Ինձ թվում ա նրանք, ովքեր սիրում են տխրությունը, պարզապես չգիտեն թե դա ինչ է, կամ բառի իմաստը չեն հասկանում, ոչ մի կերպ գլխիս մեջ չի տեղավորվում, ոնց կարելի ա ասել, որ տխրությունը լավ բան է, կամ որ տխուր ժամանակ ոմանց մոտ մտքեր են գեներացվում

Ես հասկանում եմ, որ մեր ազգին հատուկ է մազոխիզմը, բայց ոչ էդ աստիճանի։ Միգուցե լրջությա՞ն հետ եք խառնում։ Մարդ տխուր է, երբ մի վատ բան է պատահել, մեկը հիվանդ է, կամ մեկի մահվան լուրն եք լսել, կամ ձեր մի տեղն է ցավում և այլն, ու էդ ժամանակ ասենք միտքդ միայն էդ ուղղությամբ է աշխատում, ո՞նց կարելի է հետաքրքիր բաներ մտածել, կամ էլ էդ վիճակից հաճույք ստանալ։
Էջանիշներ