User Tag List

Էջ 1 26-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 384 հատից

Թեմա: Նորից ես...

  1. #1
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նորից ես...

    Դու ուզու՞մ ես լսել
    Անկեղծ խոստովանանք.
    Դե, ուրեմն, լսիր
    Ու մի շրջվիր երբեք,
    Երբեք մի հեռանա
    Մինչև վերջ չլսած.
    Քեզ համար դա դատարկ,
    Հասարակ մի բան է.
    Ինչու՞ ես դու սիրում
    Քեզ սիրողին տանջել...
    Գիտե՞ս, միայն դու չես.
    Մարդկությունն է այդպես:
    Դու գիտե՞ս ինչ է սերը,
    Ի՞նչ է նշանակում
    Ինչ-որ մեկին սիրել,
    Ինչ-որ մեկի համար
    Գիշերը չքնել,
    Ինչ-որ մեկի համար
    Ինքդ քեզ մոռանալ,
    Քեզանից հեռանալ
    Ու կողքից քեզ դիտել,
    Ու քեզ չճանաչել...
    Դու ոչինչ չգիտես,
    Չե՜ս կարող իմանալ.
    Քո բնույթը չէ դա:
    Քո սրտում բաբախող
    Սառույցի այդ փոքրիկ
    Ու դաժան կտորից
    Դեռ կաթիլ չի կաթում,
    Ժամանակն է, սակայն...
    Ինչպիսի՞ն են թվում
    Քո աչքերը հենց քեզ.
    Դու տեսնու՞մ ես արդյոք
    Դրանցում հրակեզ
    Ճառագայթն այն ահեղ,
    Որ այրում է սրտեր,
    Արարում է մարտեր,
    Որի մի հպումից
    Այրվում են քաղաքներ...
    Դու տեսնու՞մ ես արդյոք
    Աչքերում քո լուսե
    Լույսը այն հնազանդ,
    Որ ենթարկում է իրեն
    Տիեզերքներ անթիվ,
    Ու սրտեր բազմազան:
    Որ լոկ մի տեսնելով
    Ստրկանում են հավետ
    Սպարտակները բոլոր:
    Սպասի՜ր, դեռ մի գնա,
    Ես դեռ չեմ վերջացրել,
    Այն, որ սիրում եմ քեզ`
    Կարելի է պատմել
    Տարիներ շարունակ,
    Կարելի է պատմել
    Ճիշտ այնքան ժամանակ,
    Քանի երկիրը կա,
    Քանի մարդկանց սրտում
    Բաբախող սառույցի
    Այդ փոքրիկ կտորից
    Հազարից մի անգամ
    Կաթիլներ են կաթում,
    Երբ որ նրանց կողքին
    Լինում է գեթ մի մարդ,
    Որի գժված կրծքում
    Սառույցի փոխարեն
    Հրաբուխ է դրված...

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.07.2011), Claudia Mori (22.03.2011), E-la Via (07.09.2010), Lianik (07.09.2010), Malxas (03.04.2011), Mark Pauler (13.09.2011), My World My Space (05.11.2010), Nare-M (07.09.2010), Renata (16.09.2011), Sambitbaba (19.10.2010), Win Wolf (07.06.2011), Արեւոտ լուսին (14.05.2010), Թամարա (26.01.2011), Ինչուիկ (21.12.2010), Կաթիլ (10.01.2011), Նիկեա (22.01.2016)

  3. #2
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն HOMO - SAPIENS

    Ինչու՞ ես ժպտում,
    Երբ լացել է պետք,
    Ինչու՞ ես լալիս,
    Երբ խնդալ է պետք:
    Ինչու՞ քո հոգու այդ բարկ արևից
    Գորշ մթություն է տարածվում միայն
    Ու տաքացնելու փոխարեն
    Ավա՜ղ, մրսեցնում մարդկանց...
    Ինչու՞ ես ապրում,
    Երբ մեռնել է պետք,
    Եւ կամ տառապում,
    Երբ պետք է սիրել...
    Հանի՛ր քո միջից
    Ոգին այդ թշվառ
    Ինքնակործանման,
    Ու տուր խոզերին...
    Գտի՛ր քեզ, ո՛վ մարդ,
    Գտիր, ու երբեք
    Էլ մի կորցրու,
    Եղիր ու մնա
    Դու՝ ՄԱՐԴ – ԲԱՆԱԿԱՆ ..

  4. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.07.2011), Claudia Mori (22.03.2011), E-la Via (07.09.2010), einnA (29.06.2010), Mark Pauler (13.09.2011), My World My Space (08.02.2010), Nare-M (07.09.2010), Renata (16.09.2011), Sambitbaba (19.10.2010), Win Wolf (07.06.2011), Yeghoyan (18.10.2010), Դեմետրիա (14.11.2010), Էլիզե (12.05.2010), Թամարա (26.01.2011), Ինչուիկ (21.12.2010), Կաթիլ (10.01.2011), Նիկեա (22.01.2016)

  5. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. խոստովանանք

    Ընդհանրապես միշտ չեմ սիրել սիրո մասին ամպագորգոռ բանաստեղծություններ...
    Հենց դրա համար էլ էս մեկը սիրեցի: Ապրես, խոսքեր չունեմ..իրոք հուզեց իր պարզությամբ ու խորությամբ միաժամանակ..ու մեկ էլ...առաջին զարկից մինչև վերջինը

  6. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. խոստովանանք

    Զգացվում է, որ իրական ապրումների մասին ես գրել, որ այդ ամենը, ինչ նկարագրում ես, իսկապես տակնուվրա է արել հոգիդ: Նաև դրա թողած ցավն է զգացվում... Այդ պատճառով շատ անկեղծ են տողերդ, ինչն անկասկած արժեքավոր է դարձնում ստեղծագործությունը:

    Սակայն կարծում եմ /ու դա միայն իմ սուբյեկտիվ և անպետք կարծիքն է/՝ կան բաներ, որոնք ավելի ազդեցիկ ու տպավորիչ են, երբ գրվում են պարզ, բայց խորը արձակով, այլ ոչ թե կայծակող ու շեշտված պոեզիայով...
    Վերջին խմբագրող՝ ivy: 05.11.2007, 19:48:

  7. #5
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. խոստովանանք

    Կներես Chilly, բայց պիտի անկեղծ ասեմ, որ բոլորովին ինձ դուր չեկավ, կարծես ինչ-որ անորակ հայկական ռեպի բառեր լիներ: Խոսք չկա, գուցե այս ամենը քո սրտում է եղել, իսկական զգացմունք է եղելլ ու ստիպել է մի երկու տող գրել, ինձ հետ էլ է պատահում

    Մի նեղացի, բայց եթե այս նույն մտքերը արձակ գրես շաատ գեղեցիկ սիրո խոստովանություն կստացվի
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (13.12.2010)

  9. #6
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. խոստովանանք

    Ապրես: Միգուցե քեզ քննադատեցին, բայց ես կասեմ կեցցես, իսկը իմ ներկա վիճակն է, միայն բանաստեղծական ոճով: Ամեն դեպքում շարունակիր, սպասում եմ մյուս ստեղծագործություններիդ
    ...ներկերս վերջացել են...

  10. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. խոստովանանք

    Հանգերը լավ ես բռնացրել, բայց մինչև վերջ չկարողացա կարդալ:
    Ախր անպատասխան սիրուց բացի աշխարհում լիքը ուրիշ լավ բաներ կան: Գուցե փորձե՞ս դրանք էլ չափածոյացնել:

  11. #8
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Մշուշոտ պատկեր

    Մշուշոտ պատկեր...
    Աղոտ ինչ-որ կյանք...
    Հեռավոր մի ձայն,
    Տխու՜ր, մենավո՜ր
    Ու դժբա՜խտ, դժբա՜խտ...
    Երազներ դաժան,
    Ու ԴԵՌ անկատար...
    Ու ԴԵՌ անկատա՜ր...
    Անիծվես դու, ԿՅԱՆՔ...
    ԿՅԱՆՔ, դու անիծվե՜ս...
    Հորիզոնին կից՝
    Արյունոտ մի գիծ,
    Ու երկրագնդի արյունոտ վզին՝
    Հուժկու տապարի հարվածից ծնված,
    Արյունով լցված, ոսկրապատ մի վիհ...
    Իսկ հաղթանակին
    Կատաղի ձգտող մի քանի խղճուկ,
    Կեղտոտ մարդուկներ
    Փորձում են հասնել, ի՜նչ էլ որ լինի՝
    Իրենց կարևոր նպատակիկին՝
    Որովայն լցնել...
    Մեղա՜ քեզ... Աստվա՜ծ...
    Զգույշ, չխեղդվես ... Արյունի վիհում ...

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (11.09.2011), E-la Via (07.09.2010), Mark Pauler (13.09.2011), Nare-M (07.09.2010), paniaG (10.11.2010), Renata (16.09.2011), Sambitbaba (19.10.2010), Կաթիլ (10.01.2011)

  13. #9
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նորից ես "Ցավը"

    Չգիտեմ, դեռ համարյա ոչ-ոքի ցույց չեմ տվել, տրամս վատ էր, ես էլ գրեցի, ինչ կասեք?

    ՑԱՎԸ

    Նա դանդաղ մոտեցավ դռանը, նայեց. անցքից ոչինչ չէր երևում. երևի անցքն էր կեղտոտ, կամ մուտքում մութ էր, բայց նրան դա նույնիսկ չհետաքրքրեց: Նա նույն դանդաղ ու անտարբեր քայլերով արդեն պատրաստվում էր ետ դառնալ իրեն այդքան սիրելի դարձած շշերի գիրկը, երբ նորից լսվեց դռան կամացուկ թակոցը: Նրա կիսաբաց աչքերում հույս երևաց. սպասում էր երևի արդեն մի ամբողջ տարի...
    Դուռը ճռռալով բացվեց, աղջիկն ասես ընդարմացած կանգնել էր շեմին ու ասես չէր ուզում առաջ գալ, հետո ներս մտավ: Կիսախավարին դեռ անսովոր նրա աչքերը աստիճանաբար սկսեցին նշմարել դռան ու պահարանի արանքում դեմքի հարցական ու մի քիչ էլ բութ արտահայտությամբ կանգնած տղային, ասես հարցնում էր. «Ինչու ես եկել, ո՞վ ես»...
    _ Այս ինչ ես արել քեզ հետ, _ աղջիկը մի քիչ ձևական տոն ուներ, _ հենց հիմա ձեռքիցդ գցիր էդ կեղտը:
    Տղան նոր միայն նկատեց, որ վաղուց արդեն դատարկվել է ձեռքի շիշը: Նա բաց թողեց շիշը, որ դանդաղ, սահելով Նրա մատերի արանքով, ընկավ գետնին ու կոտրված սրտի ձայն հանեց:
    Նրանց ընդամենը մի շաբաթ էր բաժանում, ընդամենը մի շաբաթ, որ հիմա անվերջություն էր թվում:
    Տղան դանդաղ, ասես տհաճությամբ ուսումնասիրում էր աղջկան: Տեսավ նրա ինչ-որ տեղից իրեն ծանոթ ու մի քիչ մաշված գլխարկը, վերարկուն, ձեռքը, դեմքը չգիտես ինչու աղոտ էր երևում:
    Տղան աստիճանաբար սկսեց հասկանալ թե ինչ է կատարվում, բայց հարցը դեռ պտտվում էր նրա գլխում.
    _ Ինչու՞ ես եկել:
    _ Եկել եմ... _ Աղջիկն ինքն էլ չգիտեր թե ինչու է եկել:
    _ Եկել ես... _ Տղան ասես ինքն իր համար արձանագրեց կատարվածն ու առանց փոքր-ինչ դրան նշանակություն տալու` դանդաղ քայլեց դեպի սենյակի խորքն ու նստեց դատարկ արկղի եզրին, աչքերը հառելով գետնին ընկած կեղտոտ տետրերի վրա: Արկղում դեռ երկու շիշ գարեջուր կար, որոնցից մեկը վերցրեց, ու բացեց արկղի եզրով:
    Տղային հանկարծ թվաց, թե ինքն անքաղաքավարի է.
    _ Կխմե՞ս, _ շիշը մեկնեց աղջկա կողմը, _ գարեջուր է:
    Ասես մահացու վիրավորված` աղջիկը նայեց Տղային.
    _ Իսկ դրանից ի՞նչ կփոխվի, հետ կգա՞ս...
    _ Ոչ,
    _ Գնա՞մ
    _ Քեզ չէի կանչել...
    _ Բոլորը կարոտել են քեզ,
    _ Իսկ ես նրանց չեմ կարոտել...
    _ Իսկ ի՞նձ,
    _ Ընկերդ ինչպե՞ս է,
    _ Քանի անգամ պիտի ասեմ, որ նա իմ ընկերը չէ ու չի էլ եղել, _ աղջիկը քայլ արեց դեպի Տղան ու չգիտես ինչու փորձեց ժպտալ, սակայն դա նրան չհաջողվեց _ մենք ընդամենը մի անգամ համբուրվեցինք ու վերջ, այն օրվանից հետո նույնիսկ չեմ էլ տեսել նրան:
    Տղան ժպտաց, որ չլացի, վերջերս հաճախ էր այդպես անում:
    _ Դու էլ ինձ պետք չես, կարող ես գնալ, _ Տղան դանդաղ էր խոսում, ասես մի քանի անգամ կշռելով յուրաքանչյուր բառը:
    _ Ինձ շանս տուր, _ Աղջկա աղերսական հայացքը քար կհալեցներ, բայց ոչ կոտրված սիրտ, _ ների՛ր, չէ որ ես էլ մարդ եմ, կարող եմ սխալվել:
    _ Դրա մասին արդեն խոսել ենք, դու գիտես թե ինչ պիտի ասեմ, ցտեսություն...
    Տղան կանգնեց ու շուռ գալով` քայլեց դեպի մահճակալը, ճանապարհին կում անելով արդեն կիսադատարկ շշից:
    Աղջիկը լուռ հետևում էր նրան, ասես վախենալով ինչ-որ բանով ցույց տալ իր ներկայությունը, որպեսզի նորից չարժանանա հեռանալու հրավերին:
    Տղան պառկեց ու շուռ եկավ դեմքով դեպի պատը, Նրա շնչառությունը ծանր էր, նոր մտնողին կարող էր թվալ, թե Նա վաղուց արդեն քնած է... Իսկ Նա սիրում էր...
    Աղջիկը դեռ երկար ժամանակ կանգնած մնաց տեղում, քայլ արեց դեպի մահճակալը, նորից կանգնեց, ապա կտրուկ մի շարժումով շուռ եկավ ու քայլեց դեպի դուռը...
    ... Ցավը դեռ երկար էր պտտվում սենյակում: Տղան պառկած էր անշարժ, միայն ծանր, անհամաչափ շնչառությունն էր մատնում նրա ներկայությունը: Ցավը կամացուկ շրջում էր սենյակում ու երբեմն յուրովի քնքուշ շոյում Տղայի գլուխը...
    Սակայն երեկոյան Տղային մեռած չգտան սենյակում, որովհետև ոչ-ոք էլ երեկոյան սենյակ չմտավ: Իսկ Տղան երեկոյան ուրիշ սենյակում էր, ու քանի որ այդ ուրիշ սենյակում մութ էր, մտնողը կլսեր միայն հառաչներ ու համաչափ շարժվող մահճակալի ճռճռոցը, իսկ եթե մտնողը մի քիչ վառ երևակայություն ունենար, ապա կտեսներ այդ սենյակի դեռ կիսաբաց դռնից գաղտագողի փախչող արդեն համարյա աներևույթ դարձած Ցավին......


    ԱՌԱԳԱՍՏԸ

    Իսկ հեռվում մի խելառ առագաստ
    Օրորվում է դանդաղ
    Ու պարում այս գիշեր հնարած
    Ծովի երգը խելառ:

    Առագաստ, իմ հույսի, կարոտի
    Խելագար դու վկա,
    Դե՛ պարիր ու վերքս ամոքիր.
    Իմ սերը էլ չկա...

    Ու թվում է, թե ես եմ այդ նույն
    Առագաստը խելառ.
    Խենթանում եմ, լալիս ու պարում
    Այս ծովում խելագար:

    Առագաստ, իմ հույսի, կարոտի
    Խելագար դու վկա,
    Դե՛ պարիր ու վերքս ամոքիր.
    Իմ սերը էլ չկա...
    Վերջին խմբագրող՝ Chilly: 06.11.2007, 14:37: Պատճառ: Իմ գրածներից ևս մեկը...

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.07.2011), E-la Via (07.09.2010), Estrella (12.12.2012), Mark Pauler (16.03.2010), Nare-M (07.09.2010), Գևոր (09.11.2009), Ինչուիկ (21.12.2010), Կաթիլ (10.01.2011)

  15. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես "Ցավը"

    Մի թեմայի մեջ տեղավորվիր, պետք չէ ամեն ստեղծագործության հետ թեմա բացել լավ
    իսկ կարծիքս`գովազդից հետո

  16. #11
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես "Ցավը"

    Մեջբերում Լէգնա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի թեմայի մեջ տեղավորվիր, պետք չէ ամեն ստեղծագործության հետ թեմա բացել լավ
    իսկ կարծիքս`գովազդից հետո
    լավ , սպասում եմ գովազդի ավարտին

  17. #12
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես "Ցավը"

    Ինձ դուր եկավ, ապրես, քո հետագա գրածները ևս հաճույքով կկարդամ, մենակ որպես խորհուրդ կամ քննադատություն ասեմ որ էտ տղայի ապրած ցավը պետք չէր անհնդատ շեշտել, աղջկա հետ խոսակցությունից արդեն զգացվում էր ՑԱՎը, նենց որ եթե աղջկա հեռանալուց հետո ինքը ուղղակի շարունակեր խմել՝ ավելի հզոր կլիներ կարծում եմ

  18. #13
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես "Ցավը"

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ դուր եկավ, ապրես, քո հետագա գրածները ևս հաճույքով կկարդամ, մենակ որպես խորհուրդ կամ քննադատություն ասեմ որ էտ տղայի ապրած ցավը պետք չէր անհնդատ շեշտել, աղջկա հետ խոսակցությունից արդեն զգացվում էր ՑԱՎը, նենց որ եթե աղջկա հեռանալուց հետո ինքը ուղղակի շարունակեր խմել՝ ավելի հզոր կլիներ կարծում եմ
    Ես կհամաձայնեմ Երվանդի հետ Իսկապես լավն էր , բայց ես էլ տղային կթողնեյի ցավի հետ մենակ ։

    Հ.Գ. Երվանդ մենք վատատես ենք ու դաժան

  19. #14
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես "Ցավը"

    Շատ լավն էր, ինձ դուր եկավ: Մի տեսակ ծանր մթնոլորտ էի զգում կարդալիս
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  20. #15
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես "Ցավը"

    ԹԻԹԵՌ


    Կուզեի լինել թիթեռ սևաթև,
    Այգուդ կածանի եզրին իջնեի,
    Նայեիր դու ինձ, ու իմ թևերին
    Քո հուր աչքերի հետքը թողնեիր:

    Ու թռչեի ես հավերժի միջով.
    Երկու ալմաստներ` թևերիս վրա,
    Ու հիշեիր ինձ լռիկ հառաչով,
    Եվ ափսոսանքով, որ արդեն ... չկամ

  21. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.07.2011), Claudia Mori (22.03.2011), comet (12.10.2009), Nare-M (14.05.2010), Renata (16.09.2011), Երկնային (03.02.2009), Ինչուիկ (21.12.2010), Կաթիլ (10.01.2011)

Էջ 1 26-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նորից արձակ. քվեարկություն ու քննարկումներ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 337
    Վերջինը: 09.06.2016, 07:26
  2. Նորից արձակ. մի նոր մրցույթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 29.05.2016, 23:22
  3. Նորից քեզ հետ, հայրիկ...
    Հեղինակ՝ MaryMay, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 20.12.2010, 11:36
  4. Տարիներ հետո քեզ տեսա նորից....
    Հեղինակ՝ Lady-In-Red, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 38
    Վերջինը: 23.07.2008, 13:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •