Հայաստանն ապրելու տեղ չէ նույնիսկ հաջողակների համար. Wikileaks
Այսօր հրապարակվել է Հայաստանին վերաբերող վիքիլիքսյան հերթական փաստաթուղթը: Այն տպագրվել է Русский Репортер կայքում, որը Wikileaks-ի գործընկերն է Ռուսաստանում և վերջին երկու օրվա մեջ անընդհատ անդրադարձ է կատարում Հայաստանին, նրա քրեական անցյալին ու ներկային, կոռումպացված իշխանությանը և այլն:
Այս փաստաթղթում Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը անդրադարձ է կատարել Հայաստանի տնտեսական իրավիճակին, որն ավելի է ծանրացել համաշխարհային տնտեսական իրավիճակի և քաղաքական անկայությունյան հետևանքով, ինչն էլ արտագաղթի պատճառ է հանդիսանում: Նշվում է, որ նույնիսկ միջին դասի ներկայացուցիչներն այլևս հույսեր չեն կապում Հայաստանի ապագայի հետ և չեն հավատում, որ երկիրը կարող է դառնալ կայուն և բարգավաճող: Թուղթը պատրաստվել է 2008 թ. ապրիլին:
Փաստաթղթում նշվում է, որ վերջին քաղաքական ճգնաժամը (Մարտի 1.– 1in.am) լրացուցիչ խթան է հանդիսանում այն մարդկանց համար, ովքեր արդեն մտադիր են լքել երկիրը: Բացի այդ, Մարտի 1-ից հետո մոտ 20 մարդ արդեն դիմել են ԱՄՆ դեսպանատուն` քաղաքական ապաստան գտնելու համար: Փենինգթոնը նշում է մի դեպք, որ նույնիսկ ԱՄՆ դեսպանատանը 12 տարի աշխատած ՀՀ քաղաքացին դուրս է եկել աշխատանքից և մշտական բնակության մեկնել Չեխիա:
Շատերը, բացի քաղաքական և տնտեսական անկայունությունից, իրենց արտագաղթի պատճառ են նշում նաև հասարակության շարունակական բարոյական անկումը, որտեղ մեծահարուստները օրենքն օգտագործում են սովորական քաղքացիների հետ հարաբերություններում այնպես, ինչպես դա իրենց է հարկավոր: Բացի այդ, գրվում է փաստաթղթում, տեղեկություններ կան, որ պաշտոնյաներից էլ կան մարդիկ, որոնք պատրաստվում են լքել երկիրը:
Փենինգթոնը մանրամասնել է, որ Հրաչյա Հակոբյանը, որը շատ մեծ աշխատավարձ է ստացել ամերիկյան դեսպանատանը` աշխատելով այնտեղ 12 տարի, անսպասելիորեեն դուրս է եկել աշխատանքից և 10 օրում լքել երկիրը: Փաստաթղթում նաև խոսվում է Կարինե Աֆրիկյանի մասին, որին մարտյան դեպքերից առաջ հեռացրել էին ԱԳՆ-ից, և որը հայտնել է դեսպանի պաշտոնակատարին, թե պատրաստվում է լքել երկիրը, քանի որ տարիներ շարունակ ջանացել է իր լուման ունենալ նորանկախ Հայաստանի կայացման գործում, սակայն հիմա հույսը կորցրել է (մի քանի ամիս անց Կարինե Աֆրիկյանն իրոք լքեց Հայաստանը և հիմա գտնվում է ԱՄՆ-ում.– 1in.am):
Փաստաթղթում նաև պատմվում է 40-ամյա հաջողակ գործարարի մասին, որը քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին, սակայն շատ կարճ ժամանակ անց տեղյակ պահել, որ պատրաստվում է լքել երկիրը իր ընտանիքի, եղբայրների և նրանց երիտասարադ ընտանիքների հետ: Գործարարը բողոքել է, որ Հայաստանում ավելի դժվար է դառնում զբաղվել գործարարությամբ, քանի որ վարչարարությունը հասնում է անհավանական ծավալների: Ընդ որում, գործարաը պատմել է վերջին մի քանի ամիսներին իր հաջողակ գործարար ընկերների Կանադա և Չեխիա արտագաղթի մասին:
Իրենց անվանելով հայրենասերներ և հերքելով այն միտքը, թե երբեք չեն վերադառնա Հայաստան` գործարարները նշել են, որ մտահոգված են իրենց երեխաների ապագայով ավտորիտար այս երկրում: Նրանցից մեկը նշել է, որ ցանկանում է, որպեսզի իրենց ընտանիքը ապրի հիմա, այլ ոչ թե կրկնեն իր մոր ճակատագիրը, որը չկարողացավ իր որդիների համար ապահովել այն կյանքը, որը ցանկանում էր:
Փաստաթղթում մեջբերված են ամերիկյան դեսպանատան աշխատակցի խոսքերը, որ Հայաստանի հասարակության բարոյական անկումը սկսվել է դեռ 1991 թվից, երբ Հայաստանն անկախություն ձեռք բերեց, իսկ նախկին դիվանագետ Կարինե Աֆրիկյանն էլ նշել է, որ Մարտի 1-ից հետո Հայաստանի պատանի քաղաքացիները պետք է աճեն կոռումպացված և ավտորիտար հասարակության մեջ: Այդ պայմաններում կամ իրենց հոգիները փրկելու համար պետք է լքեն երկիրը, կամ էլ կորցնեն դրանք` չկարողանալով դիմակայել այս ռեժիմին:
Մի ուշագրավ նյութ նույնպես հայտնվել է փաստաթղթում: Ըստ դրա` ՀՀ ոստիկանապետը հանդիպել էր ֆինանսների փոխնախարար Դավիդ Ավետիսյանին, որը ասել է, թե Սերժ Սարգսյանն իրական բարեփոխումներ չի իրականացնում, իշխանությունից քշում է մասնագետներին` դրանց տեղը բերելով քրեական տարրերի։ Բարեփոխումների մասին հայտարարություններ անելով հանդերձ` կուլիսներում նա միանգամայն հակառակն է անում: Ավետիսյանը նաև հայտարարել էր, որ պատրաստվում է ամռանը հեռանալ պետական պաշտոնից և մեկնել Վաշինգտոն` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկում աշխատելու համար:
Նախագահական ընտրություններով պայմանավորված քաղաքական ճգնաժամի ընթացքում ընդդիմության առաջնորդները դիմել են ամերիկյան դեսպանատուն ապաստանի կամ տուրիստական մուտքի արտոնագրի խնդրանքով, որպեսզի ճգնաժամն անցկացնեն ԱՄՆ-ում: Դրանց թվում է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին, որը փաստաթուղթը գրելու ժամանակ արդեն գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում: Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների խնդրանքներին դեսպանատունը պատասխանել է, թե քանի որ դեսպանատան աշախատակիցները չեն կարող ստուգել գործի իսկությունը, ուստի չեն միջամտել մուտքի արտոնագիր տրամադրելու գործընթացին:
Փաստաթղթում նաև նշվում է, որ հոր հորդորով ընտրություններին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում երկրից հեռացել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի որդին, քանի որ հայրը վախենում էր նրա կյանքի անվտանգության համար:
Փաստաթղթի եզրակացության մասում նշվում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո երկիրը լքել է մոտ 1 միլիոն մարդ: Նորն այս իրողության մեջ այն է, որ Հայաստանը սկսել են լքել միջին դասի ներկայացուցիչները, որոնք մինչ այս պահը տարել են նորանկախ պետության զարգացման բոլոր դժվարությունները, սակայն, ի վերջո, հիասթափվել են իրենց սպասումների մեջ: Այս մարդկանց արտագաղթը մեծ ազդեցություն է ունենալու երկրի վրա. նրանք կմնային, եթե երկիրը զարգանար ճիշտ ուղղությամբ: Եվ այն, որ նրանք այս քաղաքական ճգնաժամից հետո ցանկանում են լքել երկիրը, նշանակում է, որ հասարակության մեջ եղած մտահոգությունները խոր արմատներ ունեն: Հիասթափված, սակայն ժամանակին երկրին հավատարիմ քաղքացիները կարծես թե կորցրել են հավատը, որ կառավարությունը հոգ է տանում իրենց բարեկեցության համար կամ երկիրը տանում է առաջընթացի:
1in.am
Ariadna (09.02.2011), davidus (09.02.2011), Jarre (10.02.2011), Kuk (09.02.2011), Mark Pauler (10.02.2011), Mephistopheles (09.02.2011), Norton (09.02.2011), Sagittarius (09.02.2011), Հայկօ (09.02.2011), Տրիբուն (10.02.2011)
Որպեսզի մարդկանց մոտ անորոշություն չստեղծվի և չկարծեն, որ սա նորմալ է և հատուկ է բոլոր զարգացող երկրներին, ներկայացնեմ հետևյալ տվյալները.Փաստաթղթում նաև պատմվում է 40-ամյա հաջողակ գործարարի մասին, որը քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին, սակայն շատ կարճ ժամանակ անց տեղյակ պահել, որ պատրաստվում է լքել երկիրը իր ընտանիքի, եղբայրների և նրանց երիտասարադ ընտանիքների հետ: Գործարարը բողոքել է, որ Հայաստանում ավելի դժվար է դառնում զբաղվել գործարարությամբ, քանի որ վարչարարությունը հասնում է անհավանական ծավալների: Ընդ որում, գործարաը պատմել է վերջին մի քանի ամիսներին իր հաջողակ գործարար ընկերների Կանադա և Չեխիա արտագաղթի մասին:
Uploaded with ImageShack.us
Բոլոր /կամ գրեթե բոլոր/ Հայաստանում ապրողներն էլ քաջատեղյակ են մեր հարկային համակարգի վիճակի մասին, բայց սա համեմատական տվյալներ են, այլ երկրների հետ համեմատած, որը Հայլուր ամենասիրելի զբաղմունքներից մեկն ա. իսկ հիմա նայեք Paying Taxes տողին, դրա առջև 159 թիվն է նշված, սա մեր տեղն է աշխարհում երբ գործը հասնում է հարկեր վճարելուն /որի մեջ նաև կաշառակերությունն է մտնում/, ահա և վերջին տարիների հարկային բարեփոխումների գնահատականը: Օտար ներդրողները առաջին հերթին կնայեն այս թվին, և ոչ թե Հայլուրի ասած տվյալներին:
Տվյալները՝ այստեղից
Այս հոդվածը տպագրվել է Ֆրանսիական աշխարհահռչակ «Le Mond» թերթի դեկտեմբերի 29-ի համարում։ Թարգմանությունը հայրս է կատարել այդ պատճառով էլ տեղադրում եմ։
Հայրս արդեն 70 անց է և թոշակի անցնելուց հետո անընդհատ այսպիսի անվճար թարգմանություններ է կատարում տարբեր թերթերի և խմբագրությունների համար։ Բայց ինչ որ շատ շեղվեցի չէ՞.... Կներեք
Աղբյուր՝ ԱԶԳՓԱՐԻԶԸ ԼՔՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ
Le Mond, ԱՐԱ ԹՈՐԱՆՅԱՆ, Փարիզում հրատարակվող «Nouvelles d, Armռnie» հանդեսի տնօրեն
Ցինիկ դիվանագիտության մասին
Ֆրանսիայում 2007 թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՈՒՄՊ (UMP) իշխանական կուսակցության կողմից նախագահի թեկնածու, երկրի այժմյան նախագահ Նիկոլա Սարկոզին, ապրիլի 24-ին ելույթ ունենալով Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների առջեւՙ խոստացավ, որ իր բոլոր ուժերը կներդնի, որ Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության մասին օրենքը, որն արդեն հաստատվել էր Ազգային ասամբլեայի կողմից, կվավերացնի նաեւ Սենատը: Բայց ավաղ, դեռեւս երկու ամիս էլ չէր անցել այդ ժամանակից, երբ նա ժխտեց իր տված խոստումը:
«Վիքիլիքսի» վերջին դիվանագիտական գաղտնի հեռագրերի հրապարակումից հետո իմանում ենք, որ Ելիսեյան պալատի դիվանագետ-խորհրդատու Ժան-Դավիդ Լեւիտը* 2007-ի մայիսի 29-ին լինելով Անկարայում, իր թուրք գործընկերներին վստահեցնում է. «Սարկոզին ամեն ինչ կանի, որ Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության օրենքը չվավերացվի Սենատի կողմից, այդ օրենքը կհանգչի Սենատում»:
Շատ լավ հասկանում ենք ամբարտավանության արժանացած այդ ժխտողականությունը, որը ծածանվում է ֆրանսիական վարագույրի վրա, եւ որը տարբեր ճանապարհներով ֆինանսավորում է Անկարայի կառավարությունը: Այսպիսով, արհամարհված լինելու այս դժբախտությունը սեպ է խրում ցեղասպանության ճանաչման քաղաքականության առջեւ: Այս չարիքը ձեւավորում է իր շարունակությունը տարբեր ուղիներով, որը ոչ միայն չի հերքվի հասարակական կարծիքի պատասխանատուների կողմից, այլեւ օգուտներ կբերի ֆրանսիական պետության ղեկավարի բարյացակամ չեզոքությանը:
Պանթուրքիզմի շահագրգռվածությունները
Ինչպիսի՞ արժեք կարող են ունենալ Նիկոլա Սարկոզիի արտասանած բառերը ֆրանսահայերի առջեւ եւ մանավանդ նրա պերճախոսությունը պատմության վերաբերյալ, եւ ինչպիսի՞ դասեր կարելի է քաղել այս բոլորից: Արժե՞ր արդյոք այս ձեւով ընծա մատուցել Անկարային, երբ երկրի ներսում, թուրք մտավորականության շրջանում վերջապես ուրվագծվում էր հայերից ներողություն խնդրելու ցանկության զգացմունքը:
Արեւմտյան պետությունների ծիծաղն է առաջանում, երբ թուրք իշխանություններըՙ ոգեւորված իրենց հաջողություններից, պահանջում են Իսրայելից վերացնել Գազայի շրջափակումը, երբ իրենք 16 տարուց ի վեր փակել են Հայաստանի սահմանը, պահանջում են, որ Իսրայելը ներողություն խնդրի Թուրքիայիցՙ հունիսին զոհված 9 թուրք ծովայինների համարՙ առանց նույնիսկ երբեւիցե սփոփանքի մի բառ արտասանած լինելու 1915-ի մեկուկես միլիոն հայերի կոտորածի համար, նույնիսկ մինչեւ օրս շարունակելով վիրավորանքներ թափել նրանց (զոհերի) հիշատակի վրա:
Բայց դժբախտությունը երբեք միայնակ չի գալիս, «Վիքիլիքսի» այս մյուս դիվանագիտական հեռագիրը Ֆրանսիայի հասարակությանը ներկայացվեց մեկ շաբաթ անց միեւնույն կայքով, եւ ըստ որի իմանում ենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության բարձր պաշտոնյա Ռոլան Կալարագն ԱՄՆ-ի պաշտպանության պետքարտուղար Ուիլյամ Բռնսի հետ հանդիպման ժամանակ բացատրում է վերջինիս, որ Ֆրանսիայի հայկական ուժեղ համայնքի գոյությունը խոչընդոտում է բոլոր այն ընդունելի առաջարկություններին, որ կարող են խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղումՙ անազատության մեջ գտնվող հայկական մի տարածաշրջան, որը ձգտում է անկախության, եւ որը շրջափակված է թշնամանքով լի ու պատերազմական գործողությունների ձգտող թուրք-ադրբեջանական զույգով:
Հարց է առաջանում, թե խաղաղություն հաստատելու համար այդ ինչպիսի՞ գեղեցիկ առաջարկություններ է արել Ֆրանսիայի ԱԳՆ-ն, որոնց այդպես խոչընդոտել են ֆրանսահայերը: Ավաղ, այս բոլորը գալիս են ցույց տալու, որ այն ավանդույթները, որոնք գոյություն ունեին անցյալումՙ դավաճանելու եւ լքելու հայերին դժվար պահերին հօգուտ պանթուրքիզմի, կարծես թե վերադառնում են ֆրանսիական պետություն: Մենք չենք ուզում հաշվել զոհերի քանակը, որ դարձել է այդպիսի վերաբերմունքի հետեւանքը: Բայց ինչպես չվրդովվել, երբ գործունեության այս ձեւը միշտ կիրառվում է այդքան շատ կուտակված աղետներից հետո:
* Ժան Դավիդ Լեւիտը հանրապետության նախագահի դիվանագիտության գծով խորհրդատուն է, իր անընդմեջ աշխատանքային գործունեության եւ այն մանրակրկիտ ուշադրության համար, որ նա դարձնում է ԱԳՆ-ի ներսում կատարվող բոլոր գործերին, ստացել է Դիպլոմատոր մականունը (Le Mond, 12.01.11, page 3):
Ակնհայտ լարվածություն էր տիրում ԱԳՆ-ի վերջին նախարար Բեռնար Կուշների եւ Լեւիտի միջեւ, վերջինս միաժամանակ համարվում էր ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանի թափուր մնացած պաշտոնի հավակնորդներից մեկը, բայց հունվարի 19-ին կառավարության ընդլայնված նիստի ժամանակ այդ պաշտոնում նշանակվեց Կանադայում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Դելատրը (Le Mond, 21.01.11, page 8):
Պատրաստեց Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Mark Pauler (10.02.2011), Norton (11.02.2011)
Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները հանգանակություն են հավաքել վարչապետի համար
11:49 • 11.02.11
Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները երեկ Գյումրիում հանրահավաք են անցկացրել, որի ժամանակ հանգանակություն են հավաքել կառավարության համար: Հանգանակությունը «Ժառանգություն» կուսակցությունն այսօր ուղարկելու է վարչապետին:
Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա խորհրդարանում բացեց հանգանակության կապոցը, ցույց տվեց լրագրողներին ևասաց, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները ևս կարող են մասնակցել հանգանակությանը:
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների սեփականատերերը դժգոհ են իրենց մեքենաների մաքսազերծմանը վերաբերող վերջին օրենդրական փոփոխությունից՝ այն համարելով «քաղաքացու գրպանը մտնելու փորձ»: Մեքենաների սեփականատերերը, Փոստանջյանի խոսքով, հանգանակությունը ուղարկելու են կառավարությանը, որպեսզի նա այլևս չմտնի քաղաքացիների գրպանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը պատմեց հիշյալ խնդրի առնչությամբ երեկ Նոյեմբերյանում և Գյումրիում կայացած բողոքի ակցիաների մասին: Սաֆարյանի խոսքով՝ իրենց հաջողվեց քաղաքացիներին օգնել իրացնել իրենց սահմանադրական իրավունքը՝ գոնե սեփական բողոքի ձայնը բարձրացնելու առումով: Պատգամավորի խոսքով՝ երեկ հատկապես պայթյունավտանգ է եղել իրավիճակը Գյումրիում, որտեղ փողոցները լիքն են եղել ոստիկաններով: Միայն նրանց հետ բանակցություններից հետո է հաջողվել գյումրեցի մոտ 200 ավտոմեքենաների սեփականատերերին անցկացնել իրենց բողոքի ակցիան՝ շարժվելով դեպի հայ-վրացական սահման՝ Բավրայի անցակետ:
Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց նաև, որ Բավրայում մաքսային շրջանային ծառայության պետին չորս կետից բաղկացած պահանջագիր է ներկայացվել:
«Դիմում ենք կառավարությանը, որ հրատապ և համաչափ պատասխան ներկայացնի առնվազն մի քանի մարզերի բնակիչների պահանջներին»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Ճեպազրույցի ավարտից հետո Զարուհի Փոստանջյանը դիմեց լրագրողներին՝ «չե՞ք մասնակցում հանգանակությանը», որից հետո մի քանի լրագրողներ նվիրատվություն կատարեցին:
Tert.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Բեսպրեդելն այլ կերպ չի լինում
«Փետրվարի 3-ին ինձ Իլյիչ անունով Ալեքսանյանի աշխատակիցը զանգել եւ կանչել է, պատճառաբանելով, որ ուզում են գումարի հարցով պայմանավորվել, սակայն երբ հասա իրենց նշած վայրը, ինձ տարան Սամվել Ալեքսանյանին պատկանող` Կոմիտասում գտնվող «Երեւան սիթի» խանութի նկուղ եւ մոտ 10 հոգով սկսեցին ինձ ծեծել, հարվածելով ձեռքերով, ոտքերով, փայտե մահակներով».- սա մի հատված է Հրազդան քաղաքի բնակիչ Շահեն Հայրապետյանի` հանցագործության մասին հաղորդումից, որը երեկ նա ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Միջադեպի առիթը գումարային պարտքի շուրջ ծագած վեճ է եւ արտացոլում է այն բեսպրեդելը, որը իրենց թույլ են տալիս Հայաստանի օլիգարխների բիզնեսները կառավարող` նրանց մերձավոր ազգակաները:
Հայրապետյանը մեր թղթակցի հետ զրույցում պատմել է, որ ինքը անցած տարի մոտ հինգ ամիս աշխատել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սուարեն» ընկերությունում` որպես առաքիչ: «Որոշ դեպքերում խանութներին ապրանք եմ տվել վաճառելուց հետո վճարելու պայմանով: Որոշ խանութների փակվելու հետեւանքով մոտ 3 մլն դրամի պարտք էր կուտակվել: Այդ գումարի կեսը հավաքել եւ վերադարձրել եմ Արտակ Ալեքսանյանին, որը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին է»,- մեր թղթակցին պատմել է Հայրապետյանը: Այդ պարտքի հետ կապված էլ իրեն փետրվարի 3-ին տարել են վերը նշված վայրը եւ դաժան ծեծի ենթարկել, այնուհետեւ տարել եւ փակել են ինչ-որ ավտոտնակում, որտեղից Հայրապետյանին հաջողվել է փախչել երեք օր անց` փետրվարի 6-ին, կիրակի օրը: Երիտասարդի հետ է եղել նաեւ նրա մայրը, Վերգինե Հայրապետյանը, որը խանութում ուշագնաց է եղել, երբ նկուղից ծեծված որդուն բարձրացրել են վերեւ: Շահեն Հայրապետյանի խոսքերով, իրեն ծեծելով ստիպել են երկու միլիոն դրամի պարտավորագիր գրել: «Ստիպեցին նաեւ գրել, որ իբր դա ես ինքնակամ եւ առանց բռնության եմ գրել եւ ստորագրել»,- ասել է Հայրապետյանը: Վերջինս ասել է, որ ծեծի հետեւանքով լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել, մասնավորապես, կոտրվել է կողոսկրերից մեկը:
Արտակ Ալեքսանյանը բռնագրավել է Հայրապետյանի «Օպել-օմեգա» մակնիշի ավտոմեքենան եւ ասել է, որ այն կվերադարձնի պահանջված գումարը վճարելուց հետո: «Դիմել եմ Հրազդանի ոստիկանություն եւ ԱԱԾ բաժին, սակայն կատարված հանցագործության մասին իմ հաղորդումները չեն ընդունել»,- ասել է Հայրապետյանը: Նա իրավապահներին է դիմել այն բանից հետո, երբ Ալեքսանյանի տղաներն իրեն գտնելու նպատակով երեկ առավոտյան հարձակվել են այն տան վրա, որտեղ բնակվում են իր մայրը եւ եղբոր ընտանիքը: Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանները, երբ իմացել են, թե Հայրապետյանները ումից են ցանկանում պաշտպանվել, հրաժարվել են որեւէ կերպ տեղի ունեցածն արձանագրել:
ՀԺ
Էրեբունի վարչական շրջանում հարձակվել են ՀԱԿ երիտասարդների վրա
Էրեբունի վարչական շրջանում՝ Էրեբունի հիվանդանոցի շրջակայքում, այսօր հարձակում է տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների վրա։
Երիտասարդները հիվանդանոցի մոտ վաղը կայանալիք ՀԱԿ հանրահավաքի մասին թռուցիկներ և թերթոններ են բաժանել, երբ նրանց վրա են հարձակվել քաղաքացիական հագուստով մի քանի երիտասարդներ ու խլել այդ թռուցիկներն ու թերթոնները։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց հարձակման ենթարկվածներից Սահակ Մուրադյանը։
«Ես ընկերոջս՝ Արամայիս Ավետիսյանի հետ Էրեբունի հիվանդանոցի դռների մոտ քիչ առաջ ՀԱԿ թերթոններն ու հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ էինք բաժանում, մեզ մոտեցան քաղաքացիական հագուստով՝ ոչ ոստիկանական համազգեստով երիտասարդներ, ուզեցին խլել թերթերը»,– պատմեց երիտասարդը։ Նրա խոսքով՝ իրենց վրա հարձակված երիտասարդները ընկերոջ տաբատի գրպանից գողացել են թռուցիկները, իր ձեռքից էլ խլել են թերթոնները։
«Գոռացին՝ «արա, գնացեք ստեղից», կողքն էլ ոստիկան կար, ոչ մի բան չարեց։ Հետո էդ քաշքշոցը շարունակվեց։ Մի քիչ հետո եկան քաղաքացիական հագուստով մի քսան հոգի։ Նստեցինք տաքսի, էդ 20–25 հոգով շրջապատել էին տաքսին, որ չշարժվի, բայց մի կերպ մեքենան շարժվեց ու եկանք շտաբ»,– ասաց Սահակ Մուրադյանը։
Նույն ժամին նույն համայնքում հարձակման են ենթարկվել ՀԱԿ երկու այլ ակտիվիստներ ևս, որոնք նույնպես թռուցիկներ են բաժանել։
««Էրեբունի» հիվանդանոցից մի 300 մետր ներքև թերթեր ու թռուցիկներ էինք բաժանում։ Մեզ մոտեցան երկու քաղաքացիներ ու սկսեցին գոռալ՝ փախեք ստեղից։ Թերթերը թողեցի ընկերոջս մոտ, գնացի ընկերներիս մոտ, որոնք հիվանդանոցի մոտ էին»,– պատմեց ակտիվիստ Գուրգեն Ասատրյանը։ Նրա խոսքով՝ ճանապարհին իրեն է հանդիպել մի ոստիկան՝ ենթասպա, որը հետաքրքրվել է, թե արդյո՞ք իրենք են բաժանում թռուցիկները, ապա փորձել է կարգի հրավիրել երիտասարդներին։ Նրանք էլ, իրենց հերթին, նշել են, որ ոչ մի վատ բան չեն անում, այլ իրենց սահմանադրական իրավունքն են իրականացնում։
«Մեկ էլ մի հատ «Բրաբուս» եկավ, մեջից մարդիկ իջան ու սկսեցին ինձ հետ վիճել»,– ասաց նա՝ ավելացնելով, որ այդ ամենից հետո իրենք ընկերների հետ վերադարձել են Կոնգրեսի շտաբ։
ՀԱԿ երիտասարդները, չնայած անիմաստ են համարում ոստիկանությանը դիմելը, բայց, այնուամենայնիվ, պատրաստվում են դեպքի առթիվ հաղորդում ներկայացնել ոստիկանություն։
tert.am
Ալամ աշխարհում կոալիցիաները ձևավորվում են ընտրություններից հետո, առավելագույն կամ որոշակի ձայներ հավաքած կուսակցություններից, մեզ մոտ սկզբից միանում են նոր ձայներ հավաքում, ընդ որում պայմանավորվում, որ մեկը մյուսի ձայնին վայիս չի լինելուՀայաստանի իշխող կուսակցությունները ստորագրել են նոր կոալիցիոն հուշագիրը` համագործակցության վերաբերյալ
Հայաստանի կառավարող կուսակցությունները` Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները երկրի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում ստորագրել են նոր կոալիցիոն հուշագիրը` համագործակցության վերաբերյալ, որը ենթադրում է համախմբված մասնակցություն 2012թ. խորհրդարանական ընտրություններում, նաեւ մեկ միասնական թեկնածուի սատարանում նախագահի ընտրություններում` ի դեմս գործող նախագահի: Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դրել են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հուշագրում, մասնավորապես, ասված է. «Նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին:
Կոալիցիոն գործընկերները համոզված են, որ փոփոխությունների իրականացման հետևողականությունն առավել կմեծացնի կոալիցիայի քաղաքական դերակատարությունն ու նրա հանդեպ հասարակության վստահությունը` հանգեցնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ Ազգային ժողովում կոալիցիայի ներկայացվածության աճին:
Ավելին, քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում»:
Հենա միացեք դառեք ՀՀԿ էլի...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Անհայտ անձինք առեւանգել են ՀԱԿ ակտիվիստներին
ՀԱԿ-ի գրասենյակից հայտնում են, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում քաղաքացիական հագուստով անհայտ անձինք հարձակումներ են գործել փետրվար 18-ին ՀԱԿ կազմակերպած հանարավաքն իրազեկող երիտասարդների վրա: Առաջին հարձակումը տեղի է ունեցել Էրեբունի համայնքում, որտեղ թվով 20-25 քաղաքացիական հագուստով երիտասարդներ (ժամանած են եղել 47 TP 777 եւ 47 UT 777 պետհամարանիշի ավտոմեքենաներով) հարձակվել են Սահակ Մուրադյանի և Արամայիս Ավետիսյանի վրա, եւ նրանց ձեռքից խլել են իրազեկման թռուցիկները:
Հաջորդ միջադեպը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայի Շահումյանի անվան դպրոցի մոտ, որտեղ հարձակվել են թռուցիկ բաժանող ՀԱԿ ակտիվիստներ Նարեկի, Կարենի և Ավետիք Աբգարյանի վրա: 44 ?? 441 պետհամարանիշերով «Ֆոլցվագեն» մակնիշի ավտոմեքենայով ժամանած, քաղաքացիական հագուստով անձինք փորձել են առեւանգել նրանց, սակայն չեն կարողացել, քանի որ երիտասարդները հասցրել են հեռախոսով տեղեկացնել Սարյանի արձանի մոտ ամեն օր հավաքվող ՀԱԿ անդամներին: Վերջիններիս դեպքի վայր հասնելուն պես հարձակվողները դիմել են փախուստի:
Այնուհետև երիտասարդները շարունակել են իրենց երթը դեպի ՀՀՇ գրասենյակ, եւ հենց գրասենյակի դիմաց նույն «Ֆոլցվագենով» եւ ՆԻՎԱ մակնիշի ավտոմեքենայով ժամանած մարդիկ հարձակվել են նրանց վրա եւ առեւանգել Կարենին ու Նարեկին, իսկ Ավետիք Աբգարյանը վազել է դեպի ՀՀՇ շենք: Քաղաքացիական հագուստով անձինք շարունակել են նրա հետապնդումը, մտել են ՀՀՇ գրասենյակ եւ փորձել առեւանգել նաեւ Ավետիքին, սակայն շենքում գտնվող մարդիկ կարողացել են կանխել առեւանգումը, ինչից հետո հարձակվողները հեռացել են:
Ավելի ուշ առեւանգված երիտասարդները զանգահարել են ՀԱԿ եւ հայտնել, որ իրենք գտնվում են Կենտրոնի ոստիկանությունում. այստեղից նրանց տարել են նարկոդիսպանսեր:
http://www.hraparak.am/2011/02/17/an...aktivistnerin/
Աղբյուր՝ Ա1+ՀԱԿ-ի երկու երիտասարդներ Նարեկ Սամսոնյանն ու Կարեն Թովմասյանն այսօր բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին: Նրանք ՀԱԿ-ի մյուս երիտասարդների հետ վաղը Մատենադարանի մոտ նախատեսված ՀԱԿ-ի հանրահավաքն իրազեկող թռուցիկներ են բաժանել քաղաքում:
«Երիտասարդներին ոստիկանները բերման են ենթարկել ՀՀՇ-ի գրասենյակից` առանց որեւէ բացատրության: Ականատեսներն ասում են, որ ոստիկանները ոգելից խմիչք են օգտագործած եղել»,- «Ա1+»-ին ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Բերման ենթարկելու պահին` պարոն Մանուկյանը գրասենյակում չի եղել: Այս պահին ՀԱԿ-ի անդամների մի մասը ՀՀՇ գրասենյակում են, իսկ մյուսները Կենտրոնի ոստիկանության շենքի մոտ: Երիտասարդների բերման ենթարկելու մասին որեւէ պաշտոնական բացատրություն առայժմ չկա:
Նարեկ Սամսոնյանը և Կարեն Թովմասյանը այսօր երեկոյան ոստիկանության Կենտրոնական բաժնից ազատ արձակվեցին ` առանց մեկնաբանության : Մինչ այդ ՀԱԿ երիտասարդները Էրեբունուց ավտոերթով շարժվել էին դեպի Ոստիկանության կենտրոնական բաժին ` պահանջելով ազատ արձակել բերման ենթարկվածներին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կոնգրեսը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն
http://lragir.am/armsrc/country-lrahos44301.html
Chuk (18.02.2011), einnA (18.02.2011), Mephistopheles (18.02.2011), Tig (18.02.2011)
Շիրակի Մարզի Վրացական Համարանիշերով Ավտոմեքենաների Վարորդների Հայտարարությունը
18 փետրվարի, 2011 թիվ, Գյումրի
Մենք` Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներս, 2011 թվի փետրվարի 5-ից ուժի մեջ մտած ավտոմեքենաների ժամանակավոր ներկրման ռեժիմի սահմանափակման, եւ այդպիսով վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների` Հայաստանում ազատ տեղաշարժման սահմանափակման դեմ բողոքով եւ առաջարկներով դիմել էինք ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, Շիրակի մարզից թվով 9 պատգամավորներին, Գյումրու քաղաքապետին, ավագանու բոլոր անդամներին, Ոստիկանության մարզային վարչության պետին եւ Շիրակի մարզպետին:
Անցած 10 օրերի ընթացքում ստացել ենք հետեւյալ արձագանքները.
ՀՀ նախագահի աշխատակազմից ստացվել է պատասխան, թե դիմումը ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ, «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավորներ Զ.Փոստանջյանը, Ս.Սաֆարյանը, Լ.Ալավերդյանը, Ա.Բախշյանը եւ կուսակցության փոխնախագահ Ռ.Հակոբյանը մի քանի անգամ այցելել են Գյումրի, հանդիպել մեզ հետ եւ քննարկել լուծման հնարավոր ուղիները, ակտիվորեն մասնակցել են մեր կազմակերպած մի քանի բողոքի երթերին եւ միջոցառումներին, Ժողովրդական կուսակցության նախագահ Տ.Կարապետյանը այցելել է Գյումրի եւ մասնակցել մեր բողոքի ավտոերթին դեպի Բավրա, ՀՀ ԱԺ պատգամավոր Մ.Գրիգորյանը հրավիրել է մեզ իր գրասենյակ եւ քննարկել խնդրի լուծման հնարավոր տարբերակները: Մեր նախաձեռնությամբ հանդիպել ենք ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, Գյումրու քաղաքապետին եւ նրանց ներկայացրել խնդիրն ու մեր անելանելի վիճակը:
Շիրակի մարզից մյուս 8 պատգամավորները (Ս.Ավետիսյան, Ս.Բալասանյան, Ռ.Զաքարյան, Ա.Ղուկասյան, Ա.Աղաջանյան, Մ.Վարագյան, Ա.Աղաբաբյան, Հ.Մարգարյան), ՀՀ վարչապետը, Գյումրու ավագանու անդամները, Շիրակի մարզպետը եւ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը մինչ օրս մեզ պաշտոնապես չեն պատասխանել:
Մենք այս անտարբերությունը գնահատում ենք որպես արհամարհանք սեփական քաղաքացիների նկատմամբ:
Մեր հարցերին անդրադառնալու փոխարեն, անցած օրերին մեր ձեռնարկած խաղաղ եւ օրինական բողոքի միջոցառումները (հավաքներ եւ ավտոերթեր) Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Գյումրու քաղաքային եւ Ախուրյանի տարածքային բաժինների, ինչպես նաեւ ՃՈ ոստիկանները, գրեթե ամբողջ կազմով բազմակի եւ հանդուգն կերպով խոչընդոտել են: Մասնավորաբար, փետրվարի 8-ին Կայարանամերձ հրապարակից առեւանգել են մեր երեք ավտոմեքենաները եւ տարել տուգանային հրապարակ, փետրվարի 8-ին, 10-ին, 14-ին եւ 16-ին փակել են քաղաքի Մուսայելյան, Գորկու, Սպանդարյան փողոցներից եւ Հաղթանակի պողոտայի բոլոր խաչմերուկներից մուտքը դեպի այդ փողոցներով շրջափակված 14 թաղամասեր: Մի քանի տասնյակ վարորդների անօրինակ կերպով հրավիրել կամ տարել են ոստիկանական պետերի մոտ` այս բողոքի ակցիաներին չմասնակցելու մասին քարոզներ ու սպառնալիքներ լսելու, մի շարք այլ դեպքերում այդ քարոզները կարդացել են մեզնից շատերի բնակարաններում, փետրվարի 15-ին չորս ժամով մեր եւ այլ` մեզ հետ կապ չունեցող վարորդների եւ ավտոմեքենաների առաջ փակել են Գյումրի-Վանաձոր ավտոմայրուղին Ջաջուռ գյուղի մոտ, 40 րոպեով փակել են Երեւան Վանաձոր ավտոմայրուղին Վանաձոր քաղաքի մուտքի մոտ, փետրվարի 16-ի հինգ ժամով փակել են Վանաձոր-Գյումրի ավտոմայրուղին Ջաջուռ գյուղի մոտ, Փետրվարի 17-ին ժամը 07:45-ից մինչեւ 18:02-ը փակել են Գյումրու Սայաթ-Նովա փողոցը իր բոլոր մատույցներով եւ նրբանցքներով: Այդ բոլոր արգելափակումների հետեւանքը եղել է երթեւեկության կաթվածահարումը, ինչից տուժել ենք ոչ միայն մենք, այլեւ մեր բողոքի հետ կապ չունեցող տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Այս օրինազանցությունները ոստիկանությունը կատարել է իրենց հիմնական պարտականություններից կտրելով ոստիկանության մեզ հայտնի ավելի քան 300 ոստիկանների (Շիրակի եւ Լոռու մարզերից), եւ, ներգրավելով ավելի քան 60 պետական, ծառայողական ավտոմեքենա:
Ազատ տեղաշարժման եւ ազատ արտահայտման, ՀՀ Սահմանադրությամբ մեր ունեցած հիմնարար իրավունքների այս ոտնահարումները մենք գնահատում ենք որպես այլանդակ ապօրինություն, որ տեղի է ունեցել սրանցից ավելի վեր եղող առայժմ մեզ անհայտ պաշտոնյաների թողտվությամբ եւ հրամաններով: Բոլոր այս ապօրինությունների ժամանակ, մեր, լրագրողների, պատգամավորների եւ հասարակական գործիչների հարցումներին ոստիկաններից որեւէ մեկը հոդաբաշխ բացատրություն չի կարողացել տալ, ասվել է` «no comment», կամ «հրաման է` կատարում ենք», կամ «այդպես է պետք»:
Մենք դատապարտում ենք Շիրակի եւ Լոռու ոստիկանների այս սերիական հանցագործությունները եւ դրանք կատարման հրամանները տվողներին, եւ տեղեկացնում հանրությանը, որ մեր իրավունքները պաշտպանելու հարցում մենք վճռական ենք, չենք նահանջելու եւ դիմադրելու ենք այնքան, մինչեւ ամենավերջին պաշտոնյան հասկանա, որ մենք ենք մեր իրավունքների տերը եւ ոչ թե իրենք: Հավատում ենք, որ երբ էլ լինի` այս հանցագործությունները կատարած պաշտոնյաները պատասխանատվություն են կրելու:
Մենք դատապարտոմ ենք նաեւ ՀՀ իշխանությունների` մաքսազերծման պահանջների անակնկալ եւ դիտավորյալ խստացման դեմ մեր բողոքների նկատմամբ անտարբերությունը, եւս մեկ անգամ կոչելով ողջամտության սեփական քաղաքացիների կյանքի եւ ապագայի նկատմամբ. հասկացեք վերջապես, մենք չունենք այդ առասպելական գումարները (համարյա մեր ավտոմեքենաների գնի չափ) որ վճարենք պետական բյուջե ու մաքսազերծենք այս մեքենաները, մենք քաղաքական ակտիվիստներ չենք, եւ դուք ձեր անհեռատես մաքսային քաղաքականությամբ, անտարբերությամբ ու հալածանքներով է, որ ստիպում եք մեզ փողոց դուրս գալ ու պայքարել տարրական կենսական ապահովության համար:
Մենք ՀՀ իշխանություններից պահանջում եւ ակնկալում ենք այս հարցի լուծման շուտափույթ արձագանք եւ կոնկրետ միջոցառումներ: Պատրաստ ենք փողոցից ներս գալ եւ մասնակցել բանակցությունների` ցանկացած ձեւաչափով:
Մենք` ՀՀ Մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի ՀՀ ԱԺ կատարած, խնդրո առարկա փոփոխությունների բերումով չենք կարող սպասել մեր խնդիրների լուծման ուղղությամբ պատշաճ արձագանքի, ավելի քան մինչեւ փետրվարի 28-ը:
Մեր պարտքն է տեղեկացնել, որ պատշաճ արձագանք չունենալը մեզ համար նշանակում է այլընտրանքի բացակայություն: Այդ դեպքում դիմելու ենք ծայրահեղ միջոցների, այդ թվում` մեր մեքենաների ազատ անցուդարձը Հայաստան ապահովելու համար դիմելու ենք Վրաստանի իշխանություններին, խնդրելու ենք մեզ Վրաստանի քաղաքացիություն շնորհել եւ այլն:
Շիրակի մարզում գտնվող վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդ ՀՀ քաղաքացիներ
lragir.am
davidus (18.02.2011), Mephistopheles (18.02.2011), murmushka (18.02.2011), Tig (18.02.2011), Ձայնալար (18.02.2011)
Gayl (18.02.2011), Mephistopheles (18.02.2011), tikopx (18.02.2011)
Հրանտ Բագրատյանը կոչ է անում հեղափոխական պայքարի դուրս գալ18:14 • 18.02.11
«Երեք տարի առաջ էս մարդիկ եկան իշխանության, երեք տարի առաջ խոսք էին, տվել, որ Հայաստանի ՀՆԱ–ն 2 անգամ կաճի»,– այսօր ՀԱԿ հանրահավաքում այսպես սկսեց իր ելույթը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ անցել է երեք տարի, սակայն Հայաստանի ՀՆԱ–ն նվազել է 7 տոկոսով։
Բագրստյանը նշեց, որ եթե երեք տարի առաջ աշխարհի 193 երկրների թվում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ի ցուցանիշով Հայաստանն զբաղեցնում էր 114–րդ տեղը, ապա նախորդ տարի զբաղեցրել է 139–րդ տեղը, իսկ այս տարի 141–րդ տեղը կզբաղեցնի։
Ըստ բանախոսի՝ այսօրվա իշխանությունները մտածում են ոչ թե երկրի համար մի լավ բան անելուն մասին, այլ՝ ինչպես անեն, որ երկիրն ավելի չվատանա։ Նա նշեց, որ վերջին երեք տարիներին Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է 2.5 անգամ, իսկ արտաքին պարտքը սպասարկելու գումարները հաջորդ տարի արդեն կգերազանցեն բանակին հատկացվող գումարները. «Առ քեզ Ղարաբաղ»,- ասաց նա։
Բագրատյանի խոսքով՝ երեք տարում Հայաստանի գյուղատնտեսության արտադրանքը նվազել է 15 տոկոսով, չմշակվող վարելահողերը կրկնապատկվել են։ Նախորդ տարի տարածաշրջանի երկրների համեմատ Հայաստանում միջին աշխատավարձն ամենացածր է եղել։
Երեք տարում, ըստ Բագրատյանի, երկիրը լքել է 118 100 մարդ, այսինքն՝ բնակչության 3.5 տոկոսը։
«Էս ա էդ մարդու երեք տարվա աշխատանքը։ Սենց ա աշխատում էդ մարդը»,– նշեց Հրանտ Բագրատյանը՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանին։
Երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Հրանտ Բագրատյանը կոչ է անում հեղափոխական պայքարի դուրս գալ։
«Հենց Ղարաբաղի համար պետք է լինի այդ պայքարը»,– ասաց Հրանտ Բագևատյանը՝ հայ ժողովրդին կոչ անելով «եգիպտանալ, ղրղզանալ, թունիսանալ»։
Մատենադարանի հարթակում սկսվեց Հայ ազգային կոնգրեսի այս տարվա առաջին հանրահավաքը։ ՀԱԿ առաջնորդները առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արդեն մատենադարանի հարթակում են։ Հավաքված հանրությունը ողջունում է նրանց՝ վանկարկելով «Լևոն, Լևոն»։
Այսօրվա հանրահավաքը մարդաշատ է։ Հավաքված բազմությունը ձգվում է Մատենադարանի հարթակից մինչև Կորյուն փողոցի խաչմերուկ։
Gayl (18.02.2011), Mephistopheles (18.02.2011), Ձայնալար (18.02.2011), Տրիբուն (20.02.2011)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ