Ժողովուդ, ասեք թող ինձ չտուգանեն թեմայից դուրս գրառման համար, բայց քանի առիթ կա, սովորեցնեմ, ինչպե՞ս ռուսերենում շեշտը ճիշտ դնել . Յուրաքանչյուր բառից առաջ պետք է դնել эх и բառակապակցությունը: Օրինակ. эх и тайга', эх и маши'на, эх и ко'мната...և' այլն: Փորձե'ք ու բառարանով ստուգեք, կհամոզվեք:![]()
Jarre (11.11.2010), Moonwalker (08.11.2010), murmushka (08.11.2010)
Գիտեք ինչնա իմ համար անընդունելի, որ մի ալիքով համ գնումա հաղորդում "ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ՄԵՐ ԽՈՍՔՆ Է" , ու դրանից բուկվալնյա մի քանի րոպե անց այդ նույն ալիքի եթերը լցվում է անըմբռնելի ու ժարգոնային եթերով...
Դրա համար ես առաջարկում եմ «Մեր լեզուն մեր բերանի խոռոչի մկանային հիդրոստատն է» հաղորդում![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ձայնալար (11.11.2010)
Մինչ բուն թեմային անցնելը ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռայադերին: Թերևս Շինարարի բացած թեման չէր ակտիվանա, եթե Ռայադերը ներս չմտներ խիստ հակադիր տեսակետով (ըստ իս՝ ծայրահեղացնելով):
Լավ է, որ նման քննարկում կա: Ափսոս ակումբի հարթակը այնքան մեծ չի, որ հասարակական մեծ հնչեղության քննարկում-պահանջ ներկայացնի: Բայց դե եղածն էլ վատ չի:
Ռայադերին. ես ճիշտ ա Ռամշտայնը չեմ, բայց մի հատ էլ ես ասեմ. Հայաստանի պետական լեզուն հայերենն է:
Չնայած դրան մենք ունենք փոքրամասնական համայնքներ ու նրանց համար նախատեսված այլալեզու հաղորդումներ ապահովելը գուցե իմաստավորված է: Ցավոք, խիստ ցավոք, մեր ունեցած այլալեզու հաղորդումները այդ համայնքների համար չի, որ նախատեսված են:
Անձամբ ես չեմ համարում, որ պետք է մեր հեռուստատեսությունից լրիվ հանել օտար լեզուն: Օրինակ կարելի է ամեն օր ունենալ ռուսերենով ու անգլերենով լուրերի թողարկումներ, ի վերջո բոլորը չեն, որ տիրապետում են հայերենին, բայց նրանք էլ ունեն ներքին ինֆորմացիա ստանալու իրավունք:
Մնացած բոլոր տեսակի հաղորդումները ուղղակի ավելորդ շռայլություն են: Եթե ինձ հետաքրքրում են ինտելեկտուալ խաղեր՝ ոչ հայերեն, ես ունեմ ալիքներ, որոնցով կնայեմ ոչ հայերեն այդպիսի հաղորդումներ, եթե ես ուզեմ դիտել ժամանցային ոչ հայերեն հաղորդումներ՝ էլի կգտնեմ: Ընդհանրապես ցանկացած՝ հայերենին չտիրապետող մարդ հայկական ալիքների հույսին չի մնում, ունի արբանյակային անտենա, կամ բաժանորդագրվել է որևէ կաբելային հեռուստաընկերության, իր նախընտրած լեզվով նայում է իրեն հետաքրքրող հաղորդումները: Նորից եմ ասում. միակ դեպքը, որ դրսի ալիքները նրան կարող են չբավարարել, դա Հայաստանյան լրատվություն ստանալն է: Մյուս դեպքը կարող էր լինել ոչ հայախոս ու ոչ հայ մեծ համայնքների գոյությունն էր. Հայաստանում նման խնդիր չկա:
Ինչ վերաբերվում է անմակարդակ հաղորդումներին, խեղաթյուրված հայերենին, ապա դրանք անշուշտ խնդիրներ են, ոչ պակաս, գուցե և ավելի, քան ռուսերեն հաղորդումները: Անձամբ ես դրա դեմ պայքարի մեխանիզմ չտեսնելով չեմ նայում հայկական ալիքներ: Եթե իմ նման բոլորը բոյկոտեն, մեր հեռուստատեսությունները ստիպված կլինեն քայլեր մտածել: Անում եմ նաև ուրիշ բան. Ա1+-ին հավատում եմ, նրա համար դրամահավաքին մասնակցելու եմ: Բայց էս թեման դրա մասին չի: Դրա մասին քննարկումներ կարծեմ ակումբում էլ սակավ չի, մենք գիտենք թե սխալ լրատվության խնդիրը, թե վատ հայերենի խնդիրը, թե անմակարդակ հաղորդումների խնդիրը, թե գովազդների շատ լինելու խնդիրը, թե... միլիոն խնդիր կա: Դրանցից յուրաքանչյուրն արժանի ա հասարակական հնչեղության, արժանի ա բողոքի ու դրանք էլ են արվում: Էստեղ էլ զայրանում ենք, որ հայկական ալիքներով կան հաղորդումներ, որոնք չպիտի լինեն:
հ.գ. Դեմ չեմ լինի նաև ուսումնական հաղորդումների: Օրինակ հաղորդում, որը կսովորեցնի ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, կամ, ինչու չէ, իսպաներեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես էլ որոշեցի այս թեմայում իմ շնորհակալությունը հայտնել Rhayader-ից, քանի որ նա Մոսկվա կինոթատրոնից խոսելով, ինձ եւս մեկ գրառման նյութ տվեց, որը, սակայն, կապ չունի ամառային դահլիճի քանդման հետ (որի դեմ, ի դեպ, ես ինքս ստորագրել եմ):
Բայց մինչեւ բուն նյութին անցնելը, ուզում եմ ափսոսանքս հայտնել, որ կարդացել եմ վերոնշյալ ակումբցու որոշ գրառումներ այս թեմայում, քանի որ հակառակ դեպքում հանգիստ խղճով կարձանագրեի, որ «չնայած ես Ռայադերի գրառումները չեմ կարդացել, վստահ եմ, որ կողմ է արտահայտվել հայկական ալիքների ռուսերեն եթերին եւ այլն եւ այլն»:
Հիմա ասեմ, թե կինոթատրոնն ինչ կապ ուներ: Էսօր մտածում էի (նախկինում էլ եմ մտածել) մեր կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերի լեզվի մասին: Ինքս կինոթատրոն այցելող մարդկանցից չեմ, դրա համար ինչ որ գիտեմ, էդ ամենը ընկերներիս հարցուփորձ անելով եմ իմանում: Երբ մի անգամ ընկերոջս հարցրի, թե կ/թ Մոսկվայում ցուցադրվող այսինչ ֆիլմը ինչ լեզվով է, ինքն էլ ասաց` որակյալ ռուսերեն դուբլյաժ ա, ես մեղմ ասած անակնկալի եկա, ինչի ո՞ր թիվն ա…
Հուսով եմ` հայկական կինո ցուցադրելիս չեն թարգմանում ռուսերեն, նոր ցույց տալիս:
Ինչի՞ համար եմ այս հարցը հեռուստատեսությունից առանձին դիտարկում, որովհետեւ հեռուստատեսության համեմատ, կինոթատրոն այցելությունը արարողություն ա: Հեռուստացույցը միշտ տանը գցած ա, անգործ ժամանակ կարելի ա կինո նայելով ժամանակ սպանել, իսկ կինոթատրոնը անհամեմատ ավելի լուրջ ժամանց ա, որի համար մարդիկ նաեւ վճարում են: Ու, փաստորեն, հայ, ՀՀ քաղաքացի, ՀՀ-ում գտնվող մարդը պիտի իր վճարած գումարի դիմաց ունենա օտարալեզու ժամանց: :բլին
Այս թեմայում եմ գրում, որտեւ, չնայած իմ առանձնացնելուն, մեկ ա, կինոթատրոնում ցուցադրվածը սերտորեն կապված ա հեռուստատեսության հետ, քանի որ էդ ամենը վաղ թե ուշ հայտնվում ա հեռուստաէկրաններին:
Մի ժամանակ Հ1-ով Հայլուրի գլխավոր թողարկումից հետո հեռարձակվում էր նույն հաղորդման ռուսերեն և անգլերեն սեղմ տարբերակը, այսօր դա չկա, բայց ունենք Կարապետիչ, ունենք վերջապես "Կառոտ" ու ինչու չէ նաև ռուսերեն չռթող Սոնա Շահգելդյան..... սարսափելի ա..... ինչ լավ ա ես հեռուստացույց չեմ նայում, գոնե հայկական ալիքներ: Նախընտրում եմ արտասահմանյան գիտական և գիտաճանաչողական ալիքները...
Հ.Գ. Բա միջազգային ինչ-որ մրցումերի կամ հաղորդումների հայկական սինխրոն թարգմանությունները Ֆելոների ու Հրաչուկների թարգմանությամբ.....![]()
Վերջին խմբագրող՝ My World My Space: 10.11.2010, 23:59:
Ձայնալար (11.11.2010)
մի բան ասեմ մենակ, ավելի լավ ա հայկական ալիքներով սիրուն ռուսերեն հնչի, քան թե աղավաղված ժարգոն, որն անվանում են հայերեն...
Էս թեման ինձ հիշեցնում է մեկ են դպրոցների մասին թեման, և ինչքան էլ փորձենք միայն հեռուստատեսության մասին խոսալ, միևնույն է վերջում ընդհանրացնելու ենք, քքանի որ պատճառները և հետևանքները նույն են:
Ընդհանրապես շատ դրական եմ համարում օտար լեզուներ սովորելը և կարծում եմ երկրի համար ահռելի պլյուս ա /և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ մշակութային առումով/, երբ բնակչությունը բազում օտար լեզունների ա տիրապետում, առավել ևս երբ մեր մայրենի լեզուն միջազգային չէ, և չեմ կարծում, որ մի քանի օտար լեզու սովորելով մեր մայրենիին «մրցակցութուն» կստեզծենք:
Բայց լրիվ այլ պատմություն է, երբ այդ օտար լեզուն դադարում է հանդիսանալ ուղղակի օտար և դառնում է մի տեսակ երկրորդ լեզու, արանքից հանելով ոչ միայն այլ օտար լեզուները, այլև մայրենի լեզուն: Կարծում եմ մեզ մոտ հենց այդ վիճակն ա, մի տեսակ բալանսը խախտված ա, ռուսերենին՝ օտար լեզու լինելու համար, չափից դուրս շատ ուշադրություն է հատկացված, իսկ մնացած լեզուները կարծես թե անտեսված են: Ճիշտ կլիներ, եթե անգլերենը և ռուսերենը լինեին հավասար լավ մակարդակի, և գումարած մեկ այլ օտար լեզու՝ սա միջին վիճակագրական քաղաքացու հաշվով՝ բազմազանություն ա պետք
հ.գ բայց դե վրացիների նման էլ պետք չէ վերցնել ու ռուսերենը հանել, որ հիմա ինչ վրացի երիտասարդ եմ հանդիպում ոչ ռուսերեն են կարողանում նորմալ խոսալ, ոչ անգլերեն, հարցնում եմ՝ բա դուք դպրոցում ի՞՞՞՞նչ եք սովորում![]()
Վերջին խմբագրող՝ Sagittarius: 16.11.2010, 19:24:
Chuk (18.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ