Ariadna (29.03.2011)
հա, մի շաբաթը լավ ա
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ariadna (29.03.2011)
Մրցույթին ավելի երկար ժամանակ տալու կողմնակից եմ: Իմ կարծիքով, եթե քո սեփական գրածին վերադառնում ես, ասենք մի երկու շաբաթ անձ, հնարավոր է լինում վերախմբավորել ու այդպիսով որակավորել այն` ինչը հնարավոր չէ անել հենց նոր գրածի դեպքում: Իմ առաջարկը նպատակ է հետապնդում բարձրացնել մրցույթներում ներկայացվող ստեղծագործությունների որակը, ինչն իմ կարծիքով, վերջին երկու մրցույթի ժամանակ բացակայել է:
Lem (29.03.2011)
Մրցույթի իմաստը հենց այն է, որ մասնակիցը կարճ ժամանակահատվածում կարողանա ներկայացնել հետաքրքիր և որակով ստեղծագործություն: Հակառակ դեպքում էլ ինչ մրցույթ: Կնստենք կգրենք, հետո երկու շաբաթը մեկ պարբերաբար կանդրադառնանք, որ տեսնենք՝ հո պակաս բան չե՞նք թողել:
Իսկ վատ որակից խուսափելու համար միշտ կա լավ լուծում. չմասնակցել:
Մրցույթների արդյունքում հիմա ունենք համարյա թե միայն անորակ ստեղծագործություններ:
Ակումբի ստեղծագործողները տաղանդավոր են, բայց կարծում եմ նրանց մեջ չկան այնպիսի գրողներ, որոնք ի վիճակի լինեն կարճ ժամանակում որակյալ բաներ գրել: Բացի այս ստեղծագործելը նրանց մեծ մասի հիմնական զբաղմունքը չէ, եթե չասենք բոլորինը: Պետք է հարմարեցնել հիմնական աշխատանքի հետ: Առաջարկիս իմաստը հետևյալն է բարձրացնել մրցույթի ստեղծագործությունների որակը, հետևաբար և մեծացնել հետաքրքրությունը տվյալ բաժնի նկատմամբ: Դե հնարավոր է նաև, որ գա այնպիսի ժամանակ, երբ 3 օրում գրենք սահմանափակվենք ու ստեղծագործությունների մեծ մասն էլ որակյալ լինեն: Հին Հայաստանում Տիրի տաճարում անցկացվող պեոտների մրցույթին կարծեմ ընդամենը 1 օր էին տալիս:![]()

Եթե ստեղծագործողն ունի գրելու, մտքերը հետաքրիր շարադրելու ունակություն, նա կարող է պատմվածքը գրել և՛ 3 օրում, և՛ 5 և՛ 7:
Քո պատմավեպային մտածելակեպն ու գրելաոճը բոլորին չե, որ հատուկ են ու սխալ է միայն քեզ հարմար նկատառումներից ելնելով մրցույթի համար պայմաններ առաջարկել...
Ի դեպ, բնավ համամիտ չեմ, որ մինչ այժմ տեղիի ունեցած մրցույթների գործերը հիմնականում անորակ են եղել... ոչ, դա կապված է եղել ժանրից ու թեմատիկայից: Երբ թեման հետաքրքիր է եղել, ներկայացված գործերը նույնպես եղել են հետաքրքիր և արժեքավոր:՛ Ու կապ չունի՝ քանի օրում են գրված եղել:
Բացի այդ, զուտ տեխնիկապես, երկար ժամկետները նվազեցնում են մրցույթի հանդեպ հետաքրքրությունը:
Սարսափին ես էլ եմ կողմ, չնայած էլի վստահ չեմ, որ կմասնակցեմ նախ ժամանակի սղության, հետո էլ ժանրին այնքան էլ ծանոթ չլինելու պատճառով
Բայց հետաքրքիր կլինի... Ժամկետների հարցում կարծում եմ օպտիմալը 10 օրն է![]()

Ժող, կարո՞ղ ենք որոշված համարել, որ մրցույթը լինելու է Սարսափ ժանրում (լրացուցիչ սահմանափակումներ/պահանջները կհրապարակեմ մրցույթը հայտարարելուց):
Իսկ ժամկետների հարցում.. ես էլ եմ կարծում, որ 7 օրը բավական է, բայց հաշվի առնելով, որ շատերը շաբաթվա աշխատանքային օրերին ընդհանրապես ժամանակ չեն ունենում զբաղվելու, ուզում եմ մրցույթը մեկնարկը հայտարարեմ ուրբաթ օրվա (01.04.2011) ավարտին, իսկ հաջորդ նյութերի ընդունումն ավարտվի հաջորդ կիրակի օրվա ավարտի (10.04.2011): Այդպիսով մրցույթում ներառված կլինեն երկու շաբաթ-կիրակիներ, որը կթույլատրի աշխատանքի և/կամ դասերի պատճառով քիչ ժամանակ ունեցողներին նույնպես մասնակցել մրցույթին:
Ի՞նչ կասեք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ivy (31.03.2011), Malxas (31.03.2011), My World My Space (31.03.2011), Yellow Raven (31.03.2011), Արևածագ (31.03.2011), Նաիրուհի (31.03.2011), Ռուֆուս (31.03.2011)
Chuk (31.03.2011)
Chuk (31.03.2011)
Ես հաջորդ մրցույթի համար շատ լավ առաջարկ ունեմ, ինձ թվում ա շատերին դուր կգա
Եկեք մյուս մրցույթին հեքիաթ գրենքԿապ չունի, մանկական, մեծական, չար, բարի, կարևորը հեքիաթ լինի
Համ էլ Այվին վաղուցվանից հեքիաթներ չի գրել, միգուցե շահագրգռվի ու մասնակցի![]()
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ