User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 138 հատից

Թեմա: Ամելի Նոթոմբ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բլոգիս գրառումն էստեղ էլ եմ դնում: Ինձ խփել չկա:


    Գիրքը սկսեցի կարդալ Լիլի խորհրդով: Պատկերացրեք, շատ ճիշտ արեցի, որովհետև վերջին ժամանակներս կարդացածս լավագույն գործերից էր:

    Ընթացքում տարբեր կարծիքներ էի կարդում ու որոշակի մտավախությամբ էջից էջ անցնում՝ մտածելով, որ ամեն դեպքում բացասական կարծիքներ հայնտնողները կարող են և չսխալվել: Հետո հասկացա, որ նման տրամադրվածության պատճառն ընդամենը մեկն էր. նրանք տղամարդիկ էին:

    Ստեղծագործությունը սկսվում է նրանով, որ մի հայտնի գրող մահամերձ է, ու տարբեր լրագրողներ վազում են նրանից հարցազրույց վերցնելու: Գրողը մեկը մյուսի հետևից բոլորին բառիս բուն իմաստով «պասլատ» է անում: Երկխոսությունները սուր են, դիպուկ: Գրեթե յուրաքանչյուր նախադասությունից հետո կանգնում էի, մի հատ մտածում, ծիծաղում, ոգևորվում, հետո նոր անցնում առաջ:

    Հետո գալիս է վերջին լրագրողը, որը կին է, որը, ի տարբերություն նախորդների, գրողի բոլոր գործերը կարդացել է, ոչ թե կիսաքծնողական վերաբերմունք է ցուցաբերում, այլ խիստ է կտրուկ: Այդպիսով կարողանում է ստիպել, որ գրողն իրեն ամեն ինչ պատմի: Մի խոսքով, կարողանում է դուրս կորզել իրեն անհրաժեշտ տեղեկությունները:

    «Մարդասպանի հիգիենան» քննադատողները նշում են, որ կանացի սենտիմենտալություն է, որ կանխատեսելի է, որ հեղինակը ֆեմինիզմի գիրկն է ընկել, որ հանկարծ մի կնոջ մոտ բացվել է և այլն: Այստեղ ես հասկանում եմ, որ եթե Նինայի փոխարեն լիներ տղամարդ լրագրող, գուցե նրանց դուր գար գործը: Իրականում թույլ տեղեր կային: Ասենք, անբնական էր, որ գրողը Նինային դռան մոտից հետ կանչեց: Վերջին մի քսան էջն էլ մի քիչ շատ էր ջուր ծեծել: Իմ համեստ կարծիքով, էդ սիրո խոստովանության պահերը հեչ պետք չէին: Բայց հենց էնպես չէր, որ էդ ամեն ինչը Նինային պատմեց, ոչ թե նրանից առաջ եկած տղամարդկանց: Գրողը մինչև վերջ էլ դիմադրում էր, կծում, բայց կինը իր գիտելիքների, համառության, կտրուկության ու սուր լեզվի շնորհիվ ուղղակի դուրս կորզեց իրեն անհրաժեշտը:

    Չգիտեմ՝ կանխատեսելի ասելով ինչ նկատի ունեին, որովհետև դժվար հենց առաջին էջերից որևէ մեկի մտքով անցներ, որ Նոբելյան մրցանակակիրը պատանի հասակում խեղդել է իր զարմուհուն, որին սիրահարված է եղել: Ի դեպ, հենց սպանության նկարագրությունն ուղղակի հզոր էր: Մտածում էի՝ Ամելի Նոթոմբն ուժեղ է սուր ու կտրուկ մտքեր արտահայտելով, բայց պարզվում է՝ հետաքրքիր պատկերներ ստանալն էլ է նրա մոտ շատ լավ ստացվում:

    Ինչպես նշեցի, վերջին մի քսան էջն էն չէր, բայց վերջաբանն էլի հզոր էր: Գուցե ինչ-որ իմաստով կանխատեսելի էր (ավելի ճիշտ, ինչ-որ տեղից արդեն կարելի էր այդ մասին մտածել), բայց էնքան ուժեղ էր էդ մասը գրված, էնքան հիվանդագին (լավ իմաստով), որ սկսեցի հավատալ խեղդելու բերած երջանկությանը: Իսկ գրողը պետք է կարողանա առաջին հերթին համոզիչ լինել:

    «Մարդասպանի հիգիենան» դուր չի գա տղամարդկանց մեծամասնությանը, որովհետև նրանք սիրում են տեսնել կնոջը պարտվողի, զոհի, շահագործվողի դերում:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 10.01.2011, 01:07:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (15.01.2011), einnA (05.02.2011), impression (10.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •