Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հունիսի 21-ին Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ բողոքի ցույց է անցկացրել՝ հանդիպում պահանջելով Սերժ Սարգսյանի հետ, ով այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում։
Ղարաբաղյան պատերազմի վետերանները, մասնավորապես, պահանջում են ոտքի կանգնել եւ ոչ մի թիզ հող չհանձնել Ադրբեջանին։ «Բոլոր տղամարդիկ պետք է զենք ունենան, որպեսզի անհրաժեշտության դեպքում կես ժամից վերցնենք Բաքուն»,- հայտարարեց ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին զորահրամանատար Արկադի Կարապետյանը (Ագոն)։
Մեկնաբանելով հունիսի 18-ի ադրբեջանական դիվերսիան, որի հետեւանքով չորս հայ զինծառայող է զոհվել, Կարապետյանը նկատեց, որ հայերը շատ ինքնավստահ են։ «Ոչ ոք ոչ մի հարց չի կարող լուծել, եթե ազգը քնած է։ Եթե մենք զգոն լինենք, ոչ ոք ոչինչ չի կարող անել մեզ։ Եթե մենք ուժեղ լինենք, պատերազմ չի լինի։ Երբ մենք թուլանում ենք, թշնամուն թվում է, որ ինքը կարող է հարձակվել եւ հաղթել»,- կարծում է Կարապետյանը։ Նրա կարծիքով, իրավիճակից ելքը Արցախի եւ Հայաստանի միացումն է։ Վետերանները նաեւ նշեցին, որ եթե Երեւան վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը չընդունի իրենց, ապա այդ դեպքում իրենք որոշակի քայլերի կդիմեն, որոնց մասին կհայտարարեն հավելյալ։ news.am
---------- Ավելացվել է՝ 23:49 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:46 ----------
Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որով խստորեն դատապարտում են հունիսի 18-19-ի զինված միջադեպը, որի արդյունքում մարդկային կորուստներ են եղել:
Համանախագահները դատապարտում են ուժի կիրառումը, որը բերել է աննպատակ մարդկային կորուստների: Նման միջադեպը հանդիսանում է 1994թ զինադադարի մասին համաձայնագրի անթույլատրելի խախտում, եւ հակասում է կողմերի` ուժ չկիրառելու եւ չսպառնալու հայտարարություններին:
Միջադեպը տեղի է ունեցել հենց երկու նախագահների հանդիպումից հետո:
Ուժի կիրառումը, մասնավորապես տվյալ պահին, կարելի է դիտել որպես բանակցությունների խաղաղ կարգավորումը խաթարելու փորձ:
Այդ պատճառով, Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում` տեղերում դրսեւորել զսպվածություն, ինչպես նաեւ հրապարակային ելույթներում եւ նախապատրաստել բնակչությանը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության:
Համանախագահները նաեւ կոչ են արել կողմերին բազմակողմանի համագործակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, այլ ոչ թե խանգարել նրա գործունեությանը դիտարկումների դեպքում: a1plus.am
Էջանիշներ