Ժողովուրդ ջան, ու մի բան էլ ավելացնեմ էլի, ակումբը դա տեղ է, որտեղ լիցքաթափվում ենք, շփվում, ինչ որ թեմաներ քննարկում, մրցույթներ անցկացնում, որոնք էլի զբաղմունքի մի ձև են, պետք չի էդքան լուրջ մոտենալ էս ամեն ինչին։ Անձամբ ես, երբ մասնակցում եմ ակումբի որևէ մրցույթի, եթե դրան որպես խաղ չնայեմ, երբեք չեմ հանդգնի մասնակցել։ Ու փորձը ցույց է տվել, որ ակումբում կան մարդիկ, որոնք ակումբին վերաբերվում են էնպես, ինչպես կվերաբերվեին իրենց ամուսնուն կամ կնոջը։ Ժամանակ առ ժամանակ նեղանում են, ինքնահրկիզվում, հրաժեշտի հուզիչ նամակներ են գրում, հետո փյունիկի պես կենդանանում են, երբեմն էդպես էլ չեն կենդանանում...

Մի խոսքով ասածս էն ա, որ ավելի թեթև նայեք էս ամեն ինչին, առանց այդ էլ կյանքը էնքան դաժան ա, գոնե էստեղ լիցքաթափվենք։ Կներեք օֆֆտոպի համար, եթե ուզում եք ջնջեք, չնայած ասածս հենց էս և գալիք մրցույթներին էր վերաբերում հիմնականում

Էջանիշներ