՝ որպես իր սխալականության ամենաակնառու փաստարկ, բայց ես ամեն ինչ անում էի, որ հաջորդ անգամ գայլ չդառնամ: Ինչքան մոտենում էին լիալուսնի օրերը, այնքան ավելի էին իմ ներսում աճում, գալարվում, խլրտում գայլային բնազդները: Գիշերը դուրս գալու ու ոռնալու անսանձ ցանկությունը խեղդում էի քնաբեր հաբերի միջոցով, գնում էի Ջոնիի ննջարարն ու նայում, երկար նայում, թե ինչպես է ավագ եղբայրս անհոգ քնած իր անկողնում՝ վստահ, որ ես ոչ թե դառնում եմ գայլ, այլ՝ ինձ գայլ եմ համարում:
    Տան անդամներից միայն Ջոնին էր ինձ սիրում, սովորաբար որդեգրած երեխաներին հարազատի նման չեն մոտենում, բայց այն պահից, ինչ նրանց հայտնի էր, որ ես գայլի եմ վերածվում, նրանք հենց որպես գայլի էլ ինձ վերաբերում էին: Հիշում եմ՝ փոքր ժամանակ ինչ անտանելի վիրավորական էր պատահաբար լսել տանեցիների խոսակցությունը, որ տանը գայլ պահելը վտանգավոր է կյանքի համար: Դրանից հետո մի քանի օր ոչ մեկի հետ տանը չէի խոսում: Մի ուրիշ անգամ մայրիկն ասաց, որ գայլը, ինչքան էլ որ իրեն մարդավարի պահի, մարդկանց հետ չպետք է սեղան նստի, դրանից հետո ես ու Ջոնին ճաշում էինք ննջարանում՝ գրասեղանի մոտ: Դպրոց ընդհանրապես չէի գնում ու բակում էլ ինձ բոլորը տարօրինակ էին համարում, խուսափում:
    - Քեզ անգամ գայլերի ոհմակում չեն ընդունի, բարեկամս, - մի օր թևն ուսիս գցելով ասաց Ջոնին:
    Նրանից չէի նեղանում, փոքր ժամանակ հենց նա էր, որ կտրուկ արգելակեց մեքենան` խրվելով ձյան մեջ, ինձ արագ գցեց ներս ու մի կերպ մեքենան պոկելով ձյունից, փախցրեց ոհմակից: Այդ ժամանակ ես ժայռից էի գլորվել, ադրենալինի ժայթքումն ինձ ոհմակից մի որոշ տարածություն փախչելու ուժ այնուամենայնիվ տվել էր, բայց ես արդեն ուժասպառ ու մահամերձ էի:

    Լիալուսնի ժամանակ ես էլի գայլ դարձա ու օրեր անց ի վերջո համաձայնեցի գնալ այդ անիծյալ սեանսին: Հոգեվերլուծողը սարսափած ինձ նայեց, երբ Ջոնիի հետ ներս մտանք: Արտաքինով չէի փայլում, բայց չէի էլ սպասում նման ռեակցիա: Ջոնին ասաց, որ ասածներս բժշկին կթարգմանի, ինչպես տանեցիների համար էր թարգմանում՝ նրանց լեզվով ես այդպես էլ խոսել չսովորեցի:
    Սենասից հետո ես հաշտվեցի իմ էության հետ: Սկզբում դժվար էր հավատալ, որ ես ոչ թե գայլ դառնում եմ, այլ գայլ եմ որ կամ, որն իրեն մարդ է համարում, քանի որ փոքր ժամանակ… Լիալուսինն ուղղակի սրում էր իմ բնազդները: Հաջորդ լիալուսնին առաջին անգամ կյանքում դուրս կգամ պատշգամբ ու առանց իմ էությունից ամաչելու ի վերջո լիաթոք կկանչեմ՝
    - Ուուո՜ւ:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.03.2016), GriFFin (21.03.2016), ivy (20.03.2016), Mr. Annoying (20.03.2016), Sambitbaba (20.03.2016), Smokie (20.03.2016), unknown (21.03.2016), Աթեիստ (20.03.2016), Նիկեա (20.03.2016)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,058
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.03.2016), Աթեիստ (21.03.2016)

  5. #3
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր
    Այվ, որ ժամանակ/հավես ունենաս, թերություններն էլ գրի, էլի

  6. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,058
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆ, կարդացի, դուր եկավ՝ առանց ամեն տողի մեջ առանձին խորանալու: Էնպես, ինչպես սովորաբար գեղարվեստական գրականություն ենք կարդում. կամ դուր է գալիս, կամ չէ:

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.03.2016), GriFFin (21.03.2016), Sambitbaba (22.03.2016), Աթեիստ (21.03.2016)

  8. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ռիփ, մերսի։
    Որ սկսեիր հերձել, կարող ա լավ տպավորությունս փոխվեր ։)

    Ալֆա, դու մի բզբզա, լավն ա ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.03.2016), Sambitbaba (22.03.2016)

  10. #6
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռիփ, մերսի։
    Որ սկսեիր հերձել, կարող ա լավ տպավորությունս փոխվեր ։)

    Ալֆա, դու մի բզբզա, լավն ա ։)
    էս ուղարկել էի տպագրության, մերժվել էր, մտածեցի եթե ակումբում դնեմ, մի լավ կքլնգեն, կկատարելագործեմ

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (22.03.2016), Աթեիստ (22.03.2016)

  12. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    էս ուղարկել էի տպագրության, մերժվել էր, մտածեցի եթե ակումբում դնեմ, մի լավ կքլնգեն, կկատարելագործեմ
    Հեչ էլ, թե չեն մերժել, իրենց հերն էլ անիծած: Դու գրիր, Ալֆ ջան...

    Ամենակարևորը, գրիր առանց կասկածի ու վախի:


    Հ.Գ. Աթեիստի կենացը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.03.2016)

  14. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի քիչ շուտ ա հասկացվում, որ ինքը գայլ ա, ու էդ շուտ հասկացվելու կոնտեքստում իրա պատկերացումներն ու Ջոնիի իրա հետ շփվելը քիչ մը անհամոզիչ/արհեստական են: Բայց ընդհանուր լավն ա, թեթև ու հաճելի կարդացվեց:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ Ալֆան քննադատություն ա ուզում, գրեմ: Բայց նախ լավն ասեմ. թեթև կարդացվող, հավես գործ ա, գաղափարը շատ հետաքրքիր ա: Բայց շտապած գործ ա: Տպավորություն ա, որ գաղափարը ծնվել ա, արագ-արագ գրել ես, հետո չես մտածել դրա մասին: Ես ավելի շատ կուզենայի պրոտագոնիստին տեսնել տարբեր կոնկրետ իրավիճակներում, տեսնել, թե աշխարհին ոնց ա նայում, ինչն ա իրան խանգարում, որ էսպես կոչված ինտեգրվի: Իսկ սենց մենակ արագ-արագ պատմում ա: Ոնց որ փողոցում մեկին հանդիպես, հարցնես` ինչ կա, սա պատմի:
    Մեկ էլ կլիշեներից զգույշ էղի: Գուցե փորձում ես ավելի խելոք ու ինտելեկտուալ նյուանսներ հաղորդել, բայց ով ասեց, թե ինտելելտուալ կլիշեներ չեն լինում: Մասնավորապես, Օկկամի ածելին ու ադրենալինը: Ավելի լավ ա ասել` վախեցա, քան ադրենալինը սենց-նենց:
    Հոգեվերլուծության, գիտության ու գայլ դառնալու զուգահեռները լավն էին:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (22.03.2016)

  17. #10
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ Ալֆան քննադատություն ա ուզում, գրեմ: Բայց նախ լավն ասեմ. թեթև կարդացվող, հավես գործ ա, գաղափարը շատ հետաքրքիր ա: Բայց շտապած գործ ա: Տպավորություն ա, որ գաղափարը ծնվել ա, արագ-արագ գրել ես, հետո չես մտածել դրա մասին: Ես ավելի շատ կուզենայի պրոտագոնիստին տեսնել տարբեր կոնկրետ իրավիճակներում, տեսնել, թե աշխարհին ոնց ա նայում, ինչն ա իրան խանգարում, որ էսպես կոչված ինտեգրվի: Իսկ սենց մենակ արագ-արագ պատմում ա: Ոնց որ փողոցում մեկին հանդիպես, հարցնես` ինչ կա, սա պատմի:
    Մեկ էլ կլիշեներից զգույշ էղի: Գուցե փորձում ես ավելի խելոք ու ինտելեկտուալ նյուանսներ հաղորդել, բայց ով ասեց, թե ինտելելտուալ կլիշեներ չեն լինում: Մասնավորապես, Օկկամի ածելին ու ադրենալինը: Ավելի լավ ա ասել` վախեցա, քան ադրենալինը սենց-նենց:
    Հոգեվերլուծության, գիտության ու գայլ դառնալու զուգահեռները լավն էին:
    Հենց էն էր, ինչ ինձ պետք էր, Բյուր... ամենաուշը մի ամսից խմբագրածը կդնեմ:

  18. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ վերաբերում ա տպագրությանը, միշտ պետք ա նայել, թե տվյալ ամսագիրն ինչ կագի գործեր ա տպում: Մերժվելը բնավ չի նշանակում, որ վատն ա: Հնարավոր ա ուղղակի իրանց ֆորմատի մեջ չի մտնում:

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.03.2016), Chuk (22.03.2016), ivy (22.03.2016), Sambitbaba (22.03.2016), Աթեիստ (22.03.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •