User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 67 հատից

Թեմա: Ինչի՞ համար ենք գնում եկեղեցի

  1. #46
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ դեպքում ես իմաստ չեմ տեսնում հենց եկեղեցում մոմ վառելու մեջ: Տանը կարող եմ վառել մոմը, եթե ես պետք է ինձ վերաբերվող իմաստը գտնեմ:

    Մոմը նյութ է, որը վառելու համար պետք է վճարել: Իդեպ եկեղեցում կարծես ընդունված է, որ մոմը տնից կամ դրսից չի կարելի եկեղեցում վառել: Առքուվաճառքին վերաբերվող այս իրողությունը քրիստոնյաների հավատի հետ կապ ունի՞:
    Բնականաբար կապ չունի, պարզ է, որ մոմ գնելով մենք նպաստում ենք եկեղեցու` որպես կառույց գոյատևմանը, որովհետև եկեղեցուն էլ է փող պետք, որքան էլ այն երկնայաին նպատակներ հետապնդելիս լինի, այն երկրի վրա է: Շատերս եկեղեցու պատերի մեջ հոգեկան հանգիստ ենք գտնում, իսկ ինչու՞ վաթսուն դրամ չվճարել այդ հանգստի համար, ինչ վերաբերվում է դրսից մոմ գնելուն, այո, հոգևորականները ասում են, որ չի կարելի և այլն, բայց ոչ ոք չի արգելում հենց եկեղեցում վառել դրսից գնված մոմը, եթե քո հոգին ավելի մեծ հանգիստ է գտնում՝ մի աղքատից գնելով այդ մոմը, արա հենց այդպես

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    may (26.01.2010), Ժունդիայի (04.05.2010), Կաթիլ (25.01.2010)

  3. #47
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բնականաբար կապ չունի, պարզ է, որ մոմ գնելով մենք նպաստում ենք եկեղեցու` որպես կառույց գոյատևմանը, որովհետև եկեղեցուն էլ է փող պետք, որքան էլ այն երկնայաին նպատակներ հետապնդելիս լինի, այն երկրի վրա է: Շատերս եկեղեցու պատերի մեջ հոգեկան հանգիստ ենք գտնում, իսկ ինչու՞ վաթսուն դրամ չվճարել այդ հանգստի համար, ինչ վերաբերվում է դրսից մոմ գնելուն, այո, հոգևորականները ասում են, որ չի կարելի և այլն, բայց ոչ ոք չի արգելում հենց եկեղեցում վառել դրսից գնված մոմը, եթե քո հոգին ավելի մեծ հանգիստ է գտնում՝ մի աղքատից գնելով այդ մոմը, արա հենց այդպես
    Եկեղեցին, որում միայն դուռը բացող-փակող մարդ է աշխատում, ինձ համար ավելի նախընտրելի է, քան ամեն օր աշխատանքի եկող ու գնացող կազմով եկեղեցին, որի գոյատևման համար (եկեղեցու կահույքը, ջեռուցումը, աշխատողների հագուստեղենը, աշխատավարձը), հավատացյալը ինչ-որ գումար է ներդնում կամ զոհաբերում: Իմ հոգին մոմ վառելու կարիք չի էլ զգում: Միայն երգելու:

    Կարծում եմ՝ կրոնների վրա ծախսած գումարները որ հիմա աղքատներին օգնելու վրա ծախսվեին, շատ ավելի խելամիտ կլիներ: Եկեղեցին մեծ առումով բիզնեսի միջոց է: Ներողություն կոպիտ արտահայտվելու համար: Վիրավորելու միտք չունեմ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  4. #48
    ... PetrAni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    ԵՍ գնում եմ եկեղեցի միայն հոգու հանգիստ գտնելու համար:
    Մոմ վառում եմ, իհարկե, բայց խիստ հազվադեպ: Կարծում եմ Աստծո հետ կապը մոմի միջոցով չէ, որ ապահովվում է: Ահա այսքանը:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սերխիո (26.01.2010)

  6. #49
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեղեցին, որում միայն դուռը բացող-փակող մարդ է աշխատում, ինձ համար ավելի նախընտրելի է, քան ամեն օր աշխատանքի եկող ու գնացող կազմով եկեղեցին, որի գոյատևման համար (եկեղեցու կահույքը, ջեռուցումը, աշխատողների հագուստեղենը, աշխատավարձը), հավատացյալը ինչ-որ գումար է ներդնում կամ զոհաբերում: Իմ հոգին մոմ վառելու կարիք չի էլ զգում: Միայն երգելու:

    Կարծում եմ՝ կրոնների վրա ծախսած գումարները որ հիմա աղքատներին օգնելու վրա ծախսվեին, շատ ավելի խելամիտ կլիներ: Եկեղեցին մեծ առումով բիզնեսի միջոց է: Ներողություն կոպիտ արտահայտվելու համար: Վիրավորելու միտք չունեմ:
    Ինչ-որ առումով համաձայն եմ քեզ հետ, մի կողմից մտածում եմ, որ նույն եկեղեցին դարեր շարունակ պետության դեր ա կատարել, մյուս կողմից էլ ոնց որ նույն եկեղեցին անմասն չէր մեղքից, որ պետություն չունեինք այդ դարերի ընթացքում, բայց դե ասած ղափանցիներին՝ տա լա տի լա, տա լա լալա Չգիտեմ, ամեն դեպքում ես եկեղեցի գնում եմ, մոմ էլ եմ վառում, չգիտեմ աղոթում եմ, թե փորձում հավատալ, սովորաբար անգիր արածի պես մտքիս մեջ հայր մերն եմ ասում, անգիր արածի պես խաչակնքում եմ, բայց ինչ-որ մի անհասկանալի, անըմբռնելու ուժ ունի ինձ համար եկեղեցին

  7. #50
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Հազվադեպ եմ գնում...որովհետև աղոթքն ու երբեմն մոմ վառելը տանս էլ եմ անում.

    գնում եմ առանց հաշվի առնելու, որ պատերի ներսում բիզնես է« ֆռռում»: Պատարագն եմ լսում՝ եթե հաջողվում է... ու ընդհանրապես ինքս ինձ չհամարելով իսկական/իստիննի/ քրիստոնյա/ լիքը մեղքեր եմ գործում/ այն տեղն է, որտեղ հոգիս մի քիչ հագստանում է... նորից եմ կրկնվում՝ անկախ պատերի ներսում թե ինչ է կատարվում: Ի դեպ փոքրիկ մատուռներում ես ինձ Աստծուն ավելի մոտ եմ զգում, քան ժամանակակից ոճով կառուցված եկեղեցիներում...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (25.01.2010)

  9. #51
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ առումով համաձայն եմ քեզ հետ, մի կողմից մտածում եմ, որ նույն եկեղեցին դարեր շարունակ պետության դեր ա կատարել, մյուս կողմից էլ ոնց որ նույն եկեղեցին անմասն չէր մեղքից, որ պետություն չունեինք այդ դարերի ընթացքում, բայց դե ասած ղափանցիներին՝ տա լա տի լա, տա լա լալա Չգիտեմ, ամեն դեպքում ես եկեղեցի գնում եմ, մոմ էլ եմ վառում, չգիտեմ աղոթում եմ, թե փորձում հավատալ, սովորաբար անգիր արածի պես մտքիս մեջ հայր մերն եմ ասում, անգիր արածի պես խաչակնքում եմ, բայց ինչ-որ մի անհասկանալի, անըմբռնելու ուժ ունի ինձ համար եկեղեցին
    Մի անգամ եկեղեցու դիմացը տեսել եմ մի ցուցանակ «Դրսից գնված անորակ մոմերը ընդունելի չեն Աստծո համար»: Իմիջիայլոց, դրսում վաճառվող մոմերը ավելի էժան էին քան եկեղուցունը: Շատ ցավալի էր նման ցուցանակ տեսնել...
    Ամեն անգամ եկեղեցի գնալուց ավելի եմ հիասթափվում, սակայն, գիտակցելով, որ ինձ համար եմ անում, շարունակում եմ գնալ:
    Վերջին անգամ էլ ականատես եղա, թե ինչպես էին եկեղեցու ծառայողները իրար անպատվում: Այնքան ամաչեցի նրանց տեղը:

  10. #52
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի անգամ եկեղեցու դիմացը տեսել եմ մի ցուցանակ «Դրսից գնված անորակ մոմերը ընդունելի չեն Աստծո համար»: Իմիջիայլոց, դրսում վաճառվող մոմերը ավելի էժան էին քան եկեղուցունը: Շատ ցավալի էր նման ցուցանակ տեսնել...
    Ամեն անգամ եկեղեցի գնալուց ավելի եմ հիասթափվում, սակայն, գիտակցելով, որ ինձ համար եմ անում, շարունակում եմ գնալ:
    Վերջին անգամ էլ ականատես եղա, թե ինչպես էին եկեղեցու ծառայողները իրար անպատվում: Այնքան ամաչեցի նրանց տեղը:
    Եկեղոցում մոմ վառելը պարտադիր չէ, ցուցանակները բացարձակապես անհիմն ու անհեթեթ են, իսկ եկեցեցին Աստծո տունն է երկրի վրա, էնպես որ կարող ես գնալ, նստել ու ոչ մի մոմ էլ չվառել: Իսկ իրար անպատվող եկեղեցու ծառայող թե չծառայող, միշտ էլ կհանդիպես, դրանից կարիք չկա հիասթափվել:

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    may (26.01.2010), Monk (25.01.2010), Yevuk (25.01.2010), Կաթիլ (25.01.2010), Շինարար (25.01.2010)

  12. #53
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի անգամ եկեղեցու դիմացը տեսել եմ մի ցուցանակ «Դրսից գնված անորակ մոմերը ընդունելի չեն Աստծո համար»: Իմիջիայլոց, դրսում վաճառվող մոմերը ավելի էժան էին քան եկեղուցունը: Շատ ցավալի էր նման ցուցանակ տեսնել...
    Ամեն անգամ եկեղեցի գնալուց ավելի եմ հիասթափվում, սակայն, գիտակցելով, որ ինձ համար եմ անում, շարունակում եմ գնալ:
    Վերջին անգամ էլ ականատես եղա, թե ինչպես էին եկեղեցու ծառայողները իրար անպատվում: Այնքան ամաչեցի նրանց տեղը:
    Ես չգիտեմ թե որ մի ապուշ տերտերն ա գրել էդ քոմենթը, բայց մոմ վառելիս այն պետք է գնել եկեղեցուց, ոչ նրա համար,որ ավելի որակով են, այլ զուտ այն պատճառով, որ եկեղեցուց գնած յուրաքանչյուր մոմի 10 դրամը մանկատան երեխաներինն է։ Լուսահոգի արքեպիսկոպոս Աշճյանը, ում բախտ եմ ունեցել անձամբ ճանաչելու, անձամբ էր վերահսկում յադ գործընթացը և եկեղեցու մոմի գումարներով այսօր մոտ 300 որբ է ապրում։

    Հ.Գ. իսկ եթե մոմ վառելը այնուամենայնիվ հարմար չեք գտնում կարող եք մոմի արժեքը գցել գանձանակի մեջ.....

    Ու մի բան էլ, պետք չի քեզ ստպելով եկեղեցի գնալ, նույն հաջողությամբ կարելի է աղոթել նաև տանը........
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 26.01.2010, 00:24:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  13. #54
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    03.06.2009
    Տարիք
    49
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեղոցում մոմ վառելը պարտադիր չէ, ցուցանակները բացարձակապես անհիմն ու անհեթեթ են, իսկ եկեցեցին Աստծո տունն է երկրի վրա, էնպես որ կարող ես գնալ, նստել ու ոչ մի մոմ էլ չվառել: Իսկ իրար անպատվող եկեղեցու ծառայող թե չծառայող, միշտ էլ կհանդիպես, դրանից կարիք չկա հիասթափվել:
    Իսկ կարող ես ասածտ փաստել Աստվածաշնչով??? Կոնկրետ` // իսկ եկեցեցին Աստծո տունն է երկրի վրա// սրա վերաբերյալ:

  14. #55
    masiviliano masivec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2008
    Հասցե
    Մասիվ: 1-ին Մասիվ
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,410
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչի համար ենք գնում եկեղեցի

    Մոմ վառելու մեկ էլ հարսանիքի
    Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ
    Աստված պահպանի Մասիվցիքին
    Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (26.01.2010), Շինարար (26.01.2010)

  16. #56
    Մշտական անդամ Benadad-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.12.2009
    Հասցե
    Ժայռաքերծին
    Գրառումներ
    182
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում The_only_one-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, իսկ կա մեկը որ եկեղեցի գնումա ոչ թե պատմամշակությաին կոթողներ տեսնելու, ոչ թե հանգստանալու ու երգեհոն լսելու, ոչ թե մոմ վառելու ու տխուր դեմքով նայելու թե ոնցա վառվում, այլ մի ու՞րիշ նպատակի համար: Կա՞
    Ցավալին էնա որ համոզված եմ՝ մեր ազգի յուրաքանչյուր անդամ էդ թվում նաև վերոհիշյալ կարծիքների հեղինակները իրենց կյանքի մեջ գոնե մի անգամ գլուխ են գովացել, որ 1700 տարվա քրիստոնյա ազգ ենք և եթե մեկը հարցնի՝ քրիստոնյա՞ ես դու արդյոք, կպատասխանի, իհարկե, բա հո՞ մուսուլման չեմ: Գիտեք ավելի լավա մուսուլման լինել, քան թե սենց քրիստոնյա
    այո կա , ես գնում եմ եկեղեցի, որովհետև զգում նրա կարիքը, երբ մի կիրակի չեմ գնում ,ասես այդ շաբաթ անտեղի ապրած լինոեմ, որովհետև ես եկեղեցուց ու Սրբազանի խոսքերից եմ զորանում, իսկ նա միանշանակ հոգևոր զորություն ունեցող մարդ է , ես եկեղեցի գնում եմ, որովհետև այնտեղ միակ տեղն է ,երբ ես ինձ գտնում եմ այնտեղ, զորանում եմ .... համբուրելով խաչը և Ավետարանաը

  17. #57
    Մշտական անդամ Benadad-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.12.2009
    Հասցե
    Ժայռաքերծին
    Գրառումներ
    182
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեղոցում մոմ վառելը պարտադիր չէ, ցուցանակները բացարձակապես անհիմն ու անհեթեթ են, իսկ եկեցեցին Աստծո տունն է երկրի վրա, էնպես որ կարող ես գնալ, նստել ու ոչ մի մոմ էլ չվառել: Իսկ իրար անպատվող եկեղեցու ծառայող թե չծառայող, միշտ էլ կհանդիպես, դրանից կարիք չկա հիասթափվել:
    Իսկ գիտեք թե ինչու է ընդհանրապես Առաքելական եկեղեցին մոմ վառում?
    նրա համար է վառում,որ պահպանի եկեղեցվո հայրերի թողաց ավանդությունը, ակումբում կլինեն բողոքականներ,որոնք կարող է ասեն, միթե նրանք չգիտեն,որ արդեն էլեկտրականությունէ հայտանաբերվել,իսկ ես կասեմ,որ գիտեն, բայց մոմ վառում են ,որպեսզի պահեն այն վաղ քրիստոնեակայն եկեղեցու ավանդույթը,որը ցավոք սակայն մյուս եկեղեցիները չպահեցին,իսկ մեր եկեղեցին պահեց,որովհետև ....

  18. #58
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Benadad-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ գիտեք թե ինչու է ընդհանրապես Առաքելական եկեղեցին մոմ վառում?
    նրա համար է վառում,որ պահպանի եկեղեցվո հայրերի թողաց ավանդությունը, ակումբում կլինեն բողոքականներ,որոնք կարող է ասեն, միթե նրանք չգիտեն,որ արդեն էլեկտրականությունէ հայտանաբերվել,իսկ ես կասեմ,որ գիտեն, բայց մոմ վառում են ,որպեսզի պահեն այն վաղ քրիստոնեակայն եկեղեցու ավանդույթը,որը ցավոք սակայն մյուս եկեղեցիները չպահեցին,իսկ մեր եկեղեցին պահեց,որովհետև ....
    Մյուս քրիստոնեական եկեղեցիներում մոմ չեն վառու՞մ Առաջին անգամ եմ լսում նման բան:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ժունդիայի (04.05.2010)

  20. #59
    Մշտական անդամ Benadad-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.12.2009
    Հասցե
    Ժայռաքերծին
    Գրառումներ
    182
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մյուս քրիստոնեական եկեղեցիներում մոմ չեն վառու՞մ Առաջին անգամ եմ լսում նման բան:
    չէ վառում են, բայց չեն ընդունում այ վարդապետությունը,որ ունի մեր Սուրբ երեղեցին, իհարկե կաթոլիկներն էլ,ուղղափառ եկեղեցւին,էլ և մյուս հին արևելյաններն էլ վառում են ,բայց չեն պահպանել վերը նշածս

  21. #60
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չեմ կարող ասել, թե ամեն կիրակի գնում եմ պատարագ լսելու կամ պարտաճանաչ մոմ եմ վառում:Գնում եմ եկեղեցի, երբ սրտիս մեջ մի տեսակ կանչ կա, երբ ոտքերս իրենք են ինձ տանում, իսկապես եմ ասում, գրական ինչ-որ բառերի շարան չի:Կա այդպիսի պահ, որ երևի բոլորի մոտ էլ լինում է, ուղղակի պահանջ ես ունենում: Եկեղեցում ես մի տեսակ հանգստություն եմ զգում, գուցե տարօրինակ կհնչի, բայց նման հանգստություն մեկ էլ գերեզմանոցներում եմ զգում, մի տեսակ հոգիս հանգստանում է, ոչ մի բանի մասին չեմ մտածում, իսկական հոգու հանգստություն կոչվածը դա է իմ համար:
    Մի անգամ նման կանչի ժամանակ վեր կացա ու գնացի եկեղեցի` հստակ մտադրված լինելով պատարագին մասնակցել:Ու մինչև հիմա իսկապես ապշած եմ մնացել. մի ուրիշ աշխարհ էր... մարդիկ, որ փողոցում տեսնեի, երբեք չէի մտածի, որ պատարագի արարողակարգին անգամ ծանոթ են կամ կարող են անգիր բառերը կրկնել ու երգել... որ խոստովանության ժամանակ կարող է նման մարդը գիրքը վերցնել ու վարժ գրաբար կարդալ սուրբ գրքից հատված... որ հավաքվածների մեծ մասը երիտասարդ տղաներ էին, այն էլ այսպես կոչված պապայի բալեք
    Չգիտեմ, գուցե այդ օրն էր բացառություն, բայց , լավ, բացառությունը բացառություն, իսկ արտաբերած բառերը, խաչակնքվելու ճիշտ ձևը, առանց ամաչելու ծնկի գալը....(ասում եմ առանց ամաչելու, որովհետև հիմա մարդիկ ամաչում են եկեղեցում անգամ ծնկի գալ, էլ ուր մնաց գլխաշորով աղջիկները ներս մտնեն)
    Ապշած, հիացած, ոգեշնչված իմ տեսածից եկա տուն ու ամեն առիթի պատմում եմ, թե ինչ եմ տեսել ու ինչ եմ բացահայտել եկեղեցում:
    Եկեղեցի գնում եմ ու դուրս գալիս ինձ ավելի ուրիշ եմ զգում`ավելի լավը, ինչպես ամեն երեկո աղոթելիս ...
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    DavitH (03.05.2010)

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչի՞ համար ենք մենք արդեն ծեր
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 17
    Վերջինը: 18.01.2012, 23:22
  2. Ու՞մ հետ, որտե՞ղ և ինչի՞ համար
    Հեղինակ՝ Պոսեյդոն, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.01.2011, 00:40
  3. Ինչի՞ համար է կաթողիկոսը
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Կրոն
    Գրառումներ: 183
    Վերջինը: 21.03.2010, 12:45
  4. Ինչի՞ համար ենք ֆորումում
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 30.06.2009, 22:29
  5. Ինչի՞ համար է գրագիտությունը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 25.10.2007, 12:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •