User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական դպրոցների հայկականացումը

    Հայերը իրենց երեխաներին խորհրդային միության ժամանակ ուղարկում էին ռուսական դպրոց, որովհետև կրթության որակն այնտեղ լավ էր։ Դասագրքերը ավելի լավ էին մշակված, ուսուցիչները ավելի լավ էին պատրաստված։ Եվ հետո՝ համաշխարհային ամբողջ գրականությունը ռուսերենով էր, ու մինչև այժմ էլ այդպես է՝ ուզած–չուզած պետք է ռուսերենով կարդայիր։ Կարիերայի համար նույնպես՝ ռուսերենը պարտադիր էր։

    Բացի այդ՝ մտածողության տարբերություն կար։ Չեմ ուզում քաղքենի թվալ, բայց հիշում եմ, երբ ամռանը ռուսական ճամբարից հետո գնացի հայկական՝ ոնց որ համակենտրոնացման ճամբար լիներ՝ հարաբերությունների որակը, զրույցն ու ժամանցը արմատապես իրարից տարբերվում էին։

    Երբ ռուսական դպրոցում մենք կռիվ էինք տալիս, որ Սալժենիցինի Արխիպելագ Գուլագը կարդայինք կամ էլ Լեդի Չաթերլեյի սիրեկանը, հայկական իմ դպրոցում այդ գրքերի մասին անգամ տեղյակ չէին։

    Հիմա՝ ճի՞շտ էր դպրոցները փակելը՝ իմ կարծիքով դա փոքրիկ ազգի խղճուկ հոգեբանություն է՝ վայ, որ բոլորը իմանան հայերեն։ Իմանան հայերեն, որ ի՞նչ անեն։ Մարդուն մարդ է սարքում մտածողությունը, ոչ թե լեզուն։ Իսկ ով ասաց, որ հայերենին վատ տիրապետող վատ հայ է։ Եվ հետո՝ հենց այդ դպրոցները փակելու հետևանքով բազմաթիվ ուսուցիչներ ուղղակի գաղթեցին Հայաստանից։ Որովհետև աշխատանք չէին կարողանում գտնել։

    Ռացիոնալիզմը պետք չէ հասցնել ազգայնամոլության։ Ժողովուրդ ջան, փոքր ազգ ենք, պետք է իմանանք մեծ երկրների լեզուն՝ եթե ուզում եք ռուսերենն ու անգլերենը պետք է պարտադիր առաջին դասարանից լինի։ Հայերենով բացի մի քանի վեբ–կայքից ի՞նչ կա՝ ոչինչ, մեր հիմնական առևտրային գործընկերները հայերե՞ն են խոսում՝ իհարկե ոչ։

    Ազգի, նոր սերնդի մրցունակությունը կարող է պայմանավորված լինել հենց լեզուների իմացությամբ։ Շվեդիայի նման երկրում ֆիլմերը ընդհանրապես չեն թարգմանվում։ Մարդիկ բոլորը անգլերեն գիտեն։ Ինչ վա՞տ է՝ դրանից նրանք ամերիկանազացան։ Ոչ։ Ուղղակի երկիրը դարձրին ավելի հարմարավետ զբոսաշրջիկների համար։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (11.06.2010), Բիձա (25.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •