Ոչ միայն:
Պետք է իմաստուն լինել, դե ոչ թե մի քիչ այլ շատ աֆերիստ, Անդրանիկի ու Նժդեհի նման տղերքը էս ազգի ձեռը չդիմացան դու ուզում ես մի ծաղկով գարուն բերես:
Դու կլինես մեր առաջին և վերջին կին նախագահը: Վերջինը, որովհետև ոնց քցում բռնում եմ Վրացիքի ատամների տակն ենք մնալու, բայց հանուն այդ վեհ գաղափարի դրան էլ եմ պատրաստ, տենում ես? տենց բան ախպերն ախպոր համար չէր անի, բայց ես պատրաստ եմ
Աստ ինչ? Ջավախք, եկեք ավելի ռեալ մտածենք:
---------- Ավելացվել է՝ 03:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 03:01 ----------
Ինչպես ասում էի եկեք ավելի ռեալ մտածենք:
Բանակի մարտունակության թնջուկը
Ճշմարի՞տ է արդյոք, որ հայոց բանակն ամենաուժեղն է տարածաշրջանում: Եթե տարածաշրջան ասելով նկատի ունենանք Հարավային Կովկասը` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ճիշտ է: Բայց եթե պիտի նկատի ունենանք նաեւ Թուրքիան ու Իրանը, այդ նույն պնդումը կասկածելի է դառնում: Բայց որ հայկական բանակը տվյալ պահին ուժեղ է ադրբեջանական եւ վրացական բանակներից, կարելի է հաստատել վերլուծությամբ: Վրացական բանակը բարոյալքված է 2008 թվականի օգոստոսի վրաց-ռուսական խայտառակ պատերազմից հետո, նրանից առաջ 90-ականների առաջին կեսին վրացիները կրկին պարտություն էին կրել աբխազական եւ հարավօսական պատերազմներում: Դրանից հետո` 2003 թվականին, իշխանության եկավ Միխայիլ Սահակաշվիլին, ով մի քանի միլիարդ դոլար ծախսեց բանակի վերազինման եւ բարեփոխումների վրա, եւ այս պրոցեսը զուգորդեց ռազմատենչ հռետորաբանությամբ: 2008 թվականի օգոստոսին Սահակաշվիլին համարեց, որ ծախսած միլիարդները եւ ռազմաշունչ հռետորաբանությունը բարձրացրել են իր բանակի մարտունակությունը, բայց վրացական բանակը Հարավային Օսիայում քոթակ կերավ: Ճիշտ է` քոթակողը ռուսական բանակն էր, որ ամենաուժեղներից է աշխարհում, բայց վրացական բանակի վայրկենական բարոյալքումը եւ նրանց համակած անպարկեշտ խուճապն ապացուցելու եկան, որ վրացական բանակը, ունենալով տեխնիկա, զենք եւ հագուստ, թույլ եւ անօգնական է` նախեւառաջ բարոյապես: Սա լավ ցուցանիշ է Իլհամ Ալիեւի համար եւ լավագույն ապացույցն այն բանի, որ միլիարդները ամենեւին էլ չեն երաշխավորում բանակի մարտունակությունը: Ադրբեջանական բանակը ղարաբաղյան փառահեղ պատերազմից հետո հոգեբանորեն ընկճված է հայկական բանակի առաջ: Իլհամ Ալիեւը հասկանում է սա, եւ ադրբեջանական բանակի կողմից ժամանակ առ ժամանակ ձեռնարկվող դիվերսիոն գործողությունները հայկական բանակի հոգեբանական առավելությունը թուլացնելու նպատակ ունեն: Չայլուի միջադեպը ադրբեջանցիք այս իմաստով կարող են հաջողված համարել, որովհետեւ իրենք մեկ զոհ են տվել, իսկ մենք` չորս (հինգ): Ակնհայտ է, որ այս վիճակագրությունը ներկայումս լայնորեն քարոզվում է ադրբեջանական բանակում, եւ մեր խնդիրն առաջիկայում այսօրինակ ելքով միջադեպերը բացառելն է` հակառակորդին թույլ չտալու համար թոթափել հսկայական հոգեբանական բեռը: Վրաց-օսական պատերազմում, սակայն, պարտվողը ոչ այնքան վրացական բանակն էր, որքան վրացական դիվանագիտությունը: Վրաց դիվանագիտությունը չկարողացավ ապահովել մի այնպիսի վիճակ, որ Ռուսաստանը չմիջամտի Հարավային Օսիայում տեղի ունեցող պատերազմին, եւ սրանով Վրաստանի պարտությունը երաշխավորվեց: Եթե Վրաստանը կարողանար ապահովել Ռուսաստանի չեզոքությունը, միանշանակ ծնկի կբերեր Հարավային Օսիային, իսկ Ռուսաստանի միջամտությունը հռետորական դարձրեց վրացական բանակի մարտունակության հարցը, որովհետեւ ի՞նչքան մարտունակ պիտի լիներ վրացական բանակը, որ հաղթեր Ռուսաստանի բանակին: Այս իրողությունն է պատճառը, որ հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող միջադեպերի ֆոնին ինձ հուզում է ոչ միայն Ադրբեջանի բանակի մարտունակությունը, այլեւ հետեւյալ հարցը. արդյո՞ք մեր դիվանագիտությունն ապահովել է կամ ի վիճակի է ապահովել, որ հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի դեպքում Թուրքիան զուրկ լինի միջամտելու հնարավորությունից: Հարցը գոնե այս պահին հռետորական է, բայց եւ չի կարելի չարձանագրել, որ «ֆուտբոլային դիվանագիտությունը» ոչ թե փոքրացրել, այլ մեծացրել է հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմին Թուրքիայի միջամտության հնարավորությունը: Ճիշտ հասկանանք. եթե «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկից առաջ նման հնարավորությունն, ասենք, 0.001 տոկոս էր, հիմա հաստատ դարձել է 0.002 տոկոս: Ինչպես նախկինում, հիմա էլ այս թիվը հնարավոր է` աննշան է, միզեր, բայց միտումը ինքնին սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, իսկ որ միտումը կա, կարելի է ապացուցել պարզ վիճակագրությամբ: Եկեք ուսումնասիրենք, թե ընդամենը մի քանի տարի առաջ քանի երկրների պաշտոնական պատվիրակություններ կամ պաշտոնական ներկայացուցիչներ են Թուրքիայի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, իսկ հիմա ինչ հաճախականությամբ են դա անում: Կրկին` գուցե Թուրքիան այս ընթացքում ԼՂ հարցում իր ներգրավվածությունն ավելացրել է ընդամենը 0.001 տոկոսով, բայց ցանկացած 100 տոկոս բաղկացած է այսպիսի միզեր մեծություններից:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
http://www.armtimes.com/10686
---------- Ավելացվել է՝ 03:16 ---------- Սկզբնական գրառումը՝ 03:14 ----------
Միանշանակ համաձայն եմ Նիկոլի հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանը իր նախագահության օրոք այնպես արեց, որ Թուրքիայի «խառնվելը» հասցնի մինիմալի, իսկ սրանք կարող են? խիստ կասկածում եմ և սա իրոք սարսափելի իրողություն է:
Էջանիշներ