User Tag List

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 138 հատից

Թեմա: Ի՞նչ է տխրությունը

  1. #1
    Սկսնակ անդամ Kristin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    43
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Տխրություն

    երբ լինում ես տխուր ինչ՞ ես անում
    Տխրությունը մի զգացմունք է. երբ միշտ ենք հանդիպում
    Վերջին խմբագրող՝ Kristin: 07.10.2006, 19:10:
    Հետևիր Քո մտքերին դրանք դառնում են խոսքեր
    Հետևիր Քո խոսքերին դրանք դառնում են գործողություններ

  2. #2
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տխրություն

    Վայելում եմ այդ տխրությունը :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  3. #3
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տխրություն

    Տխրությունը ինքն իրանով շատ հիասքանչ և ամբողջական երևույթ է, բայց որ իրոք այն վայելես անհրաժեշտ է կիսվել ուրիշի հետ

  4. #4
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տխրություն

    Ցրվում եմ ամեն կերպ չեմ սիրում տխուր լինել

  5. #5
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տխրություն

    Եթե շատ եմ տխուր լինում լացում եմ:Դա ինձ շատ է օգնում:
    Եթե ցանկություն չունեմ լացելու, գնում եմ աշխատանքիս վայր, իսկ այնտեղ հիանալի տրամադրությունը ապահովված է:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  6. #6
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տխրություն

    Երբ տխրում եմ կամ համապատասխան երաժշտություն եմ միացնում, հիշում կյանքիս ամենատխուր պահերը, ինւձ համարում աշխարհիամենադժբախտ անձնավորությունը, հուզվում ու մանրից գժվում եմ: կամ վերցնում եմ հեռախոսը զանգում ընկերուհուս կամ քրոջս և ջրիկանում: Իսկ հիմնականում պառկում եմ ու քնում: Դա ամենալավ միջոցն է տխրության դեմ ինձ համար:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  7. #7
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տխրություն

    Օօ՜ ինչ ռոմանտիկ երևույթ է տխրությունը։ Ցավում եմ, որ քչերը կհասկանան ինձ։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (25.04.2012), Quyr Qery (01.07.2010), sharick (01.07.2010)

  9. #8
    Լիարժեք անդամ Bonita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տխրություն

    Ցանկացածիս մոտ էլ լինում է տրամադրության անկում ` վատ հիշողություններց,օրվա ընթացքում տեղի ունեցած տհաճ միջադեպերց ………….…Քանի որ բնավորությամբ շատ ակտիվ,ուրախ մարդ եմ իմ տրամադրութան անկումը շրջապատում միանգամից նկատվում է,ու քանի որ ես տանել չեմ կարում ` “ Ան ջան ինչ ա եղել…քեզնից չի…հո բան չի եղել…? “ ու նմանատիպ մի շարք կեղծավորությունները ,հետևաբար երբեք “ցույց չեմ տալիս “իմ վատ տրամադրությունը
    Եվ վերջապես հիշեք ` թե լավ,թե վատ տրամադրութունը վարակիչ է…
    Հաճախ ժպտացեք…

    ԿՅԱՆՔԸ ՀԱՍՔԱՆՉ Է ...


  10. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տխրություն

    Աղոթում եմ

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (25.04.2012), Freeman (03.07.2010)

  12. #10
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    44
    Գրառումներ
    74
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նայում եմ այս նկարը

    և կարդում Պարույր Սևակի այս ոսկե տողերը
    ----------------------------------------------
    ՊԱՐԱՊՈՒԹՅՈՒՆ
    Չգիտեմ ի՞նչ անեմ
    Պատեպատ եմ զարկվում:
    Հազար բան եմ տնտղում` կույրի նման,
    Ու հասկացած նրա ինչ- ինչոցը ` կրկին
    Պատեպատ եմ զարկվում:
    Չգիտերմ` ի՞նչ անեմ:
    Լավ է ելնեմ- գնամ, տամ փողոցին տուրքս
    Կամ հավաքեմ հարկս նույն այդ փողոցից:
    Սակայն ինչի՞ գնամ, եթե կարիք չունեմ
    Ես իմ տասը մատով իմ զույգ աչքի համար
    Բանտի ճաղերի պես ինչ-որ բան եմ սարքում`
    Ճակատս սեղմելով մտածում եմ,
    Թե ի՞նչ անեմ հիմա: Եվ բանտային
    Ճաղի արանքներից լուռ հածում է
    Իմ հայացքը տարտամ: Ջղայնացած հազում,
    Աչքերս ազատում եմ ճաղից տասնամատյա.
    Թո՛ղ որ ապրեն ազատ,
    Ո՞ւմ են վնաս տվել:
    Եվ աչքերս էլ իսկույն շան պես վազում,
    Դեմ-դիմացիս պատ ու ցանկապատին
    Փակցված հայտերը և ազդերը բազում
    Հոտոտում են, շան պես, որ ինձ օգնեն
    Իմ երեկոն մի տեղ վաճառելու համար`
    Մի թատրոնի
    Կամ թե
    Մի համերգի տոմսով...

    “Երբ ժամանկ լինի” ասելով չէ՞ր,
    Որ անցավ մեր կյանքը ,
    Մինչդեռ այս վայրկյանիս`
    Ժամանակի վիժվա՜ծք և գործի սո՜վ...
    Եվ իմ ներսի ձայնը
    Խաղաղությամբ մի բութ
    Սկսում ե ճնշել ու մամլել ինձ այնպե՛ս,
    Որ ես քիչ է մնում “հե՜յ-հե՜յ” գոռամ`
    Նախրապանի նման կամ հովվի պես.
    Թո՛ղ իմ հոտ ու նախրի մտքովն ամգամ չանցնի,
    Թե անտեր են իրենք:
    “Հե՜յ-հե՜յ” կանչելն, անշո՛ւշտ,
    Նո՛ւյնպես գործ է:
    Բայց ես հո չեմ կարող
    Անվերջ “հե՜յ-հե՜յ” կանչել:
    Ուրի՛շ գործ եմ ուզում:
    Իսկ ի՞նչ:
    Այդ էլ գուցե աստվա՛ծ գիտի...

    Պատացել է մութը արդեն վաղուց:
    Ես հայացքով զարկվում եմ նրա խավար պատին`
    “Լույս զվարթ” եմ երգում իմ մտքի մեջ
    Եվ “Առավոտ լուսո”:
    Սա էլ գործ է, հարկա՛վ,
    Սակայն շատ լո՜ւրջ մի գործ,
    Իմ ուժից վե՜ր մի գործ:
    Եվ իմ ձեռքով, ահա՛, խմբավարի նման,
    Կեղծ նոտայի վրա ինքս եմ ինձ ընդհատում,
    Եվ այդ ինքնասաստման սուր շարժումից
    Ձեռքերս սկսում են լուռ մտածել...

    Ձեռքերս սկսում են լուռ մտածել,
    Որ ձեռքերը ( իրե՜նք ) ունեն կյանքում
    Շա՜տ ավելի գաղտնիք, քան թե սիրտը `
    Այդ ինքնագոհ-գոռոզ-մեծամիտը ...
    Ու ձեռքերս հիմա չեն թվում ինձ
    Ինչ-որ հավելվածներ անհարկավոր:

    Ես իրար եմ զարկում նրանց ամուր
    Ու թողնում եմ այդպես.
    Թող կո՛խ բռնեն
    Կամ աղոթե՛ն գուցե,- ի՜նչ կամենան:
    Իսկ ոտներըս,
    Խանդո՜տ այս ոտներըս,
    Ինձ հանում են տեղից և ստիպում քայլել`
    Հավանաբար, թաքուն մտածելով,
    Թե դրանից աչքիս կբարձրանա
    Նաև իրե՛նց հարգը ...

    Նո՛ւյն վայրկյանին


    Ես հիշեցի հանկարծ, որ առավոտ կանուխ
    Բեռնամեքենայով ձիեր էին տանում,
    Հասկանո՞ւմ եք, այո՛,
    Չե՞ք հասկանում:
    Այո՛, ձիե՜ր`
    Նրա՛նց
    Որ բյուրավոր դարեր
    Իրենց մեջք ու թամբով ամե՜ն ինչ են տարել,
    Ողջ մարդկային ցեղի պատմությունը կրե՛լ,
    Իրենց սմբակներով պատմությունն այդ գրե՜լ,
    Նրա փոշին սրբել իրենց պոչո՛վ:
    Ահա նրանք, այո՛, բեռ են դարձել հիմա
    Այս քո փռշտացող մեքենայի համար,
    Որ և այսօր, խնդրե՜մ, քո դարավոր
    Փոխադրականդ է փոխադըրում...

    Բեռնամեքենայի թափքում` ձիե՜ր,
    Վախից կծի՛կ դարձած, դողդողացո՜ղ ձիեր,
    Ամեն շրջադարձի ու կեռմանի վրա
    Մե՛զ պես ( մարդո՜ւ նման ) ճկվո՛ղ-թեքվո՜ղ,
    Մե՛զ պես ( և ավելի՜ ) զգուշացո՜ղ ձիեր...
    Ես ձեզ այդ վիճակից ինչպե՞ս հանեմ, ձիե՜ր:
    Լացս զսպեմ ու ձեր... ցա՜վը տանեմ, ձիե՜ր...

    Եվ իմ ներսում ,
    Որտեղ պարապությունն արդեն
    Իր պյուռռոսյան տխուր հաղթանակն ե տոնում`
    Տեսնելով իր գլխին մի կեղծ դափնեպսակ,
    Իսկ իր չորսբոլորքում` ստույգ դիեր,-
    Նո՛ւյն իմ ներսում հիմա, այս վայրկյանից,
    Վրնջում են ձիե՜ր,
    Խրխնջում են ձիե՜ր,
    Դոփո՛ւմ,
    Բերաններից կրա՜կ թափում
    Ձիե՜ր...
    Ձիե՜ր,
    Այսքան ձիե՞ր...

    Եվ ոտներըս, իբրև յուրատեսակ “մեղա”,
    Ինձ կտրում են փափուկ մահճակալից,
    Տանում-նստեցնում են ա՛յն աթոռին չորուկ,
    Որի առաջ կա մի... տանջված գրասեղան:
    Տանում-նստեցնում են այդ աթոռին չորուկ,
    Որպեսզի... ե՜ս հիմա ձիեր տեղափոխեմ,
    Ձիեր տեղափոխեմ ի՛մ միջոցով – ձե՛ր մեջ,
    Որ խրխնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,
    Որ վրնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,
    Դոփո՜ղ,
    Բերաններից կրա՜կ թապող
    Ձիե՛ր...
    ----------------------------------------------------------
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Ծանոթության համար լավ ժամանակ է
    գարունը` երբ շուրջդ ամեն ինչ կենդանանում է,
    ամառը` երբ սկսվում է անպատասխատվության սեզոնը,
    աշունը` քանի որ տարին ավարտվում է, և միայնակ մնալու հեռանկարը վախեցնում է,
    և ձմեռը` երբ ջերմության և կրքի փափագ կա:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (01.07.2010)

  14. #11
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տխրություն

    Տխրությունը պրոցես ա որն ազնվացնում ա մարդուն, ավելի մոտեցնում ինքն իրան:

  15. #12
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տխրություն

    Իմ մոտ տխրությունը հիմնականում երեկոյան է լինում՝ փորձում եմ քնել…
    Վերջին խմբագրող՝ John: 08.10.2006, 14:22: Պատճառ: tarasxal unei

  16. #13
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տխրություն

    Հաճախ է ուղեկցում ինձ... շատ հեշտ է ծնվում... բացական է մի տխուր երաժշտություն լսեմ... դե պատկերացրեք լուրջ պատճառներից ինչ եմ լինում....
    Բայց որ լացում եմ, թեթևանում եմ.. օգնում է...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  17. #14
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.09.2006
    Հասցե
    mer tan@
    Տարիք
    35
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տխրություն

    Մտածում եմ…
    Shall i smile becouse we r friends or cry becouse we can't be anything more

  18. #15
    Սկսնակ անդամ Kristin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    43
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տխրություն

    Հույսով եմ մենք բոլորս կհաղթենք մեր բացասական զգացմունքներին
    եթե դու տխուր ես առանց պատճառի. ուրեմն դու սխալ ես
    Հետևիր Քո մտքերին դրանք դառնում են խոսքեր
    Հետևիր Քո խոսքերին դրանք դառնում են գործողություններ

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •