User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Էջ 10 64-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213142060 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

  1. #136
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի միջի այլոց ռուսական կրթությամբ մարդիկ հայերեն գիրք հազվադեպ են կարդում, եթե իհարկե կարդում են..
    Սա իմ դիտարկումն է:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.05.2010), StrangeLittleGirl (07.05.2010), Լուսաբեր (07.05.2010), Ձայնալար (07.05.2010), Շինարար (08.05.2010), Ուլուանա (08.05.2010)

  3. #137
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օտարացման սահմաներ կա, իմ կարծիքով մեր հասարակությունը չափից արդնե շատ է ռուսաֆիկացված, օտար լեզու անհրաժեշտ ա սովորել, բայց չի կարելի թույլ տալ, որ մեկ օտար լեզու սեփական երկրում դառնա դոմինանտ.
    իսկ դպրոցների պարագայում վիճակը շատ ավելի բարդ է, քանի որ այնտեղ տեղի է ունենում երեխաների ձևավորման պրոցեսը, և նույնիսկ հատուկ դպրոցների դեպքում կարծում եմ օտար լեզուն հիսուն տոկոսից ավել չպետք է լինի.
    իսկ ահա ԲՈՒՀերում նորմալ է ունենալ բաժիներ օտար լեզվով, սակայն դրանք պետք է բացվեն երկրի ներքին տնտեսական շահերից ելնելով, և ոչ թե հիմնվելոլվ միջպտական «եղբայրական» հարաբերությունների վրա,
    կա արդյո՞ք մեր երկրում որակյալ ռուսերեն իմացողների պակաս, կարծում եմ՝ ոչ
    որակյալ անգլերեն իմացողների պակաս՝ այո

  4. #138
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի միջի այլոց ռուսական կրթությամբ մարդիկ հայերեն գիրք հազվադեպ են կարդում, եթե իհարկե կարդում են..
    Սա իմ դիտարկումն է:
    100% չեն կարդում, որ կարդան էլ չեն հասկանա, որ հասկանան էլ չեն զգա։ Ռուսական կրթությամբ մարդուն տուր Համո Սահյան թող կարդա, տես մի բան կզգա՞, կամ էլ Միսաք Մեծարենց։ Իսկ հայկական կրթությամբ մարդը ոնց որ Չարենց ու Թումանյան ա կարդում, նույն հաջողությամբ էլ Չեխով ու Դոստոևսկի ա կարդում ու զգում։
    When life gives you lemons, make lemonade

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.05.2010), matlev (08.05.2010), Ձայնալար (07.05.2010), Շինարար (07.05.2010), Ուլուանա (08.05.2010)

  6. #139
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միսաք Մեծարենց սկի ես իմ հայկական կրթությամբ չեմ հասկանում, նրանք որտեղից հասկանան

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայուհի (08.05.2010)

  8. #140
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    100% չեն կարդում, որ կարդան էլ չեն հասկանա, որ հասկանան էլ չեն զգա։ Ռուսական կրթությամբ մարդուն տուր Համո Սահյան թող կարդա, տես մի բան կզգա՞, կամ էլ Միսաք Մեծարենց։ Իսկ հայկական կրթությամբ մարդը ոնց որ Չարենց ու Թումանյան ա կարդում, նույն հաջողությամբ էլ Չեխով ու Դոստոևսկի ա կարդում ու զգում։
    Ես ռուսական կրթություն ունեցող մարդկանց գիտեմ, որոնք հայ մեծերին ռուսերեն են կարդացել: Բա ամո՞թ չի: Իսկ հայկական կրթություն ունեցողները հանգիստ օգտվում են ռուսալեզու գրականությունից:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (07.05.2010)

  10. #141
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից
    Իսկ դու տեղյակ ես, որ Հայաստանում հենց էս պահին գործում ա դպրոց, որտեղ բոլոր առարկաները անցնում են անգլերեն, ուսուցումն էլ արժի մոտ 10 000 դոլար... Ու այնտեղ սովորում են միայն հատուկ ընտանիքների երեխաները...

    Իսկ այս դպրոցի բացումը դեռ չի նշանակում, որ հայ երեխան հայկական դպրոց չի գնա։ Նախ՝ դպրոցը ընդունում է 13 տարեկանից սկսած, երկրոդ՝ դպրոցի հիմնական ուղղվածությունը լինելու են օտարազգի աշակերտները։ Եթե դու որևէ ռուսի ասես՝ թող երեխադ իմ դպրոցում սովորի ու պարտադիր բոլոր առարկաները պետք ա հայերեն սովորի, ինչ ես կարծում, օտարերկրացիները այդ դպրոց կգան սովորելու, թե ոչ՞ Ու չեմ կարծում, թե մի քանի օլիգարխի երեխա եթե էդ դպրոցում սովորի, դրանից ողջ հայ ազգը կվերանա....
    Էստեղ խոսքը ոչ թե կոնկրետ մի դպրոցի մասին է, այլ օրենքի փոփոխության, ինչը բաց դուռ կստեղծի նման բազմաթիվ դպրոցների ստեղծման համար: Ռուսներն արդեն իրենց համար ռուսական դասարաններ ունեն, թող ոչ ոք չբողոքի դրանից: Ու ռուսներին չենք էլ խնդրում, որ գան, մեր դպրոցներում սովորեն: Եվ հետո, եթե նոր դպրոցի ուղղվածությունը օտարազգի աշակերտներն են, ապա թող օրենքում նման աղետալի փոփոխություն չանեն: Դու գոնե կարդացե՞լ ես նախագիծը: Ինչ վերաբերում է քո նշած դպրոցին, ապա առանց վախենալու ասում եմ, որ օրենքի խախտմամբ է այն գործում:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.05.2010), Chuk (08.05.2010), Աթեիստ (09.05.2010), Շինարար (07.05.2010)

  12. #142
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից
    Իսկ ավելի աբսուրդ չի, որ ռուսը, կամ չեխը, կամ ղազախը գա Հայաստան ու աշխարհագրությունը սովորի հայերեն Էդ մարդկանց պետք է անգլերեն սովորել, որ ապագայում կարողանան գործ գտնել միջազգային կազմակերպությունում, ոչ թե ՀՀ–ում։
    Ասում եմ՝ Դիլիջանի դպրոցը կոնկրետ կոմերցիոն պրոյեկտ է, պետք է դա էլ հաշվի առնես, չէ՞
    Ուրեմն դու կարծում ես, որ օտար երկրներից կգան Հայաստանում միջնակարգ կրթություն ստանալու՞: Չարաչար սխալվում ես: Էդ միջազգային դպրոցները բոլորովին այլ նպատակով են ստեղծվում: Այնտեղ սովորում են տվյալ պետությունում աշխատող օտարերկրացիների երեխաները (օրինակ՝ դեսպանների): Ես ինքս սովորել եմ աշխարհի ամենահեղինակավոր միջազգային դպրոցներից մեկում՝ բրիտանական միջազգային դպրոցում, որտեղ մեր դասարանցիներից և ոչ մեկը հատուկ միջնակարգ կրթության համար չէր եկել-հասել Պրահա: Բոլորը Պրահայում բնակվող օտարերկրացիների երեխաներ էին:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.05.2010), Chuk (08.05.2010), Շինարար (07.05.2010)

  14. #143
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի օրինակ բերեմ. Սահակաշվիլի



    Խնդալու դեմք ա, չէ՞

    Առավել եւս խնդալու էր, երբ Վրաստանում այն թեժ պահերի ժամանակ ինտերվյու էր տալիս անգլերեն Իբր թե, որ իրեն հասկանան։ Գումարած իր ամերկայահետույքամուտ քաղաքականությանը ավելի նողկալի բան չի կարող լինել երևի...
    Ես նման բան չեմ տեսել, որ մի պետության նախագահ, իր լեզվով չխոսա, յանկիներին հաճոյանալու համար նրանց լեզովո խոսա...
    Երբ Մերկելը, կամ Շրյոդերը, կամ Սարկոզին Եւրամիության ասուլիսներին (համոզված եմ, որ նրանք փայլուն անգլերեն գիտեն), ամեն մեկը խոսում է իր լեզվով։

    Մյուս կողմից, եթե որևէ երկրի նախագահ կիսատ–պռատ անգլերենով խոսի, դա էլ հետամնացության նշան կլինի։

    Երբ ֆրանսիացին է անգլերեն խոսում կիսատ–պռատ, դա համարվում է պիկանտ։ Բայց չինացու, կամ հնդիկի, կամ թեկուզ հայի ծռմռված անգլերենը արհամարհանքի ա արժանանում։
    Իսկ եթե ուզում ենք, որ մեզ հարգեն, երկու բան պետք է անենք.
    նախ պետք է հարգենք մեր լեզուն ու նման կապիկություններ չանենք, ինչպես Սաակաշվիլին,
    իսկ երկրորդը՝ պետք է մյուս լեզուներին լավ տիրապետենք։ Երբ ուրիշ ազգի հետ ես շփվում ու տեսնում է, որ իր լեզուն լավ գիտես, ինքնըստինքյան սկսում է քեզ հարգել։

    Պուշկինի դպրոցի օրինակը իսկապես զզվելի էր... իր տնօրենի հետ մեկտեղ... Ու տիկինը շատ սխա։վում է, եթե կարծում է, որ իր դպրոց պետք է ռուսակարոտ աշակերտների ալիք լցվի.... Այդ դարն անցել է։ Ընդ որում, Պուշկինի դպրոցը ամենալկստված ու "շուռ տված" դպրոցների համբավը ունի... ես որ իմ երեխային երբեք այնտեղ չէի տանի...

    Ինչ վերաբերում է ուրիշ դպրոցներին....
    Համոզված եմ, որ օտարալեզու դպրոցները, ինչպես կոնկրետ Դիլիջանի դպրոցը, անհրաժեշտ են։

    Նայեք, հիմա Հայաստանում ոչ սփյուռքից, ոչ ուրիշ երկրներից չեն գալիս սովորելու։
    Թեկուզ եթե սփյուռքահայերի երեխաները գան այդ դպրոցում սովորեն, նախ հայրենիք կգան ու շատ հնարավոր է, որ կապվեն երկրին, երկրորդն էլ՝ շատ ավելի հայերեն կսովորեն, քան եթե մնային իրենց երկրում ու էնտեղի դպրոցում սովորեին։

    Հիմա որն է լավ, ասել՝ միայն հայերեն պետք է սովորեք, ու ոչ ոք չգա, թե հնարավորություն տալ, որ մարդիկ գան իրենց նախընտրած լեզվով սովորեն ու ինչ–որ չափով էլ հայերեն սովորեն...


    Բյուր, սխալվում ես, մենք խնդրում ենք, որ դրսի հայերը գան մեզ մոտ սովորեն։ Իսկ եթե չենք խնդրում, մեզմ ասած գլուխներս պատով ենք տալիս։ Էսօր հայաստանից գնացած ընտանիքների երեխաները ընդհանրապես հայերեն գրել–կարդալ չգիտեն, հաջորդ սերունդը արդեն հայ չի լինի։ Իսկ սենց գոնե շանս կա որ կապը չեն կորցնի։
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 08.05.2010, 13:44:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  15. #144
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ֆրեյա, խնդիրն ընդհանրապես չես պատկերացնում: Սա անշուշտ իմ կարծիքն ա, բայց դրանում վստահ եմ:
    Էս օրենքը չի ընդունվում ոչ արտասահմանցիների գրավելու համար, ոչ էլ Սփյուռքի երեխեքին ներգրավելու համար: Էս խնդիրներից ոչ մեկը առանձին դիտարկել նույնիսկ չեմ էլ ուզում, որովհետև, կրկնում եմ, օրենքն էդ նպատակով չի կառուցվում:

    Իսկ Պուշկինի դպրոցը որքան էլ որ նողկալի է, լրիվ հավանական սցենար է, ու բոլորովին զարմանալի չի լինի, եթե սեպտեմբերի 1-ից հենց էդպես էլ լինի: Դրա համար էլ իսկապես ժողովրդական ընդվզում ա պետք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.05.2010), StrangeLittleGirl (08.05.2010)

  17. #145
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա՝ ճի՞շտ էր դպրոցները փակելը՝ իմ կարծիքով դա փոքրիկ ազգի խղճուկ հոգեբանություն է՝ վայ, որ բոլորը իմանան հայերեն։ Իմանան հայերեն, որ ի՞նչ անեն։ Մարդուն մարդ է սարքում մտածողությունը, ոչ թե լեզուն։ Իսկ ով ասաց, որ հայերենին վատ տիրապետող վատ հայ է։
    Երբեմն պարզապես ապշում եմ հայերի օտարամոլության, օտարապաշտության վրա:
    Գարեգին Նժդեհը ասել է.
    Լավ է լինել խուլ և համր, քան լինել օտարախոս հայ:

    Ռուսական գրականությունից օգտվել կարողանալու համար,ռուսական դպրոցում 11 տարի իդելական ռուսական կրթություն ստալանը պարտադիր չէ:
    Տառաճանաչությունը էլեմենտար գիտելիք է և մինիմալ անհրաժեշտ պայման է ռուսական գրականությունից օգտվել կարողանալու համար, որը ապահովում է ցանկացած հայկական դպրոց:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.05.2010), StrangeLittleGirl (08.05.2010), Շինարար (08.05.2010)

  19. #146
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեմ եմ օտարալեզու դպրոցների վերաբացմանը: Ավելի լավ է խորացված հայերենի ուսուցման դպրոցներ բացվեն:

    Նախկին ռուսական դպրոցներից դուրս եկած քաղաքացիների՝ հայերենի իմացությունից բոբիկությունը մինչ օրս մնացել է: Նրանցից շատերը առօրյայում խոսում են ռուսերեն, կարդում են բացառապես ռուսերեն, ... այսքանը դեռ հե՛չ: Նրանք դասավանդում են հիմիկվա հայ դպրոցներում էլի՛ ռուսերեն: Իմ դաշնամուրի դասատուն ռուսախոս էր, շատ անգամ չէի հասկանում իր ասածները, ամաչելով չէի էլ հարցնում, սխալ էի նվագում, ինքն էլ բարկանում էր, լացում էի... սկզբի երկու տարին էդպես էր: Աշխատակիցներիս մի մասն էլ ռուսախոս են: Գնում ես բժշկի, մեկ ու մեջ ռուսերեն են խոսում, հետո էլ դեղատոմս գրում ռուսերեն, որ էլի անհասկանալի է՝ ինչու՞:
    Հետևություն. ռուսական դպրոցներից դուրս են գալիս հայերենի ցածր մակարդակի գիտելիքով քաղաքացիներ: Եվ ու՞մ է պետք իրենց ռուսերենի իմացությունը:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.05.2010), Chuk (08.05.2010), Rammstein (08.05.2010), Կարապետ (25.05.2010), Շինարար (08.05.2010)

  21. #147
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մտածում եմ, շտո ռուսսկիե դպռոցы պյետկ ե բացյել: Դուք հասկանո?ւմ եկ, մյենկ, կակ յեվո, դժուռն ենկ քցում տավարիշյ լյենինի քրտինկը…

    4 տարի առաջ որ նոր էի ԲՈՒՀ ընդունվել, դասացուցակը կարդում էի ու չգիտեի ղժժայի՞, թե՞ լացեի… Հայոց լեզու, Ռուսաց լեզու, Օտար լեզու (անգլերեն)… Փաստորեն ռուսկի յազիկը մինչեւ հիմա օտար լեզու չի համարվում:

  22. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.05.2010), Chuk (08.05.2010), davidus (26.05.2010), Sagittarius (09.05.2010), StrangeLittleGirl (08.05.2010), Կարապետ (25.05.2010), Շինարար (08.05.2010), Ռուֆուս (08.05.2010), Ֆոտոն (08.05.2010)

  23. #148
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե ուզում ենք, որ մեզ հարգեն, երկու բան պետք է անենք.
    նախ պետք է հարգենք մեր լեզուն ու նման կապիկություններ չանենք, ինչպես Սաակաշվիլին,
    իսկ երկրորդը՝ պետք է մյուս լեզուներին լավ տիրապետենք։ Երբ ուրիշ ազգի հետ ես շփվում ու տեսնում է, որ իր լեզուն լավ գիտես, ինքնըստինքյան սկսում է քեզ հարգել։
    Սրա դեմ որևէ մեկը որևէ բան չասաց:

    Ինչ վերաբերում է ուրիշ դպրոցներին....
    Համոզված եմ, որ օտարալեզու դպրոցները, ինչպես կոնկրետ Դիլիջանի դպրոցը, անհրաժեշտ են։

    Նայեք, հիմա Հայաստանում ոչ սփյուռքից, ոչ ուրիշ երկրներից չեն գալիս սովորելու։
    Թեկուզ եթե սփյուռքահայերի երեխաները գան այդ դպրոցում սովորեն, նախ հայրենիք կգան ու շատ հնարավոր է, որ կապվեն երկրին, երկրորդն էլ՝ շատ ավելի հայերեն կսովորեն, քան եթե մնային իրենց երկրում ու էնտեղի դպրոցում սովորեին։
    Անի ջան, ախր միջնակարգ կրթության համար օտար երկիր մեկնելն աշխարհում ընդունված պրակտիկա չէ: Իսկ եթե դա պետք է անել հանուն հայերեն սովորելու, եկեք ամառային դպրոցներ ստեղծենք. դրանք ավելի արդյունավետ են:


    Բյուր, սխալվում ես, մենք խնդրում ենք, որ դրսի հայերը գան մեզ մոտ սովորեն։ Իսկ եթե չենք խնդրում, մեզմ ասած գլուխներս պատով ենք տալիս։ Էսօր հայաստանից գնացած ընտանիքների երեխաները ընդհանրապես հայերեն գրել–կարդալ չգիտեն, հաջորդ սերունդը արդեն հայ չի լինի։ Իսկ սենց գոնե շանս կա որ կապը չեն կորցնի։
    Կներես, բայց Հայաստանից հեռացած ընտանիքների հետ մենք գործ չունենք. մեկ ա իրանք էսպես թե էնպես ձուլվելու վտանգի տակ են, ու եթե իսկապես ուզենան, որ իրենց երեխաները հայերեն սովորեն, առանց էս նոր թիթիզությունների կգան, էստեղ կբնակվեն: Ու եթե իրենց երեխաները հայերեն չգիտեն, իրենց մեղավորությունն ա. ինչու՞ չեն սովորեցնում, ինչու՞ են տանը օտար լեզվով խոսում:

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.05.2010), Chuk (08.05.2010), Rammstein (08.05.2010), Աթեիստ (09.05.2010), Շինարար (08.05.2010), Ֆոտոն (08.05.2010)

  25. #149
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, բայց Հայաստանից հեռացած ընտանիքների հետ մենք գործ չունենք. մեկ ա իրանք էսպես թե էնպես ձուլվելու վտանգի տակ են, ու եթե իսկապես ուզենան, որ իրենց երեխաները հայերեն սովորեն, առանց էս նոր թիթիզությունների կգան, էստեղ կբնակվեն: Ու եթե իրենց երեխաները հայերեն չգիտեն, իրենց մեղավորությունն ա. ինչու՞ չեն սովորեցնում, ինչու՞ են տանը օտար լեզվով խոսում:
    Քեզ հետ լիովին համաձայն եմ, համարյա միշտ, ակումբի համարյա բոլոր թեմաներում, բացի գրականությունում մի քանի թեմա կա դրանցից, բայց չես նեղանա՞, որ մի հավելում անեմ էս գրածիդ. իբր հենց քո գրառման մեջ դու ես ասել Ի՞նչ է Ռուսաստանի հայերին Հայաստան բերելու համար պետք է Հայաստանը Ռուսաստա՞ն դարձնենք

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.05.2010), Rammstein (08.05.2010), StrangeLittleGirl (08.05.2010), Չամիչ (08.05.2010), Ֆոտոն (08.05.2010)

  27. #150
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, բայց Հայաստանից հեռացած ընտանիքների հետ մենք գործ չունենք. մեկ ա իրանք էսպես թե էնպես ձուլվելու վտանգի տակ են, ու եթե իսկապես ուզենան, որ իրենց երեխաները հայերեն սովորեն, առանց էս նոր թիթիզությունների կգան, էստեղ կբնակվեն: Ու եթե իրենց երեխաները հայերեն չգիտեն, իրենց մեղավորությունն ա. ինչու՞ չեն սովորեցնում, ինչու՞ են տանը օտար լեզվով խոսում:
    Իսկապես, եթե նրանք հոգ չեն տարել, որ գոնե ընտանիքում հայերն հնչի, ապա անգամ ռուսական դպրոցների առկայությունը նրանց չի վերադարձնի հայրենիք:
    Մի ռուսալեզու հայկական կայք կա, կայքը ունի նաև ֆորում, սարսափելի սրտնեղում եմ, երբ հայրենակիցներիս հասկանալի լինելու համար ստիպված եմ գրել օտար լեզվով: 90-ականներին Հայաստանից Ռուսաստան գաղթած հայերի երեխաների 90 տոկոսը հայերեն տառերը չի ճանաչում:
    Օտարամոլությունը սարսափելի ախտ է հայերի համար:
    Լեզվի պաշտպանությունը ազգային անվտանգության խնդիր է: Ստեղծված իրավիճակում, ստիպված ենք լեզուն պաշտպանել ինքներս մեզնից:
    Այն ինչ հանրության գիտակցության մաս չի դառնում, պետք է նորմուծվի օրենքի մահակի ուժով:
    Ինչու՞ դպրոցից ստացած հայերենի իմ գիտելիքները այնքան բավարար չեն, որ ես հիմա ստիպված եմ հայեր օգտագործելիս կաղալ: Եվ թող ոչ ոք չասի, թե ամեն ինչ սովորողից է գալիս, այդպես չէ, տեսել ե՞ք էնպիսի երեխա, ով սրտի թրթիռով չի գնում առաջին դասար, տեսել ե՞ք էնպիսի երեխա ով ուսման ծարավ չէ՞: Չգիտես ինչու, արդեն 3-4-րդ դասարանից սկսած ուսման նկատմամբ ունեցած ողջ ծարավը հոդս է ցնդում: Պետք է առաջին հերթին մտահոգվել հայերենի ուսուցման մակարդակը բարձրացնելու մասին: Հայերի 90 տոկոսը կիսագրագետ կամ անգրագետ հայերեն է օգտագործում, նստել մտահոգվում ենք օտարալեզու դպրոցներ ունենալ չունենալու խնդրով:
    Վերջին խմբագրող՝ Չամիչ: 09.05.2010, 00:19:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.05.2010), Լուսաբեր (09.05.2010), Շինարար (09.05.2010), Ֆոտոն (09.05.2010)

Էջ 10 64-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213142060 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •