User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Ռուսերեն խոսք հայկական ալիքներով

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռուսերեն խոսք հայկական ալիքներով

    Հեռուստատեսությունից նյարդայնացողների համար արտահայտվելու նոր ամբիոն:

    Երեկ ահագին հեռուստացույց եմ նայել Հ1-ով «Карот» կոչվող ռուսաբառ մի ֆեսծիվալ էր ալամ աշխարհի ամենայն հայոց հաղորդավար Եգոռ ԳլումԸվի հիասքանչ ռուսերենով, հ2-ով «Քլաբ-բար» կոչվող մի նոր փայլուն պռայեկտ, որին մասնակցում են մեր պռադվինուտы երիտասարդները իրենց կատարյալ ռուսերենով, հ3-ով՝ ԱրմենյաTV-ով՝ «Что-Где-Когда» էին խաղում հայ գիտակները, որոնց գիտակությունն առայժմ սահմանափակվում է միայն ռուսերենի իմացությամբ, ընդ որում ոչ միայն հարցերն ու պատասխաններն են հնչում ռուսերեն, այլև մեր գիտակները նաև մտածում էին ռուսերեն ԱԼՄ-ն չտարա, բայց եթե տանեի, հաստատ գիտեմ ԾիԳՌան ԿառապետЫЧ-ի ռուսերեն խորհրդածություններն էին լինելու հայ ժողովրդի ապագայի մասին, կամ մի աղջիկ կա, որ սաղ օրը ներարագանդային զարգացման մասին ռուսերեն ինչ-որ բաներ ա բլբլում, ԱԼՄ չտարա ոչ թե նրա համար, որ ինձ վայել չէ ԱԼՄ նայելը, ես փառք Աստծո «մտավորական» չեմ, որոնց, այո որոնց և ոչ թե ում, նյարդայնացնում է ԱԼՄ-ի անմակարդակությունը, բայց մեծագույն հաճույքով Հ1 կամ Արմենյա են նայում կամ նույնիսկ համագործակցում են այդ ալիքների հետ, որովհետև ըստ իս որևէ էական մակարդակային տարբերություն չկա այդ ալիքների մեջ: Մտավորական բառը նկատի ունեմ այդ բառի այսօրվա խեղաթյուրված ընկալմամբ, իսկական մտավորականներին, ում առաջ ես պատրաստ եմ խոնարհվել, չի վերաբերվում:

    Մի խոսքով, նյարդայնանում ենք սերիալներից, հաղորդումների անմակարդակությունից, բայց կարծում եմ դա պարզապես ահավոր է, իսկ ռուսերենի, օտար լեզվի այս աստիճան ժողովրդականացումը հայկական եթերից արդեն սարսափելի է: Եկեք մի քիչ այս թեմայում այդ թեմայով նյարդայնանանք, կամ գուցե մարդիկ գտնվեն, ովքեր դա ճիշտ են համարում, ազատ եք արտահայտվելու, չեմ ուզում իմ կարծիքս պարտադրած լինեմ, պարզապես արտահայտվում եմ:

    Ես օրինակ ի վերջո ալիքը փոխեցի Ռուսաստանի առաջին ու հաճույքով սարսափ ֆիլմ նայեցի, չնայած սարսափ չեմ սիրում, մի խոսքով ես ռուսատյաց չեմ, բայց...

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.11.2010), Chuk (08.11.2010), davidus (07.11.2010), Fender (07.11.2010), Freeman (07.11.2010), Inna (07.11.2010), Monk (08.11.2010), Moonwalker (07.11.2010), My World My Space (07.11.2010), Norton (07.11.2010), Rammstein (07.11.2010), VisTolog (07.11.2010), Yeghoyan (07.11.2010), Ձայնալար (07.11.2010), Մանուլ (07.11.2010), Նաիրուհի (07.11.2010), Ուլուանա (07.11.2010), Պանդուխտ (07.11.2010), Ռուֆուս (07.11.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    մի խոսքով ես ռուսատյաց չեմ, բայց...
    Շարունակեմ միտքդ. ռուսատեաց չեմ, բայց երբ գնում եմ հայկականին, ուզում եմ տեսնել հայկականը:
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 07.11.2010, 11:30:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.11.2010), Monk (08.11.2010), Նաիրուհի (07.11.2010), Շինարար (07.11.2010)

  5. #3
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե չկա պահանջարկ, չի լինի նաև առաջարկ:
    Нет без правил игры, есть игра по неволе!

  6. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միայն կողմ եմ: Լիքը մարդկանց տուտուզիկները դրանից դաղվում են, ու դրանք իմ սիրելի մարդիկ չեն:

    Մյուս կողմից՝ եթերից հայերենով լսված պարազիտիզմի ու արտաթորանքի (Նարբե Պողոսյանի բոլոր հնարավոր բազմազան նախագծերը, սկսած «Երջանկության մեխանիկայից» ու վերջացրած «Ընտանեկան իրավիճակով», «Աննա», «Հարևաններ», «Ոռոգայթ (c)», «ԱԼՄ էնդ կո» և այլն) կողմից հայալեզու եթերը գրեթե ամբողջությամբ զբաղեցվելուց հետո եթե հայալեզու եթերն արգելելու օրինագիծ առաջադրվեր, ես միանշանակորեն կողմ կքվեարկեի:
    Համենայն դեպս, Գլումովը խելքը գլխին մարդ է, Что-где-когда-ն էլ ինտելլեկտուալ հաղորդում է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (07.11.2010), Հայուհի (07.11.2010)

  8. #5
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարող եմ ամբողջ օրը ռուսական հաղորդումներ դիտել, միայն թե ոչ "փչացած" հայերեն լսել: Աղավաղում են լեզուն ինչպես կարող են... Ցանկացած հայկական ալիք միացնելիս ժառգոնային ու օտարաբանված հայերենա, ի՞նչ պիտի դրանից սովորենք:
    Ես պաշտում եմ հայերենը, հա՛, հենց պաշտում եմ, դրա համար էլ չեմ կարում այսօրվա հայերենը լսել թե՛ հեռուստատեսությունից, թե՛ ռադիոյից...
    Нет без правил игры, есть игра по неволе!

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (07.11.2010), Yevuk (07.11.2010)

  10. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող եմ ամբողջ օրը ռուսական հաղորդումներ դիտել, միայն թե ոչ "փչացած" հայերեն լսել: Աղավաղում են լեզուն ինչպես կարող են... Ցանկացած հայկական ալիք միացնելիս ժառգոնային ու օտարաբանված հայերենա, ի՞նչ պիտի դրանից սովորենք:
    Ես պաշտում եմ հայերենը, հա՛, հենց պաշտում եմ, դրա համար էլ չեմ կարում այսօրվա հայերենը լսել թե՛ հեռուստատեսությունից, թե՛ ռադիոյից...
    Այ, առողջ մոտեցում հարցին: Որովհետև լեզուն իսկապես սիրող մարդը տհաճությամբ կնայի ոչ թե օտար լեզվին, այլ սեփական լեզվի աղավաղմանն ու ցեխի հետ խառնելուն:

    Իմ հայերենն այն հայերենը չի, որը հնչում է մեր հեռուստաէկրանից: Իմ արժեքները նրանք չեն, որոնք մեր հայախոս հեռուստաեթերն է շռայլում:

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչո՞ւ չես սիրում հայերէնը:
    Գրառմանս մեջ գրել եմ: Ցավոք, ես այն քիչ մարդկանցից եմ, ովքեր իսկապես սիրում են հայերենը: Ոչ թե ֆանատիկի նման ցցերով ու ցակատներով ընկնում ուրիշ լեզուների հետևից:
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 07.11.2010, 14:43:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (07.11.2010), Աթեիստ (07.11.2010), Հայուհի (07.11.2010)

  12. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեմ եմ հայկական ալիքներով ռուսերեն գեթ մի բառի արտասանմանը

    Նույնչափ դեմ եմ անգրագետ հայերենին:

    Դրա համար էլ հեռուստատեսություն ընդհանրապես չեմ դիտում
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.11.2010), Monk (08.11.2010), V!k (08.11.2010), Մանուլ (07.11.2010), Նաիրուհի (07.11.2010), Շինարար (07.11.2010), Ուլուանա (07.11.2010)

  14. #8
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Կառօտը» ուղղակի զզվելի էր
    Ուղղակի եթե մի թեմայում Ռայադերը կա, չեմ խորանա ու չեմ մանրամասնի. անիմաստ լեզվակռվի հավես չկա:
    Ուղղակի զզվում եմ ու վերջ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (07.11.2010), Rammstein (07.11.2010), Շինարար (07.11.2010)

  16. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ սիրելի մարդիկ չեն:
    եթե հայալեզու եթերն արգելելու օրինագիծ առաջադրվեր, ես միանշանակորեն կողմ կքվեարկեի:
    Ինչո՞ւ չես սիրում հայերէնը:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Ռուսերեն
    Հեղինակ՝ Էլինար, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.09.2017, 17:03
  2. Գրողի խոսք
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 10.01.2014, 08:33
  3. Կյանքի խոսք (խարիզմատներ)
    Հեղինակ՝ ars83, բաժին` Կրոն
    Գրառումներ: 260
    Վերջինը: 09.10.2012, 03:05
  4. Գրակ և ճանճ. նոր խոսք
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 12
    Վերջինը: 24.02.2010, 14:19
  5. Իմ ստեղծագործությունները (ռուսերեն)
    Հեղինակ՝ Aksel, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 27.03.2008, 03:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •