User Tag List

Էջ 108 358-ից ԱռաջինԱռաջին ... 85898104105106107108109110111112118158208 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,606 համարից մինչև 1,620 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #1606
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զինված հարձակման առիթով մեկնաբանություն է հնչել նաեւ արդբեջանական կողմից: Ադրբեջանի արտգործնախարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը, կրկնելով պաշտոնական Բաքվի հայտարարությունները, միաժամանակ ուշագրավ միտք է արտահայտել, ինչը վկայում է`ªԲաքուն դիմում է շանտաժի եւ հարձակումը նախօրոք ծրագրված էր.£

    "Նման դեպքերը ցույց են տալիս, որ ղարաղաբյան հակամարտությունը սառեցված չէ, ինչպես կցանկանար հայկական կողմը:£Այսօր հնարավորություն կա վերջ դնելու նմանատիպ զինված բախումներին, եթե հայկական կողմը նստի բանակցությունների սեղանի մոտ ու շարունակի կառուցողական աշխատանքը սկզբունքների իրականացման համար, որոնք արտացոլված են Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակում",- նշել է ադրբեջանցի դիվանագետը:

    ---------- Ավելացվել է՝ 22:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:57 ----------

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, էսօր էն վարչապետի ելույթն էի լսում, տես ինչ ա ասում... էս տարի, հաշվի առնելով ճգնաժամ և այլն, ՏՏ որորտին կփոխանցենք 80 մլն դրամ, անցած տարվա 170 մլն-ի փոխարեն: ՏԵս մի տարի ա անցել, բայց մեկը ես, չեմ տեսնում, թե էդ փողերը ոնց են ազդել ՏՏ-ի վրա: Դրանք պետք ա մի հատ թիմ հավաքեին, որոնք ոչ հաց ուտեին, որ ջուր խմեին, մենակ "ռմբակոծեին" ադրբեջանական ցանկացած տեղեկատվական կայքերը... բայց դե մարդիկ կպած հայկական դպրոցներն են փակում...
    ես հիշում եմ մի քանի ամիս առաջ հենց այս կայքում, այս ֆորումում էի ասում որ պետք է հարձակվել ազերի և թուրք կայքերի վրա, իսկ այստեղ ինձ ասեցին, որ դա հաքերություն է ու դատապարտվում է ՀՀ օրենքով,(հետաքրքիր մոտեցում է , թշնամու դեմ պայքարելիս , պետք է առաջնորդվել ՀՀ օրենքով , իբր մենք մեր երկրում ՀՀ օրենքներին հետևում ենք ...) դեհետո էլ ասացին որ այդպիսի քարոզները շարունակելու դեպքում ինձ կտուգանեն......, բա.. , այնպես որ զգույշ..
    Վերջին խմբագրող՝ mkofranc: 19.06.2010, 21:09:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (23.06.2010), EgoBrain (21.06.2010), Magic-Mushroom (19.06.2010), min-mak (23.06.2010), Reh32 (19.06.2010)

  3. #1607
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ստեղից եմ մտել... որ ուշադիր նայեք, կտեսնեք խողովակները.. դրանք 1.4մ-անոց խողովակներ են, դրանց տակով որ գալիս են, չեն երևում... էդ շրջանում պաշտպանությունը էդքան էլ լավ չի... դրա համար էլ հենց էդ տեղից են մտել..

    ստեղ նայեք..
    Խողովակները ճիշտն ասած՝ չտեսա. որ Տերտեր էր գրած, դա՞ է
    Մեջբերում mkofranc-ի խոսքերից Նայել գրառումը
    Զինված հարձակման առիթով մեկնաբանություն է հնչել նաեւ արդբեջանական կողմից: Ադրբեջանի արտգործնախարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը, կրկնելով պաշտոնական Բաքվի հայտարարությունները, միաժամանակ ուշագրավ միտք է արտահայտել, ինչը վկայում է`ªԲաքուն դիմում է շանտաժի եւ հարձակումը նախօրոք ծրագրված էր.£

    "Նման դեպքերը ցույց են տալիս, որ ղարաղաբյան հակամարտությունը սառեցված չէ, ինչպես կցանկանար հայկական կողմը:£Այսօր հնարավորություն կա վերջ դնելու նմանատիպ զինված բախումներին, եթե հայկական կողմը նստի բանակցությունների սեղանի մոտ ու շարունակի կառուցողական աշխատանքը սկզբունքների իրականացման համար, որոնք արտացոլված են Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակում",- նշել է ադրբեջանցի դիվանագետը:
    Պահ, դրանց տեսեք հլը... ուզում ա ասի՝ կստիպենք, որ Մադրիդյան սկզբունքները ընդունե՞ք:
    ես հիշում եմ մի քանի ամիս առաջ հենց այս կայքում, այս ֆորումում էի ասում որ պետք է հարձակվել ազերի և թուրք կայքերի վրա, իսկ այստեղ ինձ ասեցին, որ դա հաքերություն է ու դատապարտվում է ՀՀ օրենքով,(հետաքրքիր մոտեցում է , թշնամու դեմ պայքարելիս , պետք է առաջնորդվել ՀՀ օրենքով , իբր մենք մեր երկրում ՀՀ օրենքներին հետևում ենք ...) դեհետո էլ ասացին որ այդպիսի քարոզները շարունակելու դեպքում ինձ կտուգանեն......, բա.. , այնպես որ զգույշ..
    Մենք հաքերության մասին չենք խոսում: Պետք չի կայք ջարդել, անհրաժեշտ է ընդամենը իրենց դրած ամեն մի հոդված մեր տեսանկյունից մեկնաբանել և տարածել, որ իշխողը մեր տեսակետը լինի:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (19.06.2010)

  5. #1608
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Մադրիդյան նորացված սկզբունքներ» հասկացությունն ադրբեջանական կողմի միջոցն է` ասելու, որ իրեն չեն գոհացնում Մադրիդյան սկզբունքները: Այդ մասին այսօր տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

    Բանախոսը նշեց, որ Մադրիդյան սկզբունքները վավերացման ենթակա փաստաթուղթ չեն, այլ ելակետ, որի շուրջ կարելի է բանակցությունները շարունակել:

    Ըստ քաղաքագետի` Բաքուն պարզապես ցանկանում է հասնել Ղարաբաղյան հակամարտության միակողմանի լուծման` փաստացի առաջ քաշելով 1988 թվականի իրավիճակին վերադարձի մասին դրույթը:

    «Ադրբեջանը պատրաստ չէ հասնել զիջումների այն մակարդակին, որոնց կարող են համաձայնել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Հասկանալի է, թե ինչի դա հնարավոր չէ, քանի որ այն ինքնասպանության է հավասար Ադրբեջանի ներկա ղեկավարության համար»,- նշեց նա` հավելելով, որ ադրբեջանական իշխող էլիտան մտահոգված է իր տնտեսական կարողությունների պահպանմամբ:

    Ա. Իսկանդարյանը նշեց նաև, որ թեև բանակցային գործընթացը դանդաղ է ընթանում, արտաքին աշխարհը շահագրգռված է, որ այն, թեկուզ նման ձևաչափով, բայց շարունակվի:
    aysor.am
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (20.06.2010)

  7. #1609
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Խողովակները ճիշտն ասած՝ չտեսա. որ Տերտեր էր գրած, դա՞ է
    Ձախ ներքևի անկյունում նայի, կտեսնես... վերևից ներքև ձգվում են... Տերտերը մեր լեզվով Թարթառն ա

    դրածս նկարում Ավերված Չայլու գյուղն ա...

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (19.06.2010), Magic-Mushroom (20.06.2010)

  9. #1610
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում mkofranc-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մադրիդյան նորացված սկզբունքներ» հասկացությունն ադրբեջանական կողմի միջոցն է` ասելու, որ իրեն չեն գոհացնում Մադրիդյան սկզբունքները: Այդ մասին այսօր տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը...
    Դեռ երեկ մտածում էի, որ պետք չի գրել, եթե իշխանությունը չի հայտարարում, ուրեմն պետք չի. պահի տակ մոռացել էի, որ սրանք քաղաքականությունից այնքան հեռու են, որքան հայերեն գրագետ խոսելուց: Բայց քանի որ առավոտվանից կատաղած եմ իշխանության վրա, որովհետև ծանոթներիցս մեկը զանգեց-ասեց, որ ադրբեջանական կողմից մի հոգի է եղել, իսկ մեր պոստում 10 զինվոր: 4-ին մորթել է, 4-ի վրա կրակել, մեկը սան-հանգույցում է եղել, հենց նա էլ թաթարի վերջը տվել է: Այսինքն՝ թողել են մեկ զոհ, զինամթերք և հեռացել, կարելի է հենց այսպես էլ ասել՝ մեկը եկավ, մեր 8 զինվորի գլուխ կերավ, ինքն էլ գլխից զրկվեց, ու դիակը մնաց: Էլ ի՞նչ են իրենց երևակայում: Արդեն մեկն էլ է մահացել. ունենք 5 զոհ, 3-ի վիճակն էլ ծանր է՝ ըստ ծանոթիս հայտնած տվյալների: Կատաղած եմ, որ 10 անփորձ պատանու հանում են առաջին գիծ, որ մի փորձված թաթար գալիս ա ու մի 8 ընտանիքի դժբախտացնում ու գնում՝ գցելով նաև մեր պետության հեղինակությունը: Կարևոր չի, թե սա 100 տոկոսանոց իրականություն է, թե ոչ, մեկ է մենք էս ճ/մարտում պարտվեցինք ու չկա հակահարվածը: Դրա համար էլ որոշեցի, որ պիտի բոլորդ էլ իմանաք, որ նորացված կամ բարեփոխված Մադրիդյան սկզբունքները հեչ էլ թաթարների հորինած միֆը չեն: Կխոսեմ փաստերով.

    Դեռևս անցյալ տարի՝ 2009-ի հուլիսին, Աքվիլայում ԵԱՀԿ համանախագահության երկրների նախագահները հայտարարությամբ են հանդես եկել՝

    Եռյակի կոչը
    Մեծ ութնյակ
    Երեկ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երկրների նախագահները` Օբաման, Մեդվեդեւը եւ Սարկոզին, ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել։

    Նախագահները կոչ են արել հարթել առկա տարաձայնությունները եւ համաձայնեցնել ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման հիմնարար սկզբունքները։ «Մենք` ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահներս, հաստատում ենք մեր աջակցությունը ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, եւ նրանց կոչ ենք անում լուծել դեռեւս առկա որոշ տարաձայնությունները եւ ավարտին հասցնել խաղաղ կարգավորումը»,- նշվում է հայտարարության մեջ։ Այնուհետեւ ասվում է հետեւյալը. «Մենք մեր միջնորդներին հանձնարարում ենք ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացնել 2007-ի նոյեմբերի 29-ի «Մադրիդյան» փաստաթղթի նորացված տարբերակը, որը իր մեջ ներառում է հիմնարար սկզբունքների վերաբերյալ համանախագահների վերջին առաջարկները»։

    Հուլիս 11, 2009
    http://www.armtimes.com/5538

    Այդպես էլ եղավ՝
    ԵԱՀԿ ՄԽ պաշտոնական Երեւանին ներկայացրել է բարեփոխված Մադրիդյան սկզբունքներ

    Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Բեռնար Ֆասիեն(Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հայտարարություն են տարածել. «Հունվարի 20-ին ԵԱՀԿ ՄԽ Երեւանում հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Համաձայն 2009 թ. հուլիսին Ակվիլա քաղաքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների նախագահների տված հանձնարարության, դեկտեմբերին Բաքու կատարած այցի ընթացքում Մադրիդյան սկզբունքների բարենորոգված տարբերակը, որ ներկայացվել էր այդ երկրի նախագահին, ներկայացնել նաեւ Սերժ Սարգսյանին»:

    Միջնորդների հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ հանդիպումների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցությունները շարունակելու ցանկություն են հայտնել, որպեսզի հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: «ԵԱՀԿ ՄԽ հմանախագահները գտնվում են Աստանայում` խորհրդատվություններ անցկացնելու նպատակով: Այդ խորհրդատվություններն ավարտելուց հետո միջնորդները մեկնելու են Սոչի, որտեղ պետք է տեղի ունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը»:
    22 հունվարի 2010
    http://www.panarmenian.net/arm/world/news/41755/
    Կողմերին խնդրել էին, որ 2-3 շաբաթվա ընթացքում պատասխանեն: Թաթարները պատասխանեցին, որ համաձայն են՝ որոշ վերապահումներով: Երկար լռությունից հետո ԱԳ նախարար Նալբանդյանը ԱԺ-ում հայտարարեց, որ մենք, իհարկե, ընդունում ենք Մադրիդյան սկզբունքները, և արդեն 2 տարի է: Բայց ոչ մի խոսք չասվեց նորացված սկզբունքների մասին: Իմ կարճ խելքով հասկանում եմ, որ դա նշանակում է հրաժարում նորացված տարբերակից, որը Հայաստանում կարդացել են մաքսիմում մի 5 հոգի:

    Այս իշխանությունը ստոր քայլի է գնում. փոխանակ ժողովրդին ներկայացնի, թե այդ ինչ է իրենից ներկայացնում նորացված տարբերակը, ձևացնում են, թե այն չկա: Պատճառը միմիայն այն կարող է լինել, որ իրենք էլ իրենց վրա վստահ չեն, որ հետևներից գնացող է լինելու, որովհետև լեգիտիմություն չունեն: Մեր ամբողջ դժբախտությունը հենց դրանում է: Իսկ մեր նախագեն փոխանակ Պետերբուրգից խոսի, թե իրեն զանգեցին-տեղեկացրին, որ էդպիսի բան է պատահել, պիտի մի հատ Ալիևին ապտակեր ու շտապ վերադառնար Հայաստան: Կարեն Դեմիրճյանի գլուխը կերան, բայց մազը չարժեն, որ կարծեմ Բրեժնեևի ժամանակ էնպես էր ապտակել Ալիևին ու լքել դահլիճը, որ միանգամից դրանց մոգոնած որոշումները՝ Ղարաբաղի վերաբերյալ, չեղյալ էին հայտարարվել, Բրեժնևն էլ իր ձեռքով էր պատռել իր իսկ ստորագրած փաստաթուղթը:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 20.06.2010, 16:15:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (23.06.2010), Magic-Mushroom (21.06.2010), mkofranc (21.06.2010), Երվանդ (21.06.2010)

  11. #1611
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ 2008-ին հայտարարվեց ՀՀ նախագահի նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարելու մտադրությունների մասին, հիմնական շեշտադրումն այն էր, որ խաղաղություն ենք ուզում։

    Անշու՛շտ, խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց դրան հասնելու ճանապարհը Սերժ Սարգսյանի աթոռային մրցակից «Հայկական Բուրբոնների» քարոզած քիրվայական գաղափարախոսությունը չէ և Թուրքիայի հետ «մուրացկանային դիվանագիտությամբ» չէ, որ պետք է հասնենք տարածաշրջանային կայունության և խաղաղության։ Այս ամենի մասին ժամանակին ասվել էր, սակայն թուրքական «մեղրամիսի» օրերին որոշ մարդիկ կանխավայելում էին Նոբելյան մրցանակը կամ խանդում այդ մրցանակի ապագա տիրոջը։ Բայց դեպքերը լրիվ այլ ձևով զարգացան։ «Ֆուտբոլային» որակված դիվանագիտությունը հիմա արդեն իր արդյունքներն է տալիս. հայ-թուրքական հարաբերություններն ավելի վատ են, քան Գյուլի Երևան գալուց առաջ, իսկ Արցախում մեծացել է պատերազմի վերսկսման հավանականությունը և այժմ մենք, թերևս, այդ պատերազմի նախնական փուլին ենք ականատես լինում։ Աստված տա՝ սխալվեմ այս հարցում։

    Ինչպես հայտնի է, հունիսի 18-ին Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ և զինամթերք' թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր:

    Այս տեղեկատվությունը տարածել էր ՀՀ ՊՆ-ն։ Եվ ահա այս ամենի ֆոնին, Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փոխարենը շտապ Հայաստան վերադառնալու՝ մնացել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում ու հեռվից հեռու մուննաթ եկել Ալիևի վրա։ «Երեկ ուշ երեկոյան ինձ զանգահարել են և զեկուցել, որ Ադրբեջանի զինված ուժերը գործողություններ են նախաձեռնել և փորձել են ներթափանցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքեր։ Նրանք հանցագործության վայրում թողնելով զոհ ու կրելով կորուստներ' հետ են քաշվել իրենց դիրքերը: Ցավոք, կորուստներ ենք ունեցել նաև մենք, և ես իմ ցավակցություններն եմ հայտնում մեր զոհված չորս զինվորների ընտանիքներին, նրանց բարեկամներին ու հարազատներին: Հասկանալով հանդերձ, որ նրանց վիշտը հնարավոր չէ ամոքել, բայց միաժամանակ, մեր ուշադիր վերաբերմունքով ու նաև Լեռնային Ղարաբաղի պետականությունն ու մեր ժողովրդի անվտանգությունն ամրապնդելով մենք կարող ենք սփոփել նրանց վիշտը»,- նշել է Սարգսյանը, ով, փաստորեն, չի ցանկացել կիսատ թողնել հաջորդ օրը նախատեսված արարողակարգային ու կամերային միջոցառումները, որպեսզի, ենթադրաբար, Մեդվեդևի ու տեղի հայ համայնքի հետ մի երկու կադր ավել նկարահանվի ու այստեղի «ազատ, բայց պատասխանատուները» շենշող ու «նախաձեռնողական» հռետորաբանությամբ ռեպորտաժներ ցույց տան իր մասին։ Սա պետության առաջին դեմքին և երկրի անվտանգության պատասխանատուին ոչ հարիր պահվածք է, որն առնվազն տարակուսանք է առաջացնում։

    Ս. Սարգսյանն ասում է, թե երեկ իմացա, որ զոհեր ենք ունեցել ու ադրբեջանցիներն էլ հաջողացրել են ներխուժել ԼՂՀ տարածք, բայց հաջորդ օրը շարունակում է իր այցը՝ Մեդվեդևի հետ ներկա գտնվելով Սանկտ Պետերբուրգի համալսարանում ու ժամերով լսելով համալսարանի ռեկտորին, իսկ այնուհետև մասնակցելով Երևանի և Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանների միջև համագործակցության ծրագրի ստորագրման և համալսարանի ականավոր գիտնականների դիմանկարների սրահում Վիկտոր Համբարձումյանի և Արմեն Թախտաջյանի դիմանկարների բացման արարողություններին: Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է նաև, որ ՀՀ և ՌԴ նախագահները եղել են Հովսեփ Օրբելու առաջիկայում կառուցվելիք հուշարձանի հիմնաքարի մոտ:

    Այսինքն ստացվում է, որ Արցախի հարցով բանակցությունից հետո Ալիևը մեկնում է և «ատամ» ցույց տալիս, իսկ մեր նախագահը դեռ շարունակում է «օտպուսկում» մնալ։ Պարզապես չեմ կարողանում բացատրություն գտնել այս ամենին։

    Հիշեցնեմ, որ երբ «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշը մոտ 40 րոպե չէր կարողացել որոշում կայացնել և վերադառնալ Սպիտակ Տուն, հսկայական քննադատության արժանացավ։ Ի վերջո այդ ամենն ազդեց ընտրողների տրամադրության վրա, և նրանք հեռացրեցին հանրապետականներին և՛ օրենսդիր մեծամասնությունից, և՛ գործադիր իշխանությունից։

    Հիշեցնեմ նաև, որ երբ վերջերս թուրք-իսրայելական միջադեպ տեղի ունեցավ և թուրքական կողմը զոհեր և վիրավորներ տվեց, վարչապետ Էրդողանն անմիջապես փոխեց իր արտաքին այցերի օրակարգը։

    Մեր դեպքում գործ ունենք, ոչ թե երկրի ղեկավարի քառասուն րոպե որոշում չկայացնելու, այլ արտաքին այցը չընդհատելու և բացառապես սեփական PR-ով մտահոգ լինելու փաստի հետ։

    «Սադրանքները միշտ էլ անընդունելի են, բայց այս տմարդի գործողությունը հատկապես անընդունելի է, որովհետև այն տեղի ունեցավ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ժամեր անց: Այս փաստը մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ համանախագահները, ներգրավված երկրները մտածելու բան ունեն: Ռազմատենչ հայտարարությունները, սադրանքները մնալով անպատիժ, չեմ ասում' անպատասխան, միշտ կարող են հանգեցնել այսպիսի կամ շատ ավելի վատ հետևանքների: Ես համարում եմ, որ այսպիսի վերաբերմունքը անհարգալից վերաբերմունք էր նաև համանախագահների նկատմամբ», - դրսից «տղա բերելու», օտարին ապավինելու և համանախագահներից օգնություն հայցելու տրամաբանությամբ հայտարարում է Սերժ Սարգսյանը՝ մոռանալով, որ այս տարվա մայիսի 28-ին, Հանրապետության տոնի կապակցությամբ բոլորիս դասեր էր տալիս՝ հայտարարելով, թե «Ոչ ոք աշխարհում պարտավոր չէ կռվել քեզ համար և քո փոխարեն: ... Օտար ուժերին ապավինելն ու բոլոր հույսերն այլոց հետ կապելը նշանակում է լինել ոչ իրատես, ի վերջո' կործանվել»:

    Միջազգային հանրությանը դիմելու Սերժ Սարգսյանի մոտեցումը անհասկանալի է ոչ միայն մայիսի 28-ին ունեցած իր իսկ ելույթի ու քարոզած դասերի ֆոնին, այլ նաև հաշվի առնելով, որ այդ «միջազգային հանրություն» կոչվածը մատը մատին չի տալիս, երբ Ղրղզստանում հազարավոր մարդիկ են սպանվում և հարյուր հազարավորները տեղահանվում են։ Այդպես եղել է միշտ և այդպես լինելու է, և բոլոր այն ազգերը, որոնք չեն հասկանա խաղի այս կանոնը, դաժանորեն կպատժվեն։ Իսկ դա նշանակում է, որ պետք է ապավինել միայն սեփական ուժերին և հնարավորության դեպքում արտաքին դաշնակիցներ ունենալ։ Դաշնակցել, այլ ոչ թե ապավինել օտարին։ Իսկ դաշնակցում են ուժեղի և արժանապատվություն ունեցողի հետ, այլ ոչ թե խաղաղություն մուրացողի։ Մուրացողին հումանիտար օգնություն են տալիս, որը բաժին է հասնում մազապուրծ եղածներին։ Ի դեպ, զզվում եմ այդ «մազապուրծ» բառից։

    Ինչ վերաբերում է հունիսի 18-ի դեպքերին, ապա դրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մենք լուրջ խնդիր ունենք երկրի ղեկավարման հետ կապված և, մասնավորապես, պաշտպանական գերատեսչությունում։ Հարցն այն չէ, որ ադրբեջանցիներն ավելի մարտունակ են և պետք է վախենալ նրանց սադրիչ հարձակումներից։ Ի վերջո, նրանք էլ շատ լավ հասկանում են, որ արժանի հակահարված կստանան, և պատերազմի դեպքում կկորցնեն ևս մի քանի շրջան։ Հարցն այն է, որ հետախուզական բնույթի մարտեր վարելով, մեր հարևանները որոշակի համակարգեր են ստուգում մեզ մոտ, և տեսնելով, թե ինչպիսի գերագույն հրամանատար է կանգնած հայկական զինված ուժերի ղեկին՝ կարող են արկածախնդրության դիմել։ Ա՛յ, դա չի կարելի թույլ տալ։

    Անդրանիկ Թևանյան 7or.am
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (22.06.2010), Magic-Mushroom (21.06.2010), Երվանդ (21.06.2010), ՆանՍ (22.06.2010)

  13. #1612
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    38
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չէ ես խոսքեր չունեմ,շատ բարկացած եմ մեր «իշխանության» վրա,եթե Լեվոնը նման բան աներ,ապա նրան երեւի խաչ կբարձրացնեին,հիշում եք երբ Լիբանանը Իսրաելցի երկու զինվորների գողացավ ինչ պատասխան տվեց Իսրաելը,այնպիսի տպավորություն է որ նախորոք պայմանավորվել են պատերազմ սկսելու մասին,մեր աչքերը փակելու համար,որ հետո հանգիստ մեր տարծքները տան ու Թուրքիայի սահմանը բացեն,իսկ ինչ է կատարվում ինտերնետում ուղղակի սիրտս խառնում է,ինտերնետում հաղթում են Թաթարները,որովհետեւ պետությունը ահռելի գումարներ է տալիս,իսկ մեր պաշտոնյաները կարծես այլ մոլորակից լինեն:
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (22.06.2010)

  15. #1613
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ ես ավելացնեմ հա...
    Իրականում մեր սահմանները այդ գիշեր ազատ են եղել...մարդ չի եղել սահմանին կանգնած..4 հոգին ,որոնք մահացել են քնած են եղել, ադրբեջանցուն սպանել է զինվորներից մեկը, ով բարեբախտաբար զուգարանում է եղել'վերադառբնալով տեսել է, որ 4-ը մահացած են, 4-ը վիրավոր ու չգիտեմ ինչպես սպանել է...մի խոսքով մենք զինված ուժերում շատ լուրջ խնդիրներ ունենք, եթե սահմանում մարդ լիներ, ապա հաստատ գոնե հրաձգություն կսկսվեր և ով գիտի գուցե ներս էլ չթափանցեին...
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  16. #1614
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում SSS-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան էլ ես ավելացնեմ հա...
    Իրականում մեր սահմանները այդ գիշեր ազատ են եղել...մարդ չի եղել սահմանին կանգնած..4 հոգին ,որոնք մահացել են քնած են եղել, ադրբեջանցուն սպանել է զինվորներից մեկը, ով բարեբախտաբար զուգարանում է եղել'վերադառբնալով տեսել է, որ 4-ը մահացած են, 4-ը վիրավոր ու չգիտեմ ինչպես սպանել է...մի խոսքով մենք զինված ուժերում շատ լուրջ խնդիրներ ունենք, եթե սահմանում մարդ լիներ, ապա հաստատ գոնե հրաձգություն կսկսվեր և ով գիտի գուցե ներս էլ չթափանցեին...
    Ես կարծում եմ, որ նման, չճշտված, ոչ մի բանով չհիմնավորված խոսակցությունների տարածումը պետք է հնարավորինս բացառել, որովհետև դա որքան կարող է ճշմարտություն լինել (անձամբ ես հավանական եմ համարում), նույնքան էլ բամբասանք, հերյուրանք և այլն: Նման դեպքերում եկեք ստեղից-էնտեղից լսածը տարածելուն չնպաստենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (21.06.2010), Monk (21.06.2010), SSS (21.06.2010), Tig (21.06.2010), ՆանՍ (22.06.2010)

  18. #1615
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պաշտպանական թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը. արիաբար զոհվել են`

    - կրտս. սերժանտ Գասպարյան Մնացական Ռոբերտի,

    - շարք. Բարսեղյան Արայիկ Սևակի,

    - շարք. Մանուկյան Էդվարդ Սուրենի,

    - շարք. Մելքոնյան Պարույր Արարատի:

    Վիրավորվել են`

    - կրտս. սերժանտ Մաթևոսյան Գարիկ Յուրիկի,

    - շարք. Բադասյան Գալուստ Գարիկի,

    - շարք. Արզումանյան Անդրանիկ Վալերիի,

    - շարք. Մեսրոպյան Հարություն Վարուժանի:http://tert.am/am/news/2010/06/21/names/ tert.am

    ---------- Ավելացվել է՝ 19:21 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:19 ----------

    Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շփման գոտու` Ֆիզուլու ուղղությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տարածված լուրը, այն է` իբր ղարաբաղյան ստորաբաժանումները հարձակում են գործել Աշաղը Աբդուռահմանլու գյուղի շրջանում տեղակայված իրենց դիրքերի վրա, որի արդյունքում զոհվել է մեկ ադրբեջանցի զինվոր, ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը»,-ասված է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի հաղորդագրության մեջ:

    Ըստ ԼՂՀ ՊՆ-ի` պաշտոնական Բաքուն կատարվածի իրական պատճառը պետք է փնտրի իր բանակում տիրող բարոյահոգեբանական գերլարված վիճակի մեջ, որը հատկապես իրեն զգացնել է տալիս սույն թվականի հունիսի 18-ին շփման գոտու Մարտակերտի ուղղությամբ տեղի ունեցած զինված առճակատումից հետո. «Չի բացառվում, որ Աշաղը Աբդուռահմանլուի մերձակայքում ադրբեջանցի զինվորի կորուստը պայմանավորված լինի հենց այդ գերլարված իրավիճակով»:

    Ինչ վերաբերում է շփման գոտու տվյալ հատվածում տեղի ունեցած փոխհրաձգության փաստին, ապա ՊԲ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը հրադադարի խախտման բազում դեպքեր են արձանագրվել ոչ միայն Ֆիզուլու, այլև առաջնային գծի ողջ երկարությամբ:

    Այդ ընթացքում, միայն ադրբեջանական առաջապահ ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի ռեժիմը խախտվել է 284 անգամ:

    ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո սահմանահատվածի բոլոր ուղղություններում հակառակորդը լռել է: Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել: a1plus.am
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (22.06.2010), davidus (21.06.2010), Magic-Mushroom (21.06.2010), ՆանՍ (22.06.2010)

  20. #1616
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորմանը հնարավոր եղավ այն ժամանակվանից, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնողական քաղաքականություն սկսեց՝ այս կերպ Թուրքիային դարձնելով տարածաշրջանային գործոն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։

    Նրա խոսքով, դեռ այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը եկավ Երեւան՝ ֆուտբոլ դիտելու, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը ուրախ կլինի, եթե Թուրքիան իր ազդեցությունը օգտագործի ԼՂՀ խնդրի լուծման հարցում։ «Այսինքն ՀՀ նախագահը դրա մասին բաց տեքստով հայտարարեց դեռ մեկ տարի առաջ։ Իսկ ինչո՞ւ չպիտի նման հայտարարություն անի թուրքալեզու Ղազախստանի արտգործնախարարը»,- նկատեց նա։

    Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար-պետքարտուղար Կանատ Սաուդաբաեւը հունիսի 21-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե Ղազախստանն ընդգծում է Թուրքիայի կարեւոր դերը ղարաբաղյան կարգավորման մեջ: «Մենք չէինք կարող շրջանցել Լեռնային Ղարաբաղի հարցը, քանի որ, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, լուրջ ջանքեր ենք գործադրում այսպես կոչված սառեցված հակամարտություններում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, եւ Թուրքիայի մասնակցությունը դրանց կարգավորման հարցում շատ կարեւոր է»,- նկատել է Սաուդաբաեւը: news.am
    Վերջին խմբագրող՝ mkofranc: 21.06.2010, 19:31:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (21.06.2010)

  22. #1617
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հունիսի 21-ին Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ բողոքի ցույց է անցկացրել՝ հանդիպում պահանջելով Սերժ Սարգսյանի հետ, ով այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում։
    Ղարաբաղյան պատերազմի վետերանները, մասնավորապես, պահանջում են ոտքի կանգնել եւ ոչ մի թիզ հող չհանձնել Ադրբեջանին։ «Բոլոր տղամարդիկ պետք է զենք ունենան, որպեսզի անհրաժեշտության դեպքում կես ժամից վերցնենք Բաքուն»,- հայտարարեց ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին զորահրամանատար Արկադի Կարապետյանը (Ագոն)։

    Մեկնաբանելով հունիսի 18-ի ադրբեջանական դիվերսիան, որի հետեւանքով չորս հայ զինծառայող է զոհվել, Կարապետյանը նկատեց, որ հայերը շատ ինքնավստահ են։ «Ոչ ոք ոչ մի հարց չի կարող լուծել, եթե ազգը քնած է։ Եթե մենք զգոն լինենք, ոչ ոք ոչինչ չի կարող անել մեզ։ Եթե մենք ուժեղ լինենք, պատերազմ չի լինի։ Երբ մենք թուլանում ենք, թշնամուն թվում է, որ ինքը կարող է հարձակվել եւ հաղթել»,- կարծում է Կարապետյանը։ Նրա կարծիքով, իրավիճակից ելքը Արցախի եւ Հայաստանի միացումն է։ Վետերանները նաեւ նշեցին, որ եթե Երեւան վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը չընդունի իրենց, ապա այդ դեպքում իրենք որոշակի քայլերի կդիմեն, որոնց մասին կհայտարարեն հավելյալ։ news.am

    ---------- Ավելացվել է՝ 23:49 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:46 ----------

    Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որով խստորեն դատապարտում են հունիսի 18-19-ի զինված միջադեպը, որի արդյունքում մարդկային կորուստներ են եղել:

    Համանախագահները դատապարտում են ուժի կիրառումը, որը բերել է աննպատակ մարդկային կորուստների: Նման միջադեպը հանդիսանում է 1994թ զինադադարի մասին համաձայնագրի անթույլատրելի խախտում, եւ հակասում է կողմերի` ուժ չկիրառելու եւ չսպառնալու հայտարարություններին:

    Միջադեպը տեղի է ունեցել հենց երկու նախագահների հանդիպումից հետո:
    Ուժի կիրառումը, մասնավորապես տվյալ պահին, կարելի է դիտել որպես բանակցությունների խաղաղ կարգավորումը խաթարելու փորձ:

    Այդ պատճառով, Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում` տեղերում դրսեւորել զսպվածություն, ինչպես նաեւ հրապարակային ելույթներում եւ նախապատրաստել բնակչությանը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության:

    Համանախագահները նաեւ կոչ են արել կողմերին բազմակողմանի համագործակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, այլ ոչ թե խանգարել նրա գործունեությանը դիտարկումների դեպքում: a1plus.am
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (22.06.2010), Magic-Mushroom (23.06.2010), Tig (22.06.2010)

  24. #1618
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում mkofranc-ի խոսքերից Նայել գրառումը
    Համանախագահները դատապարտում են ուժի կիրառումը, որը բերել է աննպատակ մարդկային կորուստների:

    Այդ պատճառով, Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում` տեղերում դրսեւորել զսպվածություն, ինչպես նաեւ հրապարակային ելույթներում եւ նախապատրաստել բնակչությանը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության:

    Համանախագահները նաեւ կոչ են արել կողմերին բազմակողմանի համագործակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, այլ ոչ թե խանգարել նրա գործունեությանը դիտարկումների դեպքում: a1plus.am
    ՈՒ ոչ մի տեղ չի ասվում չէ, որ ադրբեջանցիք են նախահարձակ եղել... փայլուն ա... սենց որ գնա, կարող ա մեր վզով էլ ջարդեն միջադեպը...

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (23.06.2010), My World My Space (21.06.2010), Tig (22.06.2010), ՆանՍ (22.06.2010)

  26. #1619
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադրբեջանցի պատվիրակները, օգտագործելով ԵԽԽՎ ամբիոնը, Հայաստանի հասցեին վերստին մի շարք մեղադրանքներ են հնչեցնել:


    Նախարարների կոմիտեի նախագահի հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցիները Հայաստանին անվանել են "ագրեսոր", մեղադրել հրադադարի խախտման մեջ, հիշել 1 միլիոն ադրբեջանցի փախստականներին:


    Ռաֆայել Հուսեյնովն անգամ հիշել է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին` մեղադրելով Հայաստանին պետական մակարդակով "ահաբեկչական ցանցի անդամին հերոսացնելու մեջ":


    Անտոնիո Միլոշոսկին, պատասխանելով ադրբեջանցի պատգամավորների հարցերին, նկատել է, թե ԼՂՀ մայիսի 23-ի ընտրությունները չեն ճանաչվում միջազգային հանրության կողմից:
    Նա կրկնել է, թե ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին` հակամարտությունը կարգավորելու հարցում: Նախարարների կոմիտեի նախագահը մեկ անգամ եւս կոչ է արել կողմերին ակտիվացնել ջանքերը` գտնելու հակամարտության խաղաղ լուծումը` ԵԽ-ին անդամակցելին ստանձնած պարտավորություններին համաձայն:a1plus.am

    Երևի մոռացել են որ դաժան մարդասպանին իրենց <<դեմոկրատական>> կոչվող միապետոությունում հերոսի կոչում են տվել: Ու ես համոզվում եմ որ միջազգային հաստատությունները և հատկապես այդ ԵԽ ունի երկդիմի պահվածք, կոմնակալ են ու չեմ վախենա այս բառերից նաև կաշառակեր, սրանց նավթի հոտը վանում է: Հենց Կոսովոյի պարագայում նրանք կոմնակալ եղան: Ընդհանրապես մուսուլմանները` նամնավանդ այդ ալբաններից ծագում ունեցող այդ ազերիներն ու թուրքերը, բալկաններում ապրող մուսուլմանները կարողանում են իրենց ուզախին հասնեն, հետաքրքիր է թե գաղափարախոսությամբ են դրանք առաջնորդվում... պետք է սովորել
    Վերջին խմբագրող՝ mkofranc: 22.06.2010, 09:52:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (23.06.2010), Tig (22.06.2010)

  28. #1620
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լացկանության, սերիալների, որբերի և ողբերի քարոզչությունն անհրաժեշտ է փոխել. Շիրինյան
    15:56 • 22.06.10

    Քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանի կարծիքով՝ արցախյան հակամարտություն կոչված գործընթացը նոր փուլ է թևակոխում։

    «Նման գործողությունները կարող են աստիճանաբար աճող պրոգրեսիայի տեսք ընդունել», – այսօրվա ասուլիսին ասաց նա՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի իրականացրած վերջին դիվերսիան։ Միաժամանակ, նա հավելեց, որ համամիտ չէ բազմաթիվ վերլուծաբանների այն տեսակետի հետ, թե լուրջ ոչ մի բան չկա, թե դա հերթական սադրանք է։

    «Կարող ենք ենթադրել, որ այդ գործողությունները ինտենսիվ զարգացման փուլ են մտնում, բայց դա մեզ բոլորովին չպիտի վախեցնի. ուղղակի իրադրությունը պետք է ճիշտ գնահատել», – ասաց նա։

    Այս կոնտեքստում Շիրինյանը նշեց, որ Հայաստանը պետք է փոխի իր քարոզչական մոտեցումները։ «Հայաստանում լացկանության, սերիալների, որբերի, ողբերի… այն քարոզչությունը, որն անում են հեռուստատեսությունները քանդում է հայոց տունը։ Իմ գնահատականով՝ դա հակապետական գործ է։ Լարված իրադրության պայմաններում թմրեցնել ժողովրդին անթույլատրելի է, իսկ տգիտությամբ դաստիարակելը՝ արդեն հանցագործությունն է», – ասաց նա։

    Քաղաքագետն անբավարար անվանեց հայկական երկու կողմերի ռեակցիան Ադրբեջանի գործողություններին։ «Ադրբեջանի համար գլխավորը Հայաստանի հարցը փակելն է. նրանք ժամանակ են ձգում լավ զինվելու համար», – եզրափակեց Շիրինյանը։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  29. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.06.2010), mkofranc (22.06.2010)

Էջ 108 358-ից ԱռաջինԱռաջին ... 85898104105106107108109110111112118158208 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •