User Tag List

Էջ 224 979-ից ԱռաջինԱռաջին ... 124174214220221222223224225226227228234274324724 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 3,346 համարից մինչև 3,360 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #3346
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,459
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ լավ չհասկացա, թե հոգնած վիճակը դուր չգալու համար ինչի՞ ես ոգևորությունը պահում (), բայց դե դա էական չի: Ես քո՝ Մարինեի հոդվածին արձագանքում բուռն ոգևորություն եմ նկատել, եթե
    սխալվել եմ, սորի, ուղղակի էդտեղ իսկապես ոգևորվելու բան չկա, որովհետև ինքը պարբերաբար էս նույն բաները գրում ա, հետո կորում (վերջին մի կես տարում):
    Չուկ, իմ էնտուզիազմը Մարինեի հոդվածի հետ կապ չունի, հիմա քրքրեմ ու բերե՞մ իմ այն գրածները, որտեղ ես նույն բաներն եմ ասում: Իմիջայլոց, չե՞ս ուզում կիսել իմ ոգևորությունը:
    Si vis pacem, para bellum

  2. #3347
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՇՂԹԱՆ

    Մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում բանակի տարկետման տեղերի կիսով չափ կրճատման կառավարական որոշումը առաջացրել է ուսանողների դժգոհությունը: Ինչպես միշտ, կառավարությունը կայացրել է մի որոշում, որն այդքան էլ հասկանալի չէ ոչ միայն հասարակության “շահառու” հատվածին, այլ թերեւս նաեւ մնացյալ մասերին: Ինչու է կառավարությունը կայացրել այդ որոշումը: Կարծես թե կա երկու տրամաբանական բացատրություն` կամ բանակին զինվորներ են պետք, եւ շտապ, կամ էլ կառավարությունը որոշել է պայքարել կոռուպցիայի դեմ, լավ իմանալով, որ մագիստրատուրաների եւ ասպիրանտուրաների տարկետման հնարավորությունից հաճախ փողով են օգտվում: Այլ, երրորդ պատճառ կարծես թե այդքան էլ չի երեւում:

    Ստացվում է, որ ուսանողները բողոքում են, որովհետեւ կամ չեն ուզում գնալ բանակ, կամ էլ չեն ուզում, որ մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի տեղերի համար մրցակցությունն ավելի բարդանա: Չի բացառվում նաեւ, որ ուսանողները բողոքում են, քանի որ հասկանում են կառավարության մեկ այլ, առաջին հայացքից բավական թաքնված մի նպատակ: Բոլոր դեպքերում, քանի դեռ հրապարակայնորեն, հանգամանալից չի ներկայացվել այդ սքողված, թաքուն նպատակը, թե կառավարության որոշումն է անհասկանալի, թե ուսանողների բողոքը:

    Տիպիկ հայկական իրավիճակ, որը պարբերաբար կրկնվում է գրեթե բոլոր ոլորտներում: Իսկ դրա պատճառն այն է, որ բոլոր ոլորտներում էլ կառավարության ամեն մի անհասկանալի որոշում հուզում է միայն տվյալ ոլորտի անձանց, իսկ մյուսները կողքից հետեւողի դերում են: Օրինակ, նույն կերպ այժմ բոլորը կողքից հետեւելու են ուսանողներին, ու հանրային որեւէ այլ խավ չի օգտագործելու ինքնակազմակերպման իր մեխանիզմները, ուսանողների կողքին լինելու համար, որպեսզի գոնե այդ մի բողոքը դառնա հասկանալի եւ ընդհատի կառավարության անհասկանալի որոշումների պրակտիկան:

    Այդպիսի որոշումներով քանդվում են երեւանցիների տները, բայց դրա դեմ բողոքում են հիմնականում տանտերերը, եւ կողքից էլի մի քանի մարդ: Հետո դրան հաջորդում է ասենք Մոսկվա կինոթատրոնի դահլիճի վերաբերյալ անհասկանալի որոշումը: Անհասկանալի որոշում է կայացվում ասենք Մարիամ Սուխուդյանին բանտ նստեցնելու մասին, նրան մեղադրելով ինչ որ մի մանկապիղծ անձնավորության զրպարտելու համար, բայց նրա տարեկից կամ հասակակից ուսանողությունը հանգիստ արեւածաղիկ է կեղեվազրկում ինստիտուտների բակում կամ աղջիկներ է զգեստազերծում բարերում ու գիշերային ակումբներում: Դրան հաջորդում է կառավարության որոշումը այդ երիտասարդների մի մասին տարկետման հնարավորությունից զրկելու վերաբերյալ:

    Պատճառահետեւանքային կապի կամ շղթայական ռեակցիայի այդ օրինակները կարելի է շարունակել երկար: Անհասկանալի որոշումների պատճառներից մեկը, գուցե գլխավորներից մեկը նաեւ այն է, որ հասարակությունը մեծ հաշվով չի ցուցաբերում հասկանալի որոշումների պահանջարկ, չի փորձում հասկանալ դիմացինի վիճակը: Ի վերջո, թերեւս պետք է փորձել հասկանալ դիմացինի վիճակը, դրանում հայտնվելու հեռանկարից խուսափելու համար: Բայց, դա ոչ միայն հասարակության խավերին է վերաբերում, այլ առաջին հերթին նաեւ իշխանությանը, որը կայացնում է այդ անհասկանալի որոշումները, օգտվելով առիթից, որ հասարակությունը շատ բաներ չի ցանկանում հասկանալ:

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (03.05.2010)

  4. #3348
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,459
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մի հոդվածից բան չհասկացա, պրոբլեմները ինչ-որ էն չի ձևակերպել: Բանակի տարկետման տեղերի կրճատումների բացատրությունը եթե կամ զինվորների քչություն անելն է, կամ էլ կոռուպցիայի դեմ պայքարը, հիմա ուսանողների կողքին լինենք, որ ի՞նչ... Համ էլ ուսանողները իրենք իրենցով էդքան քիչ չեն, որ բիձեքն էլ հելնեն ու ուսանողների կողքին կանգնեն: Ամոթ էլ ա նույնիսկ
    Si vis pacem, para bellum

  5. #3349
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՇՂԹԱՆ
    Լավ հոդված չէր, թերի վերլուծություն էր: Մեջբերում եմ.
    «Ստացվում է, որ ուսանողները բողոքում են, որովհետեւ կամ չեն ուզում գնալ բանակ, կամ էլ չեն ուզում, որ մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի տեղերի համար մրցակցությունն ավելի բարդանա»
    Խնդիրը սրանցից ոչ մեկն էլ չի:
    Անշուշտ կան ուսանողներ, ովքեր պայքարում են հենց բանակ չգնալու համար ու սա ոչ մեկի համար գաղտնիք չի, կան էնպիսիք, որ պայքարում են մրցակցությունը հեշտ լինի: Բայց կան նաև մարդիկ, ովքեր համարում են, որ էս օրենքը աբսուրդ ա, որ ուսումը պետք ա շարունակական լինի, որ իրենց իրավունքն է չընդհատվող ուսուցումը և այլն: Տարիներ առաջ երբ նմանատիպ հարց էր ու ես էլ պայքարողների մեջ էի, շատերը այ Բադալյանի նման կարծում էին, որ բանակից խուսափելու համար եմ անում, իսկ հետո ասպիրանտուրայի ռեալ հնարավորություն ունենալով չդիմեցի ու գնացի: Ու ես ոչ բացառություն էի, ոչ էլ բան: Իմ նմանները շատ-շատ էին ու հիմա էլ են շատ: Ու ես էլի պատրաստ եմ էդ պայքարի առաջին շարքում լինել, որովհետև եթե բանակի խնդիր ունեն, թող բարեհաճեն բանակային համակարգը կոռուպցիայից ազատեն, վերացնեն փողով ու ուրիշ ձևերով բանակից ազատումը, թող բանակը կարգավորեն էնպես, որ մարդիկ ուզեն գնան ծառայելու, այլ ոչ թե սարսափով մտածեն էդ հեռանկարի մասին և այլն: Խնդիրը զարտուղի ճանապարհներով լուծել չի կարելի, չի կարելի մի խնդիրը լուծելով այլ տեղում խնդիր առաջացնել ու ուսանողները ճիշտ են անում, որ պայքարում են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (28.04.2010), Tig (03.05.2010)

  7. #3350
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պոկել կրիմինալը Ծառուկյանից

    Հայաստանի կրիմինալ դաշտում ուժերի լուրջ վերաբաշխում է սկսվել: Դրա մեկնարկը, ըստ իշխանական մեր աղբյուրների, տրվեց ապրիլի 17-ին` Նոր Նորքում տեղի ունեցած հայտնի ռազբորկայով, երբ իրար բախվեցին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի վերահսկողության տակ գտնվող կրիմինալ տարրերը:
    Ինչպես փոխանցում են իշխանական մեր աղբյուրները, Սերժ Սարգսյանը խնդիր է դրել «պոկել» կրիմինալը ԲՀԿ-ից ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից: Ոստիկանության մեր վստահելի աղբյուրները հայտնում են, որ ապրիլի 17-ին լուրջ օպերացիա է կազմակերպված եղել, որի շրջանակներում խնդիրը ԲՀԿ-ամերձ կրիմինալի «նախազգուշական հավաքն» է եղել: Մեր տվյալներով, այդ օրվա «ռազբորկայի» արդյունքում ոստիկանություն են տարվել միայն ԲՀԿ-ամերձ տարրերը: Հիշեցնենք, ոստիկանության պաշտոնական տվյալներով, սույն «ռազբորկայից» հետո բերման են ենթարկվել 55 հոգի, որոնցից 36-ը ձերբակալվել են, այնուհետեւ` 17-ը կալանավորվել, իսկ մնացածն ազատ են արձակվել: Մեր հարցմանը, թե ովքեր են կալանավորվածները եւ ինչ մեղադրանք է նրանց առաջադրված, ոստիկանությունը չի պատասխանում. գաղտնի են պահվում նաեւ հետապնդվողների անունները: Ոստիկանության մեր աղբյուրները հայտնում են, որ այս օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «բազառների» մեջ է ոստիկանության հետ, որպեսզի իր տղաներին ազատ արձակեն: Բայց մինչ նա փորձում է այս ճանապարհով հարցեր լուծել, ոստիկանությունը նորանոր «հարձակումներ» է գործում ԲՀԿ-ական այս ուժերի վրա: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ օրերս ոստիկանությունը շրջափակել էր Աբովյան քաղաքը եւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը (6-րդ վարչություն) տաքսիներով շրջում էր քաղաքում` փնտրելով ինչ-որ մարդկանց: Մեր տեղեկություններով, ապրիլի 22-ի երեկոյան 6-րդ վարչության աշխատակիցներն արդեն 4 հոգու «վերցրել» էին: Ոստիկանության մեր աղբյուրները փոխանցում են, որ դա կապված էր Նոր Նորքի «ռազբորկայի» հետ: Ըստ նույն աղբյուրների, ոստիկանությունն այս գործով ակտիվորեն փնտրում է ոմն Դմբուզ Հենդոյի, ով, ըստ մեր տեղեկությունների, Նորքի զանգվածներում Ծառուկյանի «կուրատրն» է եւ նա է վերահսկել 2009-ի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ձայները: Հենդոյին գտնելու համար ոստիկանությունն անհանգստացրել է նրա մերձավորներին, մասնավորապես, կիրակի օրը հարձակում է սկսել առաջինմասիվցի Ժիրո անունով անձի բիզնեսների վրա եւ ոստիկանություն տարել, իսկ այնուհետեւ ազատ արձակել վերջինիս աշխատակիցներին: Այս ամենի միակ նպատակը, ըստ իշխանական մեր աղբյուրների, այն է, որ ԲՀԿ-ամերձ կրիմինալը «հավատարմության երդում» տա Սերժ Սարգսյանին: Ի վերջո, սույն գործով հետապնդվողներն ու կալանավորվածներն ազատ են արձակվելու` ԲՀԿ-ին չծառայելու պայմանով: Իսկ կրիմինալը ԲՀԿ-ից պոկելը նշանակում է լրջորեն թուլացնել Գագիկ Ծառուկյանին: Ու հիմա, ըստ մեր աղբյուրների, կրիմինալ դաշտում «սողացող» վերաբաշխում է գնում, եւ կրիմինալի մի թեւը, ունենալով Սերժ Սարգսյանի «դաբրոն», նեղում է մյուս թեւին: Կան տարրեր, որոնք լավ հարաբերություններ ունեն 2 թեւի հետ էլ ու հիմա, ըստ էության, 2 քարի արանքում են: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ նախագահականում խնդիր է դրված «ոչնչացնել» պալատական հեղաշրջման ջատագովների բոլոր պարագլուխներին: Դրա շրջանակներում արդեն որոշակի գործողություններ են սկսվել: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ պետական եկամուտների կոմիտեն հարկային ստուգումներ է իրականացնում ԲՀԿ-ական պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանին պատկանող Երեւանի «Շամպայն գինիների գործարանում»: Ընդ որում, ասում են, որ այս կարգի մանրակրկիտ ստուգումներ գործարանն իր գործունեության ողջ ընթացքում չի տեսել: Հարկայինը «հարձակում» է սկսել նաեւ շինարարական բիզնեսով զբաղվող Ծառուկյանի մերձավորների վրա: Առաջիկայում, ըստ իշխանական մեր աղբյուրների, հերթը կարծես ոգելից խմիչք արտադրողներինն է, որոնցից շատերը գործում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորության ներքո: Հարկայինը, հիշեցնենք, ստուգումներ էր սկսել նաեւ ԱԺ նախագահի ընտանիքին պատկանող Արարատի մարզի ավազահանքերում: Իսկ թե ընհանրապես ինչ կարգավիճակում է հայտնվել ԱԺ նախագահը, մենք երեկ մանրամասն նկարագրել ենք. ԱԺ-ն լիովին դուրս է եկել նրա վերահսկողության տակից: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ ԲՀԿ-ամերձ մեր աղբյուրների, այժմ ընտրել է ոչինչ չանելու մարտավարությունը, քանի որ նրա ամեն մի քայլ կարող է շրջվել իր դեմ: Ու թերեւս հենց դրանով էր պայմանավորված, որ նա խախտեց վերջերս որդեգրած իր ավանդույթը եւ ԱԺ քառօրյայի առաջին օրը խորհրդարան չեկավ: Ծառուկյանը, ով հիմա զրկված է իր շեֆի` Ռոբերտ Քոչարյանի աջակցությունից, քանի որ Քոչարյանը վերջին շրջանի իրադարձություններից հետո լրիվ մեկուսացած է, եւ քաղաքական կյանքի վրա նրա ազդեցությունը էականորեն նվազել է, փորձում է ինչքան հնարավոր է «քիչ շարժվել»: Իսկ Քոչարյանը, ում վարչապետ դառնալու շանսերը գոնե այս փուլում «ջրված են», նրա այդ փորձը, փաստորեն, տապալվեց, շարունակում է իշխանության մեջ գտնվողներին համոզել, որ Սերժ Սարգսյանի վրա հույս դնել չի կարելի, որ նա բոլորին «վարի է տալու» եւ այլն: Իրականում, դա կարծես թե բոլորն են հասկանում: Կոալիցիայի ներկայացուցիչների մոտ, ինչպես նրանք են խոստովանում մեր մասնավոր զրույցներում, լուրջ մտահոգություն կա, որ Սերժ Սարգսյանը փորձելու է Ղարաբաղի հարցով պատասխանատվությունը դնել նաեւ իրենց վրա, բայց նրանք գոնե այս փուլում խուսափում են կտրուկ քայլեր անելուց եւ խուսափում են Քոչարյանի հետ շփվելուց: Մի խոսքով, Սերժ Սարգսյանն իրեն անվստահություն հայտնելու գործընթացի ջատագովներին արտաքին քաղաքական ոլորտում սպասվող զարգացումներից առաջ փորձում է ջարդել:
    Լուսինե Բարսեղյան -
    Ապրիլ 29, 2010
    http://www.armtimes.com/7850
    Հետաքրքիր ինֆորմացիա է, բացառությամբ վերջին մտքերից, որոնք վերաբերում են արտաքին հարցերին:
    Հայ փողատերերը 2 կատեգորիայի են-
    1- անձնապես շատ շուստրի ու լպրծուն տպեր, որոնք ինքնուրույն, իրենց այլևայլ ունակությունների ու դուխի շնորհիվ են կարողացել խցկվել ասպարեզ:
    2-զուտ կռիշի հաշվին մեյդան ընկած անախորժ երևույթներ, որոնք գոյատևել ու գոյատևում են միայն ու միայն իրենց կռիշի հաշվին: Վերջին տեսակի կառկառունը դոդն է: Էս տղեն զուտ հայկական երևույթ է: Իր կարիերայի վերջը դա ջեբ լինելն էր, ու հիմա, երբ ջեբի տերը չկա, պարզ ա, որ վռնդելու են ջեբությունից:
    Բայց վիճակը նաև վտանգավոր է: Եթե էդ իշատեր - առյուծատեր սադիստ ոչնչությանը մի ուժային պաշտոն տվեցին, ալիկից հազար անգամ բեթար է լինելու:

  8. #3351
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,459
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Si vis pacem, para bellum

  9. #3352
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,459
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ, ասի գրեմ… չգրեմ… բայց որոշեցի գրեմ:
    Հիտլերը շիզոֆրենիկի մեկն էր, որը ոչ միայն կործանեց գերմանացուն որպես մարդկանց ամբողջություն, այլ նաև շատ ու շատ ժողովուրդների: ինքը բռնակալ էր, ու իսկական գերմանացին օրինակ Էյնշտեյնն էր, որ թողեց փախավ էտ շիզո երկրից ու շիզո դառած ժողովրդից:

    ու ես թքած ունեմ են մարդու/ազգի վրա, ով հարգանքի է արժանանում Հիտլերի ու իրա չարագործությունների հիման վրա: ու թքած ունեմ էն զարգացվածության վրա, որը արդյունք է Հիտլերի/ Ստալինի/ … տոտալիտարիզմի/բռնատիրության:
    իսկ սովետը/Ռուսաստանը նույն ֆաշիզմ/Գերմանիան էր: ոչ մի էական տարբերություն: երկուսն էլ մարդկանց ոսկոռների վրա համաշխարհային տիրապետություն էին հաստատում:
    Սովետական կտեր են։ Էդ կործանված գերմանացիներից հիմա ողջ Եվրոպան պարտքեր է ուզում, ու էդ կործանված գերմանացիք հիմա իրենց արտադրանքով առաջիններից մեկն են, մեր փառապանծ ազգն էլ այդ կործանված գերմանացիների սուպերմարկետներից գողացած ապրանքն է բերում ու Երևանում լեգալ ծախում։ Հիտլերը պայքարում էր կոմունիստական կեղտի դեմ ու ճիշտ էր անում ու կանցնի ևս մի հարյուր տարի որ հակագերմանական պրոպագանդան այլևս ակտուալ չլինի, ու էդ ժամանակ Հիտլերին լրիվ ճիշտ կհանեն ու հերոս կհանեն։ Ես ընհամենը հակադարձեցի քո այն մտքին, թե ժողովուրդներին հեծում ու ֆռֆռում են, իսկ դրա հակառակը քո կարծիքով պարզվում է շիզոֆրենիան է։ Լավ, արի Կանադայի գուբերնատորից խոսենք։
    Si vis pacem, para bellum

  10. #3353
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բիձա: մի հատ արի ռեալ նայենք իրավիճակին: ես դար փորձը անեմ, ու եթե սխալ եմ, ինձ ուղղեք:
    1- Աշխարհում քաղաքականությամբ զբաղվում են քաղաքական օրգանները:Դեմոկրատական երկրներում դրանք կուսակցություններն են: Հայաստանում կուսակցությունը , դա Լյուի դե Ֆյունեսի ՞մարդ նվագախմբերն են՞, կամ մարդ-կուսակցությունները կամ որ նունն է ՝ թայֆեքը /արաշ չափով ՝ դաշնակներին մեջից հանած /:
    հիմա, գանք մեր ընդիմությանը, որն է ըստ վերևի ասածի Լևոնը /լևոն-կուսակցոսւթյունը/ ու իրա թայֆեն: այդ ընդիմությունը - 2- Լևոնը, մի 1000 գլուխ շատ ավելի ուժեղ է այդ քաղաքական խաղից, քան էին հիմիկվա իշխանութունները , որև է ՝ Քոչը + Սերոժը:
    քո համար 3- տարօրիան չէ՞ որ էտ Լևոնը, որ քաղաքական դաշտում հայերից երևի ամենագրագետն , շուստրրին, նաև փողատերն ու աշխարհի կողմից ճանաչվածն ա, պարտվում ա էնպեսի քաղաքական թուլեքի, ինչպիսին ա Քոչը ու Սերոժը:
    ինչ՞ աբսուրդ ա դա: աշխարհում, մանավանդ քաղաքական դաշտում հրաշքներ չեն լինում:
    ու 4-որն՞ ա ըստ ձեզ այս ֆենոմենի պատճառը, այս աբսուրդի իրական պատկերը:
    խնդրեմ՝ առաջարկեք վերսիաներ, եթե իհարկե համաձայն եք վերևինի հետ
    ԴՎ դժվար եմ գուշակում, թե հարցերիդ իմաստը որն է- իսկապես չգիտես դրանց պատասխանը՞ :
    Կարծում եմ, որ շատ էլ լավ քո կարծիքն ունես, ես էլ 100 անգամ իմն եմ հայտնել, բայց եթե պահանջում ես, նորից կասեմ:
    1- Ուժեղ ու թույլ ասածը քաղաքականության մեջ հարաբերական բան է: Զարգացած երկրներում կան խաղի կանոններ, և քաղաքականությունը տարվում է ըստ եղած կանոնների: Հենց այդ կանոնների շնորհիվ հնարավոր է գնահատել այս կամ այն կուսակցությանն ու գործիչին ու գոնե տեսականորեն գտնել ուժեղագույնին: Այսինքն եթե հայտարարված է, որ քաղաքականություն են խաղում, ապա ոչ մեկը չի վերցնում ավտոմատն ու մյուսներին գռռցնում:
    2- Մեր պես արդեն 16 տարի ու բազմաթիվ փուլերով այլանդակված քաղաքական դաշտով ու ժողովրդով հետամնաց երկրում, քաղաքական իրական գործընթացները փոխարինված են դրանց միմիկրիայով, տնազով, որը ոչ մի կապ չունի իրական քաղաքականության հետ: Մեզ մոտ որևէ կանոն չկա, -ուսուցչուհիները կոպեկով ծախվող ընտրակեղծարար են, ԲՏ-ն, մլիցեն ու դատարանը այդ կոպեկանոց կեղծիքի պաշտպան, մի քանի կոպեք թռցրած գողն էլ -շեֆի հրամանով կրակող-մարդասպան: Էս պայմաններում ուզում ես մի միլիոն անգամ նույն խաղը խաղա, միևնույն է կրվելու ես: Հետևաբար հայաստանի քաղաքական դաշտ կոչված բառադիանոցում Լեվոնի առավել լինելը դա ընդամենը ինքնախաբեություն է:
    Առավել է նա, ով հաղթում է իրական մրցակցության մեջ: Կրակող դաշտերում կրակելով են հաղթում, խոսացող դաշտերում լավ խոսալով: Բայց աբսուրդ է խոսելով մտնել կրակելու դաշտ, գյուլլվել ու հաղթողի համբավով դուրս գալ ասպարեզից:
    Դե հայստանում ամեն ինչն է շուռ եկած, էս բլեֆն էլ դրանց շարքից է:
    3-Կապ չունի, թե Լեվոնի դեմ իր ցանկացած խաղը չխաղացին: Առաջինն հենց ինքը-ստռատեգն էր էդ այլանդակ խաղը կպցրել, թող բարի լիներ իր արածի հետևանքների հետ հաշվի նստեր ու նախապես համապատասխան ելքեր գտներ: Այսինքն մտնելով պայքարի մեջ, ինքը կոպիտ սխալներ թույլ տվեց- հաշվի չնստեց կոնկրետ "քաղաքական" դաշտի տրադիցիաների հետ ու մեթոդապես հույսը դրեց միայն առնետավազքի վրա, որը պրիմիտիվիզմ էր ու անպատասխանատվություն: Տղերքը բացահայտ զգուշացրել էին, որ կրակելու են: Չլսելու տվեց ու մատը մատին չխփեց գոնե հակազդելու, դա թույլ չտալու: Հիմա դու ինքդ ասա, թե սա ինչ է՞:
    4- Շատ խորը պետք չի քրքրել, ու գերմիջազգային դավեր փնտրել: Ինքը այն փայլուն ու մաքուր մարդը չի ու առավել ևս անփոխարիների ստրատեգը, որն իբր արդեն 22 տարի է անփոխարինելի է ու միակ ճիշտը: Նենգ է ու իր նախորդ կործանարար ու ներկա բառադի գործունեության հետևանքներով արդեն խիստ վնասակար քաղաքական դաշտի առողջացման համար:
    Իսկ քոչ ու սերժին պարտվելը դա սցենար չի, դա արդյունք է, որը միայն արտաքնապես է զարմանալի է թվում: Իրականում այն օրինաչափ ու բացարձակ կանխատեսելի էր լեվոնի մեթոդաբանությամբ շարժվող հեզ ընդիմություն - կրակող իշխանություն հակադրության դեպքում:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 03.05.2010, 05:54:

  11. #3354
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովետական կտեր են։ Էդ կործանված գերմանացիներից հիմա ողջ Եվրոպան պարտքեր է ուզում, ու էդ կործանված գերմանացիք հիմա իրենց արտադրանքով առաջիններից մեկն են, մեր փառապանծ ազգն էլ այդ կործանված գերմանացիների սուպերմարկետներից գողացած ապրանքն է բերում ու Երևանում լեգալ ծախում։ Հիտլերը պայքարում էր կոմունիստական կեղտի դեմ ու ճիշտ էր անում ու կանցնի ևս մի հարյուր տարի որ հակագերմանական պրոպագանդան այլևս ակտուալ չլինի, ու էդ ժամանակ Հիտլերին լրիվ ճիշտ կհանեն ու հերոս կհանեն։ Ես ընհամենը հակադարձեցի քո այն մտքին, թե ժողովուրդներին հեծում ու ֆռֆռում են, իսկ դրա հակառակը քո կարծիքով պարզվում է շիզոֆրենիան է։ Լավ, արի Կանադայի գուբերնատորից խոսենք։
    Վիշ, կարող ա՞ուզում ես ասել որ գերմանացիները Գերմանացի դառան Հիտլեի շնորհիվ 12 տարում… ես եթե գերմանացի լինեի փիս կվիրավորվեի

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (03.05.2010)

  13. #3355
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիշապ, դու իրա ասածից բան ես հասկացել՞ :
    Իմաստն ինչ էր, որ սեռժը դավաճանել ա իրա "ախպորը" ու թուրքմենբաշություն ա ուզում անի՞:
    Հընգերը կորցրել ա մտքի թելը՞:
    Թե թելն էր կարճ՞:

  14. #3356
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,459
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ, դու իրա ասածից բան ես հասկացել՞ :
    Իմաստն ինչ էր, որ սեռժը դավաճանել ա իրա "ախպորը" ու թուրքմենբաշություն ա ուզում անի՞:
    Հընգերը կորցրել ա մտքի թելը՞:
    Թե թելն էր կարճ՞:
    Չգիտեմ ինչն է պատճառը, որ դու բան չես հասկացել, ինձ համար ասելիքը հասկանալի էր ու ինֆորմատիվ։ Տնտեսության կենտրոնացումը բերելու է կրախի, որի պատճառով հեղաշրջումը հավանական է։ Սակայն կուլակաթափության ու սեփականության վերաբաժանման ճանապարհը վատ ճանապարհ է, քանի որ երկիրդ փողազրկվելու է։ Հետևաբար ունևորներին պետք է պաշտպանվածության մոդել առաջարկել, իսկ մյուսներին՝ ունևոր դառնալու հնարավորություն՝ արդար ճանապարհով։ Քանզի–վասնզի այդպիսին է կյանքը, զի քո է կարաբաս–բասրաբաս…
    Կարծում եմ տղեն ավելի հասկանալի չէր կարող գրել այն, ինչ որ ուզեցել է ասել։ Եթե մի անգամ էլ կարդաս, չհասկանաս, կոնկրետ պահերը նշիր, հատ հատ բացատրեմ
    Si vis pacem, para bellum

  15. #3357
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,459
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշ, կարող ա՞ուզում ես ասել որ գերմանացիները Գերմանացի դառան Հիտլեի շնորհիվ 12 տարում… ես եթե գերմանացի լինեի փիս կվիրավորվեի
    Չէ, բոլորովին այլ բան էի ուզում ասել... Որ միարժեք չի այն, որ Հիտլերը Գերմանացիներին կործանել է, մի գուցե փրկել է կոմունիստներից, դա մեկ։ Եվ երկրորդ՝ միարժեք չի այն, որ բոլոր լիդեր–առաջնորդները ժողովուրդներին հեծած ֆռֆռում են, որոշներն էլ այլ ժողովուրդներին են ուզեցել հեծնել և ֆռֆռալ, իսկ սեփական ժողովդրին էլ վերադասել։
    Si vis pacem, para bellum

  16. #3358
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ինչն է պատճառը, որ դու բան չես հասկացել, ինձ համար ասելիքը հասկանալի էր ու ինֆորմատիվ։ Տնտեսության կենտրոնացումը բերելու է կրախի, որի պատճառով հեղաշրջումը հավանական է։ Սակայն կուլակաթափության ու սեփականության վերաբաժանման ճանապարհը վատ ճանապարհ է, քանի որ երկիրդ փողազրկվելու է։ Հետևաբար ունևորներին պետք է պաշտպանվածության մոդել առաջարկել, իսկ մյուսներին՝ ունևոր դառնալու հնարավորություն՝ արդար ճանապարհով։ Քանզի–վասնզի այդպիսին է կյանքը, զի քո է կարաբաս–բասրաբաս…
    Կարծում եմ տղեն ավելի հասկանալի չէր կարող գրել այն, ինչ որ ուզեցել է ասել։ Եթե մի անգամ էլ կարդաս, չհասկանաս, կոնկրետ պահերը նշիր, հատ հատ բացատրեմ
    Առանց ավելորդ անգամ կարդալու էլ զռռում է, որ տղեն ռոբի գովքն է անում: Պրիմիտիվ ասելիքը չի կարելի փաթեթավորել խորհրդավոր գերիմաստնության մեջ: Երբ ինքը իսկապես օբյեկտիվ բաների մասին էր խոսում, հեշտ էր: - Ասելիքը հորդում էր, իսկ իրական մոտիվներն էլ քողարկված էին /չնայած ղարաբաղցիամետութունը նույնպես տեսանելի էր/:
    Հիմա ով չգիտի, որ մոնոպոլիզացիան կործանարար է, -բոլորը գիտեն:
    Ով չգիտի, որ կապիտալ արտահանելը ևս կործարար է,-բոլորը գիտեն:
    Ով չգիտի, որ հայաստանի տնտեսություն ասածը մի քանի դուքան է: Ու դրանց գործն էլ ներկրելն ու ներսի կոնցլագերում մոնոպոլ գներով վաճառելն է:
    Իր ասածն է անսկզբունք, թե սերժը ոչ թե իր ձեռն է հավաքում, այլ գերհավաքում է:
    Ոչ, երկրում փաստացի երկիշխանություն է, Ռոբը չի գնացել, իր ձեռքում են փողատերերը ու հայաստանի ռեսուրսների չալաղաջները: Սեռժը չի կարողանում իրական ղեկավարել ու ստիպված թփռտում է:
    Արդեն եկել է են պահը, որ սեռժը չի կարող հանդուրժել ստորադրյալ լինելը ու 2 ղարաբաղցի ինադ են ընկել ու իրար դեմ են դուրս գալիս:
    Պետք է հաշվի նստել այն փաստի հետ, որ օբյեկտիվորեն, առաջին դեմքի կարգավիճակում գտնվող սուբյեկտը, անկախ այդ մարդու անձնական գերբացասական հատկանիշերից, ինքը ստիպված է հաշվի նստել իրական- պետական պրոբլեմների հետ էլ: Վիճակը պալաժենի ա ու ինչ որ բաներ դաժե սեռժն է պարտավոր անելու: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ պետական ստրուկտուրաները հիմնականում սեռժին են ենթարկվում, իսկ տնտեսականը դեռ որ ռոբինն է:
    Անդոն, քանի որ երևի ռոբի կերակրատաշտի վրա է, ողջ հայաստանի քաղաքական դաշտը ապականելու գործին է: Հիմա հասել է պահը կոնկրետ սեռժի վրա գրոհելու, ու գնում է ամենապրիմիտիվ ճանապարհով- պախարակելով, թե ագահ դեբիլի մեկն է ու սաղիդ ձեռից ամեն ինչ իրեն է վերցնելու: Հարայ է գցել, թե տեսեք, սեռժը սուլթանատ է սարքում, հո համբալ չեք, արեք դրան գցեք, մեր հին տղուն դնենք: Սա է ընդամենը, -ներիշխանական նոր առնետավազքի կոչ է -ետ դեպի ռոբը:
    Դա ներքին ինտրիգ է, որին չի կարելի նման կեղծ- տեսական տեսքեր տալ, առավել ևս հանդես գալ որպես անկողմնակալ տնտեսագետ վերլուծաբանի պատմուճանով: - Գեշ է:
    Թող իրար կռծեն, ուտեն, ինչքան կարող են: Դրանից չի կարելի տխրել: Հայաստանը վերջին հաշվով հայտնվել է ընչազուրկ պրոլետարի կարգավիճակում: Բացարձակապես միևնույնն է, թե ով կլինի շեֆը, ինչ կփախցնի, ուր կփախցնի:
    Հարցերը, եթե երբևէ լուծվելու են, ապա միայն մեծ արյունով են լուծվելու:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 04.05.2010, 17:42:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (04.05.2010)

  18. #3359
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, բոլորովին այլ բան էի ուզում ասել... Որ միարժեք չի այն, որ Հիտլերը Գերմանացիներին կործանել է, մի գուցե փրկել է կոմունիստներից, դա մեկ։ Եվ երկրորդ՝ միարժեք չի այն, որ բոլոր լիդեր–առաջնորդները ժողովուրդներին հեծած ֆռֆռում են, որոշներն էլ այլ ժողովուրդներին են ուզեցել հեծնել և ֆռֆռալ, իսկ սեփական ժողովդրին էլ վերադասել։
    Պատերազմ հրահրելը, 40 միլոն մարդու կոտորելն ու 3 աշխարհամասի դժոխք սարքելը հանուն կոմունիզմի դեմն առնելու - վատ գաղափար չի:

  19. #3360
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,459
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց ավելորդ անգամ կարդալու էլ զռռում է, որ տղեն ռոբի գովքն է անում: Պրիմիտիվ ասելիքը չի կարելի փաթեթավորել խորհրդավոր գերիմաստնության մեջ: Երբ ինքը իսկապես օբյեկտիվ բաների մասին էր խոսում, հեշտ էր: - Ասելիքը հորդում էր, իսկ իրական մոտիվներն էլ քողարկված էին /չնայած ղարաբաղցիամետութունը նույնպես տեսանելի էր/:
    Հիմա ով չգիտի, որ մոնոպոլիզացիան կործանարար է, -բոլորը գիտեն:
    Ով չգիտի, որ կապիտալ արտահանելը ևս կործարար է,-բոլորը գիտեն:
    Ով չգիտի, որ հայաստանի տնտեսություն ասածը մի քանի դուքան է: Ու դրանց գործն էլ ներկրելն ու ներսի կոնցլագերում մոնոպոլ գներով վաճառելն է:
    Իր ասածն է անսկզբունք, թե սերժը ոչ թե իր ձեռն է հավաքում, այլ գերհավաքում է:
    Ոչ, երկրում փաստացի երկիշխանություն է, Ռոբը չի գնացել, իր ձեռքում են փողատերերը ու հայաստանի ռեսուրսների չալաղաջները: Սեռժը չի կարողանում իրական ղեկավարել ու ստիպված թփռտում է:
    Արդեն եկել է են պահը, որ սեռժը չի կարող հանդուրժել ստորադրյալ լինելը ու 2 ղարաբաղցի ինադ են ընկել ու իրար դեմ են դուրս գալիս:
    Պետք է հաշվի նստել այն փաստի հետ, որ օբյեկտիվորեն, առաջին դեմքի կարգավիճակում գտնվող սուբյեկտը, անկախ այդ մարդու անձնական գերբացասական հատկանիշերից, ինքը ստիպված է հաշվի նստել իրական- պետական պրոբլեմների հետ էլ: Վիճակը պալաժենի ա ու ինչ որ բաներ դաժե սեռժն է պարտավոր անելու: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ պետական ստրուկտուրաները հիմնականում սեռժին են ենթարկվում, իսկ տնտեսականը դեռ որ ռոբինն է:
    Անդոն, քանի որ երևի ռոբի կերակրատաշտի վրա է, ողջ հայաստանի քաղաքական դաշտը ապականելու գործին է: Հիմա հասել է պահը կոնկրետ սեռժի վրա գրոհելու, ու գնում է ամենապրիմիտիվ ճանապարհով- պախարակելով, թե ագահ դեբիլի մեկն է ու սաղիդ ձեռից ամեն ինչ իրեն է վերցնելու: Հարայ է գցել, թե տեսեք, սեռժը սուլթանատ է սարքում, հո համբալ չեք, արեք դրան գցեք, մեր հին տղուն դնենք: Սա է ընդամենը, -ներիշխանական նոր առնետավազքի կոչ է -ետ դեպի ռոբը:
    Դա ներքին ինտրիգ է, որին չի կարելի նման կեղծ- տեսական տեսքեր տալ, առավել ևս հանդես գալ որպես անկողմնակալ տնտեսագետ վերլուծաբանի պատմուճանով: - Գեշ է:
    Թող իրար կռծեն, ուտեն, ինչքան կարող են: Դրանից չի կարելի տխրել: Հայաստանը վերջին հաշվով հայտնվել է ընչազուրկ պրոլետարի կարգավիճակում: Բացարձակապես միևնույնն է, թե ով կլինի շեֆը, ինչ կփախցնի, ուր կփախցնի:
    Հարցերը, եթե երբևէ լուծվելու են, ապա միայն մեծ արյունով են լուծվելու:
    Ուզում ես ասել, թե հարկային քաղաքականությունը Ռոբե՞րտն է թելադրում։ Նա Հայաստանի գլլխավոր օլիգարխներից է, եթե ոչ ամենագլխավորը, բայց այ ուժային լծակները արդեն Սերժինն են բարեկամս։ Չեմ կարծում թե ԱԱԾ–ն ու ոստիկանությունը Ռոբի հրամանները հիմա կկատարեն։ Ռոբը լայն տնտեսական ոլորտների մոնոպոլիստներից է, եթե ոչ ամենամեծ մոնոպոլիստը։ Մի քիչ ավելի թուլ Ալեկսանյան Սամվելն է, Ծառուկյան Գագիկն է, մի քիչ ներքև էն մնացածներն են... Էդ բոլորի միջև կա համագործակցություն և ոլորտների համաձայեցված բաժանում։ Այ այս բաժանման վրա էլ խաղեր են տալիս Սարգսյանները։
    Si vis pacem, para bellum

Էջ 224 979-ից ԱռաջինԱռաջին ... 124174214220221222223224225226227228234274324724 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •