Կուզեմ ստորև ներկայացնել Ծերություն Ցուցակը՝ կամ The Murtaugh List-ը, որը իր համար կազմել էր How I Met Your Mother հեռուստաշուի հերոսներից մեկը՝ Թեդը:
Ցուցակում տեղ են գտել այնպիսի բաներ, որոնք, ըստ Թեդի, երեսուն տարեկան լրացած մարդու խելքի բանը չեն այլևս:
Դե, տեսնենք, թե ինչքանով ենք երիտասարդ, կամ մեր չափը ինչ աստիճանի ենք անցել
1. Ողջ գիշերը արթուն անցկացնել՝ համակարգչային խաղ խաղալով, հաջորդ օրվա քննության համար պատրաստվելով, ինտերնետը բզբզելով կամ պարզապես սեքսով զբաղվելով
Նկարում՝
-Դե Մարիո, պտի՛ անցնենք էս աշխարհը
-Այ տղա՛, էտ խաղի թարգը տու՛ր, հե՛լ քնելու
-Ես նախընտրում եմ չլսել
2. Պիրսինգ անել
Ասում էին՝ կարող ես դառնալ ամեն ինչ
դե ես էլ նախընտրեցի դառնալ դռան թակիչ
3. Սենյակիդ պատից առանց շրջանակի պոստեռներ կախել /մինչև հիմա կախած ա/
4. Ընկերոջ սենյակի հատակին քնել՝ սրբիչը որպես մատրաս օգտագործելով
5. Մեկ անգամից միայնակ XXL չափի պիցցա ուտել
6. Լվացքդ մամադ է դեռ անում /եթե իհարկե առանձին եք ապրում/
7. Բժշկի գնալը անդհատ հետաձգել
8. Օտար մարդկանց հետ օղի խմել
9. Ինքնապատասխանիչիդ վրա ընկերոջդ/ընկերուհուդ հետ տափակ հաղորդագրություն ձայնագրել
10. Օգնել ինչ-որ մեկին կահույքը տեղափոխել վեցերորդ հարկի բնակարանից /առանց վերելակ/ մեկ բաժակ գարեգրի և պիցցայի դիմա: Մեկ տարի առաջ արել եմ՝ վեցերորդ հարկից, պիցայի և գարեջրի դիմաց
11. Beer Bong!!! էս պոցեսը նկարագրելը դժվար է, ավելի լավ է նայեք՝
12. Մինչև լույս տժալ էլեկտրոփարթիում
իսկ դուք ի՞նչ համար եք արդեն «ծեր», որ անում էիք նախկինում
Էջանիշներ