

Tig (16.12.2010)

Ես չեմ ջոկում, էսքանը որոշում են, թե մի Հայ ժողովուրդ ինչ նայի ու ինչ չնայի՞......…Հիշեցնենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգայի հանձնաժողովի կազմում են Գրիգոր Ամալյանը, Ժիրայր Դադասյանը, Սիմավոն Անդրեասյանը, Արմեն Մկրտչյանը, Արա Թադևոսյանը, Արամ Մելքոնյանը, Հայկ Քոթանյանը և Կորյուն Առաքելյանը։…![]()
Si vis pacem, para bellum


Վիշապ (16.12.2010)



Si vis pacem, para bellum
Տրիբուն (16.12.2010)

Վիշ ջան, արի կլինի մի սադրի ու դու ու Տրիբունը ընդունեք սա որպես զգուշացում: Եվս մեկ հայհոյանքով (կամ «կոդավորված» հայհոյանքով), ոչ նորմատիվային բառապաշարով գրառում ու նախազգուշական մեկ շաբաթով արգելափակվում եք: Արգելափակումից դուրս գալուց հետո կրկնելու դեպքում՝ ավելի երկար ժամկետով: Նաև պահանջում եմ այս թեմայում գրառմանս չարձագանքել, բողոք ունենալու դեպքում համեցեք «Բողոքի գիրք» թեմա, սա ադմինիստրատիվ զգուշացում է, քննարկման հետ կապ չունի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ձայնալար (16.12.2010)

ԵրկիրՀենց նոր տեղեկացանաք, որ կառավարության կազմում լուրջ փոփոխություններ են կատարվել:
Այդ փոփոխությունների մասին մանրամասներ դեռ հայտնի չեն, բայց, ըստ լուրերի, փոփություններ են կատարվել ՀՀ գյուղատնտեսության, էկոնոմիկայի , Ֆինանսների նախարարություններում: Մեր տեղեկություններով, այս գերատեսչությունների ղեկավարները արդեն տեղյակ են իրենց պաշտոնանկության մասին: Հրամանագրերը պատրաստ են եւ շուտով կհրապարակվեն
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ariadna (16.12.2010), Gayl (16.12.2010), Moonwalker (16.12.2010), Sagittarius (16.12.2010), Tig (16.12.2010)
Ներսեսը գնաց
18:10 Քաղաքական | Հինգշաբթի 16.12.2010
Հենց նոր հայտնի դարձավ, որ քիչ առաջ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ներսես Երիցյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատելու մասին: Այսպիսով, հաստատվեցին առավոտյան մեր հաղորդած տեղեկությունները` ըստ որոնց, կառավարությունում սպասվում են հերթական պաշտոնանկությունները, այդ թվում` էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի և բնապահպանության նախարար Գերասիմ Ալավերդյանի: Ավելի ուշ տեղեկացրել էինք նաև, որ Երիցյանի պաշտոնում նշանակվելու է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, որին էլ փոխարինելու է ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ Ներսես Երիցյանը ՀՀԿ-ական է, համարվում է բացառապես Տիգրան Սարգսյանի «մարդը», նաև` արհեստավարժ անձնավորություն կառավարությունում:
http://www.1in.am/arm/armenia_politics_4599.html
Ինչ լավն ենք մենքՆոր տարվանից ՏՏ ոլորտի ձեռնարկությունները Վրաստանում կազատվեն հարկերից
16 դեկտեմբերի 2010 - 16:41 AMT 12:41 GMT
PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 15-ին ընդունել է «Տեղեկատվական-տեխնոլոգիական գոտիների մասին» օրենքը, որի համաձայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունները կազատվեն հարկերից: Ինչպես հաղորդում է Business Грузия-ն, այդ ընկերությունները կազատվեն արտահանման հարկերից և եկամտահարկից արտերկրում ծավալած գործունեությունից: «Տեղեկատվական-տեխնոլոգիական գոտիների մասին» օրենքն ուժի մեջ կմտնի 2011թ. հունվարի 1-ին: Ըստ օրենքի, յուրաքանչյուր ընկերություն պետք է հայտ ներկայացնի «վիրտուալ գոտու անձ» կարգավիճակ ստանալու համար: Կարգավիճակի տրամադրման կանոններն ու պայմանները կորոշի Վրաստանի կառավարությունը:
Մինչդեռ, բազմիս ասվել է Հայաստանի ՏՏ ոլորտում արտոնությունների անհրաժեշտության մասին, որտեղ տեխնոլոգիաների ոլորտը շուրջ 10 տարի է, ինչ հռչակված է գերակա ճյուղ: Ըստ ՏՏ ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, արտոնությունների բացակայությունը կհանգեցնի կադրերի արտահոսքին այն երկրներ, որտեղ ստեղծված են ավելի լավ պայմաններ:: Բա չէ, հիմար վրացիները: Ասում են ՏՏ-ն գերակա ճյուղ ա, էդ հասկացանք: Բա հարկերից ազատելը որն ա: Ասինք գերակա ճյուղ, չասինք նստեն վզներիս, մեր մի կտոր ջիպից էլ կտրեն էդ դրանք: Այ ՔԵԶԻ ԲԱՆ:
Лучше Гор могут быть только Горы.

Արա դե լաաաաաաավն են, էլի
Էս «գեթ հիմա պիտի հասկանան»-ը սպանում աԴրսեւորվեց ստրուկի հոգեբանությունը»
17:59 | Դեկտեմբեր 16, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել.
«Հեռուստահաճախականությունների մրցույթում, ինչպես եւ սպասվում էր, Ա1+ հեռուստաընկերությունը կրկին եթեր հեռարձակվելու իրավունք չստացավ։ ՀՌԱՀ-ի անդամները, հերթական անգամ դրսեւորելով ստրուկի՝ իրենց պարտադրված հոգեբանությունը, անմռունչ կատարեցին նախագահականից իջեցված քաղաքական պատվերը։ Դրանով անկատար մնաց նաեւ Ա1+-ին եթեր վերադարձնելու մասին Եվրոպական դատարանի որոշման իրագործումը։
Հասկանալի է վարչախմբի անասնական վախը հեռուստատեսային լայն լսարանով ազատ խոսքի տարածման հանդեպ։ 2002 թվականին ապօրինաբար փակելով միակ ազատ այս հեռուստատեսությունը, վարչախումբն ավելի շատ իր քամահրանքն ու ցինիզմն էր դրսեւորում սեփական ժողովրդի նկատմամբ։ Այժմ արդեն, երբ ազատ հեռուստատեսությամբ, ի թիվս այլոց, կարող է շատերին հասանելի դառնալ նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի խոսքը, միակ դրդապատճառը սարսափն է նույն այդ ժողովրդից։ Եւ հենց այդ սարսափի աստիճանով էլ կարելի է պատկերացում կազմել, թե որքան խախուտ են ապօրինի այս իշխանության հիմքերը։
Միջազգային ժողովրդավարական հանրությունը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն, Եւրոպական միությունը, ԱՄՆ-ը գեթ հիմա պե՞տք է հասկանան, որ նման հարցերում ու նման ռեժիմների հետ ներողամտության, համոզման, սիրաշահելու, հոդորների իրենց քաղաքականությունը սնանկ է եւ որեւէ արդյունքի չի հանգեցնում։ Ազդում է միայն կոշտ ու վճռական դիրքորոշումը, ճշմարտությունը բացեիբաց ասելու սկզբունքը»։Ինչ դուռակ միջազգային հանրությունը ա, մինչև դեմ չեմ տալիս, բան չի հասկանում: Բա էն Եվրամիությունը
![]()
Կոնգրեսն այսօր 4 ակցիա անցկացրեց
Երեւանում ակցիայի մասնակիցները հավաքվել էին Գլխավոր դատախազության շենքի դիմաց եւ պահանջում էին «ազատել քաղբանտարկյալներին»:
ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե վերջին շրջանում ընդդիմադիր գործիչների ազատ արձակումը եւ Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման խնդրանքով Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների հայտնի բաց նամակը վկայում են, որ առաջիկայում ազատ կարձակվեն բոլոր ընդդիմադիր գործիչները:
Իր հերթին, ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե «ՀԱԿ-ը պայքարելու է միչեւ բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը»:
«Կարծես թե այս իշխանությունների համառության սահմանը արդեն երեւում է, եւ նրանք չեն կարողանում քաղբանտարկյալներին շարունակել պահել անազատության մեջ: Ես հույս ունեմ, որ առաջիկայում մեր բոլոր ընկերները ազատության մեջ կլինեն», - ասաց Կարապետյանը:
Մասիսում բողոքի ակցիան սկսվեց երթով` Հայ ազգային կոնգրեսի տեղի գրասենյակից մինչեւ քաղաքային հրապարակ: Հավաքվածների առջեւ ելույթ ունենալով՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ասաց, թե «իշխանությունները մարզերում ստեղծել են ահաբեկման մթնոլորտ, մարդկանց հացից կտրելու մթնոլորտ, եթե նրանք քաղաքական հայացքներ ունեն»:
«Այդ մթնոլորտում, եթե այսքան մարդ հավաքվում է, նշանակում է, որ մեր պայքարը Մասիսում ամուր հենքի վրա է: Եթե մի քիչ ձեր շուրջը նայեք, կտեսնեք, որ ահագին մարդիկ կան կանգնած, որոնց աչքերում կարդում ես համակրանքը, հետաքրքրությունը, բայց, տեսնելով ոստիկաններին, վախենում են մոտենալ», - ասաց Զուրաբյանը:
Մարտունիում ելույթ ունեցողներից էր նաեւ ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը, ով հայտարարեց, թե իշխանություններին երկար կյանք չի մնացել:
«Այս իշխանությունը կամաց-կամաց չի քանդվելու: Ինչպես բոլոր բռնատիրությունները, քանդվելու է միանգամից ու փլուզվելու է ժամերի ընթացքում, եւ այդ պահը հեռու չէ», - ասաց Շահնազարյանը:
Ուշագրավ է, որ Մարտունիի քաղաքային հրապարակում, ուր ընթանում էր բողոքի ակցիան, բացակայում էին համազգեստով ոստիկանները, չնայած տեղացիները ասացին, որ վերջիններս հեռվից քաղաքացիական համազգեստով դիտում են բողոքի ակցիան:
Ապարանում բողոքի ակցիան սկսվեց քաղաքային հրապարակից երթով դեպի Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիր, ուր նախ հարգանքի տուրք մատուցվեց զոհվածների հիշատակին:
Հանրապետության գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն ապարանցիների առջեւ հայտարարեց, թե իրենք պատրաստվում են արտահերթ նախագահական ընտրությունների:
«Իշխանությունները սկսել են իրենք իրենց ոչնչացնել: Այսօր կտրում են այն աթոռի ոտքերը, որի վրա նստած են: Ես կարծում եմ՝ Բեգլարյանի, Դանիելյան Գեւորգի ու նաեւ երեկ հանված նախարարների օրինակները մեր մեծահարուստներին, պաշտոնյաներին, նաեւ ձեր հայրենակից Աղվան Հովսեփյանին դաս պիտի լինեն, որ վաղը իրենց հետ նույն կերպ են վարվելու», - զգուշացրեց Ջհանգիրյանը: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոն:
lragir.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ