Սերժանտներին ու ալիեվայան սուլթանատին, թույլատրել են ժմանակ ձգել։ Եթե պարզ է, թե ինչ է զոհաբերելու դրա դիմաց Ադրբեջանը - ԱՄՆ զորքերի տեղաշարժի հետագա աջակցություն ու Ղրղզստանում հնարավոր բարդություների դեպքում ԱՄՆ բազաների տեղակայում Ադրբեջանում, Հայաստանի մասով անհասկանալի է, թե մերոնք ինչ են զոհաբերելու հետագա 5-10 տարի իշխելու համար...Անդրադառնալով երկու երկրների նախագահների նոր հանդիպման հնարավորությունը` Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, թե Իլհամ Ալիեւի ու Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սոչիում, եւ ինչպես հայտնի է` առաջարկվել է ժամանակավորապես ընդմիջել հանդիպումները։
«Բանն այն է, որ Մադրիդյան սկզբունքները ներկայացնելուց հետո, Աթենքում տեղի ունեցած հանդիպումները արդյունք չտվեցին։ Բոլորը գտնում էին, որ այդ փաստաթուղթը, որի վրա երկու տարի աշխատանք է տարվել, հնարավորություն է ստեղծում հիմնական փաստաթղթի վրա աշխատանքը սկսելու համար, բայց հայկական կողմից համաձայնություն չստացվեց», - պարզաբանել է նա:
Մամեդյարովն ասել է, թե որոշակի պատճառներով միջնորդները առաջարկեցին ընդմիջել բանակցությունները։ «Սակայն այդ ընդմիջումը շատ երկար է շարունակվում», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը` հավելելով, որ հասկանալի է բանակցությունները ակտիվացնելու համանախագահների ձգտումը, քանի որ նրանց կողմից պատրաստված փաստաթուղթը դրված է բանակցությունների սեղանին։
«Մեկ անգամ էլ եմ կրկնում` այդ փաստաթուղթը երկնքից չի ընկել, երկու տարի այն համաձայնեցվում էր», - հայտարարել է նա։
Ասելով, որ Ադրբեջանը ծանոթացել, աշխատել է այդ փաստաթղթի վրա, Մամեդյարովն ընդգծել է, որ այնտեղ սկզբունքային նոր բան չկա` «բացառությամբ որոշ նրբությունների, որոնց վրա Ադրբեջանը առաջարկել է աշխատել, ինչպես ասում են` գնդակը գտնվում է հայկական կողմում»։
Նրա խոսքերով` հիմա անհրաժեշտ է Հայաստանի դիրքորոշման հստակեցումը։
«Իրավիճակը հիմնականում այսպիսին է. համանախագահները պետք է հայկական կողմին փոխանցեն մեր այսօրվա մոտեցումները։ Միջնորդները հետո կքննարկեն ընդհանուր իրավիճակն ու հնարավոր է` հանդես գան նոր առաջարկներով», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արձագանքել է ադրբեջանական կողմից ԼՂՀ տարածք դիվերսիոն խմբի ներխուժման փաստին:
«Բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից առաջ, Բաքուն փորձում էր սադրիչ հայտարարությունների, պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցությունները: Ամենայն հավանականությամբ, տեսնելով, որ դա իրենց չի հաջողվում` ադրբեջանցիներն այս անգամ, հունիսի 17-ի եռակողմ բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո գնացին ավելի հեռու` ակնհայտ սադրանքի: Կարելի է ասել, որ դեռեւս չհասցնելով դուրս գալ բանակցությունների սրահից, ադրբեջանական ղեկավարությունը հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում կազմակերպել է դիվերսիոն գործողություն: Գիշերվա քողի տակ ուխտադրուժ հարձակվելը բնորոշ է Ադրբեջանին: Դա առաջին անգամ չի արվում»,- ասել է Է. Նալբանդյանը:
«Դիվերսիոն ոտնձգության արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ: Արցախի զինված ուժերը հետ են մղել այդ հարձակումը: Ակնհայտ է, որ դա նախապես մտածված եւ ծրագրված գործողություն է: Դա եւս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվի իրական դեմքը, որն ամեն ինչ անում է բանակցային գործընթացը ձախողելու համար»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն' հունիսի 18-ին' ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատված: Թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ եւ զինամթերք' թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր: news.am
միշտ սրանց պատճառով մեր զինվորներն են տուժում, իրանց հեչ պետքները չի որ 4 ընտանիք քանդվեց իրանց պատճառով:
Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան
Ոնց չեմ սիրում մեր էս զոհի կերպարը: Միջազգային հանրություն կոչվածի աչքի առաջ մեր զինվորներին են սպանում, անգամ քաղաքակիրթ կոչվող Եվրոպայում մեր զինվորին են կացնահարում, հրադադարի ռեժիմն են խախտում, էլի մենք շարունակում ենք խաղի արդար կանոններըՈւրեմն էդքան չկա՞նք, որ մեր բարենպաստ դիրքերից օգտվելով սարսափի մեջ պահենք սահմանակից ադրբեջանական գյուղերը: Էդ ի՞նչ դարձան էդ կովկասյան թաթարները, որ մեր տարածք ամեն անգամ մի դիվերսիոն խումբ ուղարկեն
Էստեղ են ասել՝ թշնամին նման է շանը. ինչքան վախենում ես, այնքան ավելի շատ է հաչում:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
ինձ զարմացնում է այն փաստը որ մեր իշխանությունները ոչինչ չեն անում հարձակվելու համար ոչ դիվանագիտական ոլորտում, ոչ կիբեր ոլորտում, ոչ էլ դաշտում,,, զզվել եմ պաշտպանողական դիրք գրավելուց, զզվում եմ սրանց հիմար անգործությունից, որոնց սխալների ու լռության համար վճարում են մեր երեխաները, մեր եղբայրները, մեր պատանիները: Թող իրենց լակոտները գնան ծառայեն, տեսնեմ այսպես հանգիստ կլռեն, ինչու չի նախագահը դադարում այցը Պետերբուրգ ու ժամանում Հայաստան, ինչու ոչ մի ակնհայտ գործողություն չեն անում, ու չեն իրազեկում հանրությանը, հոգնեցի այս ժլատ, կցկտուր նորություններից:
Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան
Magic-Mushroom (19.06.2010), Նաիրուհի (19.06.2010), Նարե (19.06.2010)
Ադրբեջանի ԱԳՆ արձագանքել է այս միջադեպին ասելով իբր թե հայերը նվազեցնում են զոհերի թիվը , և իբր նրանց զարմացնում է այն փաստը որ հայերը ներկայացրել են այս դեպքը , ու գիտեք զվարճալին որն է , որ նրանք հայտարարել են իբր թե մերոնք են սադրել այդ գործողությունները , և ստացել արժանի պատասխանը: Հետաքրքիր է թե ինչու իրենց գեղեցկուհի Ալիևը ակնկալիորեն լքեց Պետերբուրգը:
Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան
Magic-Mushroom (19.06.2010)
Նոր Սերժ Ազատիչը ասում ա՝ փաստորեն, համանախագահները մտածելու բան ունեն...
Դե արի ու մի ասա, այ նախագե, էս երկրում մենակ մենք մտածելու բան ունենք ու առաջին հերթին դուՄնում ա ասենք՝ համանախագեներ, եկեք ջրի հաշվիչի ցուցանիշներն էլ դուք գրեք: Ջղայնացած եմ:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
davidus (19.06.2010), Magic-Mushroom (19.06.2010), Նարե (19.06.2010)
ՄկոՖրանց ջան, չեմ կարծում, որ տաքարյունությունը հիմա մեզ օգուտ կտա, հիմա սառը մոտեցումա պետք, որպիսի պատերազմի վերսկսման դեպքում հիմքեր «չսարքեն» մեզ մեղադրելու համար: Մյուս կողմից էլ Աստղի հետ եմ համամիտ, որ զոհի կեցվածքից էլ պիտի ձեռբազատվել: Չնայած տրամաբանող մարդու համար կողքից էլ պարզ է, որ տվյալ դեպքում մենք զոհի կարգավիճակում չենք, քանի որ Արցախի տարածքը վերահսկվում է հայկական ուժերի կողմից… Առաջին հայացքից ոնցոր թե մի տեսակ անգործության են մատնված մեր իշխանությունները, բայց … չգիտեմ… ինձ թվումա, եթե դա այդպես լիներ, ապա պատերազմը վաղուց վերսկսված կլիներ… և հետո կարծում եմ սխալ կլիներ ինչոր ամպագորգոռ ու ագրեսիվ հայտարարություններով պանիկա գցել հասարակության մեջ, առանց այդ էլ արտագաղթը շատացելա…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Անահիտ (21.06.2010)
Տիգ ջան, ես մի բան եմ հասկացել. էս քոչվորների դեմ կռվելու համար պիտի հենց իրենց զենքով կռվենք: Մեկը հենց տեղեկատվական պատերազմները, որում մեր հաղթանակը գիտե՞ս ինչ հեշտ կլինի ապահովել, մեր ձեռքում այնքան խաղաքարտեր կան: Իսկ մերոնք միայն հիստերիկ արձագանքներ են անում յուրաքանչյուր նման հարձակման դեպքում: Մենք անգամ մի քանի օրում կարող ենք ադրբեջանցի անունը ջնջել ասպարեզից՝ թողնելով թաթարը: Ուղղակի էս ինքնահռչակները չեն ուզում աշխատել, չեն ուզում գլուխները ծանրաբեռնեն պետական հարցերով: Իրենց համար կա միայն սեփական հարց, սեփական ախռաննիկի վիզը հաստացնելու հարցԻսկ իրենց անգործության ու երկրում տիրող ոստիկանական կարգերի հետևանքով զոհվում են մեր պատանիները
Արտագաղթը միայն տնտեսական քաղաքականության հետևանքով է, երբեք արտագաղթածների մեջ չեմ տեսել մեկին, ով լքի երկիրը հնարավոր պատերազմի պատճառով: Այ սրա մասին մտածի, Սարգսյան![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
davidus (19.06.2010), Magic-Mushroom (19.06.2010), mkofranc (19.06.2010), Tig (19.06.2010)
Էս պարբերության հետ միանշանակ համամիտ եմ: Իսկ ի՞նչ կարող ենք անել մենք… Կարո՞ղ է չէ շարքային քաղաքացին էլ ինչ ինչ մեթոդներով իր ներդրումը ունենալ քարոզչական պատերազմի մեջ… Իսկ մենք անո՞ւմ ենք դա: Ճիշտա, դա շատ փոքր կշիռ կունենա պետական քարոզչության համեմատ, բայց… էլի բանա…
Իսկ ես տեսել եմ…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Անահիտ (21.06.2010)
Ժամանակ ունենալու դեպքում իհարկե կարող ենք օտարալեզու ֆորումներ մտնել, մասնակցել քննարկումներին, պաշտպանել հայկական տեսակետը: Բայց սրանում արդյունավետը այն կլինի, որ ղեկավարվի մի կենտրոնի կողմից, որ գրածները իրար չհակասեն: Գրողները լինեն տարբեր երկրներից: Ես շատ խիստ կասկածում եմ, որ սփյուռքահայերի մեջ Ղարաբաղի հարցով շատ լավ տեղեկացված մարդ կա, որ գրի: Եղածն էլ մենակ Ցեղասպանության մասին են գրում
Շատ վատ ա, փաստորենԻսկ ես տեսել եմ…![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Magic-Mushroom (19.06.2010), Tig (19.06.2010)
Ես կարծում եմ որ պետք է լրատվական ֆորումնային ինչ որ կայքի նման բան ստեղծել , որտեղ կկարողանաինք օտար լեզվով , որը անգլերեն, ռուսերեն որը ֆրանսերեն, ինչու չէ նաև հենց թշնամու լեզվով , թուրքերեն, միշտ ես կարծել եմ ու կարծում եմ որ պետք է ստեղծվի եվրոնյուզի պես մի քանի լեզվով հեռուստաալիք, սա լավ միջոց կլինի երբեմն դեզինֆորմացիա տարածելը թշնամիների մասին , հենց իրենց համար շատ լավ կլինի, այսինքն կօգտագործենք իրենց մեթոդը:
Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան
Ժողովուրդ, ստեղից եմ մտել... որ ուշադիր նայեք, կտեսնեք խողովակները.. դրանք 1.4մ-անոց խողովակներ են, դրանց տակով որ գալիս են, չեն երևում... էդ շրջանում պաշտպանությունը էդքան էլ լավ չի... դրա համար էլ հենց էդ տեղից են մտել..
ստեղ նայեք..
Ambrosine (19.06.2010), Magic-Mushroom (19.06.2010), Tig (21.06.2010)
Ռուսական Газета.ru կայքը անդրադարձել է երեկ գիշեր Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածում գրանցված միջադեպին, որի արդյունքում 4 հայ զինվորներ դարձել են ադրբեջանական դիվերսիայի զոհը, իսկ ևս 4-ը վիրավորվել են։ Ռուսական լրատվամիջոցը ներկայացնելով իրադարձությունը՝ գրում է, որ պաշտոնական Բաքվի կողմից դեռևս պաշտոնական մեկնաբանություն չկա, իսկ ՀՀ ԱԳՆ-ն պնդում է, որ Ադրբեջանը փորձում է խախտել խաղաղ բանակցությունները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին անվանել է այդ հարձակումը «ստոր սադրանք»։
Բավական ուշագրավ է Газета.ru-ում հրապարակված այս նյութի վերնագիրը, որում առկա ակնայտ հեգնական շեշտադրումից բացի, ադրբեջանական գործողությունները որակվում են որպես դիվերսիա։
Հրապարակման մեջ նշվում է նաև, որ հակամարտությունը սկիզբ է առել 1988թ., երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտնեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին, իսկ 1991թ. դեկտեմբերի 10-ի քվեարկության ժամանակ բնակչության 99.89%-ը կողմ արտահայտվեց Ադրբեջանից անկախանալուն։
Tert.am
Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան
Magic-Mushroom (19.06.2010)
Տիգ ջան, էսօր էն վարչապետի ելույթն էի լսում, տես ինչ ա ասում... էս տարի, հաշվի առնելով ճգնաժամ և այլն, ՏՏ որորտին կփոխանցենք 80 մլն դրամ, անցած տարվա 170 մլն-ի փոխարեն: ՏԵս մի տարի ա անցել, բայց մեկը ես, չեմ տեսնում, թե էդ փողերը ոնց են ազդել ՏՏ-ի վրա: Դրանք պետք ա մի հատ թիմ հավաքեին, որոնք ոչ հաց ուտեին, որ ջուր խմեին, մենակ "ռմբակոծեին" ադրբեջանական ցանկացած տեղեկատվական կայքերը... բայց դե մարդիկ կպած հայկական դպրոցներն են փակում...![]()
Վերջին խմբագրող՝ davidus: 19.06.2010, 20:50:
Ambrosine (19.06.2010), Magic-Mushroom (19.06.2010), mkofranc (19.06.2010), My World My Space (20.06.2010), Tig (21.06.2010)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ