Chilly (25.02.2011), Lianik (25.02.2011), My World My Space (25.02.2011)
Մու՜՜շ ..մի գրածդ մյուսից լավն է![]()
հ.գ. 2 օրա քեզ չեմ կարում վարկանիշ տամ![]()
Chilly (25.02.2011)
Chilly (25.02.2011), Lusinamara (04.03.2011)
Մերսի, ռեբյատա![]()
Նոր
Նոր քամի,
Նոր օր,
Նորից ու նորից,
Նորից ու կրկին
Ժպիտդ իմ մեջ
Երփներանգելով,
Անձրևիս վրա ծիածան կապած,
Անցնում ես արագ...
Այլ ես...
Ուրիշ ես...
Մի քիչ օդային,
Ու մի քիչ քիչ ես...
Իմ տառապանքը
Քո թախիծի հետ համեմատելով,
Իրականության պատրանք եմ քամում
Իմ չկայացած,
Սուտ վայնասունից...
Քամում ու լցնում
Տիկերը փայտե,
Որ լա՜վ հնանա...
Նոր քամի,
Նոր օր,
Նոր դռան ճռինչ...
E-la Via (25.04.2011), einnA (04.03.2011), Inna (04.03.2011), Kita (14.03.2011), Lusinamara (04.03.2011), Malxas (03.04.2011), Mark Pauler (05.03.2011), My World My Space (04.03.2011), Nadine (14.03.2011), Nare-M (04.03.2011), Tig (04.03.2011), Եկվոր (29.03.2011), Ինչուիկ (04.03.2011), ԿԳԴ (04.03.2011), Հայկօ (04.03.2011), Նաիրուհի (16.03.2011), Ջուզեպե Բալզամո (04.03.2011), Սլիմ (04.03.2011)
Դու
Դու ես
Նոտայված բոլոր երգերում,
Դու ես
Ներկայիս գլխավոր դերում...
Անդուլ ու անվերջ, անձրևի նման
Թմբկահարում ես գիտակցությունս քեզնից պաշտպանող տանիքը թղթե,
Որ արդեն վաղուց տանիք չէ, կիրք է՝
Ձուլված ստվերիս...
Դու ես
Քրտինքիս ամեն կաթիլում,
Դու ես
Նյարդերիս ամեն մի թելում...
Երազում տեսած երազի նման
Իրար ես խառնել բովանդակությունն ու արտաքինը իմ այս գոյության,
Դարձել ես ստվեր՝ խամրած եսերիս,
Ստվերված կեսիս...
Կարոտս ձուլվել գոյությանս հետ՝
Մշուշ է մաղում գիտակցությանս
Ծառուղիներում...
aragats (16.03.2011), E-la Via (25.04.2011), einnA (14.03.2011), Kita (14.03.2011), Lusinamara (14.03.2011), Mark Pauler (14.03.2011), My World My Space (14.03.2011), Nadine (14.03.2011), Nare-M (14.03.2011), Tig (14.03.2011), Արևածագ (14.03.2011), Եկվոր (29.03.2011), Ինչուիկ (29.03.2011), Լուսաբեր (23.03.2011), Ծով (30.03.2011), ԿԳԴ (17.03.2011), Նաիրուհի (15.03.2011), Ջուզեպե Բալզամո (15.03.2011), Սլիմ (15.03.2011)
Ջուրը
Ջուրը կաթիլ էր,
Ջուրը կարող էր ջրություն անել...
Ջուրը կարող էր գոլորշիանալ,
Ու էլի իջնել...
Կարող էր հոսել գետով լեռնային,
Կամ աղիանալ օվկիանում անծայր...
Ջուրը փաթիլ էր,
Ջուրը կարող էր երկնքում պարել...
Ջուրը կարող էր ծառերին ընկեր,
Ու անապատին երազանք լինել...
Ջուրը կարող էր ջրի պես ապրել...
Եվ միայն մի բան ջուրը չէր կարող.
Վերանալ...
Կորչել...
Ջուրը ՈՒԶՈՒՄ ԷՐ էլ ջուր չլինել...
aragats (16.03.2011), Claudia Mori (22.03.2011), E-la Via (25.04.2011), Lianik (23.03.2011), Lusinamara (15.03.2011), Mark Pauler (15.03.2011), My World My Space (15.03.2011), Nadine (15.03.2011), Nare-M (15.03.2011), Nimra (30.06.2012), Tig (15.03.2011), Եկվոր (29.03.2011), Ինչուիկ (29.03.2011), Ծով (30.03.2011), ԿԳԴ (29.03.2011), Նաիրուհի (16.03.2011), Ուլուանա (01.04.2011), Ջուզեպե Բալզամո (16.03.2011), Ռուֆուս (15.03.2011)
Առաջինը ընթերցեցի վերջին գործդ ու զգացի, թե ինչպես է արեւ լցվում շրջապատում, չնայած դրսում էլ ներսումս էլ հիմա անձրեւ է գալիս...կարդացի բոլոր գրածներդ ու հազվադեպ հոգնեցի, քանի որ ընթացք, զարգացում ու կյանք տեսա գործերիդ մեջ...սկզբում փորձեցի համընդհանուր կանոններով դիտարկել՝ մտածելով, թե այս տղան ինչու է չափածո գրում, երբ իր գրվածքները կարող են հիանալի արձակ լինել, բայց արձակներդ կարդալով հասկացա, որ չէ, ավելի լավ է չափածո գրեսճգնաժամային պահեր զգացի զուտ գրելու տեսանկյունից, ու զգացի եւս մեկ անգամ, որ երբ մուսաները բուռն կերպով այցելում են, հետո միեւնույն է ճգնաժամ է լինում... ասում են բաժակը միշտ լցվում է ու դատարկվում, կան բաժակներ, որ միայն լցվում են, կամ միայն դատարկվում, քոնը առաջին տեսակին է վերաբերում, երբ զգում ես, որ արդեն մի քիչ սպառվեց, կամ ասելիքը կրկնեց, մեկ էլ նորն ես ասում... անկեղծություն կա գործերումդ, երեւի առաջին մարդը չեմ լինի, որ դա ասում է...մռայլություն կա, բայց կուլ չի տալիս. սկզբի գործերդ արագ կարդում էի ու անընդհատ հավատ էի փնտրում ու գտա մի քանի գործերում...դե սերը անսպառ է, միայն մի քիչ հույս է պակասում
Հ.Գ.կշարունակեմ կարդալ գործերդ![]()
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Chilly (22.03.2011), E-la Via (25.04.2011), Lusinamara (23.03.2011), Արևածագ (22.03.2011)
Մուշ, վերջինը լավը չէր: Ոնց որ 6-րդ դասարանի պզուկոտ տղա գրած լիներ, որ սիրահարվել ա զուգահեռ դասարանի շիկահեր գեղեցկուհուն, ու իրա նկարը ֆոտոշոփով կպցնում ա էս աղջկա նկարին ՝ սոնց լղոզված ու «Ծիտանիկի» ֆոնին:![]()
Կներես ջան, չեմ ուզում նեղացնել, բայց դու վերջերս ծայրահեղությունների ես գնում ՝ կամ շատ լավ ես գրում, կամ շատ վատ:![]()
Պաչիկ քեզ: :Լավ ա լինելու ամեն ինչ:![]()
Chilly (22.03.2011), E-la Via (25.04.2011), Lusinamara (22.03.2011), My World My Space (22.03.2011), Sambitbaba (06.05.2011), Ինչուիկ (29.03.2011), Ջուզեպե Բալզամո (23.03.2011)
Չիլ, ես Դայանայի հետ համաձայն եմ… ու կարծում եմ ճիշտ կլինի, որ բանաստեղծը գրի, իսկ նկարիչը նկարի… թե չէ, արդյունքում ստացվելու ա էս վերևի քո գրանկարածը…
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Chilly (23.03.2011), My World My Space (23.03.2011)
Ժող դուք ինձ չեք թողնում երես առնեմ հա՞
Կարինե ջան, մի հատ էլ ստեղ՝ պաշտոնական շնորհակալություն![]()
Chilly (23.03.2011)
Chilly (23.03.2011)
Կիսադատարկ
Պահարանում
Մի քանի ծալք կարոտ գտա,
Մեկը վերցրի,
Փաթաթեցի ասելիքս կարոտի մեջ
Ու այրեցի՝
Կյանքիս ի տես...
Կիսադատարկ
Պահարանում
Կարոտներս պակասեցին...
Ariadna (29.03.2011), Claudia Mori (29.03.2011), E-la Via (25.04.2011), einnA (29.03.2011), Farfalla (29.03.2011), Kanamar (28.08.2011), Kita (30.03.2011), Lianik (29.03.2011), Lusinamara (29.03.2011), Mark Pauler (29.03.2011), My World My Space (29.03.2011), Nadine (29.03.2011), Nare-M (02.04.2011), Nimra (30.06.2012), Sambitbaba (06.05.2011), Tig (29.03.2011), Yeghoyan (01.04.2011), Գեա (29.03.2011), Դեկադա (29.03.2011), Եկվոր (29.03.2011), Ինչուիկ (29.03.2011), Ծով (30.03.2011), ԿԳԴ (29.03.2011), Հայկօ (29.03.2011), Մանուլ (11.04.2011), Նաիրուհի (30.03.2011), Ուլուանա (01.04.2011), Ջուզեպե Բալզամո (01.04.2011), Ռուֆուս (29.03.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ