Ժողովուրդ, էս հոդվածը նոր աչքովս ընկավ, կուզեի, որ անպայման կարդաք։ Մոդերատորները թող ներեն, բայց ռուսերեն է։
http://www.newsland.ru/news/detail/id/620831/cat/94/
Ժողովուրդ, էս հոդվածը նոր աչքովս ընկավ, կուզեի, որ անպայման կարդաք։ Մոդերատորները թող ներեն, բայց ռուսերեն է։
http://www.newsland.ru/news/detail/id/620831/cat/94/
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 25.01.2011, 16:46:
Tig (25.01.2011)
Если гора не идет к Магомету, то Магомет идет к гореԲողոքի ակցիայի մասնակիցներն այցելել են Հայ ազգային կոնգրես
Նորություն կա՞։
Կա, բայց մերոնցից չի…
http://tert.am/am/news/2011/01/26/egypt/
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
davidus (26.01.2011), Mark Pauler (26.01.2011)
Բայց վերնագիրը կարգին հումորայինա...
Քաղաքական հայտարարություններ չանեք, թե չէ ընդդիմությունը ձեզ կօգտագործի. ոստիկանների խորհուրդն առևտրականներին
14:39 • 26.01.11
Երևանի քաղաքապետարանի դիմացի մայթին հավաքված առևտրականներին ոստիկաններն այսօր այդպես էլ թույլ չտվեցին մոտենալ քաղաքապետարանի շենքին։ Քաղաքապետի՝ բացօթյա աևտրի արգելման դեմ բողոքող առևտրականները որոշեցին գնալ քաղաքապետարան՝ պահանջելով, որպեսզի իրենց օգնեն Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները։ «Եթե չեն կարողանում մեզ օգնել, թող «Բարգավաճ Հայաստանը» դուրս գա կոալիցիայից, որոհետև մենք այսօր բարգավաճ Հայաստանում չենք ապրում»,- իրենց առաջարկն այսպես ձևակերպեցին առևտրականները։
Սակայն նրանք այս մտադրությունը չկարողացան կյանքի կոչել, քանի որ ոստիկաններն առևտրականներին շրջապատեցին՝ չթողնելով շարժվել դեպի քաղաքապետարան։ Առաջարկին կողմ արտահայտված կին առևտրականներից մեկի հասցեին Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն ասաց. «Սա լևոնական է, սադրում է»։ Ոստիկանները ցուցարաներին խորհուրդ էին տալիս. «Քաղաքական հայտարարություններ չանեք, թե չէ ընդդիմությունը ձեզ կօգտագործի»։
«Ընչի՞ եք մեզ լարում սադ, մենք քաղաքապետարան ենք ուզում գնալ»,- գոռգոռում էին առևտրականները:
Այսօր ցուցարարներին միացել էր նաև նախկին քաղբանտարկյալ Վադգես Գասպարին, ով մոտենալով Ռոբերտ Մելքոնյանին՝ գոռաց. «Խուլիգան Մելքոնյան, ստախոս Մելքոնյան, ամոթ Ձեզ»։
«Այստեղ մի կանգնեք, գնացեք»,- առևտրականներին կոչ էր անում Մելքոնյանը։
Ի դեպ, այսօր ոստիկանության ղեկավար կազմը, մասնավորապես՝ Ռոբերտ Մելքոնյանը, ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանն ու նրա տեղակալ Խաչիկ Ավետիսյանը, բողոքող առևտրականներին առանձին-առանձին «հրավիրում» էին այգի և նրանց հետ «բացատրական աշխատանքներ» տանում՝ համոզելով ցրվել։
Առևտրականները մտադիր են իրենց բողոքը շարունակել նախագահական նստավայրի առջև, եթե, իհարկե, ոստիկանները նրանց չխանգարեն։
Tert.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Chuk (26.01.2011), davidus (26.01.2011), einnA (27.01.2011), Kuk (26.01.2011), Mark Pauler (26.01.2011), Moonwalker (27.01.2011), Norton (27.01.2011), Ձայնալար (26.01.2011), Տրիբուն (27.01.2011)
«Առավոտ». Հայկական բունտը արտագաղթն է
10:56 • 26.01.11
Թերթն իր խմբագրականում գրում է.
Երբ պետությունը որևէ բան է ձեռնարկում, նա պիտի հաշվարկի այդ քայլի բոլոր հետևանքները։ Նախևառաջ, իհարկե, սոցիալական։ Վերջին օրինակներից մեկը մեքենաների պարտադիր ապահովագրումն է։ Ընդհանուր առմամբ դա ճիշտ քայլ է՝ ամեն մի վթարից հետո այլևս պետք չի լինելու «բազար անել», թե ով է «ջարմեն քաշելու»։ Ճիշտ է նաև այն, որ մեր նման երկրներում ապահովագրությունը պետք է լինի պարտադիր, մարդիկ պիտի զգան, որ դա իրենց ձեռնտու է, և հետո, տարիների ընթացքում, իրենք կամավոր ձևով գնան ապահովագրության։ Սակայն սկսել այդ գործն այսօր, այս սոցիալական վիճակում, երբ մեր համաքաղաքացիների զգալի մասի համար տարեկան նույնիսկ 25 հազար դրամ մուծելը հսկայական ծախս է, ինձ թվում է, խիստ ժամանակավրեպ էր։
Մեկ այլ օրինակ։ Փողոցային առևտուրը մեր մայրաքաղաքում արգելելը ճիշտ է. սկզբնական, «դախլայական կապիտալիզմի» փուլը մենք անցել ենք։ Բայց այդ առևտրով զբաղվողներին պետք է ոչ թե ինչ-որ վերացական «տեղ» առաջարկել, այլ այնպիսի տեղ, որն իրենց ձեռնտու կլինի։ Չէ որ խոսքը կենդանի մարդկանց և նրանց վաստակած հացի մասին է։ Սկզբում համոզվեք, որ մարդիկ չեն տուժելու, հետո միայն քշեք նրանց առևտրի հին կետերից։
Նոր տարուց սկսած տուժողների շարքերն են համալրել արտագնա առևտրով զբաղվող մեր համաքաղաքացիները՝ մաքսատուրքերը բարձրացել են ավելի քան երկու անգամ։ Ընդ որում, կառավարությունն ասում է, որ դա արել են բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունները։ Այդ դեպքում պետությունը առավել ևս պետք է խառնվի՝ այդ ինչու են տվյալ ընկերությունները հանկարծ որոշել կրկնակի եկամուտ ստանալ։
Տարբեր մակարդակի չինովնիկներ և քաղաքական գործիչներ պարբերաբար խոսում են փոքր ու միջին բիզնեսին աջակցելու մասին։ Այդ նպատակով ստեղծվում են նաև ինչ-որ հիմնարկներ, որոնք մեծ հաջողությամբ «իրացնում են» արտասահմանյան դրամաշնորհները։ Սակայն այս բարձրագոչ խոսակցությունները և «բուռն գործունեության իմիտացիան» որևէ կապ չունեն իրականության հետ։ Առօրյա պրակտիկայում փոքր բիզնեսով զբաղվող մարդկանց, որոնք ինքնուրույն, սեփական նախաձռնություն դրսևորելով՝ փորձում են իրենց ընտանիքները պահել, խրախուսելու փոխարեն՝ խեղդում են։ Այդ մարդկանց իրապես աջակցելը ոչ միայն կլուծի իրենց սոցիալական խնդիրները, այլև ի վերջո կհարստացնի նաև պետությանը։ Եթե, ասենք, կրպակատերերին թույլ տան հանգիստ աշխատել, ապա նրանց մի մասը այդ կրպակը կդարձնի խանութ և պետությանը ավելի մեծ հարկեր կվճարի։ Այդ տարրական տրամաբանությունը մեզ մոտ չի գործում։
Երեկ կառավարության մոտ բողոքող ցուցարարներից մեկն ասաց, որ այս ամենի արդյունքում սոցիալական բունտ է լինելու։ Կարծում եմ, նա սխալվում է՝ դա մեր ժողովրդին բնորոշ չէ։ Հայկական բունտը արտագաղթն է։
Tert.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Քիչ առաջ մի լուր լսեցի, չգիտեմ, թե մամուլում դրա մասին երբ կգրեն։
Նոր տարուց հետո Հայաստան-Վրաստան սահմանի վրա «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը «կետեր» ա դրել և Հայաստան մտնող վրացական պետհամարանիշերով բոլոր ավտոմեքենաներին ստիպում են ապահովագրական ինչ-որ վճար մուծել։ Սահակաշվիլու վերջին պաշտոնական այցի ժամանակ հնչեցվել է այս հարցը, և Սահակաշվիլին կոչ է արել զերծ մնալ այդ քայլից, այլապես իրենք էլ են ստիպված լինելու նմանատիպ միջոցների դիմել։ Բայց դե մերոնց հեչ մրգին էլ չի. ու հենց ԱՅՍՕՐՎԱ դրությամբ Հայաստանից Վրաստան ավտոմեքենաների մուտքը խիստ սահմանափակ է, քանր որ վրացական կառավարությունը արդեն քննարկում է մուտքի տուրք մտցնելու հարցը և հայտնի են գումարի մոտավոր չափերը։ Յուրաքանչյուր մարդատար ավտոմեքենայի համար մոտ 100$։
Չեմ ուզում գրել, որ ինֆորմացիան հավաստի աղբյուրների ա, բայց ամեն դեպքում մամուլում մոտ ժամանակներս պիտի որ գրեն սրա մասին։
Ես դա լսել եմ մի քանի օր առաջ Ազատություն ռադիոկայանով, հաստատ ճիշտ է։
When life gives you lemons, make lemonade
davidus (27.01.2011)
ԱռաջինՄարտի 1-ից առաջ Կոնգրեսը հանրահավաք կանցկացնի
«Առաջին լրատվական»-ի աղբյուրների համաձայն, առաջիկա օրերին Հայ ազգային կոնգրեսը կհայտարարի փետրվարի կեսին կազմակերպվելիք հանրահավաքի մասին: Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը այսօր կայացած շտաբի նիստից հետո «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ փետրվարի կեսին հանրահավաք անցկացնելու որոշումն արդեն կայացվել է:
Հիշեցնենք, որ 2008 թ. փետրվարի 19-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որից հետո նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ձայն տված և ընտրությունների արդյունքներից դժգոհ հասարակությունը տասն օր շարունակ անցկացրեց Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան իշխանությունները ուժով ցրեցին խաղաղ ցույցը, իսկ նույն օրը երեկոյան տասը քաղաքացիներ զոհվեցին դիպուկահար կրակոցներից:
Ուստի կարելի է ենթադրել, որ, որպես հանրահավաքի անցկացման օր, կընտրվի 2008 թ. փետրվարի նախագահական ընտրությունների օրվան մոտ որևէ օր:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Chuk (27.01.2011), Mephistopheles (27.01.2011), Norton (27.01.2011)
Ես էլ եմ այդ լուրը լսել մի քանի օր առաջ Ազատություն ռադիոկայանով:
Ասեմ ավելին:
http://lragir.am/armsrc/country43330.htmlԲոլորդ եք տեղյակ, որ կառավարությունը փոփոխություններ է իրականացրել ՀՀ Մաքսային օրենսգրքում, որի համաձայն արգելվում է ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձանց ժամանակավոր ներմուծում ռեժիմով Հայաստանի տարածք ներկրել ավտոմեքենաներ Վրաստանից: Առաջին հայացքից անմեղ մի փոփոխություն, սակայն ընդամենը առաջին հայացքից:
Սրան ընդառաջ, վրացիները հեշտացրել են Հայաստանի քաղաքացիների գրանցումը Վրաստանում:
Իմ շրջապատից արդեն 2 հոգի, որոնք վարում էին վրացական պետհամարանիշներով ավտոմեքենա, 200 դոլարով ստացել են Վրաստանի քաղաքացիություն:
Նաև լսել եմ, որ Եվրոպա արտագաղթողները չերեզ Վրաստան են գնում: Այդպես մարդա 1500 դոլար է նստում, մեր մոտի 5000-ի փոխարեն:
http://www.armtimes.com/22262
Թո՛ւ քո նամուսին
Հեղինակը` Արզօ
Հայաստանցիներս շատ ենք սիրում խելոք տեսքով ինչ-որ բառեր արտասանել ու դրանց շուրջ ծակ պրոֆեսորական իմաստություններ հյուսել:
Օրինակ. «Վերջապես մենք արաբ չենք: Երբեւիցե որեւէ երկրում բունտը դրական արդյունքի չի հանգեցրել: Բունտն ուշ թե շուտ կավարտվի, բայց դրա արդյունքները կմնան»,- նշել է ՀՀԿ պատգամավորը (Մանվել Բադեյանը)»,- կարդում ենք epress.am-ում: Թե ասա, այ եղբայր պատվական, նախ՝ էդ բո՛ւնտն ի՞նչ է, էդ ո՞ր մի խելոք ձյաձյան է քեզ սովորեցրել էդ բառը: Եթե հայերեն ես ուզում խոսել, ասա՝ խռովություն, թե չէ` բունտ բառ հայերենում չկա: (Ռուսերեն բառ է, ռուսերենն էլ փոխառել է լեհերենից, լեհերենն էլ գերմաներենից (Bund - դաշինք): Լավ, բայց ենթադրենք ուզում ես մոդայիկ ու խելոք երեւալ ու կրկնում ես ուրիշների հետեւից՝ բունտ: Մի հատ մեզ էլ բացատրիր` տեսնենք դա ի՞նչ է:
Ասենք, հեղափոխությունից, ապստամբությունից, ընդվզումից, հեղաշրջումից եւ այլնից (տեսնո՞ւմ եք ի՛նչ հարուստ է հայերենի բառապաշարն այդ առումով) ինչո՞վ է տարբերվում, որ այդպես քաջատեղյակ հայտարարում ես՝ «երբեւիցե որեւէ երկրում բունտը դրական արդյունքի չի բերել»: Աստվա՛ծ սիրես, եղբայր ջան: Էդ ո՞վ ա նստել հաշվել, ի՞նչ մեթոդաբանությամբ, այդքան երաշխավորվա՞ծ ես, որ «երբեւիցե՛» ու «որեւէ՛»: Իսկ եթե ավելի լուրջ, ապա հաշվի առնելով, որ բացարձակ պարզ չէ՝ ինչ նկատի ունի բանախոսը բունտ ասելով, նույն հաջողությամբ կարելի էր ասել՝ «երբեւիցե որեւէ երկրում իքս-ը (կամ «չգիտեմ ինչը») դրական արդյունքի չի բերել»: Այսինքն՝ սա այն պնդումներից է, որը ո՛չ կարելի է ժխտել, ո՛չ էլ կարելի է հաստատել, քանի որ դա ընդամենը բազմացնում է հավելյալ հասկացությունների առանց այն էլ լայն դաշտը (ի հեճուկս Օքքամի սկզբունքի), եւ որեւէ բան բացատրելու փոխարեն միայն ավելի է խճճում իրականությունը՝ յուրահատուկ բառապաշարային ինֆլյացիա: Բայց նույնիսկ եթե ենթադրենք, որ պատգամավորը նկատի ունի ցանկացած հեղափոխություն, խռովություն, ապստամբություն, եւ պնդում է, որ դրանցից ոչ մեկը երբեք որեւէ դրական արդյունքի չի բերել, ապա կարելի է ուղղակի ապշել նրա միամիտ համարձակության վրա: Երեւի ավելորդ է հարցնել նրան՝ ասենք, արդյո՞ք ամերիկյան հեղափոխությունը (ապստամբությունն ընդդեմ բրիտանական տիրապետության) որեւէ դրական արդյունքի չի բերել, կամ Վահան Մամիկոնյանի ապստամբությունը, կամ չգիտեմ, Կալիգուլայի դեմ խռովությունը (որի արդյունքում Կալիգուլան սպանվեց) եւ այլն, եւ այլն: Հատուկ եմ այսպիսի լայն շրջանակով վերցնում, որ ընդգծվի ասվածի անիմաստության աստիճանը: Իսկ եթե առարկելու է, թե դրանք բունտ չէին, այլ բան էին, ապա վերադառնում ենք սկզբին՝ բացատրեք մեզ հանուն Ալլահի, էդ բունտն ի՞նչ է:
Հիմա, ավելի կարեւորի մասին: Վիդիտէ լի, նրանք արաբներ չեն: (Բա մի երկու տարի առաջ ասում էիք` կգնանք իսլամական աշխարհ կամ էլ էս վերջերս՝ «արեւելյան պատվախնդրություն», եսիմ ինչ): Նախ՝ հիշեցնեմ, որ արաբները ոչ միայն հին եւ հարուստ մշակույթ ունեցող ազգ են, այլեւ այն ժողովուրդն են, որոնց ընտանիքներում եւ երկրներում ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայեր փրկվեցին (օրինակ իմ պապի հորեղբայրները): Երկրորդ՝ Թունիսի եւ Եգիպտոսի օրինակները ցույց են տալիս, որ այսօր արաբական երկրների հասարակությունները շատ են փոխվել եւ հասուն քաղաքացիական պայքարի նշաններ են ցույց տալիս: Պատգամավորը, ինչպես երեւում է, շատ անուշադիր է հետեւում այսօրվա իրադարձություններին եւ դրանց մեկնաբանություններին: Ե՛ւ անգլիալեզու, ե՛ւ ռուսալեզու վերլուծությունների մեծ մասը շեշտում են, որ Թունիսում եւ Եգիպտոսում հեղափոխական զանգվածների շարժիչ ուժը կրթված քաղաքաբնակ երիտասարդներն են: Ցուցարարները ի հայտ են բերում բավականին բարձր քաղաքացիական գիտակցություն եւ կազմակերպվածություն: Օրինակ, նրանք արագ կազմակերպեցին Կահիրեի ազգային թանգարանի պաշտպանությունը թալանչիներից: Ի դեպ, ինչ վերաբերվում է թալանչիներին, ապա տեղեկություններ կան, որ դրանց մի մասը քաղաքացիական համազգեստով ոստիկաններ են եղել կամ իշխող կուսակցության անդամներ (հիշեցնեմ, որ մեզ մոտ էլ մարտի 1-ի թալանչիներից ոչ ոք նստած չի ցայսօր): Ինչ վերաբերվում է բռնությանը, ապա ցուցարարները պատասխանել են ոստիկանության բռնություններին, եւ ոչ ավելին: Նորից կոչ եմ անում, նախքան տնայնագործական մեկնաբանություններ անելը ծանոթանալ միջազգային լրահոսին եւ վերլուծություններին: Սա գազազած ամբոխ չի, որը ջադում է այլակրոններին կամ այլազգիներին: Ոչ էլ նույնիսկ աղքատների ապստամբություն է (ի դեպ, Եգիպտոսի գյուղերի եւ փոքր քաղաքների բնակիչները որեւէ կերպ չեն մասնակցում շարժմանը, առայժմ ներգրավված են միայն խոշոր քաղաքների բնակիչները): Այնպես որ, կերազեիք արաբ լինել, սիրելիներս: Բայց դրա համար սկզբից մի քիչ գիրք պիտի կարդաք ու կրթական ցենզերդ բարձրացնեք: Այս սուրբ գործում մաղթում եմ հաջողություններ:
Հ.Գ. Ընդհանրապես ընենց խոխմա ա, որ հայերս մեկ-մեկ սկսում են լոպազանալ, թե մենք հո արաբ չենք, սեւամորթ չենք, եսիմ ինչ չենք: Չէ մի, արիական բարձրագույն ռա՛սա ենք: Էն էլ ո՛ւմ մասին է խոսում՝ Եգիպտոսի, որ ե՛ւ հնագույն քաղաքակրթության բնօրրան է, ե՛ւ, ի դեպ, հակաքաղքեդոնական քրիստոնեական աստվածաբանության կարեւոր կենտրոնը՝ աստվածաբանություն, որը ընկած է Հայ Առաքելական Եկեղեցու դավանության հիմքում, ե՛ւ հազար ու մի այլ բան: Եւ այդ ամենը, որքան էլ զարմանալի է, նախքան Հայաստանում Հանրապետական կուսակցության իշխող ուժ դառնալը: Ո՞նց էլ ռիսկ են արել առանց Ազատիչին զեկուցելու տենց բաներ անել, զարմանում եմ: Հիմա էլ բունտ են անում աննամուսները: Վայ, էս ի՞նչ ասեցի, աննամո՞ւս: Բայց նամուսն (թասիբն էլ` հետը) արաբական բառ է: Թո՛ւ, քո նամուսին, օսթապ Հրանտ բեն Իբրահիմ, գնացի, դավայծի:
Ուստա Հրանտ
աղբյուր՝ Հայկական Ժամանակ
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Wikileaks-ը` Վարդան Այվազյանի և նրա կողմից 3 միլիոն դոլար կաշառք պահանջելու մասին
Այսօր Русский Репортер կայքը, որը հանդիսանում է Wikileaks-ի գործընկերը Ռուսաստանում, հրապարակել է մի փաստաթուղթ, որտեղ ամերիկյան դիվանագետները պատմել են 2005թ. Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի մասին, ով ոսկի արդյունահանող Global Gold Corporation միջազգային կազմակերպությունից պահանջել էր 3 միլիոն դոլար կաշառք` այդ մասին հայտնելով Global Gold Corporation իրավաբան Աշոտ Պողոսյանին (նշվում է նաև պատգամավոր Մուրադ Գուլոյանի անունը, որը պետք է այդ կաշառքը ստանար): Սակայն ընկերությունն այդ գումարը չի վճարել, իսկ նախարարությունն էլ հետ է կանչել երկու հանքավայրերում ախատանքներ իրականացնելու ընկերության թույլտվությունը:
Փաստաթղթում նշվում է, որ Global Gold Corporation-ը գործունեություն է իրականացրել Հայաստանում` հանքավայրեր մշակելով Հանքավանում և Մարջանում: Այդ հանքավայրերի շահագործման լիցենզիայի ժամկետը լրանում էր միայն 2017թ.: Սակայն 2003թ. Հայաստանում ընդունվել է օրենք, համաձայն որի` այդ ժամանակ գործող լիցենզիաները անհրաժեշտ էր փոխարինել նորերով: Global Gold Corporation-ը այդ օրենքի ընդունումից հետո ստացել էր նոր լիցենզիաներ, սակայն դրանց շահագործման ժամկետներն ավարտվում էին 2004 և 2005թթ. համապատասխանաբար, այլ ոչ թե նախկինում նշված 2017թ.-ին, ինչն էլ Global Gold Corporation-ի և ՀՀ կառավարության միջև վեճի առարկա էր դարձել:
Ըստ Global Gold Corporation տեղեկությունների` 2005թ. հուլիսին Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը ընկերության իրավաբան Աշոտ Պողոսյանին հայտնել էր, որ անհրաժեշտ է իր մոտ գործընկերոջը և ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանին վճարել 3 մլն դոլար կաշառք` պնդելով, որ այդ վճարումն անհրաժեշտ է 2003թ. գործարքն ավարտելու համար:
Փաստաթղթում նշվում է, որ ամերիկյան դեսպան Էվանսը կաշառքի այս գործի մասին իմացել է 2006թ., երբ հանդիպել է Global Gold Corporation-ի` ԱՄՆ-ի քաղաքացի հանդիսացող ղեկավարի, ինչպես նաև իրավաբան Պողոսյանի հետ: Նրանք նաև հայտնել են, որ իրենց պատկանող լիցենզիաները տրվում են այլ ընկերությունների, ինչպես նաև խոչընդոտներ են ստեղծվում հետագա գործունեության համար:
2006թ. դեսպան Էվանսը բարձրացրել է այս հարցը հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի ժամանակ` նշելով այսօրինակ խնդիրների մասին, սակայն չի վերհանել կոնկրետ Global Gold Corporation-ի խնդիրը: Ի զարմանս դեսպանի, ֆինանսների նախարարը խոսել է հենց այդ ընկերության` Global Gold Corporation-ի մասին, ինչը վկայել է, որ կառավարության անդամները ծանոթ են խնդրին: Ֆինանսների նախարարը նաև խորհուրդ է տվել դիմել դատախազություն: Ինչպես գրում է փաստաթուղթը, սակայն հաշվի առնելով Հայաստանի դատական համակարգի վատ համբավը` Global Gold Corporation-ը չէր դիմել դատարան: Փաստաթղթում նշվում էր, որ գլխավոր դատախազն ինքը կարող էր քննություն սկսել, սակայն դա չի արել:
Global Gold Corporation-ը չի ցանկացել դիմել դատարան, այլ դիմել է Հայաստանի վարչապետին կից Գործարարության աջակցման խորհրդին: Այդտեղ Global Gold Corporation-ի ներկայացուցիչն ու ֆինանսների նախարարը բուռն վեճ են ունեցել: Վերջինս մեղադրել է Global Gold Corporation-ին երկրի վարկի հետ խաղալու մեջ: Global Gold Corporation-ը սկզբնական շրջանում չի ցանկացել բարձրացնել կաշառք պահանջելու հարցը: Սակայն քննարկումների վերջնական փուլում այդ ընկերությանը կոչ են արել դիմել Երևանի դատարան (փաստաթղթում նշվում է, որ Global Gold Corporation-ը վարչապետին մեղադրեց նախարարի հետ համաձայնության մեջ գտնվելու մեջ):
Փաստաթղթում նշվում է, որ խնդրին տեղյակ են եղել ամենաբարձրա մակարդակով, այդ թվում` նախագահի աշխատակազմում:
Դրանից հետո Global Gold Corporation-ի և բնապահպանության նախարարի միջև սկսվել է բանավեճ մամուլի միջոցով: Այնուհետև ինչպես ընկերությունը, այնպես էլ ամերիկյան դեսպանատունն ամեն կերպ փորձել են գտնել հարցի լուծումը, սակայն ապարդյուն: Ինչպես նշվում է փաստաթղթում, Global Gold Corporation-ի իրավաբան Պողոսյանը հանդիպել է գլխավոր դատախազության և Ազգային անվտանգության ծառայութան ներկայացուցիչների հետ, որոնք Պողոսյանին «թաքուն» հայտնել են, որ գլխավոր դատախազը կարգադրել է Global Gold Corporation-ի դեմ որևէ «կոմպրոմատ գտնել»: Պողոսյանը հանդիպել է նաև ԱԱԾ աշխատակցի հետ, որն իր ընկերն է եղել: Վերջինս Պողոսյանին խորհուրդ է տվել «զգույշ լինել ճանապարհներին»` ակնարկելով, որ կարող է նրանց դեմ ոտնձգություններ լինեն:
Փաստաթղթում նաև նշվում է, որ դեսպանատան միջոցով հաջողվել է կանխել Global Gold Corporation-ի պատկանող հանքավայրերի աճուրդը: 2007թ.-ին այդ ընկերության ղեկավարը հանդիպել է այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, որն ասել է, թե հարցին կանդրադառնա այն ժամանակ, երբ երկրում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ և կձևավորվի նոր կառավարություն:
Այնուհետև փաստաթղթում նշվում է, որ այս գործի նախապատմությունից կարելի է ենթադրել, որ այն դեռ երկար կմնա անորոշ վիճակում, թեպետ ամերիկյան դեսպանատունն ամեն կերպ աջակցելու է Global Gold Corporation ընկերությանը:
1in.am
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 08.02.2011, 17:04:
Ariadna (08.02.2011), davidus (08.02.2011), Grieg (08.02.2011), Kuk (08.02.2011), Mephistopheles (08.02.2011), murmushka (08.02.2011), Norton (08.02.2011), Sagittarius (08.02.2011), VisTolog (08.02.2011), Ձայնալար (08.02.2011)
Նոր Wikileaks՝ «բանդիտական Հայաստանի» մասին
Այսօր Русский Репортер կայքը, որը հանդիսանում է Wikileaks-ի գործընկերը Ռուսաստանում, հրապարակել է Երևանում ամերիկյան դեսպանատան հերթական փաստաթուղթը, որտեղ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը պատմում է Հայաստանում քրեական «ռազբորկաների» մասին, որոնք տեղի են ունեցել 2008 թ. հոկտեմբերին:
Ըստ փաստաթղթի` 2008 թ. հոկտեմբերին մեկը մյուսին հաջորդած սպանությունները թույլ տվեցին ընդդիմությանը Հայաստանն անվանել «քրեական պետություն»: Դեպքերը, որոնց անդրադարձել է Յովանովիչը, վերաբերում են հոկտեմբերի 24-26-ը տեղի ունեցած հանցագործություններին` մեկ սպանություն Երևանում, չորսը` Սպիտակում, իսկ մեկ օր անց Ստեփանավանում քաղաքական հակառակորդները քիչ էր մնում սպանեին Ստեփանավանի քաղաքապետին: Հարձակումների պատճառներն այդպես էլ անհայտ մնացին: Յովանովիչը նաև նշել է, որ Երևանում հարձակման են ենթարկվել օտարերկրյա բիզնեսմենը (Հայփոստի հոլանդացի կառավարիչը) և Ուկրաինայի դեսպանը, ինչը, հավանաբար, կապված է նրանց բիզնես և դիվանագիտական գործունեության հետ:
Այնուհետև Յովանովիչն անդրադարձել է Սպիտակի և Ստեփանավանի հանցագործություններին: Սպիտակի սպանությունների մասին նա ասում է, որ այդ քաղաքում վերջերս են ավարտվել քաղաքապետի ընտրությունները, և այդ հանցագործությունը, հնարավոր է, կապված լինի քաղաքական գործունեության հետ: Սակայն վանաձորյան հ/կ-ների ներկայցուցիչները հերքել են այդ ենթադրությունը` կապելով այդ հանցագործությունը քրեական «ռազբորկաների» հետ:
Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի վրա կատարված հարձակման վերաբերյալ ասվում է, որ չորս անգամ ընտրված Ստեփանավանի քաղաքապետը ամենաերկարակյաց քաղքապետն է Հայաստանի նորանկախ պետության պատմության ընթացքում: Դեսպանատան կցորդին Ստեփանավանի ոստիկանությունից հայտնի է դարձել, որ այն զենքը, որով Ղարաքեշիշյանը պատասխանել է հարձակվողներին, քաղաքապետը կրել է անօրինական, ինչը հակասում է Հայաստանի գլխավոր դատախազության կողմից տարածված հաղորդագրությանը, որը հետևել է Ղարաքեշիշյանի վրա հարձակմանը:
Փաստաթղթում նշվում է նաև 2008 թ. հոկտեմբերի 26-ի սպանության մասին, ինչպես նաև մի դեպքի մասին, որին մասնակցություն է ունեցել Սերժ Սարգսյանի եղբորորդին` հղում անելով թերթերին, որոնք եղբորորդուն նշում էին որպես կռիվը հրահրողի:
Յովանովիչը փաստաթղթում նաև նշել է, որ Հայ ազգային կոնգրեսը արձագանքել է բոլոր այս հանցագործություններին` մեջբերելով հատվածներ ՀԱԿ-ի հայտարարություններից:
Փաստաթղթում անդրադարձ կա նաև Հայփոստի հոլանդացի կառավարիչ Հանս Բունի վրա կատարված հարձակմանը: Նշվում է, որ Բունը լուրջ վնասվածքներ է ստացել, որից հետո նրան «փախցրել են» Հայաստանից: Բունը Հոլանդիայի դեսպանատան աշխատակիցներից մեկին ասել է, թե հնարավոր է, որ դա մահափորձ է եղել: Հարձակվողները նրանից գողացել էին նաև 400 եվրո գումար և քրեդիտ քարտեր: Ամերիկացի դիվանագետը նշում է, որ սա Բունի վրա առաջին հարձակումը չէր: Բունը և նրա ընկերությունը դժվարությունների առաջ են կանգնել Հայփոստում կարգ ու կանոն հաստատելու գործում, երբ սկսել են պայքարել համակարգում ծաղկող կոռուպցիայի և հափշտակությունների դեմ: Փաստաթղթում ասվում է, որ երկրորդ հարձակումը, հավանաբար, վեժխնդրության հողի վրա էր կատարվել:
Յովանովիչը Ուկրաինայի դեսպանի վրա հարձակումը կապում է Հայաստանի կառավարության և դեսպանի ունեցած հակասությունների հետ: Դեսպանը պատրաստվում էր հոկտեմբերի 20-ին Երևանում անցկացնել Հոլոդոմորի հետ կապված միջոցառում, ինչին Հայաստանի կառավարությունը փորձել է խոչընդոտել և չեղյալ համարել: Բանն այն է, որ այդ օրը Հայաստան էր ժամանում Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, և Հոլոդոմորի միջոցառումը վատ կընդունվեր ռուսական կողմից: Դեսպանը ամերիկացիներին պատմել է, որ հոկտեմբերի 19-ին իրեն կանչել են արտաքին գործերի նախարարություն, որտեղ նախարարը հորդորել է դեսպանին չեղյալ համարել Հոլոդոմորի միջոցառումը: Դեսպանը հրաժարվել է դա անել, որից հետո նրա բացակայության ժամանակ ներխուժել են նրա բնակարան, ջարդուփշուր են արել շատ իրեր, սակայն շատ բան չեն հափշտակել: Դեսպանը հայտնել է նաև, որ սա, հավանաբար, իրենց վախեցնելու փորձ է եղել: Հոլոդոմորի հարգանքի միջոցառմանը ոչ մի պաշտոնատար անձ չի եկել, իսկ Հ1-ով ցուցադրված ռեպորտաժում այն անվանվել է «այլանդակ» և «կրկեսի նման»:
Մեկնաբանությունների մեջ դեսպանը նշում է, որ Երևանն ու Հայաստանը ավանդաբար անվտանգ են եղել սովորական քաղաքացիների և ժամանող օտարերկրացիների համար: Անօրինականությունը նոր բան չէ Հայաստանում, հատկապես քաղաքական, տնտեսական և քրեական ոլորտներում: Վերջին ժամանակներս ավելացել են հարկահանների և մաքսավորների սպանությունները: Միջադեպեր են տեղի ունենում օլիգարխների, գեներալների և նրանց երեխաների ու բարեկամների հետ: Այդ մարդիկ հաճախ սովորական քաղաքացիների հետ իրենց շփումներում իրենց վեր են դասում օրենքից:
Սակայն դեսպանը նոր երևույթ է համարում դիվանագետի և օտարերկրացու վրա հարձակումները: Դեսպանատան եզրակացության մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների բնակարաններ էլ են թալանվել, սակայն դեսպանի տան վրա հարձակումը, որը հովանավորվում է կառավարության կողմից, արդեն չափից դուրս է: Դեսպանատունը հետևում է այսօրինակ դեպքերին և պարզելու է՝ արդյոք սրանք շարունակական բնո՞ւյթ են կրելու, թե՞ առանձին դեպքեր էին:
1in.am
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 08.02.2011, 17:08:
murmushka (08.02.2011), Norton (08.02.2011), Sagittarius (08.02.2011)
Wikileaks-ը հասավ Աղվան Հովսեփյանին և Հայաստանի պոռնիկներին
Այսօր Русский Репортер կայքը, որը հանդիսանում է Wikileaks-ի գործընկերը Ռուսաստանում, հրապարակել է Երևանում ամերիկյան դեսպանատան երեք փաստաթուղթ, որտեղ 2007թ. ԱՄՆ դեսպանը Հայաստանում` Ջոն Էվանսը, պատմում է Հայաստանում գործազրկության խայտառակ մակարդակի մասին, ինչը ստիպում է կանանց, նույնիսկ` 11-12 տարեկան աղջիկներին զբաղվել պոռնկությամբ:
Մինչդեռ Հայաստանի իշխանությունները սրանով մտահոգված չեն, գլխավոր դատախազն էլ այս առնչությամբ մտահոգություն չի հայտնել, ասել է , որ դիվանագետների կողմից հարցաքննված թեթևաբարո կանայք ստում են: Փաստաթղթում մեջբերվում է դատախազի խոսքերը, որը մեջբերել է հայկական ասացվածքը` «Բոզի շառից հեռո՜ւ մնացեք»:
Ըստ փաստաթղթի` մարմնավաճառներն իրենց զբաղմունքի հիմնական պատճառ են անվանել գործազրկությունը: Նրանք, այդուհանդերձ, չեն կարողացել պատասխանել դիվանագետների հարցին, թե ինչը կարող է շտկել այս վիճակը:
Նրանք նաև պատմել են, որ փողոց են դուրս գալիս նույնիսկ 11-12 տարեկան աղջիկները: Դիվանագետներն այցելել են Վանաձորի արվարձաններ, որտեղ թեթևաբարո կանայք իրենց աշխատանքի դիմաց հացով ու բրնձով են վարձատրվում: Իրենց ապրուստը վաստակելու համար նրանք հաճախ մեկնում են Թուրքիա և ԱՄԷ:
Մի սպա հայտնել է դիվանագետներին, որ այդ երիտասարդ աղջիկների ծնողները շատ լավ գիտակցում են, թե արտասահմանում իրենց աղջիկներն ինչպես են աշխատում գումարները, որոնք հետագայում տուն են ուղարկում: Այս պահին կանանց արտահոսքը և պոռնկությամբ զբաղվելն արտասահմանում հիմնականում կապված է վատ սոցիալական իրավիճակի հետ, այլ ոչ թե քրեական խմբավորումների գործունեության, որոնք գողանում են կանանց և ստրկության մեջ գցում նրանց: Կանայք մեծամասամբ գիտակցում են, թե ուր են գնում, և ինչ է իրենց սպասում:
Դիվանագետները պատմել են նաև, որ ըստ ականատեսների և Վանաձորում գործող ՀԿ-ների ներկայացուցիչների` ոստիկանությունն ինքն է նպաստում պոռնկության զարգացմանը: Արթուր Սաքունցը պատմել է, որ իրենք փորձել են ստուգել տեղի բնակչության կողմից ստացված այն տեղեկությունները, համաձայն որի` Վանաձորի ոստիկանությունն ինքն է հովանավորում պոռնիկներին և սպառնում նրանց, ովքեր փորձում են հրաժարվել իրենց այդ «արհեստից»:
Դիվանագետներն այնուհետև ներկայացրել են իրենց մեկնաբանությունները` նշելով, որ Հայաստանը Երևանի Hummer-ներն ու X5-երը չեն, այլ գոյություն ունի երկու տարբեր Հայաստան` Երևանը և մնացյալ Հայաստանը, իսկ Վանաձորն էլ այդ մնացյալ Հայաստանի մի մասն է:
Դիվանագետները նշում են, որ միայն օրենք փոխելով և ձեռքը սեղանին խփելով չէ, որ այս իրավիճակը պետք է շտկել: Անհրաժեշտ է բարելավել տնտեսությունը և առաջարկել այդ կանանց իրենց գործունեության այլընտրանքը, ինչն իշխանությունները չեն կարողանում անել:
Այնուհետև ներկայացվել է Երևանում ամերիկյան դեսպանատան մեկ այլ փաստաթուղթ, որտեղ ամերիկյան դեպսանատունը Գլխավոր դատախազության հետ փորձել է պարզել երեք կանանց հետ կապված խնդիրները, որոնք դարձել են թրաֆիքինգի զոհ: Փաստաթղթում նշվում է, որ գլխավոր դատախազությունը սկզբից մեծ արհամարհանքով էր վերաբերվում այդ կանանց, հետո նրանց տոնը սկսել է բավարարել դեսպանատան աշխատակիցներին:
Փաստաթղթում նշված են մի քանի փաստեր, երբ տուժած կանայք պատմել են տեղի ՀԿ-ներից մեկին, որ ոստիկանությունում նրանց ստիպել են հրաժարվել իրենց հանդեպ իրականացված հանցագործության մասին ներկայացված ցուցմունքներից, ուժ են կիրառել կանանց նկատմամբ` փորձելով կոծկել հարուցված քրեական գործը:
Փաստաթղթում պատմվում է նաև դեսպան Էվանսի և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանդիպման մասին: Փաստաթղթում նշվում է, որ երբ Էվանսը բարձրացրել է վերոհիշյալ հարցը, դատախազը քմծիծաղ է տվել` ասելով, որ տեղյակ է հարցին: Դատախազը նաև մեղադրել է այս գործում այն հասարակակական կազմակերպությանը, որը զբաղում է կանանց իրավական օգնության տրամադրմամբ: Այդ կազմակերպությունն օգնել է դեսպնատանը վերհանել թրաֆիքինգի դեպքերը Հայաստանում:
Հովսեփյանը նշել է, որ ցուցմունք տված կանայք ստել են, և դա արել են` իրենց ինչ-ինչ շահերից ելնելով: Հատկապես նշվում է մեկ անուն` քննիչ Երեմյանի անունը, որին, ըստ դիվանագետների, Հովսեփյանն ամենաշատն էր պաշտպանում (փաստաթղթում նաև նշվում է, որ թրաֆիքինգի դեմ պայքարի ստորաբաժանման ավագ քննիչ Արմեն Բոշնաղյանը դիվանագետներին հայտնել է, որ Երեմյանը Հովսեփյանի հովանավորության տակ է: Ընդգծվում է, որ անհրաժեշտ է ապահովել Բոշնաղյանի անվտանգությունը):
Հենց այս հանդիպման ժամանակ է Հովսեփյանը հնչեցրել իր հանճարեղ մտքերից մեկը` «Աստված հեռու պահի մեզ բոզի շառից»` ակնարկելով, որ պոռնկուհիների ցուցմունքները «շառ» են` ուղղված իրավապահների դեմ:
Էվանսը գլխավոր դատախազին նաև խնդրել է, որպեսզի դատախազը Ազգային անվտանգության ծառայությանը դիմեր ոչ թե կանանց և վերոնշյալ հասարակական կազմակերպության գործունեությունը ստուգելու համար, ինչպես Հովսեփյանը նշել էր իր խոսքում, այլ քննություն սկսվի նրանց հայտարարության վերաբերյալ:
Փաստաթղթում մտահոգություն է հայտնվում, որ Հովսեփյանի գործողությունների մեջ ակնհայտ նկատվել է իր անձնական վերաբերմունքը թրաֆիքինգի ենթարկված կանանց և այդ գործերի հետ կապված մարդկանց նկատմամբ: Դեսպան Էվանսը նաև նշել է, որ իրենք շարունակելու են հետևել այս գործին և ուշադրություն դարձնել դրա ընթացքին:
1in.am
Kuk (08.02.2011), Norton (08.02.2011), Sagittarius (08.02.2011)
Քիչ հավանական է: Որպես դեսպանատան աշխատող, կարող եմ ասել կոնկրետ մեր դեսպանատան մասին,այլ երկրի քաղաքացուն մեր երկրում վիզա տրամադրվում է միայն այն դեպքում, եթե իրենց երկրում չունեն դեսպանատուն, կամ հյուպատոսարան,: Հակառակ դեպքում խիստ կասկածելի հարց է խագում, թե ինչու ոչ ձեր երկրում՞:
Dixi et animam levavi
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ