User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 67 հատից

Թեմա: Ինչի՞ համար ենք գնում եկեղեցի

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #30
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չեմ կարող ասել, թե ամեն կիրակի գնում եմ պատարագ լսելու կամ պարտաճանաչ մոմ եմ վառում:Գնում եմ եկեղեցի, երբ սրտիս մեջ մի տեսակ կանչ կա, երբ ոտքերս իրենք են ինձ տանում, իսկապես եմ ասում, գրական ինչ-որ բառերի շարան չի:Կա այդպիսի պահ, որ երևի բոլորի մոտ էլ լինում է, ուղղակի պահանջ ես ունենում: Եկեղեցում ես մի տեսակ հանգստություն եմ զգում, գուցե տարօրինակ կհնչի, բայց նման հանգստություն մեկ էլ գերեզմանոցներում եմ զգում, մի տեսակ հոգիս հանգստանում է, ոչ մի բանի մասին չեմ մտածում, իսկական հոգու հանգստություն կոչվածը դա է իմ համար:
    Մի անգամ նման կանչի ժամանակ վեր կացա ու գնացի եկեղեցի` հստակ մտադրված լինելով պատարագին մասնակցել:Ու մինչև հիմա իսկապես ապշած եմ մնացել. մի ուրիշ աշխարհ էր... մարդիկ, որ փողոցում տեսնեի, երբեք չէի մտածի, որ պատարագի արարողակարգին անգամ ծանոթ են կամ կարող են անգիր բառերը կրկնել ու երգել... որ խոստովանության ժամանակ կարող է նման մարդը գիրքը վերցնել ու վարժ գրաբար կարդալ սուրբ գրքից հատված... որ հավաքվածների մեծ մասը երիտասարդ տղաներ էին, այն էլ այսպես կոչված պապայի բալեք
    Չգիտեմ, գուցե այդ օրն էր բացառություն, բայց , լավ, բացառությունը բացառություն, իսկ արտաբերած բառերը, խաչակնքվելու ճիշտ ձևը, առանց ամաչելու ծնկի գալը....(ասում եմ առանց ամաչելու, որովհետև հիմա մարդիկ ամաչում են եկեղեցում անգամ ծնկի գալ, էլ ուր մնաց գլխաշորով աղջիկները ներս մտնեն)
    Ապշած, հիացած, ոգեշնչված իմ տեսածից եկա տուն ու ամեն առիթի պատմում եմ, թե ինչ եմ տեսել ու ինչ եմ բացահայտել եկեղեցում:
    Եկեղեցի գնում եմ ու դուրս գալիս ինձ ավելի ուրիշ եմ զգում`ավելի լավը, ինչպես ամեն երեկո աղոթելիս ...
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    DavitH (03.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչի՞ համար ենք մենք արդեն ծեր
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 17
    Վերջինը: 18.01.2012, 23:22
  2. Ու՞մ հետ, որտե՞ղ և ինչի՞ համար
    Հեղինակ՝ Պոսեյդոն, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.01.2011, 00:40
  3. Ինչի՞ համար է կաթողիկոսը
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Կրոն
    Գրառումներ: 183
    Վերջինը: 21.03.2010, 12:45
  4. Ինչի՞ համար ենք ֆորումում
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 30.06.2009, 22:29
  5. Ինչի՞ համար է գրագիտությունը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 25.10.2007, 12:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •