User Tag List

Էջ 109 358-ից ԱռաջինԱռաջին ... 95999105106107108109110111112113119159209 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,621 համարից մինչև 1,635 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #1621
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵԱՀԿ ղեկավար, Ղազախստանի պետքարտուղար և արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը լուրջ մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության շփման գծում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի հետևանքով չորս հայ զինծառայող էր զոհվել։ Այս մասին նշվում է ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարությունում։

    «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններին խելամիտ այլընտրանք գոյություն չունի»,- ասել է Սաուդաբաևը՝ հավելելով. «Պետք է ձեռնարկվեն արդյունավետ միջոցներ՝ հետագայում նման միջադեպերը կանխելու համար»։

    Սաուդաբաևը նշել է, որ աջակցում է կառուցողական երկխոսությանն ուղղված Մինսկի խմբի շրջանակում ձեռնարկվող ջանքերին։ Նա հանձնարարել է իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին սերտորեն աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ երկարաձգվող հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման հարցում։

    Tert.am

    Ազերի ԱՊԱ գործակալությունը տեղեկացնում է, որ իրենց հատուկ ներկայացուցիչը պաշտոնապես տեղեկացրել է իրենց ասելով <<հայկական կողմից հրադադրի խախտման տվյալների մասին, ու վերջին օրերի հայկական կողմից իրականացված դիվերսիոն հարձակման մասին>> , ցինիզմի հասնելու չափ լկտիություն: Այստեղ գործում է հին մեթոդը` լավագույն պաշտպանությունը հարձակումն է: կարդալով սրանց հոդվածը մոտս հարց առաջացավ թե ինչու մեր հոգնած իշխանավորները չեն դիմել, բայց վերջում գրված էր <<ի դեպ հայկական կողմն էլ պատրաստվում է ներկայացնել իր տեղեկությունը>>: Փաստորեն եթե ազերիները չներկայացնեին , սրանք երևի չէին էլ անի:

    ---------- Ավելացվել է՝ 18:58 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:53 ----------

    Թուրքիան եւ Ադրբեջանը զենքի արտադրությամբ զբաղվող ընկերություն կհիմնեն, գրում է թուրքական «Today’s Zaman»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները։

    Ներկայումս ադրբեջանական «Azersimtel ընկերությունը բանակցություններ է վարում նոր ընկերության կառուցվածքի եւ մասշտաբների վերաբերյալ։ Հաղորդվում է նաեւ, որ թուրքական «Mechanical and Chemical Industry Corporation» ընկերությունը զինվորական օբյեկտում մեծ մասնաբաժին կունենա։ Արտադրության առաջին փուլում ընկերությունը Ադրբեջանի զինված ուժերի համար հարձակողական զենքեր կարտադրի։

    Արտադրության մյուս փուլերում ընկերությունը կարտադրի նաեւ տեխնիկա ու ռազմամթերք։ news.am

    Նախկին ազատամարտիկ. Երբ պետության ղեկավարը իր խոսքին տեր չի կանգնում, դառնում է շարքային ստախոս:
    Վերջին խմբագրող՝ mkofranc: 22.06.2010, 18:00:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.06.2010), Magic-Mushroom (23.06.2010), Tig (23.06.2010)

  3. #1622
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ հայ համայնքի հիասթափությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԼՂՀ դեմ Ադրբեջանի դիվերսիայի կապակցությամբ անհամարժեք հայտարարության վերաբերյալ: Ինչպես ասվում է ANCA-ի հայտարարության մեջ, ԵԱՀԿ ՄԽ պատասխանն ընդհանուր էր, ինչը ազատ ճանապարհ է բացում Բաքվի համար դեպի պատերազմ:

    «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ընդհանուր առմամբ դատապարտելով Բաքվի բռնությունը, այնուամենայնիվ, ուղղակի չքննադատեցին Ադրբեջանի հարձակումը: Դրանով իսկ նրանք կանաչ լույս են վառոմ Իլհամ Ալիևին` Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ վերսկսելու համար, ինչը նա վերջերս խոստացավ անել: ԵԱՀԿ-ն, իր հերթին, պետք է վճռականորեն դատապարտի Բաքվի ռազմատենչությունը և ճնշում գործադրի Ադրբեջանի ղեկավարության վրա, որպեսզի նա հրաժարվի ուժի կիրառությունից, իսկ ԱՄՆ վարչակազմը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին»,-հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

    Հայտարարությամբ հանդես է եկել նաև ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալուոնը/: «Այն փաստը, որ այդ հարձակումը սադրանքի հետևանք չէր, այլ կատարվեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ՌԴ նախագահ Դնիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից մի քանի ժամ անց, աղաղակող է դարձնում այդ փաստը, հատկապես, հաշվի առնելով, որ այդ հանդիպման նպատակն էր բերել կողմերին վերջնական խաղաղ կարգավորման: Ես կրկին կոչ եմ անում ԱՄՆ վարչակազմին վերականգնել Ազատության ակտի 907-րդ ուղղումը և սահմանափակել հետագա ռազմական օգնությունն Ադրբեջանին: Մենք չենք կարող հանգիստ հետևել իրավիճակին, այն դեպքում, երբ Ադրբեջանը կյանքի է կոչում ռազմաշունչ հայտարարություններն ու հարձակումները»,-ասել է հայ կոնգրեսականը:

    Diplomat.am

    ---------- Ավելացվել է՝ 19:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:29 ----------

    Իսկական ժամանակն է, որ Հայաստանը դադարեցնի իր գործունեությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների հետ, և միաժամանակ հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից, գտնում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

    «Մենք չենք կարող ունենալ որևէ սկզբունքով քննարկում, բացի մեր մի թիզ հողի վերաբերյալ քննարկումներից: Չսխալվե´ք, թուրքի համար հողն է կարևոր, մեզ համար բացառիկ նշանակություն ունի մեր հայրենիքի մի թիզ հողը»,- ասաց նա այսօրվա ասուլիսի ժամանակ:

    Ըստ բանախոսի` Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի` թեկուզ մի թիզ հողի համար, այլ ոչ թե զիջումների գնա:
    Անդրադառնելով հունիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը` Լ. Շիրինյանն կարծիք հայտնեց, որ համանախագահները` լինելով ոչ թե կոնֆլիկտ լուծող, այլ կարգավորող, փորձում են հայկական ու ադրբեջանական կողմերի միջև հավասարակշտություն պահպանել, ինչն էլ ենթադրում է նրանց հայտարարության բովանդակությունը:

    «Մենք պետք է խախտենք այդ հավասարակշռությունը», - ասաց նա` հավելելով, որ անբավարար է գնահատում Հայաստանի արտաքին գործերի և Սփյուռքի նախարարությունների աշխատանքը: «Ներկա պահին ամբողջ սփյուռքը պետք է սատար կանգներ Հայաստանին»,- նշեց Լ. Շիրինյանը: aysor.am
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.06.2010), davidus (22.06.2010), Tig (23.06.2010)

  5. #1623
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես ասպարեզ է եկել խելացի քաղաքագետ Լրիվ ճիշտ է ասում Լևոն Շիրինյանը, բացի միջնորդությունից հրաժարվելը: Դա երբեք բացահայտ չպետք է արվի, մենք միշտ պետք է խաղաղարարի դափնեպսակով լինենք, բայց հարվածենք ամենաանսպասելի պահերին:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (23.06.2010), ministr (23.06.2010), mkofranc (23.06.2010), My World My Space (23.06.2010), Tig (23.06.2010)

  7. #1624
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդգծված հատվածները ամեն ինչ արժեն

    ՀՀ ԵԿՄ. «Հիշեք, թե ինչպես էիք հրադադար մուրում հայկական կողմից»

    21.06.2010

    Վերջին շրջանում հաճախադեպ են դարձել հայ-ադրբեջանական շփման գծում սադրանքներ կազմակերպելու, Արցախի, Հայաստանի տարածք դիվերսիոն խմբեր անցկացնելու` Ադրբեջանի փորձերը: Լկտիության գագաթնակետը հունիսի 18-19-ի գիշերը Մարտակերտի Չայլուի հատվածում արձանագրված դեպքն է, որ տեղի ունեցավ ՌԴ նախագահի միջնորդությամբ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների անցկացված հանդիպումից հաշված ժամեր անց եւ որին զոհ գնացին հայ սահմանապահներ: Փաստորեն ադրբեջանական կողմը բացահայտ արհամարհանք է դրսեւորում թե՛ ՀՀ եւ Արցախի, թե՛ ՌԴ նախագահի եւ առհասարակ միջազգային հանրության, թե՛ իր իսկ ստանձնած պարտավորությունների նկատմամբ: Կատարվածն ուղղակի սպառնալիք է առանց այն էլ փխրուն խաղաղությանը: Ադրբեջանցիները մի հերթական անգամ ապացուցեցին, որ խաղաղությունն իրենց համար գրոշի արժեք չունի, ինչպես նաեւ գրոշի արժեք չունեն անմեղ մարդկային զոհերը: Արձանագրված փաստն առաջացրել է ողջ հայ ժողովրդի զայրույթը: Մենք ցավակցում ենք թշնամու դիվերսիային զոհ գնացած տղաների հարազատներին:

    ԵԿՄ-ն հայտարարում է, որ նմանօրինակ դեպքերը չպետք է անպատիժ մնան:
    ԵԿՄ-ն նվիրված է արյամբ ազատագրված տարածքների պաշտպանության գործին, միշտ կանգնած է լինելու հայ ժողովրդին, հայկական պետականությանը հուզող խնդիրների հայանպաստ կարգավորման դիրքերում: ԵԿՄ-ն բարձր է գնահատում խաղաղությունն իբրեւ արժեք, հիշեցնում, որ հանուն խաղաղության հայկական կողմն արդեն իսկ մեծագույն զիջումների է գնացել, իսկ ժամանակին մեզ պատերազմ պարտադրած թշնամուն խաղաղություն ենք պարտադրել:

    Կոչ ենք անում միջազգային հանրությանը` խստորեն դատապարտել ադրբեջանական հերթական սադրանքը. մի՛ ստիպեք, որ մենք հարկադրված լինենք ինքներս պատժել ոճրագործին: Դա չի բխում տարածաշրջանային կայունության շահերից, բայց այլընտրանք չունենալու պարագայում ՀՀ եւ Արցախի անկախությունն ու ազատությունը նվաճած երկրապահն ունակ է պահպանել ու պաշտպանել հայկական պետությունները, հայկական պետությունների քաղաքացիներին: Արցախի ժողովուրդն իր զավակների կյանքի եւ արյան գնով ու միջազգային հանրության կողմից ընդունված ինքնորոշման իրավունքի սկզբունքով Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում վաստակել է իր անկախությունը, Սահմանադրությամբ ամրագրել է իր սահմանները, որոնք այլեւս քննարկման առարկա չեն կարող լինել:

    Ադրբեջանական կողմին հորդորում ենք` հիշեք, թե ինչպես մեկ անգամ ոտնձգություն կատարեցիք հայկական տարածքների նկատմամբ ու ինչպես խստորեն պատժվեցիք: Հիշեք, թե ինչպես նենգաբար սկսեցիք Սումգայիթում, Բաքվում անմեղ հայ բնակչության սպանդով, ինչպես մեզ պատերազմ պարտադրեցիք եւ թե ինչպես անփառունակ այն ավարտեցիք: Հիշեք, թե ինչպես էիք հրադադար մուրում հայկական կողմից: Եվ եթե չլիներ հայկական քրիստոնեավարական մտածելակերպը, եթե մենք չգնահատեինք խաղաղությունն իբրեւ մեծագույն արժեք, ապա բազմապատիկ անգամ ավելի տարածքներ էինք ազատագրած լինելու: Եթե ընդունակ չեք հանուն համամարդկային արժեքների, հանուն խաղաղասեր ու ստեղծագործ ապագայի գործել, ապա գոնե հանուն ձեր իսկ պետության ու ժողովրդի կանգ առեք: Հակառակ պարագայում ձեզ դաժան օրեր են սպասվում: Հայը դեռ տարածքներ ունի ազատագրելու, դեռ ձեր վերահսկողության տակ է մեր հայրենիքի մի մեծ հատվածը, որին վերատիրանալու ձգտողների բանակը Հայաստանում ստվար է:

    Դա ձեզ ասում է Արցախի ազատագրման մասնակիցներին համախմբող կազմակերպությունը` այն տղաների, որոնց խոսքի հաստատուն լինելը ձեր մաշկի վրա եք զգացել: Ուրեմն` տա՛ Աստված (որ մեկն է բոլոր ժողովուրդների համար) բոլորիս իմաստություն եւ ողջախոհություն, զերծ մնանք հետագայում ուժային մեթոդների դիմելու գայթակղությունից: Այլապես, եթե դարձյալ անմտության հետեւանքներն զգալուց հետո միայն ուշքի գաք, ապա չափազանց ուշ է լինելու:

    ՀՀ Երկրապահ կամավորականների միություն
    Աղբյուր

    Կարծես թե ամեն մեկը իր գործը անում է. միայն նախագեն դեռ Սահմանադրությամբ ամրագրված իր ֆունկցիաները չի կարդացել:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (23.06.2010), Tig (23.06.2010)

  9. #1625
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդգծված հատվածները ամեն ինչ արժեն


    Աղբյուր

    Կարծես թե ամեն մեկը իր գործը անում է. միայն նախագեն դեռ Սահմանադրությամբ ամրագրված իր ֆունկցիաները չի կարդացել:
    Սահամանդրության մեջ կանեփ են թաթթել, ծխել են գնացել ա Աստղ ջան… ու սաղ մենակ ա ծխել… հազիվ ա խոսում չես տենու՞մ…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (23.06.2010)

  11. #1626
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի այն գնահատականը, թե ադրբեջանցիների վերջին հարձակումը սադրանք էր, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին հայտարարել է, թե «բառերի ուշադիր ընտրությունը ակնհայտորեն օգտակար կլինի բանակցությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու առումով»: «Չորրոդ ինքնիշխանությունն» էլ իր հերթին մեկնաբանել է Սեմնեբիի խոսքերը. «Փաստորեն, Փիթեր Սեմնեբին Էդուարդ Նալբանդյանին ասել է` «մտածի´ր, նոր խոսա»: Սա, նկատենք, բացահայտ վիրավորանք է Հայաստանի նկատմամբ, ավելին` միջազգային դիվանագիտական պրակտիկայում նման արտահայտություններ խիստ հազվադեպ են օգտագործվում: Այս ամենը խիստ տարօրինակ է նաեւ այն իմաստով, որ փաստորեն Էդուարդ Նալբանդյանը «հազարից մեկ»ճիշտ բան էր ասել` Չայլուի միջադեպն իսկապես սադրանք էր, եւ ավելի հարմար բնորոշում հնարավոր չէր գտնել: Չնայած, մյուս կողմից էլ` չարժե զարմանալ Էդուարդ Նալբանդյանի նկատմամբ նման բացառիկ անհարգալից վերաբերմունքի համար: Վերջին հաշվով, թշեր քաշքշելը նույնպես դիվանագիտական պրակտիկայում խիստ հազվադեպ կիրառվող «գործառույթ» է»: chi.am
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.06.2010), Askalaf (24.06.2010), Magic-Mushroom (23.06.2010), terev (23.06.2010), Tig (23.06.2010)

  13. #1627
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    37
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին միջադեպը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կարող է չսպասված պատերազմի սկիզբ դառնալ
    23 հունիսի 2010 - 13:59 AMT 08:59 GMT

    PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմի վերջին սադրանքը նպատակ էր հետապնդում ազդելու բանակցությունների վրա և ճնշում գործադրելու հայկական կողմի վրա, որպեսզի վերջինս փոխի իր կեցվածքը բանակցություններում: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ակնհայտ է, որ բանակցությունները լիովին չեն բավարարում Ադրբեջանին, վերջին միջադեպը սխալ կլինի անվանել պատերազմի սկիզբ, սակայն դա չի նշանակում, որ նման գործողությունները չեն կարող վերածվել ավելի լայնածավալ բախման կամ հանգեցնել պատերազմի: Խուճապի պետք չէ մատնվել, սակայն, սա կարող է չսպասված պատերազմի սկիզբ դառնալ»,-ասաց նա: Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համարժեք պատասխան չտվեցին սադրանքին` ելնելով տնտեսական շահերից և քաղաքական հաշվարկներից: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` Մանոյնաը հայտարարել է, որ Բաքվի դժգոհությունը հավանաբար կապված է այն հանգամանքի հետ, որ պետերբուրգյան հանդիպումից հետո նորացված մադրիդյան սկզբունքներ կոչվածն այլևս գոյություն չունի: «Հայկական կողմի համար նորացված մադրիդյան սկզբունքները կարծես թե ընդունելի չեն, հետևաբար, դրանք գոյություն չունեն առնվազն հայկական կողմի համար»,-ասել է նա: Կիրո Մանոյանը չի կանխատեսում հայկական կողմի դիրքորոշման կոշտացում բանակցային գործընթացում և անհրաժեշտ է համարում ներկա պահին ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցությունը բանակցություններին: Մանոյանը հատկապես կարևորեց քաղաքական աշխատանքների ակտիվացումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ղարաբաղյան բանակցություններին զուգահեռ:

    Արցախյան հիմնախնդիրը միջազգային այլ ատյան տեղափոխելու փորձերը Մանոյանն անընդունելի համարեց` նշելով, որ խնդրի բուն կարգավորմամբ պետք է զբաղվի ԵԱՀԿ-ն:

    Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` Մանոյանը նշեց, որ ներկա պայմաններում, երբ Հայաստանը հետ չի կանչել արձանագրությունների տակ դրած իր ստորագրությունը, այս գործընթացն ընթանում է հայության շահերին հակառակ:

    հ.գ. չէէէ… սրանց գլուխը իսկականից քորա գալիս…
    Հա բայց ցավոք քորող չկա,նրանք հաղթում են տեղեկատվական պատերազմը,իսկ մենք...Կարծես Մորֆեյն է եկել Հայաստան ու չի գնում
    Վերջին խմբագրող՝ Magic-Mushroom: 23.06.2010, 13:13:
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.06.2010), Tig (23.06.2010)

  15. #1628
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիշերվանից Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 220 անգամ
    12:53 • 23.06.10

    «Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ տարածել են ապատեղեկատվություն և իրենց կատարածը վերագրում են հայկական կողմին»,- Tert.am-ին ասաց ԼՂՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն լուրերը, թե այս գիշեր հայկական կողմը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը։

    Հասրաթյանի տեղեկացմամբ՝ շփման գոտու ամբողջ երկայնքով ադրբեջանական կողմն այսօր գիշերվանից պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը։ Գիշերվանից մինչև ժամը 12։30 ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 220 անգամ։

    «Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համարժեք գործողություններով լռեցրել են հակառակորդի ագրեսիվ գործողությունները։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը սահմանային գոտու ողջ երկայնքով գտնվում է պաշտպանության բանակի վստահելի վերահսկողության տակ»,- ասաց Հասրաթյանը։

    Tert.am

    հ.գ. չէէէ… սրանց գլուխը իսկականից քորա գալիս…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.06.2010), Magic-Mushroom (23.06.2010), My World My Space (23.06.2010), ՆանՍ (23.06.2010)

  17. #1629
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` Մանոյանը նշեց, որ ներկա պայմաններում, երբ Հայաստանը հետ չի կանչել արձանագրությունների տակ դրած իր ստորագրությունը, այս գործընթացն ընթանում է հայության շահերին հակառակ:
    Աշխարհ աշխարհով, սրանք իրենց արձանագրություններով... էսքան սուտի խոսելու տեղը, թող սփյուռքում մի հատ հակաադրբեջանական հիստերիա բարձրացնեն, թե՞ Ցեղասպանության ճանաչման գործընթացից դույզն-ինչ շեղվելը գրպանները կդատարկի:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (23.06.2010), Sagittarius (23.06.2010), Tig (23.06.2010)

  19. #1630
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհ աշխարհով, սրանք իրենց արձանագրություններով... էսքան սուտի խոսելու տեղը, թող սփյուռքում մի հատ հակաադրբեջանական հիստերիա բարձրացնեն, թե՞ Ցեղասպանության ճանաչման գործընթացից դույզն-ինչ շեղվելը գրպանները կդատարկի:
    Հազար ներողություն եմ խնդրում, բայց պիտի ասեմ: Սփյուռքը բացի 15 թվից ուրիշ բան չի տեսնում… Չեն հասկանում, որ էսօր Արցախի հարցը շատ ավելի կարևոր ու ռեալ հարցա քան թե 15 թիվը: Մենք էսօր ռեալ հողեր ենք հետ վերցրել ու հիմա դրանց պահելու խնդիր ունենք: Իսկ օդի մեջ ցեղասպանության ճանաշումը հաստատ դրանից առաջնային խնդիր չի… Չեմ ասում թե ցեղասպանության պահանջատիրությունից պիտի հետ կանգնել, ուղակի ուզում եմ, որ սփյուռքը հասկանա էսօրվա համահայկական խնդիրների առաջնայնությունը…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.06.2010), Magic-Mushroom (23.06.2010), My World My Space (23.06.2010), Sagittarius (23.06.2010)

  21. #1631
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադրբեջանցի լրագրողը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե երբ կարող է վերադառնալ «իր հայրենի գյուղը»
    10:15 • 23.06.10

    Գերմանիայի «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ակադեմիայում Սերժ Սարգսյանի ելույթին հետևել է հարցուպատասխան:

    Ինչպես Բեռլինից տեղեկացնում է Tert.am–ի թղթակիցը, լրագրողներից մեկի այն հարցին, թե նախագահն ինչպես է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ միջազգային տարբեր կառույցների որոշումներին, որոնցով հայկական կողմին պահանջ է ներկայացվում դուրս բերել զորքերը ԼՂ անվտանգության գոտուց, Սերժ Սարգսյանը պատասխանել է.

    «Ցավոք սրտի, ծանոթ չեմ, որևէ միջազգային կազմակերպության նման որոշման: Կազմակերպությունը, որն զբաղվում է Լեռնային Ղարաբաղի խնդրով և լիազորություններ ունի դրանով զբաղվելու, ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որի համանախագահներն են ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Մինսկի խմբի համանախագահները 2007թ. Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել են մի փաստաթուղթ, որը կրում է «Մադրիդյան սկզբունքներ» անունը, և որն ունի երեք հիմնական սկզբունք՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը, ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, ինչպես նաև տարածքային ամբողջականության սկզբունքները:

    «Այս երեք սկզբունքների հիման վրա է, որ պետք է լուծվի խնդիրը: Եվ եթե որևէ կազմակերպություն, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, կոնտեքստից կտրում է այս բաղադրիչներից մեկը, ապա դա միայն այդ միջազգային կազմակերպության պրոբլեմն ու խնդիրն է, որը էական ազդեցություն չի կարող ունենալ կոնֆլիկտի լուծման վրա»,- ասել է նա:

    Հաջորդ հարցը Սերժ Սարգսյանին ուղղել է ազգությամբ ադրբեջանցի լրագրողը՝ նշելով, որ «իր գյուղը 1992-ից գտնվում է հայ-ռուսական օկուպացիայի ներքո և արդեն 18 տարի է, ինչ ինքը չի կարողանում վերադառնալ իր հայրենի գյուղը»:

    «Մինչև ե՞րբ եք զբաղեցված պահելու իմ հայրենի գյուղը, իմ հայրենի շրջանը»,- հետաքրքրվել է Հաջի Բեյլին:

    «Պարոն Հաջի Բեյլի, ես ուղիղ կպատասխանեմ Ձեր հարցին։ Դուք մի նախադասության մեջ չորս էական սխալ թույլ տվեցիք: Նախ 1992թ. մենք հակառակ պրոցեսի մեջ էինք, ադրբեջանական զորքերն էին հարձակվել և գրավել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը: Երկրորդ, Ձեր ասած տարածաշրջանում երբեք չի եղել գոնե մեկ ռուս զինվոր, և պետք չէ պարտությունը բացատրել այլ-այլ հանգամանքներով: Եվ երրորդ` ես որևէ առնչություն չունեմ այն զորքերի հետ, որոնք գտնվում են այդ տարածաշրջանում: Տարածքները վերահսկվում են Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից, և դա պարտադրված բան էր, որովհետև 150, 000 Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չէր կարող պատերազմն սկսել մի քանի միլիոնանոց Ադրբեջանի հետ, և պարտադրված պատերազմն էր, որ ստիպեց ԼՂ բնակչությանը զենք վերցնել և իր արյան գնով ու իր զավակների մահվան գնով պահպանել իր անկախությունը:

    Շտեֆան Քյուրքչյան անունով հայազգի մի փաստաբան էլ ցանկացավ իմանալ Սերժ Սարգսյանի վերաբերմունքն օրեր առաջ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը ԼՂ հենակետի վրա, ինչպես նաև այն, թե Հայաստանն ինչ է ակնկալում Գերմանիայից ԼՂ կարգավորման հարցում:

    Ի պատասխան՝ նախագահն ասաց, որ Հայաստանը, իհարկե, չափազանց շահագրգռված է հայ-գերմանական հարաբերություները զարգացնելու գործում, և որ հենց այդ պատճառով է ինքը գտնվում Բեռլինում:

    «Եվ մենք դա անում ենք՝ ելնելով նրանից, որ Գերմանիան հավասարակշռված քաղաքականություն է վարում մեր տարածաշրջանում, և օրեցօր մեծանում է Գերմանիայի հետաքրքրվածությունը մեր տարածաշրջանում: Գերմանիան հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և իր անկողմնակալ դիրքորոշմամբ կարող է նպաստել խնդրի լուծմանը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

    Նրա խոսքով, առաջխաղացմանը շատ դեպքերում խոչընդոտում է նաև եվրոպական կառույցների ոչ հստակ մոտեցումը:

    «Նրանց մտավախությունը, որ եթե փորձեն նշել կոնկրետ դեպքերի մեղավորներ, դրանով իսկ կարող են փորձել էապես խաթարել բանակցային գործընթացը … Տեսեք, ամբողջ աշխարհին հայտնի է, որ ադրբեջանցիներն են հարձակվել, և ի՞նչ. Մինսկի խմբի համանախագահները, եվրամիության պաշտոնական ներկայացուցիչը Հարավային Կովկասում ընդհանուր գնահատականներ են տալիս և կողմներին կոչ են անում սադրանքների չգնալ: Այսինքն՝ կողմերն ովքե՞ր են, թույլ տվեք ասել, ո՞վ էր կոնկրետ կատարվածի մեղավորը: Մենք 1994թ. հրադադարի պայմանագիր ենք ստորագրել, եռակողմ’ Ռուսաստանի միջնորդությամբ. Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան: Եվ դա արել ենք Ադրբեջանի առաջարկությամբ: Այսինքն, մենք նաև իրավական պարտավորություն ունենք չխախտել հրադադարը: Այդ դեպքը, որ տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ իմ և Ադրբեջանի նախագահի հանդիպումից ժամեր անց, ուղղակի անթույլատրելի մի բան էր, մարտահրավեր էր նետված և՛ Մինսկի խմբին, և՛ Ռուսաստանին, և՛ իհարկե մեզ:

    Tert.am

    հ.գ. ուզումա վերադառնա իրա հարազատ գյուղը…
    բա մեր պապե՞րը… ավելի ճիշտ նրանց թոռները ե՞րբ կարան վերադառնան իրանց հարազատ օջախները…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.06.2010), Magic-Mushroom (23.06.2010)

  23. #1632
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հազար ներողություն եմ խնդրում, բայց պիտի ասեմ: Սփյուռքը բացի 15 թվից ուրիշ բան չի տեսնում… Չեն հասկանում, որ էսօր Արցախի հարցը շատ ավելի կարևոր ու ռեալ հարցա քան թե 15 թիվը: Մենք էսօր ռեալ հողեր ենք հետ վերցրել ու հիմա դրանց պահելու խնդիր ունենք: Իսկ օդի մեջ ցեղասպանության ճանաշումը հաստատ դրանից առաջնային խնդիր չի… Չեմ ասում թե ցեղասպանության պահանջատիրությունից պիտի հետ կանգնել, ուղակի ուզում եմ, որ սփյուռքը հասկանա էսօրվա համահայկական խնդիրների առաջնայնությունը…
    Ներողության խնդիր չկա. ճիշտը դա է: Եթե հիշում ես, բավականին քննարկումներ եղան այս թեմայով Իրանի իսլամական հեղափոխության թեմայում, թե՞ նոր բացված թեմա էր. անունը չեմ հիշում: Ինձ ու իմ նման մտածողներին ազգադավ հանեցին
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (23.06.2010), My World My Space (23.06.2010), Tig (23.06.2010)

  25. #1633
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    37
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ իսկ չեք կարծում որ Նախիջեւանի հարցը պետք է բարձրացնել,կարծեմ պայմանագիրը վերջանում է 2018 թվականին,արդեն պետք է մտածել այդ մասին քանի դեռ ժամանակ կա,պետք է միջնորդությամբ դիմել Ռուսաստանին,քանի որ ինքն է գարանտ կանգնել ու 100 տարով մեր հողերը տվել թաթարներին,այս վերջերս այդ թաթարների լեզուն ինչ-որ շատ է երկարել,կարծում եմ այդ հարցով սփյուռքը նույնպես պետք է զբաղվի ու ճնշում գործադրվի,նաեւ կարծում եմ պետք է լուրջ ուշադրություն դարձնել լրատվական պատերազմի վրա ու գումարներ հատկացնել դրա համար:
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (23.06.2010)

  27. #1634
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ իսկ չեք կարծում որ Նախիջեւանի հարցը պետք է բարձրացնել,կարծեմ պայմանագիրը վերջանում է 2018 թվականին,արդեն պետք է մտածել այդ մասին քանի դեռ ժամանակ կա,պետք է միջնորդությամբ դիմել Ռուսաստանին,քանի որ ինքն է գարանտ կանգնել ու 100 տարով մեր հողերը տվել թաթարներին,այս վերջերս այդ թաթարների լեզուն ինչ-որ շատ է երկարել,կարծում եմ այդ հարցով սփյուռքը նույնպես պետք է զբաղվի ու ճնշում գործադրվի,նաեւ կարծում եմ պետք է լուրջ ուշադրություն դարձնել լրատվական պատերազմի վրա ու գումարներ հատկացնել դրա համար:
    Նախիջևանի անգամ պատմության թանգարանում հայի նմուշ չկա, մեր ինչի՞ն է պետք այդ հողը հիմա: Մենք ունենք հայաբնակ Ջավախք, որը մեր աչքի առաջ հայաթափվում է, մեր աչքի առաջ վրացիները վերաբնակեցվում են այնտեղ՝ սպառնալով այն վերածել վրացական սովորական մարզի: Այնպես որ, կարծում եմ, Նախիջևանից առաջ դեռ հետևյալ խնդիրները ունենք՝ 1.Ղարաբաղ, 2.Թուրքիայի հետ սահմանի բացում, 3.Ջավախք:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (23.06.2010), Tig (24.06.2010)

  29. #1635
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    ՝ 1.Ղարաբաղ, 2.Թուրքիայի հետ սահմանի բացում, 3.Ջավախք:
    Գոնե ծոռս տենա էտ ամբողջը

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (23.06.2010)

Էջ 109 358-ից ԱռաջինԱռաջին ... 95999105106107108109110111112113119159209 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 8 հոգի. (0 անդամ և 8 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •