User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Էջ 60 64-ից ԱռաջինԱռաջին ... 1050565758596061626364 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 886 համարից մինչև 900 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

  1. #886
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (07.01.2011), StrangeLittleGirl (17.01.2011), Tig (07.01.2011)

  3. #887
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    տեսագրություն
    Չեմ կարող ասել, որ տեղեկավետ տեսագրություն էր, հատկապես փոփոխված օրենքի բովանդակության և փոփոխությունների ընդունման դեմ պայքարող ուժերին կատարված «զիջումների» առումով: Այնուամենայնիվ, որոշակի տեղեկություններ ստացա, շնորհակալություն:
    Վերջին խմբագրող՝ ars83: 07.01.2011, 23:14:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (07.01.2011)

  5. #888
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ԿԳ նախարարը ներում է օտարալեզու դպրոցների դեմ հանդես եկողներին

    Հունվար 17, 2011 | 15:28

    ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը չի պատրաստվում մեկնաբանել Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացվելու գործընթացը, որի ամենամոլի ջատագովներից մեկն է։

    «Չեմ ուզում 2011 թվականին եւս քննարկել այն ամբողջ գործընթացը, որով ուղեկցվեց միջազգային կրթական ծրագրերի իրականացումը Հայաստանում թույլատրելու մեր ցանկությունը։ Բացի այդ, տարեվերջյան ասուլիսում ես արդեն բարձրաձայնել եմ, որ ներում եմ շատ ու շատ մարդկանց՝ այս առումով արված շատ ու շատ արտահայտություններ»,- այսօր՝ հունվարի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախարարը։

    Նշենք, որ 2010-ի դեկտեմբերի 22-ին Հայաստանի խորհրդարանը 69 կողմ, 1 դեմ ձայներով ընդունեց «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը ենթադրում է երկրում օտարալեզու դպրոցների բացում:

    Օրինագծին դեմ էին քվեարկել անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, իսկ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները չէին մասնակցել քվեարկությանը:
    Աղբյուր՝ news.am

    Սրտիցս մի բեռ էլ ընկավ: Իսկ ես այնպե՜ս անհանգիստ է, կարծում էի, թե ներում-բեկում չկա, բայց նա ներեց, ես երախտապարտ եմ...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AMzone (29.01.2011), davidus (17.01.2011), Moonwalker (17.01.2011), Norton (17.01.2011), Rammstein (17.01.2011), Tig (17.01.2011), Անտիգոնե (17.01.2011), Ներսես_AM (17.01.2011), Շինարար (17.01.2011)

  7. #889
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց պարոն նախարար (կամ եթե ավելի հոգեհարազատ կլինի` Աշոծյան Էֆենդի), ես (ու ոչ միայն) ներողություն չեմ խնդրել:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AMzone (29.01.2011), davidus (17.01.2011), Norton (17.01.2011), StrangeLittleGirl (17.01.2011), Tig (17.01.2011), Ամպ (18.01.2011), Ներսես_AM (17.01.2011), Ռուֆուս (17.01.2011)

  9. #890
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրտիցս մի բեռ էլ ընկավ: Իսկ ես այնպե՜ս անհանգիստ է, կարծում էի, թե ներում-բեկում չկա, բայց նա ներեց, ես երախտապարտ եմ...
    Ինձ թվում է՝ մենք պիտի իր ծնողներին ներենք, որ դրա նման .....

    Հ.Գ. Ես քիչ առաջ ինձ համար բացահայտեցի, որ մեր լուսավոր նախարարը լավ էլ սադոմազոխիստ է: Մարդը լավ էլ գիտի, որ աջ ու ձախ իրեն «ուշունց» են տալիս, բայց արի ու տես, որ դա նրան դուր է գալիս:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AMzone (29.01.2011), Tig (18.01.2011)

  11. #891
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր էլ ակնարկեց, որ ինքը իրա տեղում մնում ա: Թու˜ ես դրա

  12. #892
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքները ստորագրված են

    Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Հանրակրթության մասին» օրենքները։

    Հիշեցնենք, որ Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման համար իրավական հիմք ստեղծող այս նախագծի դեմ լայնածավալ հասարակական ընդվզում էր առաջացել: Իրենց վրդովմունքն ու անհամաձայնությունն էին արտահայտել հարյուրավոր գիտնականներ, արվեստագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ: Ֆեյսբուք սոցիալական ցանցում սկիզբ առած շարժմանը միացել էին հազարավոր քաղաքացիներ:

    «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը ամիսներ շարունակ աննկուն պայքար էր մղել, կազմակերպել բազմաթիվ ակցիաներ և բողոքի այլ միջոցառումներ` ընդդեմ այդ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունման: ԱԺ-ի կողմից օրենքի ընդունումից հետո նախաձեռնությունը իր բողոքի ձայնն էր բարձրացրել նախագահականի դիմաց` պահանջելով Սերժ Սարգսյանից չստորագրել օրենքները:
    Աղբյուր

  13. #893
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքները ստորագրված են



    Աղբյուր
    Ամոթ
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. #894
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքները ստորագրված են

    Աղբյուր
    Փաստորեն նախագահն էլ ա մեզ ներել…



    СерЖулик…
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 19.01.2011, 22:11:

  15. #895
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Rammstein, կարգավիճակդ…
    モデレータ
    Եթե այսօր ես այն գուգլով թարգմանեցի, վաղը մեր սերունդները հենց այս լեզվով էլ կհաղորդակցվեն , իսկ մեր գրառումներն էլ գուգլով կթարգմանեն :

  16. #896
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս հոդվածը երեկ գիշերը հայտնաբերեցի ֆեյսբուքում: Հին է, բայց ուսուցողական: Դուք կարդացեք, իսկ Աշոծյանը թող իրա գլուխը հաստացնի:

    ՃԱՊՈՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ, ՌՈՒՍԱԿԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ ՕՏԱՐԱՑՈՂ ՀԱՅԵՐԸ


    Հոդվածը, որ ներկայացնում եմ, 1995-ին հրապարակվել է Երեւանի «Բանբեր» թերթի մեջ։ Այսօրվա, Հայաստանի իրականության մեջ հայկական դպրոցները ռուսականով փոխարինելու եւ հայոց լեզվի նկատմամբ իշխանությունների կողմից խրախուսվող լեզվական խաթարումների ծանր հետեւանքները բացահայտելու նպատակով , որոշեցի հասարակության ուշադրությունը հրավիրել ճապոնացի պրոֆեսոր Ցունոդայի գիտական հետազոտությունների արդյունքի վրա։



    Լիլիթ Կ. ՍԻՄՈՆԵԱՆ



    ՃԱՊՈՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ, ՌՈՒՍԱԿԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ ՕՏԱՐԱՑՈՂ ՀԱՅԵՐԸ



    Պրոֆեսոր Ցունոդան տարիներ շարունակ ուսումնասիրել է ճապոնացիների, այնուհետեւ տարազգիների ուղեղների աջ եւ ձախ կիսագնդերի բառերը որոնելու, ընտրելու եւ խօսելու, այսինքն Բրոքի եւ Վերնիկեի գօտիների եւ լեզուի փոխադարձ կապը։ «Ես համոզուած եմ, որ մայրենի լեզուն տարբերակում է մարդու կողմից միջավայրի հնչիւններն ընկալելը, իւրացնելը եւ ըմբռնելը,— գրում է գիտնականը: Մայրենի լեզուն անմիջականօրէն կապուած է ուղեղի զգայական մեքանիզմի զարգացման հետ։ Իմ կարծիքով մանկութեան տարիներին ուսանած մայրենի լեզուն անմիջականօրէն կապուած է ամէն մի էթնիկական՝ ազգային ձեւաւորմանը»։

    Մարդու մտաւոր, իմացական կարողութիւնների լիարժէք զարգացումի համար յիրաւի անհրաժէշտ է մայրենի լեզուի իմացութիւնը։ Առանց այդ իմացութեան, զաւակները կեանք են մտնում որպէս թերարժէք ու սահմանափակ մարդիկ։ Նախ այն պատճառով որ այլալեզու դպրոցներում առաջին մի քանի տարիներին լեզու ուսանելիս երեխաները չեն կարողանում իւրացնել գիտելիքների հիմքերը։ Իսկ երբ նրանք այս կամ այն չափով արդէն իւրացնում են ծնողների կողմից ընտրուած լեզուն, արդէն բաւականին ուշ է լինում ձեռք բերել նաեւ իմացութեան այն ծաւալը, որ կարող էին ունենալ իրենց մտաւոր կարողութիւնների սահմաններում։

    Իսկ գիտութեան ու տեքնիկայի զարգացման ժամանակակից պայմաններում մայրենի լեզուն ստանում է բարոյական դաստիարակութեան հիմնարար նշանակութիւն։ Մայրենի լեզուն դառնում է ազգային պատկանելութեան զգացում, հետեւաբար նաեւ ազգային ու մարդկային արժէքների նկատմամբ պատասխանատուութեան զգացում դաստիարակելու բացառիկ միջոց։

    Այսօր, թւում է, անիմաստ է դարձել հայ երեխաներին ազգային դպրոցում կրթելու համար երբեմնի պայքարը, որ մի քանի տարի առաջ գոյութիւն ունէր խորհրդային իրականութեան մէջ։ Թւում է, թէ այսօր ԳՈՆԷ ՄԱՅՐԵՆԻ լեզուի միջոցով նրանք կը հաղորդակցուեն բարոյական կողմնորոշումներին։ Ասում եմ ԳՈՆԷ մայրենիով, քանի որ աղմկահարոյց «բարենորոգչութիւններից» յետոյ, նրանք դպրոցում շարունակելու են սովորել կեղծուած ու թերասացութիւններով լիքը պատմութիւն, նաեւ՝ աշխարհագրութիւն, նաեւ՝ գրականութիւն… Սակայն, բանից պարզւում է որ լուրջ մտահոգութիւնների առիթ ունենք նաեւ այն դէպքում, երբ խօսքը վերաբերում է լեզուին։ Քանի որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան միջնորդութեամբ հազարաւոր հայաստանցիներ արդէն ստացել են ռուսական քաղաքացիութիւն, իսկ հերթագրուածների թիւն էլ գերազանցում է արդէն ստացողներից։

    Ես չեմ ուզում դատապարտել կամ մեղադրել այդ մարդկանց։ Ընդհանրապէս դատապարտելն ու մեղադրելը անհեթեթութիւն է այն դէպքում, երբ հայաստանցին ապրելով մի անհեթեթ իրականութեան մէջ, չի հասկանում, թէ ի՛նչ է ուզում ինքը եւ ի՛նչ են ուզում իրենից։ Բազմապատիկ անհեթեթութիւն է, որ երջանիկ «պետականութիւն կառուցող» Հայաստանի մէջ ապրող հայերը դառնում են Ռուսաստանի քաղաքացիներ… Անհեթեթութիւն է, որովհետեւ Ռուսաստանից բացի, որեւէ մէկ այլ երկիր քաղաքացիութեան իրաւունք չի տալիս մէկ ուրիշ երկրի մէջ ապրող որեւէ մէկին։ Նոյնիսկ Հայաստանը այդպիսի «մեծահոգութիւն» չունի եթէ ո՛չ օտարի, այլ գոնէ Հայի նկատմամբ, հէնց նրան էլ յայտարարելով «օտարական» կամ «օտարերկրացի»։ (Փակագծում ուզում եմ նկատել, որ Ռուսաստանի համար մենք փաստօրէն ուրիշ կամ «անկախ» երկիր չենք։ Հայաստանցիներն էլ մեր օկուպացուած կամ պարզապէս 1828-ից ի վեր գաղութացուած երկիրը կարծում են հայրենիք եւ դեռ տարաշխարհի հայերին էլ համոզել են, թէ գաղութային երբեմնի Էրիվանսկայա գուբերնիան «համայն հայութեան հայրենիք է»։ Ոչ… Հազար անգամ՝ ո՛չ… Եթէ Ֆրանսիան օկուպացուած է, ֆրանսացու համար, եթէ նա հաշտւում է այդ վիճակի հետ, հայրենիքը դառնում է օկուպացնող երկիրը։ Բայց այն ֆրանսացին, որ գիտէ, հասկանում է, թէ իրենից խլել են հայրերի երկիրը, ապա նա ամէնից առաջ մտածում է այն ազատագրելու մասին։ Երկրորդ Աշխարհամարտի օրինակն է սա)։

    Ռուսաստանի հետ աձնագրային ու ռազմական ներկայութեան հետ կապուած այս անհեթեթութիւնը նոյնպէս մեր «քաղաքացիական սուր մտքի» եւ «սովետասիրութեան» աղետաբեր հետեւանքն է։ Եւ միանգամայն բնական է, երբ ռուսահպատակները հպատակուելով Կրեմլից եկող հրամանին ու դեռեւս հարազատ մնալով հայի այն «իմաստուն» խօսքին, թէ «Ո՞ւմ է պէտք հայերէնը… Եթէ Մասիս կայարանն անցնես՝ հայերէն խօսողը ո՞վ է», պահանջում են հայկական դպրոցների փոխարէն «օտարալեզու», այսինքն ռուսական դպրոցներ։ Չմոռանանք, որ Հայաստանի իշխանութիւնները «օտարալեզու» բառն օգտագործում են իբրեւ խորամանկ մի քայլ, ոմանց կարծիքով նաեւ իբրեւ «պոլիտկորեկտ» արտայայտութիւն։

    Բայց վերջերս էլ մի կարգախօս նետուեց աշխարհով մէկ, որի համաձայն Հայ է նա, ով իրեն այդպէս է զգում… Իրեն Հայ զգացողը կարող է իր լեզուն չտիրապետել, կարող է իր Հաւատքին չդաւանել, կարող է ընդամէնը իրեն յայտարարել հայ… Եւ ոչ ոք չի անդրադառնում, որ սա բացայայտ ծաղր է ու ազգակործան քաղաքականութիւն, որի նպատակը հիմա էլ իրենց «հայ զգացողներին» կթելն է…

    Բայց մենք, հայերս, որ գիտենք, թէ ապրում ենք Ռուսական հայրենիքում, դեռեւս 19-րդ դարից շատ լաւ գիտենք թէ ինչ է նշանակում հայկական դպրոցների զանգուածային փակուելը Լուսաւորութեան մինիստր Իվան Դելեանովի (Լազարեանների քրոջ որդի Յովհաննէս Դելանեան) հրամանով։ Ի դէպ, ճիշտ այնպէս, ինչպէս թուրքահայաստանցու համար հայրենիք էր Օսմանի կայսրութիւնը։

    Մենք, հայերս, գիտենք որ ամեն ոք կարող է ունենալ իր կարծիքը, ամէն ոք կարող է իր համար հայրենիք ընտրել։ Եւ այս հայրենիքը կարող լինել Ռուսական կայսրութիւնը։ Եւ ամէն ոք, նոյնիսկ եթէ հանրայայտ է իբրեւ մտաւորական, ինչպէս Հրանտ Մաթեւոսեանը կամ Սիլվա Կապուտիկեանը, իրաւունք ունեն բացէ ի բաց յայտարարել, թէ «Կարոտում եմ իմ իմպերիան»։ Բայց այդ «ամէն ոքերը», եթէ նոյնիսկ ներկայանում են իբրեւ հայ մտաւորականութիւն, ոչ քաղաքական եւ ոչ էլ բարոյական առումով իրաւունք չունեն խաղալու մեր արժանապատւութեան, մեր ինքնասիրութեան, վերջապէս՝ մեր մարդկային արժէքների հետ, որոնցից է ամէնից առաջ ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ։

    ԱՆՁԻ եւ ԵՐԿՐԻ ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ… Որպէսզի երկիրը ՀԱՅՐԵՆԻՔ լինի ազատ ՄԱՐԴՈՒ, ազատ ՀԱՅԻ համար։

    Մեր ազգը չի կամենում մեռնել իբրեւ ռուս, այլ ձգտելու է ապրել իբրեւ Հայ։

    Եւ, վերջապէս, կը փորձե՞նք արդեօք ճանաչել ինքներս մեզ։ Կ’ունենա՞նք քաջութիւն, որպէսզի ապաշխարենք, եւ ոչ թէ շարունակենք մեր արհամարհուած գոյութիւնը. կը լինե՞նք այնքան վճռական, որ ամէն բան կորցնելուց յետոյ գոնէ կարողանանք պահպանել հայ դպրոցը։ Կը հասկանա՞նք արդեօք, որ երբ պրոֆեսոր Ցունոդան սկսեց իր ուսումնասիրութիւնները, ճապոներէնը արդէն նահանջում էր անգլերէնի դիմաց։ Եւ որպէս հետեւանք՝ արագօրէն նուազում էր ճապոնացու մտաւոր կարողութիւնը բնորոշող գործակիցը։

    Եւ մի՞թէ միայնակ էր պրոֆեսոր Ցունոդան, երբ մարդու բնախօսական ոլորտի հետազօտութիւնները կատարելով եւ հրապարակելով, հնարաւոր եղաւ կանխել ազգային վերահաս աղետը։

    Եւ եթէ մեր հմուտ գիտնական ցունոդաները այսօր սփռւում ու սփռւում են աշխարհով մէկ, քանի որ ազատ մտածող անհատականութիւնը չի կարող ապրել առանց ազատ մտածելու եւ, հետեւաբար ընդհանրապէս կորցնելով մտածելու իր ընդունակութիւնը հայ-ռուսական անհեթեթութիւնների առատութեան մէջ, ապա նշանակո՞ւմ է արդեօք, որ հայը վերանալու է ոչ միայն բարոյապէս, այլ եւ որպէս մտածելու եւ արարելու ընդունակ ազգ։ Կամ՝ ցեղ։ Կամ՝ ժողովուրդ… Ինչպէս կ’ուզէք…

    1995-2011

    Երեւան-Փարիզ

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.01.2011), Rammstein (20.01.2011), Tig (20.01.2011)

  18. #897
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք կարդացեք, իսկ Աշոծյանը թող իրա գլուխը հաստացնի:
    Մի փոխր «շեղեմ» թեմայի ընթացքը:
    Կարծում եմ, որ օրենքի նախագծերի Ազգային Ժողովի կողմից ընդունվելուց ու նախագահի հաստատելուց հետո ճիշտ ժամանակն է հասկանալ ու ըմբռնել, որ Աշոտյանը կամ որևէ ուրիշ անհատ չեն այս օրենքները ընդունում ու մեր գլխին փաթաթում: Իրանք ընդամենը զինվորներ են ու կատարում են իրենց հրամայվածը: Թիրախը սխալ է ընտրված: Ինչպես որ Հայ-Թուրքական հարաբերությունների թեժ քննարկումների ժամանակ դաշնակներն էին սխալ թիրախ ընտրել արտ.գործ. նախարարին: Պետք է վերջապես հասկանալ, որ մեզ՝ մեր երկրին, համակարգային փոփոխություններ են պետք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.01.2011), Norton (20.01.2011), Tig (20.01.2011), Ձայնալար (20.01.2011)

  20. #898
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի փոխր «շեղեմ» թեմայի ընթացքը:
    Կարծում եմ, որ օրենքի նախագծերի Ազգային Ժողովի կողմից ընդունվելուց ու նախագահի հաստատելուց հետո ճիշտ ժամանակն է հասկանալ ու ըմբռնել, որ Աշոտյանը կամ որևէ ուրիշ անհատ չեն այս օրենքները ընդունում ու մեր գլխին փաթաթում: Իրանք ընդամենը զինվորներ են ու կատարում են իրենց հրամայվածը: Թիրախը սխալ է ընտրված: Ինչպես որ Հայ-Թուրքական հարաբերությունների թեժ քննարկումների ժամանակ դաշնակներն էին սխալ թիրախ ընտրել արտ.գործ. նախարարին: Պետք է վերջապես հասկանալ, որ մեզ՝ մեր երկրին, համակարգային փոփոխություններ են պետք:
    Շարունակեմ շեղումդ
    Դրանք ոչ թե զինվորներ են, այլ «նայոմնիկներ»…
    Բոլորս էլ հասկանում ենք որ համակարգային փոփոխություններ են պետք, ու նույնիսկ հասցրել ենք հոգնել էդ «համակարգային փոփոխություն» տերմինից…
    Մնումա հասկանանք, թե էդ համակարգային փոփոխությունները ոնցա պետք իրականացնել…
    Մենակ թե էլի ՀԱԿ-ի անունը չտաք /ավելի լավա Կարապետիչի մասին խոսանք/
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (20.01.2011), Rammstein (20.01.2011)

  22. #899
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Շարունակեմ շեղումդ
    Դրանք ոչ թե զինվորներ են, այլ «նայոմնիկներ»…
    Բոլորս էլ հասկանում ենք որ համակարգային փոփոխություններ են պետք, ու նույնիսկ հասցրել ենք հոգնել էդ «համակարգային փոփոխություն» տերմինից…
    Մնումա հասկանանք, թե էդ համակարգային փոփոխությունները ոնցա պետք իրականացնել…
    Մենակ թե էլի ՀԱԿ-ի անունը չտաք /ավելի լավա Կարապետիչի մասին խոսանք/
    Բա ու՞մ անունը տամ: Դռները փակում ես վրաս, ասում ես՝ դռան հետևից մի բան ասա:
    Թող ստեղծվի ուրիշ ուժ, կտամ ուրիշ ուժի անուն: Իսկ առայժմ որևէ այլ լուծում, քան վերջապես բոլոր թշնամական ու զգայական վերաբերմունքները ու ամբիցաները թողնելով ՀԱԿ-ին միանալն է՝ չեմ տեսնում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (20.01.2011)

  24. #900
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելի Տիգ, ծիծաղելիք բան չեմ գտնում: Լալիք է:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (20.01.2011)

Էջ 60 64-ից ԱռաջինԱռաջին ... 1050565758596061626364 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •