User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Էջ 9 64-ից ԱռաջինԱռաջին ... 56789101112131959 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

  1. #121
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ի դեպ, օտարալեզու դպրոցներ բացվելուն կողմ մարդկանց ուղղակի աղաչում եմ, իրենց տեսակետը պաշտպանելու մասին վատ օրինակներ չբերել հիմիկվա դպրոցից, հիմիկվա կրթության մակարդակից, կամ Բլեյանից կամ նման ուրիշ բանից: Մենք խոսում ենք օտարալեզու դպրոցների մասին, իսկ այդ օրինակները լրիվ առանձին թեմաներ են, որոնց մասին մեկը ես պատրաստ եմ քննարկումներ անցկացնել համապատասխան թեմաներում: Մասնավորապես եթե այսօր դպրոցների մեծ մասում կրթությունը լավ չի կազմակերպվում (ոչ միայն լեզուների, այլև ֆիզիկայի, մաթեմատիկայի, աշխարհագրության, ինֆորմատիկայի և այլն), դա դեռ չի նշանակում, որ կարելի է այդ օրինակ առաջ բերելով ասել. «ուրեմն պետք է օտարալեզու դպրոց բացել»: Ոչ: Ես որքան դեմ եմ օտարալեզու դպրոցին, նույնքան էլ դեմ եմ դպրոցների հիմիկվա մակարդակին, նույնքան էլ ձգտում եմ, որ դպրոցներում կրթության որակը բարձրանա: Իսկ գաղափարն անգամ, որ Հայաստանի Հանրապետության դպրոցում ասենք պատմությունը կամ աշխարհագրությունը պետք է անցնեն այլ լեզվով, աբսուրդային է: Թող ինձ ներեն քննարկման մասնակիցները, բայց ես դա համարում եմ ստրկական մտածելակերպով երկրին հատուկ ֆենոմեն: Ի դեպ ես բնավ ազգայնական չեմ, իմ համար խորթ են նման գաղափարախոսությունները: Բայց ստեղ, ինչպես նշեց Արիադնան, կա պետության խնդիր, կա պետականության խնդիր: Մեր պետությունում պետական լեզուն հայերենն է, սրանով ամեն ինչ ասված է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.05.2010), ars83 (11.05.2010), Rammstein (08.05.2010), StrangeLittleGirl (07.05.2010), Աթեիստ (09.05.2010), Ուլուանա (08.05.2010), Ֆրեյա (07.05.2010)

  3. #122
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արի առայժմ չքննարկենք, էլի, սովետական դպրոցներում ռուսերենի ուսուցումը ու որոշ մարդկանց խանդը ռուսախոսների նկատմամբ... ես որ կոնկրետ երբեք վատ չեմ զգացել ոչ ձևական ռուսախոսներից, ոչ էլ ինծիլիգենտներից... ուղղակի երբեք չեմ համարել, որ ռուսախոսները առավել են.... ինչևէ...


    Այդ ռոմանտիկ մղումները իհարկե շատ լավ են, բայց պետք է նաև որոշ չափով հասկանաս, որ ապրում ես ինտեգրված աշխարհում, մրցունակ լինելու համար պետք է ունիվերսալ ծառայություններ ապահովել։ Պետք է բալանս լինի հայոց լեզուն տարածելու եւ մրցունակության միջև։ Կրթական հաստատությունները, որտեղ օտարերկրյա քաղաքացիներն են սովորում մաքուր էքսպորտ է։ Այդ օրենքի պատճառով չենք թողնում, որ մեր երկրում հեղինակավոր դպրոցներ լինեն, որտեղ օտարազգիները սովորեն։ Դրանով կնպաստեն պետական բյուջեի մուտքերի ավելացմանը։

    Մյուս կողմից, ով է խանգարում, որ լավացնեն մյուս դպրոցները՞ բնականաբար, եթե մարդիկ իմանան, որ համանման կրթություն կարող են ստանալ հայկական դպրոցում, բնականաբար՝ չեն սովորի օտարալեզու դպրոցում։ Նաև ոչ ոք չի արգելում հայերենը կարևորել եւ հայերեն սովորացնել օտարալեզու դպրոցներում։ Իսկ օտարալեզու լինելուց չի հետևում որակյալ լինելը։
    Տես, դու միանգամից ենթագիտակցորեն մտածում ես, որ եթե օտար լեզվով ա լինելու, ուրեմն լավն ա լինելու, ուրեմն մարդիկ կնախընտրեն.... Բայց ով ասաց, որ հայկական դպրոցը չի կարող որակյալ լինել։ Վառ օրինակ՝ Քվանտը։

    Ուզում եմ ասել, որ ուսուցման լեզուն եւ դպրոցի մակարդակը իրար հետ կապ չունեն։ Մարդիկ կձգտեն գիտելիքի, ոչ թե լեզվի...

    Մյուս կողմից, այսօր էլ կան դպրոցներ, որոնք համարվում են էլիտար, որտեղ ուսուման որակը անհամեմատ բարձր է ու ոչ բոլորը հնարավորություն ունեն այդտեղ սովորելու։

    Եթե ունենանք հայկական մակարդակով դպրոց, թեկուզ հայերենը լինի ոչ հիմնական ուսուցման լեզուն, այդ դեպքում շանս ունենք, որ ապագա էլիտան կիմանա հայերեն... իսկ ներկա տենդենցի համաձայն հարուստների երեխաները սովորում են Եւրոպայում։ հիմա որտեղ ա շանսերը ավելի, որ հայերեն կսովորեն՞ Տեղի օտարալեզու դպրոցում, թե մի տեղ Շվեցարիայում՞
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. #123
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ գաղափարն անգամ, որ Հայաստանի Հանրապետության դպրոցում ասենք պատմությունը կամ աշխարհագրությունը պետք է անցնեն այլ լեզվով, աբսուրդային է: Թող ինձ ներեն քննարկման մասնակիցները, բայց ես դա համարում եմ ստրկական մտածելակերպով երկրին հատուկ ֆենոմեն: Ի դեպ ես բնավ ազգայնական չեմ, իմ համար խորթ են նման գաղափարախոսությունները:
    Իսկ ավելի աբսուրդ չի, որ ռուսը, կամ չեխը, կամ ղազախը գա Հայաստան ու աշխարհագրությունը սովորի հայերեն Էդ մարդկանց պետք է անգլերեն սովորել, որ ապագայում կարողանան գործ գտնել միջազգային կազմակերպությունում, ոչ թե ՀՀ–ում։
    Ասում եմ՝ Դիլիջանի դպրոցը կոնկրետ կոմերցիոն պրոյեկտ է, պետք է դա էլ հաշվի առնես, չէ՞
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  5. #124
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար սա միանշանակ ճիշտ, ես կասեյի նույնիսկ, անհրաժեշտ քայլ էր
    +1. Կարծում եմ, որ ՀՀ-ում կրթությունը պետք է լինի միայն ու միայն հայերեն լեզվով...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.05.2010), StrangeLittleGirl (07.05.2010), Աթեիստ (09.05.2010)

  7. #125
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տես, դու միանգամից ենթագիտակցորեն մտածում ես, որ եթե օտար լեզվով ա լինելու, ուրեմն լավն ա լինելու, ուրեմն մարդիկ կնախընտրեն.... Բայց ով ասաց, որ հայկական դպրոցը չի կարող որակյալ լինել։ Վառ օրինակ՝ Քվանտը։
    Ոչ, ես ոչ գիտակցորեն, ոչ ենթագիտակցորեն նման բան չեմ մտածում:
    Նորից հետ գնանք Սովետ:
    Ասում էին, որ ռուսական դպրոցներում սովորածներն ավելի գրագետ էին: Հիմնականում դա ճիշտ պնդում էր:
    Ինչի՞:
    Կարծու՞մ ես, որ ուսումն էր ավելի լավ, ուսուցիչներն էին ավելի լա՞վ:
    Բնավ: Դա ուղղակի մոդայիկ ու պրեստիժնի էր, ինչը նշանակում էր, որ մի ինտիլիգենտ խավ կար, որ իրենց երեխեքին տանում էր ռուսական դպրոց: Էդ երեխեքը իրենց ընտանիքի հաշվին արդեն իսկ գրագետ էին, չէին կարող գրագետ չլիներ ու այդ համախմբումը տպավորություն էր ստեղծում, որ էնտեղ կրթությունն ավելի լավ է:
    Նույն ձևի հիմա է մոդայիկ լինելու, պրեստիժնի լինելու:
    Ցուցամոլություն կլինի:
    Ու արդյունքում կսկսվի ասածս ջրբաժանը:

    Ես չգիտեմ, թե դու ինչու չես զգացել տարբերություն, բայց էն ժամանակ որոշակի ջրբաժան կար: Կար մեծամտություն, կար ցուցամոլություն, կար ջրբաժան: Ու նույնը հիմա ա ակնկալվում:
    Ստեղ խնդիրը չի գնում քո ասած մրցունակ երկիրը ստեղծելու համար:
    Մենք այսօր ի զորու չենք այնպիսի դպրոցներ ստեղծենք, որ դրսից մարդիկ գան սովորելու:
    Մենք պարզ ու հստակ գնում ենք ստրկացման ճանապարհով:
    Ավելին, սա հաստատ ԿԳ-ում որոշված կամ առաջարկված բան չի: Սա շատ ավելի լուրջ ու վտանգավոր քաղաքականություն է:
    Նորից կոչ եմ անում խնդիրը համակողմանի դիտարկել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.05.2010), StrangeLittleGirl (07.05.2010)

  9. #126
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ավելի աբսուրդ չի, որ ռուսը, կամ չեխը, կամ ղազախը գա Հայաստան ու աշխարհագրությունը սովորի հայերեն Էդ մարդկանց պետք է անգլերեն սովորել, որ ապագայում կարողանան գործ գտնել միջազգային կազմակերպությունում, ոչ թե ՀՀ–ում։
    Ասում եմ՝ Դիլիջանի դպրոցը կոնկրետ կոմերցիոն պրոյեկտ է, պետք է դա էլ հաշվի առնես, չէ՞
    Երբ հայը գնում է ուրիշ երկիր, որ լեզվո՞վ է սովորում:
    Իհարկե աբսուրդ չի: Բա ինքը Հայաստան է եկել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.05.2010), Lion (07.05.2010), Rammstein (08.05.2010), StrangeLittleGirl (07.05.2010), Աթեիստ (09.05.2010)

  11. #127
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ հայը գնում է ուրիշ երկիր, որ լեզվո՞վ է սովորում:
    Իհարկե աբսուրդ չի: Բա ինքը Հայաստան է եկել:
    Նայած ուր է գնում սովորելու։ Բնականաբար Ամերիկայում խնդիր չի առաջանում Անգլերեն սովորել, թե Անգլերեն... իրենց լեզուն միջազգային է։ Իսկ մեր լեզուն մենակ մեր երկրի տարածքում է, ոնց կարող ես ստիպել մարդիկ լեզու սովորեն, որը իրանց պետք չի ու պետք չի լինի երբևէ, որովհետև գնալու ա իրա երկիր, հետ...

    Եթե պետական դպրոցում ես գնում սովորելու, ապա պարտադիր պետք է սովորես իրենց լեզվով: Բյուրի նշած դպրոցները հավանաբար սրանցից են եղել։
    Բայց բացի դրանից գոյություն ունեն այսպես կոչված միջազգային մասնավոր դպրոցներ, որտեղ ուսուցումը անգլերենով է։
    Ոչ մի ազգ, ինչպես չի ուզենա սովորել հայերենով, այնպես էլ չի սովորի չեխերենով, կամ ֆիններենով, կամ էլ մի ուրիշ տեղական լեզվով։ Դրա համար էլ կոչվում են՝ միջազգային դպրոցները։

    պարզ օրինակ
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 07.05.2010, 14:53:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  12. #128
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ՌՈՒՍԱԿԱՆ ԼԻՑԵ՞Յ

    Հայաստանի Կրթության նախարարության օրենսդրական նախաձեռնությունը` երկրում վերաբացել ռուսական դպրոցները, արդեն մեծ արձագանք է ստացել: Մայիսի 5-ին հրավիրած ժողովում Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Մարիետա Վազգենովնան /Մատղաշյան/ աչքալուսանք է տվել, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից իր ղեկավարած կրթօջախն աշակերտության առջև դռները բացելու է որպես ռուսական լիցեյ: Հիշեցնենք, որ պուշկինի դպրոցը նախկինում եղել է ռուսական դպրոց:
    աղբյուր՝ Լրագիր

    կարդա, Ֆրեյա ջան

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #129
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայած ուր է գնում սովորելու։ Բնականաբար Ամերիկայում խնդիր չի առաջանում Անգլերեն սովորել, թե Անգլերեն... իրենց լեզուն միջազգային է։ Իսկ մեր լեզուն մենակ մեր երկրի տարածքում է, ոնց կարող ես ստիպել մարդիկ լեզու սովորեն, որը իրանց պետք չի ու պետք չի լինի երբևէ, որովհետև գնալու ա իրա երկիր, հետ...

    Եթե պետական դպրոցում ես գնում սովորելու, ապա պարտադիր պետք է սովորես իրենց լեզվով: Բյուրի նշած դպրոցները հավանաբար սրանցից են եղել։
    Բայց բացի դրանից գոյություն ունեն այսպես կոչված միջազգային մասնավոր դպրոցներ, որտեղ ուսուցումը անգլերենով է։
    Ոչ մի ազգ, ինչպես չի ուզենա սովորել հայերենով, այնպես էլ չի սովորի չեխերենով, կամ ֆիններենով, կամ էլ մի ուրիշ տեղական լեզվով։ Դրա համար էլ կոչվում են՝ միջազգային դպրոցները։

    պարզ օրինակ


    Հայը Չեխիա գնալուց ինչերե՞ն է սովորում:
    Կամ ասենք չեխը Իտալիայում ինչերե՞ն է սովորում:

    Ու խնդրում եմ ենթադրական չասել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #130
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    70 տարի սովետի ժամանակ հայերի մի մասը գնում էր ռուսական դպրոց, բայց դրանից հայերեն չվերացավ։ Որովհետև դպրոցը միակ ու անկրկնելի եղանակը չի հայող լեզուն պահպանելու։

    Ավելի լավ է մտածեք, որ ԳԻՐՔ ՉԿԱ կարդալու հայերենով։ Եթե չկա գիրք, հետաքրքիր է, ինչը պետք է այդ հայերենով կարդանք՞


    հ.գ. համ էլ, ռուսական դպրոցները ավելի լավն էին, միանշանակ... Համ ուսուցիչների մակարդակն էր բարձր, համ էլ ընդհանուր զարգացության ու աշխարհայացքը... այդ պատճառով էլ հենց ցածր խավի մի մասը գնաց ռուսական դպրոցներ ու մի քիչ բազմակողմանի զարգացավ։

    Մի մոռացեք, որ այդ "տականք" սովետի թվերով էր, որ գրաճանաչությունը 99 տոկոսի հասցվեց, մտավորականների ու գիտնականների սերունդ մեծացավ։ Ու բոլոր մարդիկ էլ տիրապետում էին հայերենին, այնպես չէր, որ մարդկանց հնարավորություն չէր տրվում սովորել...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  15. #131
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արի առայժմ չքննարկենք, էլի, սովետական դպրոցներում ռուսերենի ուսուցումը ու որոշ մարդկանց խանդը ռուսախոսների նկատմամբ... ես որ կոնկրետ երբեք վատ չեմ զգացել ոչ ձևական ռուսախոսներից, ոչ էլ ինծիլիգենտներից... ուղղակի երբեք չեմ համարել, որ ռուսախոսները առավել են.... ինչևէ...
    Անի ջան, խանդելու բան չկա, խանդողները հենց էն նույն մարդիկ են, որոնք երազում են, տենց մի բան լինի, իրենք չեն կարողացել, գոնե իրենց երեխեքը «չխեղճանան», ռուսական դպրոց գնան, կամ էլ անգլիական։ Բայց վատ զգալ պետք է, որովհետև դա քո պատիվն է, քո ազգի պատիվն է։ Ամռանը որ Վաշինգտոնում էի, դե միշտ մեզ հետ նաև ադրբեջանցիներ են լինում, չես պատկերացնի ինչ մեծագույն հաճույք էի ստանում, որ էդ երկու աղջիկը իրար մեջ ռուսերեն էին խոսում, ոնց էի չարախնդում


    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ ռոմանտիկ մղումները իհարկե շատ լավ են, բայց պետք է նաև որոշ չափով հասկանաս, որ ապրում ես ինտեգրված աշխարհում, մրցունակ լինելու համար պետք է ունիվերսալ ծառայություններ ապահովել։ Պետք է բալանս լինի հայոց լեզուն տարածելու եւ մրցունակության միջև։ Կրթական հաստատությունները, որտեղ օտարերկրյա քաղաքացիներն են սովորում մաքուր էքսպորտ է։ Այդ օրենքի պատճառով չենք թողնում, որ մեր երկրում հեղինակավոր դպրոցներ լինեն, որտեղ օտարազգիները սովորեն։ Դրանով կնպաստեն պետական բյուջեի մուտքերի ավելացմանը։
    Անի ջան, տվյալ դեպքում ռոմանտիկ մղումները քո մոտ են. ոչ մի օտարերկրացի չի գա էստեղ սովորելու, դա արվում է էստեղի վերնախավի համար։ Իսկ էդ փողերը, որ պետք ա ծախսվեն էդ դպրոցների ստեղծման համար, եթե ծախսեն մեր հանրակրթական դպրոցի որակը բարձրացնելու վրա, հաստատ շատ ավելի կշահեն բոլորը։ Բայց դե իրենց չի հետաքրքրում պետության ու ժողովրդի շահը։ Իսկ ինչ վերաբերում է ինտեգրվելուն. նորից եմ կրկնում, գնա քո ազգային, պետական դպրոցը, սովորի նաև նորմալ օտար լեզու, վաղն էլ կկարողանաս արտասահմանում շարունակել կրթությունդ։ Ոչ մի գերմանացի չի գնում անգլիական դպրոց, բայց արդյունքում, դպրոցը ավարտելուց հետո իմանում է նորմալ անգլերեն։ Աչքիս առաջ ունեմ նաև լեհերի օրինակը. եղբորս կինը լեհ է, գնացել է սովորական լեհական դպրոց (բնականաբար), ազատ տիրապետում է անգլերենին, խոսում է նաև գերմաներեն, ինստիտուտի վերապատրաստման արդյունքում էլ մի տարի սովորել է իտալիայում, հիմա խոսում է նաև իտալերեն։ Բայց դե շատ հեռու գնալ պետք չի, վերցնենք հենց մեր ֆորումը, կարելի է ասել 80%-ը անգլերեն գիտի, բա էդ ոնց է եղել, բոլորս էլ սովորական դպրոց ենք գնացել, չէ՞։
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մյուս կողմից, ով է խանգարում, որ լավացնեն մյուս դպրոցները՞ բնականաբար, եթե մարդիկ իմանան, որ համանման կրթություն կարող են ստանալ հայկական դպրոցում, բնականաբար՝ չեն սովորի օտարալեզու դպրոցում։ Նաև ոչ ոք չի արգելում հայերենը կարևորել եւ հայերեն սովորացնել օտարալեզու դպրոցներում։ Իսկ օտարալեզու լինելուց չի հետևում որակյալ լինելը։
    Տես, դու միանգամից ենթագիտակցորեն մտածում ես, որ եթե օտար լեզվով ա լինելու, ուրեմն լավն ա լինելու, ուրեմն մարդիկ կնախընտրեն.... Բայց ով ասաց, որ հայկական դպրոցը չի կարող որակյալ լինել։ Վառ օրինակ՝ Քվանտը։
    Դե մենք էլ էդ ենք ասում, որ պետք է բարձրացնել դպրոցի մակարդակը, ոչ թե հնարավոր միջոցները, որ կարելի էր օգտագործել դպրոցը զարգացնելու համար, օգտագործեն նոր, ապազգային դպրոց ստեղծելուն։

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ ասել, որ ուսուցման լեզուն եւ դպրոցի մակարդակը իրար հետ կապ չունեն։ Մարդիկ կձգտեն գիտելիքի, ոչ թե լեզվի...

    Մյուս կողմից, այսօր էլ կան դպրոցներ, որոնք համարվում են էլիտար, որտեղ ուսուման որակը անհամեմատ բարձր է ու ոչ բոլորը հնարավորություն ունեն այդտեղ սովորելու։

    Եթե ունենանք հայկական մակարդակով դպրոց, թեկուզ հայերենը լինի ոչ հիմնական ուսուցման լեզուն, այդ դեպքում շանս ունենք, որ ապագա էլիտան կիմանա հայերեն... իսկ ներկա տենդենցի համաձայն հարուստների երեխաները սովորում են Եւրոպայում։ հիմա որտեղ ա շանսերը ավելի, որ հայերեն կսովորեն՞ Տեղի օտարալեզու դպրոցում, թե մի տեղ Շվեցարիայում՞
    Հարուստների երեխաները սովորում են էստեղ, բարձրագույն կրթությունն են ստանում Եվրոպայում։ Ծառուկյանի երեխաները, օրինակ, սովորում էին Շիրակացիում։ Էստեղ խոսում ենք հիմնական դպրոցի մասին, որը ձևավորում է մարդու մտածողությունը, աշխարհընկալումը, իսկ բարձրագույնը լրիվ ուրիշ խնդիր է, ինքս էլ շատ կուզեմ, որ իմ երեխան վաղը սովորի Եվրոպական կամ ամերիկյան ԲՈՒՀ–ում։ Ու դա ամբողջ աշխարհում է ընդունված, Ֆրանսիացի երեխան չի գնում անգլիական դպրոց, բայց դպրոցն ավարտելուց հետո կարող է գնալ սովորել Ստենֆորդում, ասենք թե, դա լրիվ նորմալ է։
    When life gives you lemons, make lemonade

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.05.2010), ministr (07.05.2010), StrangeLittleGirl (07.05.2010)

  17. #132
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայը Չեխիա գնալուց ինչերե՞ն է սովորում:
    Կամ ասենք չեխը Իտալիայում ինչերե՞ն է սովորում:

    Ու խնդրում եմ ենթադրական չասել:
    Չուկ, վերջին հղման մեջ գերմանական միջազգային դպրոցի կայք էր։

    Ասեցի արդեն՝ կարող է ընտրել, թե ինչ դպրոցում սովորել։ Պետական եւ դպրոցների մեծ մասում ազգային լեզվով է, իսկ հատուկ դպրոցներում՝ միջազգային լեզուներով է։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  18. #133
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խեղճ Մարիետա Վազգենովնան, չէր հասցրել դառնալ տիկին Մատղաշյան… Բարի գալուստ ԽՍՀՄ, շուտով կարող ա նույնիսկ 2 ռուբլիով սիրողական երշիկ ուտենք … Ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե ոնց մարդիկ սրա վտանգը չեն տեսնում:

  19. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.05.2010), Chuk (07.05.2010), Lion (07.05.2010), Rammstein (08.05.2010), Sagittarius (07.05.2010), Աթեիստ (09.05.2010), Ներսես_AM (07.05.2010)

  20. #134
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ավելի աբսուրդ չի, որ ռուսը, կամ չեխը, կամ ղազախը գա Հայաստան ու աշխարհագրությունը սովորի հայերեն Էդ մարդկանց պետք է անգլերեն սովորել, որ ապագայում կարողանան գործ գտնել միջազգային կազմակերպությունում, ոչ թե ՀՀ–ում։
    Ասում եմ՝ Դիլիջանի դպրոցը կոնկրետ կոմերցիոն պրոյեկտ է, պետք է դա էլ հաշվի առնես, չէ՞
    Ֆրեյա ջան,

    Եթե մենք գնում ենք այլ երկիր սովորելու, ապա չենք պահանջում, որ հայերեն դասավանդեն մեզ չէ?
    Հետո էդ քանի ղազախ պետք ա գա ստեղ դպրոցում սովորելու, որ մի հատ էլ դպրոց բացենք?
    Եթե խոսքը գնումա դեսպանատների աշխատակիցների երեխաների մասին, ապա ինչքան գիտեմ դեսպանատները հատուկ դպրոցներ ունեն իրենց երեխաների համար:
    Ինչի հիմա կարողա միջազգային կազմակերպություններում գործ չենք գտնում? Գործ ունենալու համար պետք է սովորել համապատասխան համալսարանում, որտեղ էլ պետք է մարդ սովորի բոլոր անհրաժեշտ հմտությունները հետագա աշխատանք ձեռք բերելու համար:
    Իսկ դպրոցում սովորած ռուսերենը պետք կգա մեր ուսանողներին КВН խաղալու համար:

    Հենա Ռուբեն Ջաղինյանը տիպիկ ռուսախոս, ռուսական դպրոց ավարտած մարդա.. ու ինչ? Հայոց լեզուն բռնաբարում թողնումա բոլոր հնարավոր ձևերով: Փոխարենը ОРТ-ով Рубик Всемогущий էր վարում: Սայա մեր ուզածը? Այսինքն մեր չէ, մեր տրակտորիստ վարչապետի ուզածը, որ իրա գործը թողած արդեն 2 տարիա կողմնակի, երրորդական բաներովա զբաղված:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.05.2010), Chuk (07.05.2010)

  22. #135
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի լավ է մտածեք, որ ԳԻՐՔ ՉԿԱ կարդալու հայերենով։ Եթե չկա գիրք, հետաքրքիր է, ինչը պետք է այդ հայերենով կարդանք՞
    Լոլ
    Ասեմ, Ֆրեյա ջան, էդ ուղղությամբ մտածում ենք: ՀԻմա ի՞նչ ես առաջարկում, էլ չմտածե՞նք, ռուսական դպրոցներ բացենք ու հայերենի հերն էլ անիծա՞ծ: Գիտեմ որ էդ չես ասում, ուղղակի գրածդ տեսակ մը անիմաստ էր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 9 64-ից ԱռաջինԱռաջին ... 56789101112131959 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •